Սարվեպալի Ռադհակրիշնան
Սարվեպալի Ռադհակրիշնան տելուգու՝ సర్వేపల్లి రాధాకృష్ణన్ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Թիրուտանի, Chingleput District, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան[4] |
Մահացել է | ապրիլի 17, 1975[2][3][5][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Չեննայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Մադրասի համալսարան, Կալկաթայի համալսարան, Մադրասի քրիստոնեական քոլեջ (1906) և Դելիի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, փիլիսոփա, թարգմանիչ, պատմաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | Կալկաթայի համալսարան և University of Mysore? |
Ամուսին | Sivakamu? |
Զբաղեցրած պաշտոններ | Հնդկաստանի նախագահ, Լոկ Սաբխայի անդամ, Հնդկաստանի փոխնախագահ, Հնդկաստանի հիմնադիր ժողովի անդամ և Vice-chancellor of Andhra University? |
Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Բրիտանական ակադեմիա և Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա[8] |
Երեխաներ | Սարվեպալի Գոպալ |
![]() |
Ռադհակրիշնան Սարվեպալի (Radhakrishnan, սեպտեմբերի 5, 1888[1][2][3][…], Թիրուտանի, Chingleput District, Մադրաս նահանգ, Բրիտանական Հնդկաստան[4] - ապրիլի 17, 1975[2][3][5][…], Չեննայ, Հնդկաստան), հնդիկ քաղաքական և պետական գործիչ, փիլիսոփա։ Կրթությունն ստացել է Մադրասի համալսարանում։ Եղել է Մայսուրի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր (1918-1921 թվականներ), Կալկաթայի համալսարանի փիլիսոփայության ամբիոնի վարիչ (1921-1931 թվականներ), Անդհրայի (1931-1936 թվականներ) և Բենարեսի (1939-1948 թվականներ) համալսարանների փոխկանցլեր, Դելիի համալսարանի կանցլեր (1953-1962)։ Մասնակցել է հնդկական ազգային-ազատագրական շարժմանը։ 1949-1952 թվականներին եղել է ԱՍՀՄ-ում Հնդկաստանի դեսպանը, 1952-1962 թվականներին՝ Հնդկաստանի Հանրապետության փոխնախագահը, 1962-1967 թվականներին՝ նախագահը։ 1956 և 1964 թվականներին այցելել է ՍՍՀՄ (վերջին անգամ՝ նաև Հայաստան)։
Պաշտպանել է խաղաղ գոյակցության սկզբունքը, դատապարտել ռազմական խմբավորումները, գաղութատիրությունը, պատերազմները։ Ռադհակրիշնան հարել է Շուսնկուսրայի ոգով մեկնաբանած վեդանւուսյի օբյեկտիվ իդեալիզմին։ Ընդունել է բացարձակ ոգու (աստված) գոյությունը, դրա անհերքելի ապացույց համարել կրոնը, միստիցիզմի փորձը։ Ըստ նրա՝ մարդկային դժբախտությունների պատճառը սոցիալական կարգերի արատներն են։ Նա դատապարտել է արևմտյան քաղաքակրթությունը կուտակման պաշտամունքի, սոցիալական և ազգային անհավասարության, ռազմականացման համար, սակայն նշված թերություններն անիրավացիորեն վերագրել է նաև սոցիալիզմին։ Ռադհակրիշնան առաջադրել է հասարակական և անհատական պրոբլեմների լուծման կրոնաիդեալիստական ուղի, մշակել միասնական համընդհանուր «հավերժական կրոնի» համակարգ, որը հիմնված է հին հնդկական կրոնվաիիլ, ավանդույթների վրա և կոչված է փոխարինելու գոյություն ունեցող բոլոր «դոգմատիկական» կրոնները։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Czech National Authority Database
- ↑ 4,0 4,1 4,2 Радхакришнан Сарвепалли // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
- ↑ https://www.friedenspreis-des-deutschen-buchhandels.de/alle-preistraeger-seit-1950/1960-1969/sarvepalli-radhakrishnan
- ↑ https://www.sanu.ac.rs/clan/radakrisnan-sarvepali/
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Religion and Society, Լ․, 1947; Eastern Religions and Western Thougth, 2 ed․, L․, 1951; Occasional Speeches and Writings, ser․ 1—3, [Delhi, 1957—62]; Индийская философия, т․ 1—2, пер․ с англ․, М․, 1956—57․
- Аникеев Н․ П․, Философские и социологические взгляды С․ Радхакришна на, в сб․։ Современная философская и социологическая мысль стран Востока, М․, 1965; Sarvepalli Radhakrishnan․ A Study of the President of India, New Delhi, 1966․
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
- Սեպտեմբերի 5 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Ապրիլի 17 մահեր
- 1975 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Կալկաթայի համալսարանի շրջանավարտներ
- Դելիի համալսարանի շրջանավարտներ
- Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ
- Արվեստի և գիտության ոլորտում ունեցած վաստակի շքանշանակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Հնդկաստանի նախագահներ
- 20-րդ դարի փիլիսոփաներ
- Հնդիկ ակադեմիկոսներ
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ
- Հնդիկ պետական գործիչներ
- Հնդիկ դիվանագետներ
- Հնդիկ փիլիսոփաներ
- Հնդիկ թարգմանիչներ
- Հնդիկ պատմաբաններ