Մայր հայրենիքը կանչում է (Վոլգոգրադ)
Մայր հայրենիքը կանչում է հուշարձանը | |
![]() | |
![]() | |
Տեսակ | colossal statue?, հուշարձան, տեսարժան վայր և արձան |
Քանդակագործ | Եվգենի Վուչետիչ և Nikolai Nikitin? |
Ճարտարապետ | Յակով Բելոպոլսկի և Q84723799? |
Ստեղծում | 1959 |
Բացում | հոկտեմբերի 15, 1967 |
Բարձրություն | 85 մետր և 2 մետր |
Երկիր | ![]() |
Քաղաք | Մամաև կուրգան |
Բնակավայր | Վոլգոգրադ |
Նյութ | բետոն և wire rope? |
Հիմնական թեմա | հայրենիք |
Ներկա վիճակ | Կանգուն |
պատկերված են
| |
կայք | |
![]() |
«Մայր հայրենիքը կանչում է» (ռուս.՝ Родина-мать зовёт! Rodina-Mat' zovyot!)՝ Ստալինգրադի ճակատամարտին նվիրված հուշարձան Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում՝ Մամաև կուրգան բարձունքի վրա։ Աշխարհի ամենաբարձր արձաններից մեկն է, ամենաբարձրը Ռուսաստանում և Եվրոպայում։
Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Եվգենի Վուչետիչը և Նիկոլայ Նիկիտինը։ 1967 թվականին հուշարձանը համարվել է ամենամեծն աշխարհում, 87 մետր, ֆիգուրը՝ 52 մետր, թուրը՝ 33 մետր։ Մինչև հուշարձան բարձրացող 200 աստիճանները խորհրդանշում են Ստալինգրադի ճակատամարտի 200 օրերը[1]։ Հուշարձանը պատկերված է Վոլգոգրադի մարզի դրոշի և զինանշանի վրա։

Առավել հավանական է այն տեսակետը, որ արձանի նախատիպը եղել է մարզիկ-սկավառակաձիգ Նինա Դումբաձեն, իսկ դեմքը քանդակագործը կերտել է իր կնոջ՝ Վերայի նմանությամբ[2]։ Տարբեր տվյալներով՝ քանդակի համար որպես բնորդ հանդես են եկել նաև Անաստասիա Անտոնովնա Պեշկովան[3], Վալենտինա Իզոտովան[4] կամ Եկատերինա Գրեբնևան[5]։
Խորհրդային Միության մարշալ Վասիլ Իվանովիչ Չուկովը, խորհրդային հայտնի դիպուկահար Վասիլ Զայցևը, ով 25 զինվոր է սպանել Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ, թաղված են հուշահամալիրի տարածքում։
Կառուցվածքային խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորգետնյա ջրերի մակարդակի բարձրացման պատճառով հուշարձանի հենքը տեղաշարժվել է[1]։ Քանի որ արձանը հենքի վրա չէ, իր քաշի շնորհիվ տեղում է մնացել՝ տեղաշարժվելով միայն 20 սմ։ 2010 թվականին կատարվել են վերականգնողական աշխատանքներ[6]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Scott W. Palmer, "How Memory was Made: The Construction of the Memorial to the Heroes of the Battle of Stalingrad", The Russian Review 68։3 (July 2009), 373-407.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://news.bbc.co.uk/1/hi/world/europe/8040471.stm BBC News (2009)
- ↑ ««Родина-мать зовет!» 10 фактов о монументе»։ culture.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-27
- ↑ Иванушкина, Полина. «Слушайте! Я — Родина-мать!» // Аргументы и факты. — 2013. — № 17 (1694) за 24 апреля. — С. 69.
- ↑ «Родину-мать зовут Валей»։ // Волгоград-Инфо։ 15.06.2003։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2010-10-17
- ↑ Галкина, Анна. «Родина-мать обосновалась на Семи Ветрах»։ // Ваша газета։ 08.06.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-04-ին։ Վերցված է 2011-11-15
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-25-ին։ Վերցված է 2015-03-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Մայր հայրենիքը կանչում է (Վոլգոգրադ) Վիքիպահեստում |
---|
- Google Maps Satellite view of statue in Volgograd
- The Motherland Calls: Russia's symbol of victory (23 minute RT documentary)
- YouTube video of Родина-мать зовёт! ("Rodina Mat' Zovyot!")
- View from the top and inside
Ռեկորդներ | ||
---|---|---|
Նախորդող: Tokyo Wan Kannon 56 մ (183.7 ֆութ) |
Աշխարհի ամենաբարձր արձանը 1967 –1989 |
Հաջորդող: Dai Kannon of Kita no Miyako park 88 մ (289 ֆութ) |