Գարնանային տաճարի Բուդդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Գարնանային տաճարի Բուդդա
Spring Temple Buddha picturing Vairocana, in Lushan County, Henan, China.png
տեսակ Դայբիցու, Buddharupa և colossal statue
քաղաք Luoshan County
Կոորդինատներ: 33°46′31.0008001″ հս․ լ. 112°27′3.9996000999906″ ավ. ե. / 33.775278000028° հս․. լ. 112.451111000027779596° ավ. ե. / 33.775278000028; 112.451111000027779596
Spring Temple Buddha Վիքիպահեստում

Գարնանային տաճարի Բուդդա (չին.՝ 鲁山大佛), աշխարհի ամենաբարձր արձանը։ Պատկերում է Բուդդային: Գտնվում է Չինաստանի Հենան նահանգի Պինդինշան քաղաքային շրջանի Չժաոցուն բնակավայրում` պետական № 311 մայրուղուց ոչ հեռու։ Արձանը պատրաստ է եղել 2002 թվականին։

Արձանի բարձրությունը 128 մ է` ներառյալ լոտոսի տեսքով 20-մետրանոց պատվանդանը։ Նախատեսվում է պատվանդանը բարձրացնել 25 մ-ով, ինչից հետո արձանի բարձրությունը կկազմի 153 մ։ 2008 թվականի հոկտեմբերի տվյալով բլուրը, որի վրա կանգնեցված է արձանը, նախատեսված է ձևափոխել` դարձնելով երկշերտ, որոնցից վերևինի բարձրությունը կկազմի 15 մ։ Դրանից հետո արձանի ընդհանուր բարձրությունը կհասնի 208 մ-ի։

Արձանի սեղծման նախագիծը հայտարարվել էր անմիջապես այն բանից հետո, երբ հնդկա-բրիտանական համագործակցության արդյունքում Ուտար Պրադեշում սկսվել էր Մայտրեյայի արձանի կառուցումը։ Այն պետք է դառնար աշխարհի ամենաբարձր արձանը (152 մ)։

1. Գարնանային տաճարի Բուդդա 153 մ (պատվանդանով)
2. Ազատության արձան 93 մ (պատվանդանով)
3. Մայր հայրենիքը կանչում է 87 մ
4. Հիսուս Քրիստոսի արձան 39,6 մ
5. Դավիթ, Միքելանջելո 7,7 մ (պատվանդանով)

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 55 միլիոն դոլար, որից 18 միլիոնը բաժին է ընկնում արձանին։ Սկզբոմ նախատեսվում էր, որ արձանը պետք է բաղկացած լինի պղնձից ձուլված 1100 մասերից` 1000 տ ընդհանուր քաշով[1]: Բուդդայի արձանի կառուցման նախագիծը հայտարարվեց անմիջապես այն բանից հետո, երբ թալիբները պայթեցրին Բուդդայի բամիանական արձանները Աֆղանստանում: Չինաստանը դատապարտեց բոդդայական ժառանգության համակարգված ոչնչացումը Աֆղանստանում։

Գարնանային տաճարի Բուդդան իր անունը ստացել է տաճարի անունից, որը գտնվում է Տյանժույ հիդրոթերմալ հանքավայրերի մոտակայքում։ Նշենք, որ ջուրը ժայթքում է 60°С ջերմաստիճանում և հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Ֆոշան տաճարը, որ կառուցվել է Տան դինաստիայի օրոք, գտնվում է Վիշապի գլուխ կոչվող բարձունքի վերին մասում։ Նրա բրոնզե զանգը կշռում է 116 տ[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր տեսք  
Բուդդայի ձախ ձեռքը  
Բուդդայի աջ ոտնաթաթը  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]