Ռաբինդրանաթ Թագոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռաբինդրանաթ Թագոր
রবীন্দ্রনাথ ঠাকুর
Tagore3.jpg
Ծնվել է մայիսի 7, 1861({{padleft:1861|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:7|2|0}})[1]
Ծննդավայր Կալկաթա[1]
Մահացել է օգոստոսի 7, 1941({{padleft:1941|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:7|2|0}})[1] (80 տարեկանում)
Մահվան վայր Կալկաթա[1]
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրթություն Լոնդոնի համալսարանի քոլեջ, Կալկաթայի համալսարան և Q2749583?
Ստեղծագործություն(ներ) Q2358930? և Q7740074?
Մասնագիտություն նկարիչ, ունիվերսալ մարդ, բանաստեղծ, երգահան, դրամատուրգ, ակնարկագիր և փիլիսոփա
Ծնողներ հայր՝ Q3020852?
Պարգևներ և
մրցանակներ
Գրականության Նոբելյան մրցանակ
Ստորագրություն Rabindranath Tagore Signature.svg
Rabindranath Tagore Վիքիպահեստում

Ռաբինդրանաթ Թագոր (բենգալերեն՝ রবীন্দ্রনাথ ঠাকুর, 1861, մայիսի 7 - 1941, օգոստոսի 7), հնդիկ բանաստեղծ, արձակագիր, գրել է բենգալերենով, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1913)։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Կալկաթայում, եղել է ընտանիքի 14-րդ երեխան։ Իր ուշիմության, ընդունակությունների համար Թագորին անվանել են Մահարշի, այսինքն՝ իմաստուն։ Չնայած Թագորի ընտանիքը եղել է բավական ունևոր, ապրել են սովորական կյանքով։ 1875 թվականին զրկվել է մորից։ Նախնական կրթությունը ստացել է տանը, ապա սեմինարում։ Սովորել է նաև բենգալական ակադեմիայում, որտեղ ուսումնասիրել է Հնդկաստանի մշակույթը և պատմությունը։ 1878 թվականին Թագորը հրատարակել է իր անդրանիկ գործը՝ «Բանաստեղծի պատմությունը» պոեմը։

Ընտանիքում չէին գնահատում Թագորի գրական հակումները, և հայրը նրան ուղարկում է սովորելու Լոնդոնի համալսարանում, ուր նա զբաղվել է իրավագիտությամբ։ Չստանալով իրավաբանի դիպլոմ, Թագորը վերադառնում է հայրենիք։

Թագորն ամուսնացել է 1883 թվականին ունեցել հինգ զավակ։ Կինը՝ Մրինալինի Դեբին, զուգահեռաբար սովորել և դարձել է իր ժամանակի ամենազարգացած կանանցից մեկը։ Նա է հնդկերենից անգլերեն թարգմանել «Ռամայանա» էպոսը։

1901 թվականին Թագորը հինգ ուսուցիչներով բացել է սեփական դպրոց։

1902 թվականին վախճանվել են կինը, ապա՝ երկու երեխաները։ 1907 թվականին, հոր մահից հետո, Թագորը դարձել է հոր հարուստ կալվածքի տերը։

Թագորի բանաստեղծությունների առաջին ժողովածուն եղել է «Իրիկնային երգերը» (1882)։ 1905-ին, Բենգալիայում ազգային ազատագրական շարժման վերելքի ժամանակ, Թագորը եղել է այդ շարժման առաջամարտիկներից մեկը, գրել է հայրենաշունչ բանաստեղծություններ, այդ թվում՝ «Իմ ոսկե Բենգալիա»-ն, որը դարձել է Բենգալիայի ազգային օրհներգը։ «Գորա» (1907-1910) վեպում հեղինակը կոչ է անում միավորվել ու պայքարել ազատության համար։ «Զոհաբերության երգեր»-ը («Գիթանջալի») 1912 թվականին անգլերեն է թարգմանվել Թագորի կողմից։ Թագորն իր արձակ բանաստեղծությունների համար արժանացել է Նոբելյան մրցանակի (1913)։ Նա դարձել է 13-րդ Նոբելյան դափնեկիրը գրականության գծով, մրցանակի լուրը իրեն է հասել1913 թվականի նոյեմբերի 13-ին։

Նոբելյան մրցանակը մի քանի ամիս հետո Թագորին է հանձնել Հնդկաստանի Գեներալ-նահանգապետը։

Պատկեր:Рабинтранат Дагор, памятник (3).JPG
Ռաբինդրանաթ Թագորի հուշարձանը Մոսկվայի «Բարեկամություն» զբոսայգում

Մրցանակի դրամական մասը մեծ գրողը զոհաբերել է իր հիմնած դպրոցի զարգացման ու կատարելագործման նպատակին, որի հիմքի վրա էլ ստեղծվել է անվճար սովորողների համար համալսարան։

1915 թվականին Անգլիայի թագավորից Թագորը ստացել է ասպետական կչում։ Օքսֆորդի համալսարանը նրան շնորհել է պատվավոր դոկտորի աստիճան։

Թագորը շատ է ճանապարհորդել, եղել է Եվրոպայի շատ քաղաքներում, Ճապոնիայում, Չինաստանում, Ամերիկայում։ 1930 թվականին եղել է ԽՍՀՄ-ում։ 1931 թվականին լույս է տեսել Թագորի «Նամակներ Ռուսաստանի մասին» ակնարկաշարը։

1911 թվականին գրած «Ժողովրդի ոգին» բանաստեղծությունը դարձել է Հնդկաստանի ազգային օրհներգը։

Կյանքի վերջին տարիներին Թագորը ապրել է Կալկաթայի մոտ՝ իր հայրական կալվածքում և գրել է հիմնականում փիլիսոփայական շնչով գրական ստեղծագործություններ։

Թագորի ստեղծագործությունները հայերեն թարգմանվել են 1913 թվականից։

Ռ. Թագորը հայերեն[խմբագրել]

  • Գորա (վեպ), Երևան, Հայպետհրատ, 1959, 598 էջ։ Ռուսերենից թարգմ. Ա. Վարդապետյան։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Record #118620517 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:

Աղբյուրներ[խմբագրել]

  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 64-66։

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են