Բուդդայի բամիանական արձաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բուդդայի բամիանական արձաններ
Բուդդայի արձաններից ամենաբարձրը. 1963 թ. և ոչնչացումից հետո
Հիմնական տվյալներ
ՏեսակԿորսված հուշարձան, արվեստի ոչնչացված գործ, հնագիտական հուշարձան, Դայբիցու և Q6505852?
ԵրկիրԱֆղանստան Աֆղանստան
ՏեղագրությունԲամիան
Հոգևոր կարգավիճակբուդդայական վանական համալիր
Մասն էCultural Landscape and Archaeological Remains of the Bamiyan Valley?
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
Ճարտարապետական ոճՀունա-բուդդիստական մշակույթ
Բարձրություն53 մետր, 38 մետր և 10 մետր
Շինանյութավազաքար և Ստուկկո
Մակերես105 հեկտար, 225,25 հեկտար
Քարտեզ
Քարտեզ

Բուդդայի բամիանական արձաններ, (փուշթու՝ د باميانو بودايي پژۍ də Bāmyāno būdāyī paĵəy, դարի՝ بت‌های بودا در بامیان bothāy-e būdā dar Bāmyān, դարի՝ تندیس‌های بودا در بامیان tandīshāy-e būdā dar Bāmyān), Բուդդայի 55 և 37 մ բարձրություն ունեցող երկու արձաններից կազմված արձանախումբ, որը ընդգրկված է Բամայան հովտում գտնվող Բուդայական վանական համալիրների կազմում։ Արձանները թվագրվում է մ.թ. 6-րդ դարով և դասվում են հնդկական Գանդհարյան արվեստին[1].

2001 թվականին, չնայած միջազգային հանրության հակազդեցությանը, արձանները պայթեցվեցին թալիբների կողմից, ում համար արձանները հեթանոսական կուռքեր էին և հետևաբար՝ ոչնչացման ենթակա։

Արձանները փորագրված էին հովիտը շրջապատող ժայռերի մեջ՝ մասամբ լրացված ամուր ծեփով, որը պահվում էր փայտյա ամրաններով։ Դեմքի՝ փայտից պատրաստված վերին հատվածները մաշվել են դեռևս հին ժամանակներում։ Բացի նշված ոչնչացված արձաններից, հովտի վանքերի տարածքում առկա է ևս մեկ արձան, որը պատկերում է պառկած Բուդա։ Վերջինիս պեղումները սկսվել են 2004 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kenneth W. Morgan The Path of the Buddha: Buddhism Interpreted by Buddhists. — Motilal Banarsidass Publ., 1986. — P. 43. — 432 p. — ISBN 8120800303