Վալլաբհբհայ Պատել
Վալլաբհբհայ Պատել անգլ.՝ Vallabhbhai Patel | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 31, 1875[1] |
Ծննդավայր | Nadiad, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան |
Մահացել է | դեկտեմբերի 15, 1950[2][1][3] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մումբայ, Բոմբեյ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Կրթություն | Միդլ տաճար և Սիթիի իրավաբանական դպրոց |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, տնտեսագետ, բարիսթեր և իրավաբան |
Ամուսին | Jhaverben Patel? |
Զբաղեցրած պաշտոններ | Հնդկաստանի փոխվարչապետ, Հնդկաստանի ներքին գործերի նախարար, Լոկ Սաբխայի անդամ, Հնդկաստանի հիմնադիր ժողովի անդամ, Հնդկաստանի հիմնադիր ժողովի բանակցային հանձնաժողովի անդամ, Հնդկաստանի հիմնադիր ժողովի ղեկավար կոմիտեի անդամ և Հնդկաստանի հիմնադիր ժողովի Խորհրդատվական հանձնաժողովի անդամ |
Կուսակցություն | Հնդկական ազգային կոնգրես |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Դահյաբհայ Պատել և Մանիբեն Պատել |
![]() |
Վալլաբհբհայ Պատել (հայտնի է նաև Սարդար Պատել անունով), (անգլ.՝ Vallabhbhai Patel, հոկտեմբերի 31, 1875[1], Nadiad, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան - դեկտեմբերի 15, 1950[2][1][3], Մումբայ, Բոմբեյ), հնդիկ պետական գործիչ, եղել է Հնդկական ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներից մեկը։ Վալլաբհբհայ Պատելը համարվում է Հնդկաստանի Սահմանադրության հեղինակներից և երկրի քաղաքական կառուցվածքի ստեղծողներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալլաբհբհայ Պատելը եղել է վեց երեխաներից մեկը։ ծնվել է 1875 թվականին, Բրիտանական Հնդկաստանի Նադիադ փոքրիկ քաղաքում[4][5][6]։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Պատելը ավարտել է իրավաբանական ֆակուլտետը և դարձել իրավաբան։ Գոդրա և Բալսադ քաղաքներում 1900-1910 թվականներին նա աշխատել է որպես քրեական իրավաբան։ Այդ գործունեության ընթացքում Պատելը դարձել է Բրիտանական Հնդկաստանի ամենահայտնի և հաջողակ իրավաբաններից մեկը։ 1910 թվականին նա մեկնել է Լոնդոն և ընդգրկվել Միդլ-Թեմփլ իրավաբանական կազմակերպությունում։ 1913 թվականին Վալլաբայը վերադարձել է Հնդկաստան և Ահմադաբադ քաղաքում աշխատել որպես փաստաբան։
Նրա հայացքների վրա մեծ ազդեցություն է ունեցել Մահաթմա Գանդին։ Հնդկաստանի անկախության պայքարի ընթացքում Վալլաբհբհայ Պատելը աջակցել է Մահաթմա Գանդիին և դարձել նրա հավատարիմ հետևորդը։
1947 թվականին՝ Բրիտանական Հնդկաստանի անկախությունից հետո Վալլաբայը ստանձնել է ներքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ Պատելը հսկայական ջանքեր է ներդրել Հնդկաստանի սահմանների պաշտպանության գործում։
Ազգին մատուցած ծառայությունների համար նրան տրվել է Սարդար (առաջնորդ, առաջնորդ) պատվավոր մականունը։
Վալլաբհբհայ Պատելը մահացել է 1950 թվականի դեկտեմբերի 15-ին Բոմբեյում, նրա մարմինը դիակիզվել է։
Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալլաբհբհայ Պատելի անունն է Ահմադաբադի Սարդար Վալլաբհայ Փաթելի անվան միջազգային օդանավակայանը, Սարդար Սարովար ամբարտակը, ուսումնական հաստատություններ, տաճարներ, մարզադաշտ և թանգարան։
2018 թվականի հոկտեմբերի 31-ին բացվել է աշխարհի ամենաբարձր արձանը` Վալլաբհբհայ Պատելի հուշարձանը։ Այն պաշտոնապես ստացել է Միասնության արձան անվանումը, նրա բարձրությունը կազմում է 182 մետր, իսկ պատվանդանով կառույցի ընդհանուր բարձրությունը՝ 240 մետր։ Այդ արձանը մոտ չորս անգամ ավելի բարձր է, քան Նյու Յորքի Ազատության արձանը[7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 Патель Валлабхаи // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 3,0 3,1 3,2 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Vallabhai Patel»։ TheFreeDictionary.com (3rd ed.)։ The Great Soviet Encyclopedia։ 1970–1979
- ↑ Vallabhbhai Patel-ը Բրիտանիկա հանրագիտարանում
- ↑ «Sardar Vallabhbhai Patel»։ Indian National Congress։ Արխիվացված է օրիգինալից 7 October 2019-ին։ Վերցված է 7 October 2019
- ↑ «Gujarat: Statue of Unity expected to attract 10,000 tourists daily»
- ↑ «Հնդկաստանում այսօր բացվել է աշխարհի ամենաբարձր արձանը»։ Ազատություն Ռադիոկայան։ Հոկտեմբեր 31, 2018
- ↑ «В Индии построили самую высокую статую в мире»։ ТАСС։ Վերցված է 2018-10-31
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- SARDAR PATEL — BUILDER OF A STEEL STRONG INDIA(անգլ.)
- Sardar Patel at the National Informatics Centre
- Operation Polo at Bharat Rakshak.com
- Sardar Patel at the Wayback Machine (archived 7 May 2006) from Sarvadharma.org
- Sardar Patel – Builder of a steel strong India at Press Information Bureau, Government of India
|