Սիտար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիտար
Sitar3.jpg
Որակավորում Աղելարային կսմիթային նվագարան
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ 321.321-6
Sitars Վիքիպահեստում

Սիտար կամ սիթառ (հինդ. सितार), լարային-կսմիթավոր երաժշտական գործիք, որն հիմնականում օգտագործվում է հնդկական դասական երաժշտություն կատարելիս։

Անվանումն հավանաբար ծագել է պարսկական սետար գործիքի անունից, որից առաջացել են նաև Արևելքի լարային նվագարաններից շատերը։

Առաջին անգամ սիտարն ի հայտ է եկել 13-րդ դարի Հնդկաստանում և ի սկզբանե նմանվում էր տաջիկական սետորին, որն ի տարբերություն սիտարի՝ ունի երեք լար։ Սիտարի հիմնական լարերը յոթն են։ Բացի այդ սիտարն ունի ևս 9-13 ռեզոնանսային լար։ Այդ լարերը արձագանքելով հիմնական լարերին, ստեղծում են յուրահատուկ ձայնային ելևէջ, որով սիտարը տարբերվում է մնացած երաժշտական գործիքներից։ Ձայները արտաբերվում են միզրաբի միջոցով, որն հագցնում են ցուցամատին։

Մինչ սիտարի հայտնվելը, Հնդկաստանի երաժիշտները նվագում էին հինավուրց լարային-կսմիթավոր այլ գործիքով (վինա), որի պատկերներն առկա են 2-3-րդ դարերի քանդակներում:

Առաջին անգամ ռոք-երաժշտության մեջ սիտարն օգտագործել է Ջորջ Հարիսոնը` «Բիթլզ»-ի «Norwegian Wood (This Bird Has Flown)» երգի մեջ, որը ձայնագրվել է 1965 թվականին՝ «Rubber Soul» ալբոմում։

Հայտնի սիտարահարներից է Ռավի Շանկարը: