Գուլզար
Գուլզար ուրդու՝ گلزار | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 18, 1936[1] (84 տարեկան) |
Ծննդավայր | Դինա, Jhelum District, Rawalpindi Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, բանաստեղծ, գրող, երգերի հեղինակ և հեղինակ-կոմպոզիտոր |
Ընտրանի | Jai Ho? |
Ամուսին(ներ) | Րակհի Գուլզար |
Երեխա(ներ) | Մեղնա Գուլզար |
Պարգևներ և մրցանակներ | Դադասահեբ Ֆալկեի մրցանակ, Օսկար լավագույն երգի համար, Պադմա Բհուշան, Filmfare Award for Best Dialogue?, Filmfare Award for Best Dialogue?, Filmfare Award for Best Lyricist?, Filmfare Award for Best Lyricist?, Zee Cine Award for Best Lyricist?, Ֆիլմֆեյր մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար և Հնդկաստանի գրական ակադեմիայի պարգև |
Գուլզար (հինդի` ग़ुलज़ार, անգլ.՝ Sampooran Singh Kalra, իրական անունը` Սամպուրան Սինգհ Կալրա, օգոստոսի 18, 1936[1], Դինա, Jhelum District, Rawalpindi Division, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան), հնդիկ ռեժիսոր, սցենարիստ և բանաստեղծ:[2] Արժանացել է հինգ Ազգային կինոմրցանակի, 20 անգամ ստացել է Filmfare Awards-ի արձանիկներ՝ տարբեր անվանակարգերում, որից 11 անգամ ֆիլմերում հնչող երգերի լավագույն բառերի համար։ 2004 թվականին ստացել է Հնդկաստանի մեծությամբ երրորդ Պադմա Բհուշան պարգևը։ 2009 թվականին «Միլիոնատերը ետնախորշից» ֆիլմում հնչող լավագույն երգի համար արժանացել է «Օսկար» մրցանակի, իսկ նույն երգի համար 2010 թվականին արժանացել է «Գրեմմի» մրցանակին[3][4]։ 2014 թվականին արժանացել է հնդկական կինեմատոգրաֆի ամենաբարձրագույն՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուլզարը ծնվել է ներկայիս Պակիստանի տարածքում գտնվող Դինա գյուղում՝ սիկհերի ընտանիքում։ Հնդկաստանի բաժանումից հետո նրա ընտանիքը տեղափոխվել է Ամրիթսար: Ինքնուրույն կյանքի առաջին տարիներին, Գուլզարը Բոմբեյում աշխատել է որպես ավտովերանորոգող։ Քանի որ նրա հայրը չէր ցանկանում, որ որդին բանաստեղծություններ գրի, մտածելով, որ դրանով չի կարող ապրուստի համար հաց վաստակել, ուստի որդին ստիպված վերցրել է Գուլզար գրական կեղծանունը։
Գուլզարն իր ստեղծագործական կյանքը կինոարդյունաբերությունում սկսել է Բիմալ Ռոյի «Կալանավորուհին» (1963 թ.) ֆիլմի երգերից մեկի համար խոսքեր գրելով։ Նա իր ուժերը փորձել է նաև ֆիլմերի համար սցենարներ և երկխոսություններ գրելու ասպարեզում։ Գուլզարի ռեժիսորական դեբյուտը կայացել է 1971 թվականին, երբ նկարահանել է «Փնտրում եմ քեզ» կինոնկարը, որտեղ գլխավոր դերերը կատարում էին Մինա Կումարին, Վինոդ Կհաննան և Շատրուգհան Սինհան:
Հաջորդ՝ 1972 թվականին նա նկարահանել է «Տնային դաստիարակ» («Ծանոթություն») և «Հաղթահարում» ֆիլմերը։ 1975 թվականին նրա նկարահանած «Ճանապարհորդություն դեպի անցյալ» («Եղանակ») կինոնկարը Գուլզարին բերեց բազմաթիվ մրցանակներ։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գուլզարը կարճատև սիրավեպ է ունեցել Մինա Կումարիի հետ։ 1973 թվականին նա ամուսնացել է դերասանուհի Ռաքհիի հետ։ Նույն թվականին ծնվել է նրանց դուստրը՝ ներկայումս ռեժիսոր Մեգհնա Գուլզարը: Ամուսնությունից մեկ տարի անց նրանք բաժանվեցին, իսկ դուստրը մնաց ապրելու հոր՝ Գուլզարի մոտ։
Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1971 | Փնտրում եմ քեզ | Mere Apne |
1972 | Տնային դաստիարակը (Ծանոթություն) | Parichay |
1972 | Հաղթահարում | Koshish |
1973 | Մայորը | Achanak |
1975 | Ամպրոպ | Aandhi |
1975 | Մոռացված կինը | Khushboo |
1975 | Ճանապարհորդություն դեպի անցյալ (Եղանակ) | Mausam |
1977 | Կյանքի գիրքը | Kitaab |
1979 | Միրա | Meera |
1982 | Խաղող | Angoor |
1982 | Կենվորը | Namkeen |
1987 | Անկեղծություն | Ijaazat |
1988 | Միրզա Ղալիբ | Mirza Ghalib |
1988 | Շքեղ հագուստ | Libaas |
1990 | Ժամանակի թակարդը | Lekin... |
1996 | Հրկիզողները | Maachis |
1999 | Հարազատ հոգիներ | Hu Tu Tu |
Սցենարիստ
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1968 | Հեղափոխություն | Sunghursh |
1968 | Տասնչորս տարի անց | Aashirwad |
1970 | Լռություն | Khamoshi |
1971 | Գուդդի | Guddi |
1971 | Անանդ | Anand |
1971 | Ժեստ | Andaz |
1971 | Փնտրում եմ քեզ | Mere Apne |
1971 | Հինայի նախշեր սիրելիիս ձեռքերին | Mehboob Ki Mehndi |
1972 | Տնային դաստիարակը (Ծանոթություն) | Parichay |
1972 | Հաղթահարում | Koshish |
1972 | Խոհարարը | Bawarchi |
1973 | Անշնորհակալը | Namak Haraam |
1973 | Մայորը | Achanak |
1975 | Ամպրոպ | Aandhi |
1975 | Մոռացված կինը | Khushboo |
1975 | Փախստակը | Faraar |
1975 | Ճանապարհորդություն դեպի անցյալ (Եղանակ) | Mausam |
1975 | Լռելյայն | Chupke Chupke |
1977 | Քո թարթիչների ստվերի ներքո | Palkon Ki Chhaon Mein |
1977 | Կյանքի գիրքը | Kitaab |
1977 | Ջալլիան Վալա Բագհ | Jallian Wala Bagh |
1978 | Աստվածություն | Devata |
1979 | Միրա | Meera |
1979 | Տան ձեռքբերում | Griha Pravesh |
1980 | Քույրիկները | Khubsoorat |
1981 | Խաբուսիկ երջանկություն | Baseraa |
1982 | Խաղող | Angoor |
1982 | Կենվորը | Namkeen |
1983 | Տխուր պատմություն | Sadma |
1983 | Չմտածված քայլ | Masoom |
1984 | Գոլը խփված է | Hip Hip Hurray |
1986 | Նյու-Դելի Թայմս | New Delhi Times |
1986 | Մի պահ | Ek Pal |
1987 | Անկեղծություն | Ijaazat |
1990 | Ժամանակի թակարդը | Lekin... |
1993 | Սգվորը | Rudaali |
1996 | Հրկիզողները | Maachis |
1997 | Մորաքույր 420 | Chachi 420 |
1999 | Հարազատ հոգիներ | Hu Tu Tu |
2002 | Սիրո անատոմիան | Saathiya |
2007 | Տաս պատմություն սիրո մասին | Dus Kahaniyaan |
2011 | Երկընտրանք | Kashmakash |
2014 | Դելիի և Լահորի միջև | Kya Dilli Kya Lahore |
2016 | Միրզա | Mirzya |
Դերասան
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1977 | Ջալլիան Վալա Բագհ | Jallian Wala Bagh | Սունիլ |
2004 | Հանդիպում անձրևի տակ | Raincoat | հնչյունավորում |
2008 | Ժառանգորդները | Yuvvraaj | - |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Just another thought»։ The Liar (en-GB)։ 2020-04-11։ Վերցված է 2020-06-08
- ↑ «Gulzar to get Dadasaheb Phalke award»։ Indiatoday.in (India Today Group)։ 2014-04-12։ Վերցված է ապրիլի 12, 2014
- ↑ «Gulzar selected for Dadasaheb Phalke Award»։ The Indian Express։ 2014-04-13։ Վերցված է 2014-04-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Сайт, посвящённый Гулзару
- Read him at Shabdankan
- Сайт, посвящённый Гулзару Archived 2015-08-01 at the Wayback Machine.
|
- Օգոստոսի 18 ծնունդներ
- 1936 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Հնդիկ ռեժիսորներ
- Հնդիկ գրողներ
- Հնդիկ կինոռեժիսորներ
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- Հնդիկ բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Գրողներ այբբենական կարգով
- Պադմա Բհուշան շքանշանի ասպետներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Հնդիկ սցենարիստներ
- Երգերի հեղինակներ