Հնդկաստանի խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանսադ Բհավան՝ Հնդկաստանի խորհրդարանի վայրը

Հնդկաստանի խորհրդարան (կան Սանսադ), Հնդկաստանի օրենսդրական իշխանության բարձրագույն դաշնային մարմին: Ներառում է Հնդկաստանի նախագահին և երկու պալատներ՝ ստորին պալատ, որը կոչվում է Լոկ սաբհա, և վերին պալատ՝ Ռաջյա սաբհա[1]: Խորհրդարանի շինությունը տեղակայված է Նյու Դելիում և կրում է Սանսադ Բհավան անունը: Օրենսդրական ակտերը ընդունվում են սկզբում երկու պալատների, ապա նախագահի կողմից օրենքի նախագծի հաստատմամբ: Նիստերի կենտրոնական սրահը ավանդաբար օգտագործվում է ստորին և վերին պալատների համատեղ նիստերի անցկացման համար:

Ստորին պալատ (Լոկ սաբհա)[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Լոկ սաբհա

Խորհրդարանի ստորին պալատը Լոկ սաբհան է (Ժողովրդական պալատ): Նրա անդամները ընտրվում են մաժորիտար համակարգի հիման վրա ուղղակի համընդհանուր գաղտնի քվեարկությամբ; Այն առավել ազդեցիկն է երկու պալատներից, գերազանցում է վերին պալատին իր նշանակությամբ և լիազորությունների ծավալով: Ըստ Հնդկաստանի սահմանադրության՝ Լոկ սաբհայի անդամների առավելագույն թիվը 552 պատգամավորն է (մինչև 530 նահանգներից, մինչև 20՝ միութենական տարածքներից, և ևս երկուսը կարող են նշանակվել նախագահի կողմից բրիտանական ծագում ունեցող հնդիկների հետաքրքրությունները ներկայացնելու նպատակով):

Վերին պալատ (Ռաջյա սաբհա)[խմբագրել | խմբագրել կոդը]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Ռաջյա սաբհա

Խորհրդարանի վերին պալատը Ռաջյա սաբհան է (Նահանգների խորհուրդ): Նրա անդամները ընտրվում են անուղղակի կերպով՝ դաշնության սուբյեկտների՝ Հնդկաստանի նահանգների և միութենական տարածքների օրենսդիր մարմինների անդամների կողմից:

Ռաջյա սաբհան ընդգրկում է 250 պատգամավոր: Պալատը չի կարող լուծարվել, իսկ նրա անդամների ընտրությունը իրագործվում է նախապես որոշված ռոտացիոն գրաֆիկով: Պալատի յուրաքանչյուր անդամ ընտրվում է վեցամյա ժամկետով, նոր ընտրություններ անցկացվում են պալատի կազմի մեկ երրորդի համար յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ:

Խորհրդարանի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի խորհրդարանի բակը

Խորհրդարանի նիստերի վայրը կոչվում է Սանսադ Բհավան, որը կլոր շինություն է՝ կառուցված բրիտանացի ճարտարապետներ Էդվին Լաչենսի և Հերբերտ Բեյքերի նախագծով 1912-1913 թվականներին: Կառույցի արտաքին օղակի տանիքը կանգնած է 144 գրանիտե սյուների վրա: Գեղեցիկ տեսարան է բացվում դեպի խորհրդարանի շենք Հնդկաստանի դարպասներից:

1958 թվականից սկսած՝ Խորհրդարանական պալատի իշխանական սրահում է տեղակայված Հնդկաստանի վերին ատյանի դատարանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]