Jump to content

Գվալիոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Գվալիոր
Դրոշ

ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Կաղապար:Դրոշավորում/Մեծ Մողոլների կայսրություն
ՀամայնքGwalior district?
Մակերես604 կմ²
ԲԾՄ196±1 մետր
Բնակչություն1 101 981 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ751
Փոստային դասիչ474001–474055 (HPO)
Պաշտոնական կայքgwalior.nic.in
Գվալիոր (Հնդկաստան)##
Գվալիոր (Հնդկաստան)
Գվալիոր (Աշխարհ)##
Գվալիոր (Աշխարհ)

Գվալիոր, Գվալիյար[1] (հինդի՝ ग्वालियर, Գվալիյար[2]; անգլ.՝ Gwalior), Հնդկաստանի Մադհյա Պրադեշ նահանգի մեծությամբ չորրորդ քաղաքը։ Տեղակայված է Ագրայից 122 կմ դեպի հարավ` երկաթգծերի հատման վայրում և կազմված է երեք պատմական կենտրոններից՝ Գվալիորա, Լաշկարա և Մորարա։ Բնակչությունը՝ 1 101 981 մարդ (2011)[3]։

Գվալիորական ամրոցի պատերը

Գվալիորը մեծ դեր է ունեցել Հյուսիսային Հնդկաստանի պատմության մեջ որպես Մալվա պատմական մարզի քաղաքական կենտրոն։ Սկզբից Գվալիոր է կոչվել 90 մետրանոց ժայռի հարթ գագաթի վրա գեղեցկորեն տեղակայված ամրոցը։ Այս կարևորագույն առևտրական ճանապարհների խաչմերուկում գտնվող ամրոցի գոյության մասին հայտնի է 6-րդ դարից։

Պատկառելի պատերի պաշտպանական հովանու տակ պահպանվել են 11-րդ դարի հնդկական ճարտարապետության վեց ապարանք, վեց եկեղեցի, մզկիթ, ութ ջրավազան և հազվագյուտ հուշարձաններ։ 15-րդ դարում ամրոցի պատերի վրա, ժայռերի մեջ փորվել են 18 մետր բարձրության հասնող հսկայական ջայնիստական արձաններ։

Գվալիորական ամրոցից 6 կմ դեպի հարավ տեղակայված է Լաշկար քաղաքը, որը 1810 թվականից ծառայում է որպես Սինդհիա մարատհական կայսերական դինաստիայի կեցավայր։ Այս դինաստիայի նախահայրը 1745 թվականին առանձնացավ Մարատհական միությունից և հիմնադրեց Գվալիորական կայսրությունը։ Նրա թոռ Մահադաջիի (կառավարել է 1761-94 թթ․) կալվածքները զբաղեցրել են Հյուսիսային Հնդկաստանի նշանակալի մասը`Դելիից մինչև Ջայպուր։

Անգլոմարատհական պատերազմի ժամանակ 1801 և 1818 թվականններին գվալիորական տիրակալները կորցրին իրենց տարածքների մի մասը։ 1780 և 1843 թվականներին բրիտանական զորքերը գրոհեցին Գվալիորական ամրոցը։ Հնդկական ժողովրդական ապստամբության ժամանակ ռաջան պահպանեց հավատը բրիտանական իշխանության նկատմամբ, սակայն նրա զինվորները ապստամբեցին։ Անգլիական միավորումները ևս մեկ անգամ գրավեցին ամրոցը, սակայն, ըստ 1886 թվականի ռաջայի հետ համաձայնության` վերատեղաբաշխվեցին Ջհանսիում։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գվալիորը տեղակայված է Մադհյա Պրադեշ նահանգի հյուսիսում՝ Դելիից 300 կմ հեռավորության վրա։ Միջին բարձրությունը ծովի մակարդակից՝ 197 մ։

Կլիմա

Գվալիորի կլիման մերձարևադարձային խոնավ է (համաձայն Կյոպպենի կլիմաների դասակարգման)։ Ամառը տևում է մարտից հունիսի սկիզբ, մուսսոնային եղանակը՝ հունիսի վերջից հոկտեմբերի սկիզբ, չոր հով ձմեռը տևում է նոյեմբերի սկզբից փետրվարի վերջ։ Առավելագույն ջերմաստիճանը ՝ 48 °C, նվազագույնը՝ −1 °C։

Հոկտեմբերի վերջից փետրվարի սկիզբը քաղաք այցելելու ամենալավ ժամանակն է։

Գվալիոր (1951-2000)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 22.8
(73)
26.4
(79.5)
32.5
(90.5)
38.6
(101.5)
42.0
(107.6)
40.7
(105.3)
34.6
(94.3)
32.4
(90.3)
33.1
(91.6)
33.5
(92.3)
29.4
(84.9)
24.6
(76.3)
32.6
(90.7)
Միջին ցածր °C (°F) 7.0
(44.6)
9.8
(49.6)
15.4
(59.7)
21.5
(70.7)
26.8
(80.2)
29.0
(84.2)
26.4
(79.5)
25.2
(77.4)
23.9
(75)
18.3
(64.9)
11.6
(52.9)
7.3
(45.1)
18.5
(65.3)
Տեղումներ մմ (դյույմ) 14.4
(0.567)
10.0
(0.394)
6.5
(0.256)
4.5
(0.177)
11.2
(0.441)
67.5
(2.657)
248.8
(9.795)
274.4
(10.803)
151.2
(5.953)
40.7
(1.602)
5.8
(0.228)
7.0
(0.276)
842
(33.149)
աղբյուր: WMO

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Հնդկաստանում իրականացված մարդահամարի համաձայն Գվալիորի բնակչությունը կազմել է 1 053 505 մարդ։ Սեռերի հարաբերակցությունը` 878 կին` 1000 տղամարդուն։ Կրթական մակարդակը՝ 85,20 %[3]։

Կրոնները Գվալիորում
Կրոն Տոկոս
հինդուիզմ
  
85 %
իսլամ
  
10 %
ջայնիզմ
  
3.5 %
այլ†
  
1.5 %
Հավատացյալների բաշխումը
Ներառում է սիկհիզմը (1%), բուդդիզմը (<0.5%).

Հիմնական տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գվալիորի նավահանգստի համայնապատկեր
Հաուս Մուհամեդի դամբարան
  • Գվալիորի նավահանգիստ, որտեղից բացվում է քաղաքի համայնապատկերը
  • Հաուս Մուհամեդի դամբարան և ոչ շատ հեռու տեղակայված հայտնի երաժիշտ Թանսենի դամբարան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 88.
  2. Инструкция по передаче на картах географических названий с хинди. — М.: ЦНИИГАиК, 1959. — С. 23.
  3. 3,0 3,1 Top cities of India by Population census 2011
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գվալիոր» հոդվածին։