Մանմոհան Սինգհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մանմոհան Սինգհ
ա.-փենջ.` ਮਨਮੋਹਨ ਸਿੰਘ, հինդի՝ मनमोहन सिंह և գուջարաթի՝ મનમોહન સિંહ
Prime Minister Manmohan Singh in WEF ,2009.jpg
Ծնվել էսեպտեմբերի 26, 1932(1932-09-26)[1] (86 տարեկան)
ԾննդավայրԳահ, Պակիստան
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Ազգությունփանջաբցիներ
Կրոնսիկհիզմ
ԿրթությունՔեմբրիջի համալսարան, Nuffield College, Panjab University, Սուրբ Ջոնի քոլեջ և Panjab University
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[2]
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ և բանկիր
ԱշխատավայրԴելիի համալսարան
ԱմուսինGursharan Kaur
Զբաղեցրած պաշտոններՀնդկաստանի վարչապետ, Ռաջյա Սաբհայի անդամ[3], Հնդկաստանի ֆինանսների նախարար, Deputy Chairman of the Planning Commission, Governor of Reserve Bank of India և Leader of the Opposition in the Rajya Sabha
Քաղաքական կուսակցությունՀնդկական ազգային կոնգրես
Պարգևներ և
մրցանակներ
Տարվա հնդիկ Ադամ Սմիթի մրցանակ Պադմա Վիբխուշան Outstanding Parliamentarian Award Բանգա Բիբհուշան Պադմա Բհուշան և Order of the Paulownia Flowers[4]
ԵրեխաներUpinder Singh, Amrit Singh և Daman Singh
Manmohan Singh Վիքիպահեստում

Մանմոհան Սինգհ (ա.-փենջ.` ਮਨਮੋਹਨ ਸਿੰਘ, հինդի՝ मनमोहन सिंह, (սեպտեմբերի 26, 1932(1932-09-26)[1], Գահ, Պակիստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, Հնդկական ազգային կոնգրես կուսակցության անդամ, 2004 թվականի մայիսի 22-ից մինչև 2014 թվականի մայիսի 26-ը՝ Հնդկաստանի վարչապետ: Նա եղել է առաջին ոչ հինդուիստ վարչապետը Հնդկաստանի պատմության մեջ:

1982-1985 թվականներին եղել է Հնդկաստանի պահուստային բանկի ղեկավարը, իսկ 1991-1996 թվականներին՝ Հնդկաստանի ֆինանսների նախարարը: 2005-2006 թվականներին միաժամանակ վարչապետի պաշտոնի հետ մեկտեղ եղել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը, իսկ 2008 թվականի դեկտեմբերին և 2009 թվականի հունվարին, չլքելով վարչապետի պաշտոնը, եղել է ֆինանսների նախարարը (2006 թվականին արտաքին գործերի նախարարի պաշտոնում և 2009 թվականին ֆինանսների նախարարի պաշտոնում Սինգհը փոխարինել է Պրանաբ Մուհերջիին):

Տնտեսության ոլորտում մի քանի մրցանակների դափնեկիր, գիտությունների դոկտոր, տնտեսագիտության մասին գիտական աշխատությունների հեղինակ: 1993 թվականին Euromoney ամսագիրը նրան ճանաչեց որպես տարվա լավագույն ֆինանսների նախարար, իսկ Asiamoney ամսագիրը այս անվանակարգում նրան տեսավ երկու անգամ (1993 և 1994 թվականներին):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանմոհան Սինգհը ծնվել է 1932 թվականի սեպտեմբերի 26-ին Պակիստանի Գահ քաղաքում՝ վաճառականներ Գուրմուհա Սինգհի և Գուրշարան Կաուրի ընտանիքում: Սինգհի ընտանիքը եղել է շատ աղքատ։ Շատ ժամանակ նա ստիպված է եղել մեկնել Աֆղանստանի Փեշավար քաղաք, որտեղ միրգ վաճառող ընկերություններից մեկում աշխատում էր նրա հայրը։

1947 թվականի մարտին Սինգհը քննություններն է հանձնում Փանջաբի համալսարանում: Համալսարանում նրա սովորելու սկզբին հանկարծ հայտնվեց Բրիտանական Հնդկաստան բաժինը, որն ուղեկցվում էր մուսուլման սիկհիստների և հինդուիստների բախումներով: Սինգհերի ընտանիքը գտնվում էր Փանջաբի շրջանի Ամրիթսար քաղաքի հնդկական մասում, Հնդկաստան տարհանման ժամանակ անհետանում է Սինգհի հայրը, և ընտանիքը կրկին միանում է միայն 1948 թվականի հունվարին: 1948 թվականին Սինգհը նորից է քննություններ հանձնում Փանջաբի համալսարանում, որտեղ էլ նա հետագայում ստանում է կրթաթոշակ Քեմբրիջի համալսարանում ուսանելու համար[5]: 1957 թվականին, ավարտելով Քեմբրիջի համալսարանը, Սինգհը, համաձայն կրթաթոշակի պայմանների, վերադառնում է Փանջաբի համալսարան, որպեսզի դասավանդի: 1960 թվականին Սինգհը վերադառնում է Մեծ Բրիտանիա, որտեղ Օքսֆորդի համալսարանում դառնում է Նուֆֆիելդի քոլեջի աշխատակից[5][6]: 1962 թվականին այնտեղ էլ ատենախոսություն է պաշտպանում հնդկական տնտեսության մասին[7][6]: 1964 թվականին Օքսֆորդում լույս է տեսնում Սինգհի «Հնդկական արտահանման զարգացման միտումները և համեմատաբար ինքնուրույն զարգացման ուղիները» (India’s Export Trends and Prospects for Self-Sustained Growth) մենագրությունը[8][6]:

1966-1969 թվականներին Սինգհը երեք տարի աշխատել է ՅՈՒՆԿԹԱԴ-ում (ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողով), Նյու Յորքում, իսկ հետո 1967 թվականին վերադառնում է Հնդկաստան, որտեղ երկու տարի Դելիի համալսարանի Դելիի տնտեսական դպրոցում դասավանդել է[5][9][8]:

1971 թվականի ընտրություններից հետո, որում Ինդիրա Գանդիի գլխավորությամբ հաղթեց Հնդկական ազգային կոնգրեսը, կուսակցության քարտուղարության ղեկավարը խնդրում է Սինգհին, որպեսզի նա գրի «Ինչ անել հաղթանակի հետ» աշխատությունը (What to do with the victory): Բացի այդ Սինգհը մի տարի աշխատել է ներքին առևտրի նախարարությունում որպես տնտեսական խորհրդատու, իսկ հետո ղեկավարոթւյան հետ անհամաձայունթյան պատճառով տեղափոխվեց ֆինանսների նախարարություն, որպես գլխավոր տնտեսական խորհրդական, որտեղ մնաց մինչև 1976 թվականը[5][8][6]: Հայտնի է, որ այս շրջանում նա փորձում էր մաքսիմալ հնարավորություններով պաշտպանել հնարավոր տնտեսական անկախությունը, այդ թվում Արժույթի միջազգային հիմնադրամի[10]: 1976-1980 թվականներին Սինգհը զբաղեցրել է Հնդկաստանի պահուստային բանկի տնօրենի պաշտոնը, միաժամանակ նաև եղել է Հնդկաստանի ֆինանսների նախարարի առաջին տեղակալը: Հետո 1980-1982 թվականներին Սինգհը մտնում է տեղի հնկա-ճապոնական հետազոտությունների հանձնաժողովի կազմի մեջ[8][6]:

1982 թվականից Սինգհը գլխավորել է Հնդկաստանի պահուստային բանկը և մնացել է այս պաշտոնին մինչև 1985 թվականը[11][9][8][6]: Միաժամանակ նա մտել է Արժույթի միջազգային հիմնադրամի կազմի մեջ և գլխավորել է կառույցի հնդկական բաժինները[8][6]: 1985 թվականին նա եղել է Հնդկական տնտեսական ասոցիացիայի նախագահըон[8][6]: 1985-1987 թվականին Սինգհը զբաղեցրել է պլանավորման հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնըС[8][6], Բացի այդ նրան համարում էին վարչապետ Ռաջիվ Գանդիի հիմնական տնտեսական խորհրդատուներից մեկը[12]: 1987-1990 թվականներին Սինգհը զբաղեցնում էր Հարավային հանձնաժողովի հատուկ լիազորված գլխավոր քարտուղարի պաշտոնը[6][13]: 1987 թվականին նա լրահոսում հիտակավեց որպես Փենդջաբ-Հարյան-Դելի (Punjab-Haryana-Delhi Chamber of Commerce and Industry) արդյունաբերության և առևտրի պալատ[14]: 1990-1991 թվականներին Սինգհը եղել է Հնդկաստանի վարչապետի տնտեսական գծով խորհրդականը, իսկ 1991 թվականին երեք ամիս եղել է համալսարանական դրամաշնորհների կոմիտեի նախագահ[6]:

Սինգհի տնտեսական հայացքները 1980-ականներին նկարագրվում է որպես երկդիմ: Շուտով դառանալով Հնդկաստանի կենտրոնական բանկի ղեկավար Սինգհը հայտարարեց բանկի վարկային քաղաքականության ազատականացման մասին[15]: Հենց այդ ժամանակ նա աջակցեց միջազգային ֆոնդերից փոխառություններին[16], հետագայում նշվեց, որ 1980-ական թվականների կեսերին նա հանդիսանում էր Հնդկաստանում արտաքին ներդրումների ազդեցիկ կողմնակիցներից մեկը[12]: Միաժամանակ 1987 թվականին Սինգհը ընդգծել է, որ երկրի տնտեսության առանձնահատկությունների պատճառով արտաքին ներդրումները կարող են մեծ վնաս հասցնել Հնդկաստանին [14]:

1991 թվականի հունիսին, երբ Հնդկաստանը հայտնվեց տնտեսական ճգնաժամի մեջ, վարչապետ Նարասիմա Ռաոն Սինգհին հրավիրում է իր կառավարություն, որպես ֆինանսների նախարար[9][6]: Սինգհը միակ նախարարն էր, որ նշանակվելու պահինՀնդկական ազգային կոնգրեսի անդամ չեր [17]: Այն, որ սինգհը մտավ կառավարության կազմի մեջ կապվեց Հնդկաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև հաճախակի դարձած բանակցությունների հետ, իսկ նա իր առաջին նպատակը համարեց ինֆլիացիայի զսպումը[18] և տնտեսության վերահսկողության ուժեղացումը[19]: Սինգհը սկսեց հնդկական տնտեսության ազատականացում՝ պայքար սկսեց բյուրոկրատիզմի դեմ և կրճատեց հարկերը[9][11][8][20]: Բացի այդ նա հանդես էր գալիս որպես տնտեսության «Խառը մոդելի» կղմնակից, որի շրջանակներում ենթակառուցվածքները և գյուղական տնտեսությւոնը մնում են պետությանը պատկանող ընկերությունների վերահսկողության տակ[9]: Սինգհի ֆինանսների նախարար եղած տարիներին հնդկաստանի տարեկան տնտեսական աճը եղել է 7 տոկոս[9], իսկ ինֆլիացիան 17 տոկոսից իջել էր 5 տոկոսի[20]: Սինգհին անվանեցին հնդկական տնտեսական ռեֆորմի ճարտարապետ[11][9][5], տալով «մանմոհանոմիկ» (Manmohanomics) անվանումը[20]: Նա նախարարական պաշտոնից հեռացավ 1996 թվականին, երբ Հնդկական ազգային կոնգրեսը պարտություն կրեց խորհրդարանական ընտրություններում, այդ ժամանակ Նարասիմա Ռաոյի կառավարությունը անցավ թոշակի[20][9][6]:

1991 թվականի հոկտեմբերին, արդեն նախկին ֆինանսների նախարար Սինգհը Հնդկական ազգային կոնգրեսի կողմից մտավ Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատի նահանգների խորհուրդ, իսկ հետագայում բազմիցս մասնակցել է խորհրդարանական կոմիտեների աշխատանքներին: 1998-2004 թվականներին Սինգհը Նահանգների խորհրդում եղել է ընդդիմության առաջնորդը[11][5][6]: 1999 թվականին Սինգհը Հարավային Դելիից առաջադրվել է խորհրդարանի ներքին պալատում, բայց պարտվում է ընտրություններում[5][8][6]: Սրա հետ մեկտեղ նա գրեթե ոչ մի քաղաքական հայտարարություն չարեց՝ կենտրոնանալով կառավարության տնտեսական գործունեությունը քննադատելու վրա[11]: Այս ժամանակ նա Հնդկաստանում ընդունվել է, որպես առնվազն փակ քաղաքական գործիչ[9]:

2004 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններին հաղթանակ տարավ Հնդկական ազգային կուսակցության գլխավորած Միավորված առաջադիմական դաշինքը, բայց կուսակցության առաջնորդ Սոնյա Գանդին անսպասելիորեն հրաժարվեց զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Նրա փոխարեն կառավարությունը գլխավորել առաջարկեցին Սինգհին[9][21][22][5]: Նա դարձավ առաջին սիկհիստը, ով այդպիսի բարձր պաշտոն ուներ[9], նաև առաջին ոչ հինդուիստն էր վարչապետի պաշտոնում[5]:

Արդեն առաջին տարիներին Սինգհի կառավարության զգալի աշխատանք տարավ գյուղատնտեսության զարգացման համար, նաև նպաստեց գործազուրկների կրճատման թվին, սրա հետ կապված մշակվել է հատուկ զբաղվածության ծրագիր[9][23]: Սինգհի կառավարության կարևոր նվաճումներից էր 2005 թվականին ԱՄՆ-ի հետ կնքված պայմանագիրը այն մասին, որ ԱՄՆ-ն պետք է Հնդկաստանին ապահովի ատոմային տեխնոլոգիաներով և բենզինով (այս որոշման կատարումը մինչև 2008 թվականը արգելափակվեց կոմունիստական խորհրդարանական խմբակցության կողմից)[9][24][5]:

Արտաքին քաղաքականության շրջանում Սինգհը լուրջ ջանքեր է գործադրում հարևանների հետ Հնդկաստանի հարաբերությունների բարելավման և հարաբերությունների զարգացման համար: 2005 թվականին նա դարձավ վերջին 29 տարում առաջին հնդիկ առաջնորդը, ով այցելեց Աֆղանստան[9]: 2005 թվականի ապրիլին կայացավ Պակիստանի նախագահ Մուշարրաֆ Փերվեզի պատմական այցը Հնդկաստան. սրանք երկրներ էին, որոնց հետ Հնդկաստանը ավանդական վատ հարաբերությունենրի մեջ էր[25]: Սինգհը նաև բազմիցս բանակցություններ է վարել Չինաստանի ղեկավարության հետ, որը ևս Հնդկաստանի հետ վատ հարաբերությունների մեջ էր՝ կապված տարածքային վեճերի հետ[26][27]: 2007 թվականի դեկտեմբերին հնդկական և չինական բանակները կատարեցին միացյալ զորավարժություն[27]: Միաժամանակ Հնդկաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ատոմային համաձայանագիրը նորից բարձրացրեց ձախ ճակատի՝ կոմունիստական կուսակցությունների կոալիցիայի դժգոհությունը, ովքեր ներքին պալատում հրաժավեցին աջակցել կառավարությանը, և Սինգհի կառավարությունը հայտնվեց անկման եզրին:

2008 թվականի հոկտեմբերի 1-ին Հնդկական ազգային կոնգրեսը հյատարարեց այն մասին, որ 2009 թվականի ընտրություններում հաղթանակի դեպքում Սինգհը կպահպանի իր պաշտոնը[28]:

Թոշակի է անցել 2014 թվականի մայիսի 17-ին Հնդկական ազգային կոնգրես կուսակցության պարտությունից հետո[29]: Նախագահը ընդունել է հրաժարականը և խնդրել, որպեսզի Սինգհը կատարի վարչապետի պարտականությունները մինչև նոր վարչապետի նշանակումը[30]:

Սինգհը ունի կին՝ Շրիմատի Գուշարան Կաուրը (Shrimati Gursharan Kaur), և երեք դուստր[5][6]:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119241374 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  3. http://164.100.47.5/Newmembers/memberlist.aspx
  4. http://www8.cao.go.jp/shokun/shiryoshu/tokadaijusho-jushosha.pdf
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Mark Tully. Manmohan Singh: Architect of the New India. - The Indo-Asian News Service, 14.11.2005
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 Д-р Манмохан Сингх. - Официальный сайт посольства Индии в России
  7. Manmohan Singh was a loner at Oxford. - The Indo-Asian News Service, 21.05.2004
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 PM's Biography. - Dr. Manmohan Singh's website
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 Soutik Biswas. India's architect of reforms. - BBC News, 14.10.2005
  10. Clyde H. Farnsworth. Arab spokesmen attending series of high-level monetary meetings in Rome on... - New York Times Abstracts, 17.01.1974
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Priya Ganapati. Manmohan Singh: Father of Indian reforms. - rediff.com, 14.05.2004
  12. 12,0 12,1 Jagdish N. Bhagwati. Is India's Economic Miracle At Hand. - The New York Times, 09.06.1985
  13. South Commission. - The website of the South Centre
  14. 14,0 14,1 Lai Kwok Kin. Indian Economic Plan Hits Snags at Mid-Term. - Reuters, 22.12.1987
  15. Indian Government Adopts More Liberal Credit Policy. - The Wall Street Journal, 26.10.1982
  16. Rajiv Desai. The Gandhis Split With Their Bureaucracy Over Aid. - The Wall Street Journal, 09.02.1984
  17. Raju Gopalkrishnan. Indian Cabinet Posts Announced, Political Division Apparent. - The Associated Press, 23.06.1991
  18. Dev Varam. New Indian Leader Rao Moves Quickly to Tackle Crises. - Reuters, 21.06.1991
  19. Michael Battye. New Indian Finance Minister Pledges Far-Reaching Reforms. - Reuters, 25.06.1991
  20. 20,0 20,1 20,2 20,3 Anil Penna, Jay Shankar. "Manmohanomics" a flop in the polls. - Agence France-Presse, 11.05.1996
  21. Amy Waldman. Gandhi Declines Top Post in India. - The New York Times, 19.05.2004
  22. Sonia refuses to be PM - Manmohan Singh tipped for the post. - The Hindu Business Line, 19.05.2004
  23. Every rural person to get employment, promises Manmohan Singh. - The Hindustan Times, 02.02.2006
  24. Jeremy Page. India’s PM, Manmohan Singh saves nuclear agreement with US. - The Times, 07.07.2008
  25. Joint Statement, India Pakistan. - Ministry of Foreign Affairs, Pakistan, 18.04.2005
  26. China and India sign accord aimed at resolving border dispute. - Agence France Presse, 11.04.2005
  27. 27,0 27,1 India PM visits China for summit. - BBC News, 14.01.2008
  28. Congress backs Manmohan Singh for second term as PM. - The Times of India, 01.10.2008
  29. «Ընտրություններում պարտությունից հետո Մանմոհան Սինգհը անցել է թոշակի»։ РИА Новости։ 2014-05-17։ Վերցված է 2015-04-29 
  30. «Մանմոհան Սինգհը լքում է վարչապետի պաշտոնը, որը զբաղեցրել է 10 տարի»։ РИА Новости։ 2014-05-17։ Վերցված է 2015-04-29 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]