Գեորգ V
Գեորգ V | |
|---|---|
| Զինվորական կոչում | ֆելդմարշալ և Captain General Royal Marines? |
| Ծնվել է՝ | հունիսի 3, 1865[1][2][3][…] |
| Ծննդավայր | Մալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
| Մահացել է՝ | հունվարի 20, 1936[1][2][3][…] (70 տարեկան) Էֆթանազիա |
| Վախճանի վայր | Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5] |
| Երկիր | |
| Տոհմ | Վինձորների դինաստիա և Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա |
| Շրջանավարտ | Թրինիթի քոլեջ |
| Հայր | Էդուարդ VII[6][7] |
| Մայր | Ալեքսանդրա Դանիացի[6][7] |
| Երեխաներ | Էդուարդ VIII[7], Ջորջ VI[7], Mary, Princess Royal and Countess of Harewood?, Prince Henry, Duke of Gloucester?, Արքայազն Գեորգ, Քենթի հերցոգ և Prince John of the United Kingdom? |
| Հավատք | Անգլիկան եկեղեցի |
| Պարգևներ | |
| Ստորագրություն | |
Գեորգ V ( ծնված Գեորգ Ֆրեդերիկ Էռնեստ Ալբերտ, անգլ.՝ George Frederick Ernest Albert հունիսի 3, 1865[1][2][3][…], Մալբորո հաուս, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 20, 1936[1][2][3][…], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4][5]), 1910 թվականի մայիսի 6-ից մինչև մահը Բրիտանական կայսրության և Հնդկաստանի կայսր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի այնուհետև Միացյալ Թագավորության արքա։ Վինձորների դինաստիայի առաջին միապետը։ Մեծ Բրիտանիայի քաղաքական կյանքում նշանակալի դեր չի խաղացել։
Ծնվել է 1865 թվականի հունիսի 3-ին Լոնդոնում։ Էդուարդ VII-ի և Ալեքսանդրա Դանիացու որդին։ Տասներկու տարեկան հասակից ծառայության է անցել Արքայական նավատորմում։ 1910 թվականի մայիսի 6-ին թագադրվելուց հետո լքել է նավատորմը։ Ամուսնացած է եղել Մարիա Տեքսացու հետ։ Գահակալել է երկրի համար ծանր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և իր կնոջ հետ բազմաթիվ անգամներ այցելել է ռազմաճակատ։ Թշնամական գերմանական ժառանգությունից իր ընտանիքի ազգանունը մաքրելու նպատակով Սաքսեն-Կոբուրգ-Գոտյան դինաստիայից անցում է կատարել Վինձորների դինաստիա(1917թ․)։ Գեորգ V-ն է սկիզբ դրել Սուրբծննդյան Արքայական շնորհավորանքների հեռարձակումների ավանդույթին, 1923 և 1926 թվականներին Գեորգ V-ի գլխավորած Կայսրական վեհաժողովները համապատասխանաբար ընդունել են դոմինիոնների մետրոպոլիայից անկախ արտաքին քաղաքականություն վարելու իրավունքը և դոմինիոններին Բրիտանական կայսրության կազմում գտնվող, մեկը մյուսի ենթակայության տակ չգտնվող, հավասար կարգավիճակ ունեցող ինքնավար համայնքներ լինելը[11]։ Դրա արդյունքում փաստացի փլուզվեց «Երկրորդ կայսրությունը», իսկ հետագայում սկսեց գործածվել «Ազգերի բրիտանական համագործակցություն» տերմինը։ Իռլանդիան շարունակեց Բրիտանական կայսրությունից օտարանալու քաղաքականությունը և 1937 թվականին ընդունելով իրեն անկախ հանրապետություն հռչակող` սահմանադրությունը։ Գեորգ V-ը նաև հայտնի եղել ֆիլատելիայի նկատմամբ ունեցած սիրով։ Գեորգ V-ը կառավարել է քսանհինգ տարի, ութ ամիս, հիսուն օր։ Շատ քաղաքացիներ նրան համարում էին լավ արքա։ Նա վախճանվել է 1936 թվականի հունվարի 20-ին յոթանասուն տարեկան հասակում։ Նրան հաջորդել է ավագ որդին` Էդուարդ VIII-ը, իսկ վերջինիս հրաժարականից հետո երկրորդ որդին Գեորգ VI-ը` ներկայիս միապետ Եղիսաբեթ II-ի հայրը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- 1 2 http://www.telegraph.co.uk/culture/donotmigrate/3595391/Without-Waugh-there-would-be-no-adventure.html
- 1 2 http://www.telegraph.co.uk/news/1475420/A-Royal-servant-and-adventurer.html
- 1 2 Oxford Dictionary of National Biography / C. Matthew, D. Cannadine — Oxford: OUP, 2004.
- 1 2 3 4 Kindred Britain
- 1 2 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ https://www.thersa.org/about/albert-medal/past-winners
- ↑ Plarr's Lives of the Fellows
- ↑ The Twentieth Century / J. Brown, R. Louis. — 2001. — P. 69.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգ V» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հունիսի 3 ծնունդներ
- 1865 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Հունվարի 20 մահեր
- 1936 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Վինձորներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Սուրբ Պատրիկի շքանշանի ասպետներ
- Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ
- Վիկտորիանական թագավորական շղթայի ասպետներ
- Կապիչի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիայի միապետներ
- Ուելսի արքայազններ
- Բողոքական միապետներ
- Անձինք նամականիշերի վրա
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Բաղնիքի շքանշանի Մեծ Խաչի ասպետներ