Աբուլ Կալամ Ազադ
Աբուլ Կալամ Ազադ | |
![]() | |
Կուսակցություն՝ | Հնդկական ազգային կոնգրես |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, լրագրող, գրող և scholar |
Դավանանք | իսլամ և սուննի իսլամ |
Ծննդյան օր | նոյեմբերի 11, 1888[1] |
Ծննդավայր | Մեքքա, Hejaz Vilayet, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | փետրվարի 22, 1958[2][1][3] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Դելի, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Հայր | Maulana Khairuddin? |
Ամուսին | Zulekha Begum? |
Ինքնագիր | ![]() |
Պարգևներ | |
Աբուլ Կալամ Մուհուդին Ահմադ Ազադ (ուրդու՝ مولانا ابوالکلام محی الدین احمد آزاد, բենգալերեն՝ আবুল কালাম মুহিয়ুদ্দিন আহমেদ আজাদ, նոյեմբերի 11, 1888[1], Մեքքա, Hejaz Vilayet, Օսմանյան կայսրություն - փետրվարի 22, 1958[2][1][3], Դելի, Հնդկաստան), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, գիտնական։ Հնդկաստանի անկախության շարժման առաջնորդներից մեկը և հինդուսիտա-մուսուլմանական միաբանության կողմնակից։ 1912 թվականից եղել է Հնդկական ազգային կոնգրեսի անդամ։ 1912 թվականից մինչև 1914 թվականը հրապաակել է հականգլիական «ալ-Հիլիալ» թերթը։ 1919 թվականից մինչև 1922 թվականը և 1930 թվականին Ազադը եղել է քաղաքական անհնազանդության պայքարի ղեկավարներից մեկը։ Անգլիայի հետ 1942, 1945, 1946 թվականների բանակցությունների ժամանակ գլխավորել է հնդկական պատվիրակությունը։ Ուրդուով փիլիսոփայության և պատմության աշխատությունների հեղինակ։ 1947 թվականի օգոստոսին դարձել է Հնդկաստանի կրթության նախարար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբուլ Կալամ Ազադը ծնվել է 1888 թվականի նոյեմբերի 11-ին Մեքքայում։ Հայրը Մուլանա Հայրուդինն էր, որը աֆղանական արմատներով բենգալացի մուսուլման էր։ Մայրն արաբուհի էր, Մումահեդ Զահիր Վատրի շեյխի դուստրը[4]։ 1890 թվականին ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Կալկաթա[5][6]։ Ծագել է Դելիի իսլամական իրավագետների հնագույն ցեղից։ Ստացել է լավ ընտանեկան կրթություն։ Ազատ տիրապետել է մի քանի լեզուների, այդ թվում արաբերենի, անգլերենի, ուրդուի, ֆարսիի, հինդիի և բենգալերենի։ Ուսումնասիրել է պատմություն, կրոն, մաթեմատիկա և այլ գիտություններ։ 13 տարեկան հասակում ամուսնացել է երիտասարդ մուսուլման աղջկա հետ։ Հոդվածներ է գրել մի քանի թերթերի և ամսագրերի մասին։ 1912 թվականին դարձել է հնդկական քաղաքական և մշակութային կյանքի հայտնի կերպար։ Երիտասարդ Ազադը սկսում է ուսումնասիրել արևմտյան փիլիսոփայություն, քաղաքականություն և ժամանակակից պատմություն։ Ոգեշնչվել է մուսուլման բարենորոգիչ Սաիդ Ահմադ խանի գաղափարներով։
1906 թվականին Ազադը «Ալ-Հիլալ» թերթի հրապարակումից հետո դարձել է խմբագրի օգնական, որտեղ աջակցում էր հնդկական ազգայնակությանը և քննադատում Բրիտանական Հնդկաստանի կառավարություններին։ 1914 թվականին այդ թերթը փակվում է, իսկ Ազադը որոշ ժամանակ անց ձերբակալվում։ Ռանչի քաղաքի բանտում գտնվել է մինչև 1920 թվականի հունվարի 1-ը[7]։ Ազատումից հետո մասնակցել է Մահաթմա Գանդիի գլխավորած քաղաքացիական անհնազանդության շարժմանը։ 1923 թվականին Ազադն ընտրվել է Հնդկական ազգային կոնգրես կուսակցության նախագահ։ Երկրորդ անգամ ընտրվել է Կոնգրեսի նախագահ 1940 թվականին և մնացել է այդ պաշտոնում մինչև 1946 թվականը։ Մասնակցել է Հնդկաստանի անկախացման բանակցություններին։
Երկրի անկախացումից հետո Ազադը դարձել է անկախ Հնդկաստանի կրթության նախարար և այդ պաշտոնում է մնացել մինչև իր մահը՝ 1958 թվականը։ Լինելով այդ պաշտոնում՝ կրթության ոլորտում անցկացրել է բարենորոգումներ։
Աբուլ Կալամ Ազադը մահացել է 1958 թվականի փետրվարի 22-ին Դելիում՝ 69 տարեկան հասակում։ 1992 թվականին հետմահու արժանացել է Հնդկաստանի քաղաքացիական ամենաբարձր մրցանակին՝ Բհարատ Ռատնային[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ «Remembering Maulana Abul Kalam Azad : A short Biography»։ Institute of Asian Studies։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2013-01-01։ «Maulana Abul Kalam Azad was born on November 11, 1888 in Mecca. His forefathers came from Herat (a city Afghanistan) in Babar's days. Azad was a descendent of a lineage of learned Muslim scholars, or maulanas. His mother was an Arab and the daughter of Sheikh Mohammad Zaher Watri and his father, Maulana Khairuddin, was a Bengali Muslim of Afghan origins. Khairuddin left India during tile Sepoy Mutiny and proceeded to Mecca and settled there. He came back to Calcutta with his family in 1890.»
- ↑ Islam Sirajul (2006-07-23)։ «Azad Biography» (PHP)։ Արխիվացված է օրիգինալից 2006-08-22-ին։ Վերցված է 2006-07-23
- ↑ Gandhi Rajmohan (1986)։ Eight Lives: A Study of the Hindu-Muslim Encounter։ USA: State University of New York Press։ էջեր 219։ ISBN 0-88706-196-6
- ↑ Huq Mushirul (2006-07-23)։ «President Azad» (PHP)։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-28-ին։ Վերցված է 2006-07-23
- ↑ «Padma Awards Directory (1954–2007)»։ Ministry of Home Affairs (India)։ Արխիվացված է օրիգինալից 2009-03-04-ին։ Վերցված է դեկտեմբերի 7, 2010
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ashraf, Muhammad Arslan. Why Partition of India?: Gandhi, Jinnah, Nehru, Azad - Congress and Muslim League (2016) online , 20pp
- Maulana Azad's commentary on the Holy Qur'an – Tarjuman al-Quran
- Die politische Willensbildung in Indien 1900–1960; 1965 von Dietmar Rothermund
- Life and Works of Maulana Abul Kalam Azad, from Ravindra Kumar, published by Atlantic Publishers & Distributors, 1991
- Maulana Abul Kalam Azad, by Mahadev Haribhai Desai
- The Educational Ideas of Maulana Abul Kalam Azad, by G. Rasool Abduhu, published by Sterling Publishers, 1973
- India's Maulana Abul Kalam Azad, by Abulkalam Azad, Syeda Saiyidain Hameed, Mujib Rizvi, Sughra Mahdi, published by Indian Council for Cultural Relations, 1990
- Maulana Azad ek Muttala by Hakim Syed Zillur Rahman, Jawahar aur Azad, Edited by Professor Abdul Qavi Desnavi, Saifia College, Bhopal, 1990.
- Maulana Azad Aur Bhopal by Hakim Syed Zillur Rahman, Fikro Nazar (Maulana Azad Number), Aligarh Muslim University, Aligarh, 1989, p. 107–112.
- Pattabhi Sitaramayya (1946)։ Feathers & Stones "my study windows"։ Padma Publications
- Nandurkar G. M. (1981)։ Sardar's letters, mostly unknown։ Sardar Vallabhbhai Patel Smarak Bhavan
- «Brief sketch of life and thinking of Maulana Azad»։ Liveindia.com
- «Life of Azad»։ CIS-CA։ Արխիվացված է օրիգինալից 2003-04-19-ին։ Վերցված է 2019-12-20
- «Maulana Abul Kalam Azad: The Odd Secularist»։ India Today։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 18, 2006-ին։ Վերցված է նոյեմբերի 6, 2006
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- APJ Abdul Kalam Scholarship Archived 2019-04-30 at the Wayback Machine.
- Azad's Careers – Roads taken and roads not taken – Lineages of the Present: Ideology and Politics in Contemporary South Asia By Aijaz Ahmad
- An Introduction to Abul Kalam Azad & collection of his quotes – Eminent Indian freedom fighters Vol2 Chapter 11 Pg 310 By S.K. Sharma
- Abu'l Kalam Azad, Chapter 44, Pg 325–333, Modernist Islam, 1840–1940: a sourcebook By Charles Kurzman
- National Education Day 2012 Celebrated at Sangam University Bhilwara Rajasthan
|
- Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- Փետրվարի 22 մահեր
- 1958 մահեր
- Հնդկաստանում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Հնդկաստանի քաղաքական գործիչներ
- Հնդիկ գրողներ
- Հնդիկ ակտիվիստներ
- Անկախության ակտիվիստներ
- Հնդիկ բանաստեղծներ
- Քաղաքական գրողներ
- Հնդիկ գիտնականներ
- Անձինք նամականիշերի վրա
- Քաղաքական գործիչներ
- Հնդիկ պետական գործիչներ
- Լրագրողներ