Սանդրինգհեմյան պալատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Սանդրինգհեմյան պալատ
Sandringham - geograph.org.uk - 1062504.jpg
ՏեսակEnglish country house, պատմական շենք-թանգարան և royal palace
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏեղագրությունՍանդրինգհեմ[1]
Ճարտարապետական ոճJacobethan[1]
Շինանյութաղյուս[1]
ՍեփականատերԲրիտանական թագավորական ընտանիք և Վիկտորիա թագուհի
ԲնակիչԷդուարդ VII, Ալեքսանդրա Դանիացի, Ալբերտ Վիկտոր Կլարենսի դուքս և Գեորգ V
Հիմնադրված է1865
Բացված1870
ՃարտարապետA. J. Humbert
Ժառանգության կարգավիճակII* ցանկի շենք
Կոորդինատներ: 52°49′47.00000009921″ հս․ լ. 0°30′50.000000100004″ ավ. ե. / 52.8297222222497780° հս․. լ. 0.51388888891666773° ավ. ե. / 52.8297222222497780; 0.51388888891666773
Պաշտոնական կայք

Սանդրինգհեմյան պալատ (անգլ.՝ Sandringham House), Վինձորյան արքայատոհմին պատկանող կալվածք, որը գտնվում է [[Նորֆոլկ]]ի 20 հազար ակր որսատեղիում: Կալվածքը ձեռք է բերել Վիկտորյա թագուհին 1862 թվականին լորդ Պալմերստոնի որդեգրից Ուելսի արքայազնի խնդրանքով, երբ վերջինս պատրաստվում էր ամուսնանալ Ալեքսանդրա Դանիացու հետ: Որպեսզի ձմռանը ավելի երկար ժամանակ անցկացնի որսատեղիում, արքայազնը հրամայեց, որ Սանդրինգհեմում ժամացույցների սլաքները կես ժամով առաջ տան: Այս կարգադրությունը ուժի մեջ մնաց մինչև 1936 թվականին Էդուարդ VIII-ի գահ բարձրանալը:

Ալեքսանդրային դուր էր գալիս Սանդրինգհեմը, և այն դարձել էր նրա ժամանցի հիմնական վայրը «Նոր արքունիքում»: Նրանց ընտանիքի աճին զուգընթաց հին կալվածքը սկսեց փոքր թվալ: 1860-ական թվականներին այն դարձյալ էականորեն ընդարձակվեց, ընդունելով ներկայիս տեսքը՝ Թյուդորների և Աննա թագուհու ժամանակների ոճերի միասնությամբ: Վիկտորիական դարաշրջանի համար կալվածքի ներքին կառուցվածքը համարվում էր հարմարավետության գագաթնակետ: Այն լուսավորվում էր ցնցուղի նմանվող գազային լուսավորությամբ:

Ամուսնու մահից հետո Ալեքսանդրա թագուհին շարունակեց ապրել Սանդրինգհեմում մինչև մահ: Այստեղ են մահացել նաև նրա որդի Գեորգ V-ը և թոռը՝ Գեորգ VI-ը: Նրանցից առաջինի բնակվելու համար այգում կառուցվել էր ոչ մեծ տուն՝ (Յորք-տնակը), իսկ երկրորդը ստիպված էր գնել կալվածքը (ոչպես մասնավոր, ոչ պետական սեփականություն) իր ավագ եղբորից՝ Էդուարդ VIII-ից, գահից վերջինիս հրաժարվելուց հետո: Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհին՝ Եղիսաբեթ Երկրորդը, ևս առնչություն ունի Սանդրինգհեմյան պալատի հետ: Այստեղ նա հարազատների հետ հանդիպել է հոր մահվան ժամանակ, շարունակել է նրանց հետ հանդիպել սեփական թագադրման տարելիցների ժամանակ, ինչպես նաև Ծննդյան տոներին ու Ամանորին:

Սանդրինգհեմյան կալվածքի Էփլթոն հաուսում մինչև Նորվեգիայի անկախություն ձեռք բերելը ապրում էր այդ երկրի ապագա թագավոր Հոկոն VII-ը իր բրիտանացի կնոջ հետ: Այստեղ ծնվել է նրանց միակ որդին` արքայազն Ալեքսանդրը (ապագա Ուլաֆ V-ը):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]