Միասնության արձան
Միասնության արձան स्टैच्यू ऑफ यूनिटी | |
---|---|
![]() Արձանը 2019 թվականին | |
Երկիր | ![]() |
Նախագծի հեղինակ | Ռամ Սուտար |
Հիմնադրման թվական | 2018, հոկտեմբերի 31 |
![]() | |
![]() |
Միասնության արձան (հինդի՝ स्टैच्यू ऑफ यूनिटी), Հնդկաստանի ազգային-ազատագրական շարժման գործիչ և նախկին վարչապետ Վալլաբհբհայ Պատելի արձանը Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Նարմադա շրջանում։ Այն աշխարհի ամենաբարձր արձանն է[1]։ Արձանի բարձրությունը 182 մետր է, պատվանդանի հետ բարձրությունը հասնում է 240 մետրի[2][3]։ Միասնության արձանը մոտ 4 անգամ բարձր է Ազատության արձանից[4]։
Արձանի կառուցման ծրագրերի մասին հայտարարվել է 2003 թվականին[5]։ 2018 թվականի հոկտեմբերի 31-ին այն բացել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին[6][7]։ Կառույցն արժեցել է 430 մլն դոլար[7]։ Արձանն իր շրջակա կառույցների հետ զբաղեցնում է 20 հազար քառ․ մ տարածք և շրջապատված է 12 քառ․ կմ մակերես զբաղեցնող արհեստական լճով։

Մի քանի արձանների չափերի համեմատություն․ Միասնության արձան՝ 240 մ (պատվանդանի հետ), Գարնանային տաճարի Բուդդա՝ 153 մ (պատվանդանի հետ), Ազատության արձան (Նյու Յորք)՝ 93 մ (պատվանդանի հետ), Մայր հայրենիքը կանչում է (Վոլգոգրադ), Հիսուս Քրիստոսի արձան (Ռիո Դե Ժանեյրո), Դավիթ (Միքելանջելո) (Ֆլորենցիա)։
.
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ashwani Sharma (նոյեմբերի 1, 2014)։ «14 Things You Did Not Know about Sardar Patel, the Man Who United India»։ Topyaps։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-04-ին։ Վերցված է մայիսի 16, 2014
- ↑ «Gujarat: Statue of Unity expected to attract 10,000 tourists daily»
- ↑ «Հնդկաստանում այսօր բացվել է աշխարհի ամենաբարձր արձանը»։ Ազատություն Ռադիոկայան։ Հոկտեմբեր 31, 2018
- ↑ «В Индии построили самую высокую статую в мире»։ ТАСС։ Վերցված է 2018-10-31
- ↑ «Индия построит самую высокую статую в мире (видео)»։ Девятый канал։ Վերցված է 2018-10-31
- ↑ «Հնդկաստանում կառուցել են աշխարհի ամենաբարձր արձանը»։ 168.am։ Հոկտեմբեր 31 2018
- ↑ 7,0 7,1 «В Индии открыли самый высокий монумент в мире — Meduza»։ Meduza (ru-RU)։ Վերցված է 2018-10-31