Ատալ Բիհարի Վաջպայի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ատալ Բիհարի Վաջպայի
 
Կուսակցություն՝ Բհարաթիա ջանաթա կուսակցություն և Bharatiya Jana Sangh?
Կրթություն՝ Dr. Bhimrao Ambedkar University, Agra?, St. Mary's School, Belgaum? և DAV College, Kanpur?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, բանաստեղծ և լրագրող
Դավանանք հինդուիզմ
Ծննդյան օր դեկտեմբերի 24, 1924(1924-12-24)[1][2]
Ծննդավայր Գվալիոր, Gwalior State, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3]
Վախճանի օր օգոստոսի 16, 2018(2018-08-16)[4][5][6][…] (93 տարեկան)
Վախճանի վայր Նյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն  Հնդկաստան
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ատալ Բիհարի Վաջպայի (հինդի՝ अटल बिहारी वाजपेयी, դեկտեմբերի 24, 1924(1924-12-24)[1][2], Գվալիոր, Gwalior State, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] - օգոստոսի 16, 2018(2018-08-16)[4][5][6][…], Նյու Դելի, Հնդկաստան[7][8]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ[9], երեք ժամկետ՝ որպես Հնդկաստանի 10-րդ վարչապետ, նախ՝ 1996-ին 13 օր ժամկետով, այնուհետև՝ 13 ամիս՝ 1998-ից մինչև 1999 թվականը, որին հաջորդել է ամբողջական ժամկետ՝ 1999 թվականի հոկտեմբերի 13-ից մինչև 2004 թվականի մայիսի 22-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատալ Բիհարի Վաջպային ծնվել է 1924 թվականի դեկտեմբերի 25-ին Գվալիորում, որն այդ ժամանակ եղել է համանուն իշխանության մայրաքաղաքը (այժմ՝ Մադհյա Պրադեշ)[10]։ Հայրը եղել է տեղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ[11]։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի միջնակարգ դպրոցում։

Եղել է 20-րդ դարի վերջի ականավոր հնդիկ քաղաքական գործիչներից մեկը։

1968 թվականից մինչև 1973 թվականը եղել է Ռաշտրիա սվայամսևեկան սանգհ կազմակերպության նախագահ։ 1957 թվականին առաջին անգամ ընտրվել է Հնդկաստանի խորհրդարան։ 1977 թվականի մարտից մինչև 1979 թվականի հուլիսը եղել է արտաքին գործերի նախարար։ 1980 թվականից մինչև 1984 թվականը և 1993 թվականից մինչև 1996 թվականը եղել է խորհրդարանական Բհարատիա ջանատա փարթի կուսակցության առաջնորդ։ Հնդկաստանի խորհրդարան ստորին պալատի՝ Լոկ սաբհայի 11-րդ համագումարի ընդդիմության առաջնորդ։

1996 թվականի Բհարատիա ջանատա փարթիի հաղթանակից հետո դարձել է վարչապետ, որում վերընտրվել է 1998 թվականին։

1999 թվականի հոկտեմբերի 13-ին Ազգային-դեմոկրատական միության հետ կազմել է խորհրդարանական մեծամասնություն։ Պաշտոնը զբաղեցնելու ընթացքում անցկացրել է առևտրային, աղքատության որոշման քաղաքականության և ՀՆԱ-ի աճի բարենորոգումներ և 1990-ական թվականների վերջի դրության սրացումից հետո փորձել է խաղխաղության բանակցություններ վարել Պակիստանի հետ։

Վաջհայիի վարչապետության ժամանակ Հնդկաստանը Ռաջաստան նահանգի տարածքում անցկացրել է երկրորդ ատոմային փորձը։

Ատալ Բիհարի 2015 թվականին Հնդկաստանի նախագահՊրանաբ Կումար Մուխերջիի կողմից արժանացել է Հնդկաստանի քաղաքացիական բարձրագույն մրցանակին՝ Բհարատ Ռատնային[12]։

Ատալ Բիհարի Վաջպային մահացել է 2018 թվականի օգոստոսի 16-ին Նյու Դելիում՝ 93 տարեկան հասակում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 Vajpayee, Shri Atal Bihari — Members : Lok Sabha
  4. 4,0 4,1 4,2 Vajpayee latest news: Atal Bihari Vajpayee funeral will be held at 4pm on FridayThe Times of India.
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. «Atal Bihari Vajpayee Biography – About family, political life, awards won, history». elections.in. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  8. «Atal Bihari Vajpayee, Former Prime Minister and BJP Stalwart, Passes Away Aged 93 at AIIMS». News18. 2018 թ․ օգոստոսի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  9. «Atal Bihari Vajpayee had his website as early as 1999 polls». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. N P, Ullekh (2018). The Untold Vajpayee: Politician and Paradox. Random House India. ISBN 9789385990816.
  11. McFadden, Robert D. (2018 թ․ օգոստոսի 16). «Atal Bihari Vajpayee, Former Prime Minister of India, Dies at 93». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
  12. «President of India to present the Bharat Ratna to Shri Atal Bihari Vajpayee on March 27th at his residence». pib.nic.in. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Lok Sabha
Նախորդող:
Պաշտոնը չէր գործում
Բալամպուրի խորհրդանի
անդամ

1957–1962
Հաջորդող:
Սուբհարդա Ջոշի
Նախորդող:
Սուբհարդա Ջոշի
Բալամպուրի խորհրդանի
անդամ

1967–1971
Հաջորդող:
Չանդրա Բհալ Մանի Տիվարի
Նախորդող:
Ռամ Ավտար Շարմա
Գվալիորի խորհրդանի
անդամ

1971–1977
Հաջորդող:
Նարային Կրիշնա Ռաո Սհեջվալկար
Նախորդող:
Մուկուլ Բաներջի
Նյու Դելիի խորհրդանի
անդամ

1977–1984
Հաջորդող:
Կրիշան Չանդրա Պանտ
Նախորդող:
Մանդաթա Սինգհ
Լուկնոուի խորհրդարանի
անդամ

1991–2009
Հաջորդող:
Լալջի Տանդոն
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Յաշվանտրաո Չավան
Արտաքին գորխերի նախարար
1977–79
Հաջորդող:
Շամ Նանդան Պրասադ Միշրա
Նախորդող:
Պամուլապարտի Վենկատա Նարասիմհա Ռաո
Հնդկաստանի վարչապետ
1996
Հաջորդող:
Հարադանահալի Դոդեգովդա Դևե Գովդա
Նախորդող:
Ինդեր Կումար Գուջրալ
Հնդկաստանի վարչապետ
1998–2004
Հաջորդող:
Մանմոհան Սինգհ