Ալեքսանդրա Դանիացի
Ալեքսանդրա Դանիացի կամ Ալեքսանդրա Կարոլինա Մարիա Շառլոտա Լուիզա Յուլիա Դանիացի (անգլ.՝ Alexandra Caroline Marie Charlotte Louise Julia of Denmark[7], դեկտեմբերի 1, 1844[1][2][3][…], Դեղին պալատ, Կոպենհագեն, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա[4] - նոյեմբերի 20, 1925[1][2][3][…], Սանդրինգհեմյան պալատ, Սանդրինգհեմ, Կինգս Լին ընդ Վեսթ Նորֆոլկ, Նորֆոլկ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), Դանիայի արքայադուստր, Էդուարդ VII-ի կինը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի, Հնդկաստանի կայսրուհի[8]:
Սերել է Գլյուքսբուրգների գերմանական դինաստիայից և եղել է արքայազն Քրիստիան IX-ի և Լուիզա Հեսսեն Կասելացու դուստրը: Վիկտորյա թագուհին տասնվեցամյա Ալեքսանդրային ընտրել է իր ավագ որդի ու ժառանգորդ Ուելսի արքայազն Ալբերտ Էդուարդին կնության վերցնելու համար: Նրանց հարսանիքը կայացել է 1863 թվականին, և այդ նույն թվականին նրա հայրը Մեծ տերությունների կամքով ժառանգել է դանիական գահը` դառնալով Դանիայի անժառանգ թագավոր Ֆրեդերիկ VII-ի ժառանգորդը: Ալեքսանդրան Ուելսի արքայազնի հետ ամուսնանալով ունեցել է վեց երեխա, որոնցից էին ապագայում Վինձորների դինաստիայի առաջին միապետ Ջորջ V-ը և Նորվեգիայի թագուհի Մոդ Շառլոտա Մարիյա Վիկտորիան:
Ալեքսանդրա և Էդուարդ ամուսինները գահ են բարձրացել 1901 թվականին` Վիկտորիա թագուհու մահից հետո և իշխել են մինչև Էդուարդ VII-ի մահը (1910 թվական):
Ալեքսանդրան իր նոր հայրենիքում հայտնի է եղել բարեգործական և հասարակական ակտիվ գործունեությամբ, համարվել է երկրի նորաձևության թելադրող: Քաղաքականության մեջ նա ամուսնուն և կառավարությանը փորձել է ուղղորդել ի շահ Դանիայի և Հունաստանի, սակայն այդ փորձերը հաջողություն չեն ունեցել։ Ամբողջ կյանքում չի համակրել Գերմանիային և կայսր Վիլհելմ II-ին, հատկապես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ:
Ալեքսանդրայի եղբայրներն էին Դանիայի թագավոր Ֆրեդերիկ VIII-ը և Հունաստանի թագավոր Գեորգ I-ը, իսկ քույրը՝ ռուսական կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան՝ Նիկոլայ II-ի մայրը, որի հետ անգլիական թագուհին պահպանել է մտերմիկ հարաբերություններ ողջ կյանքի ընթացքում:
Ալեքսանդրան մահացել է ինֆարկտից 1925 թվականին և հուղարկավորվել է Վինձոր ամրոցում՝ ամուսնու կողքին:
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

նկարիչ՝ Էլիզաբեթ Ջերիհաու Բաուման,1856 թվական
Ամալիենբորգ պալատի Թագավորական հավաքածու
Ալեքսանդրան ծնվել է 1844 թվականի դեկտեմբերի 1-ին Կոպենհագենի Դեղին պալատում, Ամալիենբորգ թագավորական պալատական համալիրի մոտակայքում: Նրա ծնողներն էին գերմանական արքայազն Քրիստիան Շլեզվիգ Հոլշտեյն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգցին (1818-1906) և արքայադուստր Լուիզա Հեսսեն Կասելացին (1817-1898) [7](էջ 69-70): Ընտանիքում արդեն ունեին ավագ որդի՝ արքայազն Ֆրեդերիկը, ավելի ուշ ծնվել են կրտսեր երեխաներ Գեորգը, Մարիա Ֆեոդորովնա (Դագմար)ը, Տիրան և Վալդեմարը:
Արքայադստեր ծնողները երկուսն էլ Դանիայի թագավոր Ֆրեդերիկ V-ի ծոռներն էին և Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ II-ի ծոռի թոռները։ Չնայած արքայական ծագմանը՝ Ալեքսանդրայի ընտանիքը բավականաչափ համեստ կենցաղ էր վարում[9]: Արքայազն Քրիստիանը դանիական բանակում ծառայելու համար տարեկան ստանում էր շուրջ 800 ֆունտ ստեռլինգ: Ընտանիքը բնակվում էր Դեղին պալատում, որը նրանց տրամադրել էր թագավոր Քրիստիան VIII-ը բնակության համար[10]:
Արքայադուստրն իր մերձավոր ազգականների և բարեկամների շրջանում հայտնի է եղել Ալիքս փաղաքշական անունով: Երբ Ալեքսանդրան փոքրիկ աղջնակ էր, նրանց տուն հաճախակի հյուր է եկել դանիացի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենը, որը երեխաներին պատմել է իր պատմությունները:
1848 թվականին մահացել է Քրիստիան VIII թագավորը: Գահ է բարձրացել նրա միակ որդի Ֆրեդերիկ VII-ը: Նոր թագավորը երկու անգամ ամուսնացել է, բայց սերունդներ չի ունեցել: Ինչի հետևանքով երկրում առաջացել էր գահի շարունակականության ճգնաժամ: Ֆրեդերիկը Դանիայի արքան էր և Շլեզվիգ Հոլշտայնի դուքսը: Շլեզվիգ Հոլշտայնում գործում էր Սալիկայի օրենք (լատ.՝ Lex Salica), ըստ որի կանաց գահակալություն չէր թույլատրվում: Դանիայում այդպիսի օրենք չկար: 1852 թվականին մեծ տերությունները Լոնդոնում հրավիրված համաժողովում լուրջ ուշադրության արժանացնելով դանիական հարցին՝ որոշում են ընդունվել, որ արքայազն Քրիստիան Շլեզվիգ Հոլշտայն Զոնդերբուրգ Գլյուքսբուրգցին կդառնա Դանիայի և Ֆրեդերիկի տիրապետության տակ եղած ողջ տիրույթների նոր արքան։ Այդպիսով Ալեքսանդրայի հայրը շրջանցել է գահի մյուս թեկնածուներին, այդ թվում, իր զոքանչին և կնոջ հարազատ եղբորը[11](էջ 8):
Քրիստիանին շնորհվել է Դանիայի արքայազնի տիտղոս և ամբողջ ընտանիքը տեղափոխվել է Բերնստորֆի պալատ: Ալեքսանդրայի ծնողները՝ Քրիստիանը և Լուիզան թագավորի հետ սառը հարաբերությունների մեջ էին, քանի որ հավանություն չէին տալիս նրա երրորդ մորգանատիկ ամուսնությանը դերասանուհի Լուիզա Ռասմուսենի հետ[10]:
Ընտանիքը շարունակել է համեստ կենցաղ վարել և պալատական կյանքի ինտրիգներին չի մասնակցել: Ալեքսանդրան իր սենյակը կիսում էր փոքր քրոջ՝ Դագմարի հետ: Երեխաները իրենք էին կարում իրենց հագուստները, հարթարում էին անկողինը և միասին սեղան էին նստում[12](էջ 17): Ալեքսանդրան և Դագմարը միասին լողի պարապմունքների էին հաճախում, որոնք ղեկավարել է հայտնի շվեդական լողորդուհի Նենսի Էդբերգը[13]: Ալեքսանդրայի երիտասարդ տարիներն անցել են Բերնստորֆ պալատում: Այնտեղ տնային ուսուցիչները նրան սովորեցնում էին անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն, կրոնի հիմունքներ: Վաղ մանկությունից Ալեքսանդրան երաժշտական հակումներ է ցուցաբերել։ Մայրը սովորեցրել է դաշնամուր նվագել, իսկ դայակները նկարել և երգել են սովորեցրել: Ապագա թագուհին լավ նվագում էր դաշնամուր, իսկ ավելի ուշ տիրապետել է նաև մանդոլինին [14](էջ 178): Ալեքսանդրան հաճախ ձիավարել է հոր հետ միասին զբոսնելով մերձակայքում[8][15]:
Արքայադուստրը օծվել է Կրիստիանսբորգ պալատում, կոնֆիրմացիայի ծիսակարգով[10]: Ամբողջ կյանքում Ալեքսանդրան եղել է բարեպաշտ, իսկ Մեծ Բրիտանիա տեղափոխվելուց հետո դարձել է Բարձր եկեղեցու հետևորդ [11](էջեր 125, 176): Ալեքսանդրան Լոնդոնում առաջին անգամ եղել էր մանկության տարիներին մոր հետ միասին Քեմբիջի դքսուհու հրավերով[14](էջ 234):
Ամուսնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1859 թվականի վերջին, երբ լրացել էր Վիկտորիա թագուհու և նրա ամուսին արքայազն Ալբերտի ավագ որդու` Ուելսի արքայազն Ալբերտ Էդուարդի 18 տարին, ծնողները` նրա անկանոն սեռական կապերը սանձելու ակնկալությամբ սկսել էին նրան համապատասխան կին փնտրել[8](էջ 21)[16]: Մեծ Բրիտանիայի թագուհին իր դստերը՝ կրոնպրինցեսա Վիկտորիա Պրուսիացուն հանձնարարել էր գերմանական արքայադտրերից համապատասխան թեկնածուներ ընտրել (անգլո-պրուսական հարաբերություններն ամրապնդելու համար): Ընտրվածները ընդամենը մի քանիսն էին, որոնք, ըստ լոնդոնյան թերթերի հրապարակումների, «համապատասխանում էին կարգավիճակով, բողոքական էին և արքայազնից երիտասարդ»: Վիկտորիայի ընտրած թեկնածուներն էին Մարիա Նիդերլանդցին, Էլիզաբեթ Վիդիացին, Աննա Հեսսեն Դարմշտադցին, Ալեքսանդրինա Պրուսիացին, Մարիա Գասպարինա Սաքսեն Ալտենբուրգցին և արքայադուստր Ալեքսանդրան[17]: Թագուհին և նրա որդին հանդիպելով բոլոր պոտենցիալ հարսնացուների հետ՝ համապատասխան թեկնածու համարել են միայն Ալեքսանդրային։ Սկզբում Վիկտորիա թագուհին նույնիսկ չէր էլ դիտարկում Ալեքսանդրային դանիական ծագման և սահմանամերձ Շլեզվիգ Հոլշտայնի խնդրի պատճառով, քանի որ բրիտանական թագավորական ընտանիքի անդամների մեծ մասը Պրուսիայի կողմնակիցներ էին[18]: Ի վերջո, վստահելով իր դստեր դրական կարծիքին, Մեծ Բրիտանիայի թագուհին և նրա ամուսինը ընտրություն են կատարել հօգուտ Քրիստիան արքայազնի դստեր, նրա թեկնածությունն անվանելով «միակը, որին մենք կընտրենք»[10]։ Իսկ Բելգիայի թագավոր Լեոպոլդը, Վիկտորիային գրած նամակում արտահայտելով Բերտիի վարքի մասին իր մտահոգությունները, Ալեքսանդրայի թեկնածությունը պաշտպանել է հետևյալ հիմնավորումով.
![]() |
Ալիկայի բնավորության մեջ ինչ-որ անկեղծ, ուրախ բան կա, որը նրան կօգնի թեթև վերաբերվել իրականությանը՝ առանց ցնցումների և վախերի մեջ ընկնելու[16]: | ![]() |
Բացի բրիտանական թագավորական տնից Ալեքսանդրա արքայադստերը՝ որպես իրենց գահաժառանգին արժանի կին, դիտարկում էին նաև Նիդեռլանդների թագուհի Սոֆիա Վյուրտեմբերգցին և ռուսական կայսր Ալեքսանդր II-ը[8]:
Ալեքսանդրայի և Ուելսի արքայազնի ծանոթությունը տեղի է ունեցել 1861 թվականի սեպտեմբերի 24-ին, գերմանական Շպայեր քաղաքում, երբ Վիկտորիա Պրուսիացին եղբորը ծանոթացրել է Դանիայի արքայադստեր հետ: Բերտին, ինչպես նրան անվանում էին ընտանեկան շրջապատում, 16-ամյա արքայադստեր արտաքինը չհավանելով քրոջը ասել էր. «քիթը շատ երկար է, ճակատը՝ շատ նեղ»[16]: Սակայն նա պետք է ամուսնանար և նախքան իր վերջնական ընտրություն կատարելը արքայադստերը հրավիրել է Անգլիա այցելել։ Գրեթե մեկ տարի անց, 1862 թվականի սեպտեմբերին, Վիկտորիա թագուհին առաջին անգամ հանդիպել է արքայադստեր հետ: Հանդիպումը տեղի ունեցել Լակեն թագավորական պալատում՝ Վիկտորիայի հորեղբոր՝ Բելգիայի թագավոր Լեոպոլդ I-ի տանը: Թագուհին հաճելիորեն զարմացել է նրա գեղեցկությամբ և անբասիր վարվելաձևերով: Ուելսի արքայազնը Ալեքսանդրային ամուսնության առաջարկ արել է սեպտեմբերի 9-ին՝ իռլանդացի թեթևաբարո դերասանուհի Նելլի Կլիֆենի հետ իր սիրավեպից ու հոր մահից հետո[8][10][11][16][19]:
Ալեքսանդրան մեկնել է Լոնդոն 1862 թվականի նոյեմբերին, որտեղ թագուհին նրա հետ ավելի մոտիկից ծանոթանալու հնարավորություն է ունեցել: Վիկտորիան, հավանելով Ալեքսանդրային, Պրուսիայում գտնվող իր դստերն այսպես է գրել.
![]() |
Որքան կսիրեր նրան թանկագին Ալբերտը: Նա այնքան լավն է, այնքան համեստ, բնական[16]: | ![]() |
Հաջորդ անգամ, մի քանի ամիս անց, Ալեքսանդրան մեկնել է Մեծ Բրիտանիա թագավորական նավով: 1863 թվականի հունվարի 15-ին Կոպենհագենում ստորագրվել է ամուսնական պայմանագիր[14]: 1863 թվականի մարտի 7-ին նա ժամանել է Քենթ կոմսությունում գտնվող ծովափնյա Գրեյվզենդ քաղաք[18][20]:
Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել 1863 թվականի մարտի 10-ին, Քենթերբերի արքեպիսկոպոս Չարլզ Թոմաս Լոնգլիի ղեկավարությամբ, Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգ մատուռում: Արարողակարգի վայրի ընտրությունը լայն քննադատության է արժանացել հասարակության շրջանում։ Հարսանիքը կայացել էր Լոնդոնի արվարձանում, որտեղ գրեթե չկային հասարակ հանդիսատեսներ։ Հրավիրված հյուրերից շատերը դժգոհ էին շատ երկար ճանապարհից: Հարսնացուի կողմից հրավիրվել էին միայն առավել մտերիմ ազգականները: Թագավորական ընտանիքն այդ ժամանակ դեռևս սգում էր բոլորովին վերջերս մահացած արքայազն Ալբերտի կորուստը: Հարսանիքին ներկա բոլոր կանայք մոխրագույն, մանուշակագույն կամ ծիրանագույն հագուստներ էին կրում[10], իսկ ինքը ՝ թագուհին պսակադրության արարողությանը հետևում էր Եկատերինա Արագոնացու էրկերից[21], իսկ դրան հաջորդած հարսանյաց ճաշկերույթին չմասնակցեց[16]:
Ալեքսանդրայի հարսանեկան հագուստը սպիտակ ատլասե զգեստ էր՝ կրինոլինով պահվող փարթամ կիսաշրջազգեսով: Շլեյֆը[22] պատրաստված էր արծաթե մուարից[23]: Հագուստը, ինչպես նաև քողը ժանեկազարդված էին չորս աստիճանական շերտերով: Դեպի խորան նրան ուղեկցում էր հայրը և Քեմբրիջի դուքսը[14][18]:
Իր ամուսնության մասին Ալեքսանդրան գրել է կրոնպրինցեսա Պրուսիացուն.
![]() |
Գուցե դու կարծում ես, որ ես ուզում եմ քո եղբոր կինը դառանալ միայն նրա դիրքի համար, բայց, նույնիսկ, եթե նա կովբոյ լիներ, ես կսիրեի նրան նույնքան և որևէ մեկի հետ նրան չէի փոխի[8][16]: | ![]() |
Իրենց մեղրամիսն ամուսիններն անցկացրել են Օսբորն Հաուսում, Ուայթ կղզում, որտեղ շնորհավորանքներ են ստացել Էտոն քոլեջի ուսանողներից, այդ թվում Ռենդոլֆ Չերչիլից[10]: Թագուհին, որպես հարսանեկան նվեր, նորապսակներին նվիրել է Սանդրինգհեմյան պալատը[24]: Ալեքսանդրան ամուսնուց նվեր է ստացել ադամանդե խույր, իսկ սկեսուրից՝ Վիկտորիա թագուհուց, օպալից և ադամանդներից պատրաստված վզնոց: Դանիայի թագավորը Ալեքսանդրային նվիրել է ադամանդակուռ ոսկե խաչ, որը Դագմար Բոհեմացի թագուհու՝ դանիական միապետ Վալդեմար II-ի կնոջ խաչի ճիշտ պատճենն էր[18]:
Տարեվերջին Ալեքսանդրայի հայրը ժառանգել է դանիական գահը, Գեորգ եղբայրը դարձել է Հունաստանի արքա, իսկ կրտսեր քույր Դագմարը նշանադրվել է ռուսական գահի ժառանգորդ` ցեսարևիչ Նիկոլայ Ալեքսանդրովիչի հետ: Այդ ժամանակ քաղաքական իրադրությունը հագիստ չէր․ Դանիայի թագավորը շարունակում էր պայքարել Ավստրիայի և Պրուսիայի հետ Շլեզվիգ Հոլշտայնի համար: Գերմանական զորքերը ներխուժեցին դքսություն և իշխանությունը զավթեցին: Դրանով իսկ երկու հինգերորդով նվազեցնելով Դանիայի թագավորության տիրույթները: Ի հեճուկս Վիկտորիա թագուհու և նրա դստեր Վիկտորիա Պրուսիացու, Ալեքսանդրան և Ալբերտ Էդուարդը հանդես էին գալիս ի պաշտպանություն դանիական կողմի: Ընդհանուր առմամբ, գերմանացիների նկատմամբ հակակրանքը, որը տածում էին Ալեքսանդրայի ծնողները և հենց նա ինքը, պահպանվել է մինչև Ալեքսանդրայի կյանքի վերջը[15]: Չնայած հակագերմանական հայացքներին, դանիայի արքայադուստրը շարունակել է մնալ Վիկտորիա Պրուսիացու մտերիմ ընկերուհին՝ գրեթե 40 տարի, ընդհուպ մինչև 1901 թվականի օգոստոսին քաղցկեղից վերջինի մահանալը[10]:
1864 թվականի սկզբին ծնվել է ամուսինների առաջնեկը՝ Ալբերտ Վիկտորը[14]: Նա լույս աշխարհ էր եկել երկու ամիս ժամկետից շուտ: Եվ հետագայում, Ալեքսանդրայի բոլոր վեց երեխաներն էլ ժամկետից շուտ են ծնվել: Կենսագիր Ռիչարդ Հյուն գրում է, որ Ալեքսանդրան դիտավորյալ էր մոլորեցնում իր սկեսուրին երեխայի ծննդյան ամսաթվի հարցում, որպեսզի վերջինս չկարողանա ներկա գտնվել ծննդաբերությանը[25]: Տիկին Բլեքբեռնը, որը արքայական ընտանիքի բուժքույրն էր, գրել է.
![]() |
Նա [Ալեքսանդրան] լիաթոք ուրախանում էր, երբ երեխաները վազեվազ մտնում էին մանկական սենյակ: Նա հագնում էր ֆլանելե գոգնոցը և ինքն էր լողացնում երեխաներին, իսկ հետո նայում էր փոքր մահճակալներին քնած երեխաներին[10]: | ![]() |
Երրորդ երեխայի հղիության ընթացքում արքայադուստրը սկսել է տառապել հոդացավերից, ինչի հետևանքով նա սկսվել է կաղալ[8][10][11][16]:
Հասարակության մեջ թագաժառանգի կինը իրեն արժանապատիվ էր պահում և կարողանում էր բոլորի վրա լավ տպավորություն գործել, տանը քնքուշ էր հարազատների հետ, ուներ հումորի զգացում[11][12]: Ազատորեն տիրապետում էր անգլերենին, բայց խոսում էր ընդգծված դանիական առոգանությամբ[8]: Ալեքսանդրան սիրում էր պարել, չմուշկներով սահել և դրայվինգ[10]: Ի հեճուկս Վիկտորիա թագուհու, նա հաճախ էր ձիավարում, որը ըստ թագուհու, կարող էր խոչընդոտել երեխա ունենալուն[16][25]: Թագուհու և նրա հարսի միջև պարբերաբար քաղաքական վեճեր էին ծագում Պրուսիայի նկատմամբ վերաբերմունքի շուրջ: Ալեքսանդրան կտրականապես չէր աջակցում արքայադուստր Ելենայի՝ Բերտիի կրտսեր քրոջ ամուսնությունը գերմանական արքայազն Քրիստիան Շլեզվիգ Հոլշտայնցու հետ, որը Ավգուստենբուրգյան տան անդամ էր, որը ակնկալում էր Շլեզվիգ Հոլշտայնի դքսի գահին բազմել[15]:
Ուելսի արքայադուստր[խմբագրել | խմբագրել կոդը]
1864 թվականի աշնանը թագավորական զույգը պաշտոնական այցով մեկնել է Սկանդինավյան թերակղզու երկրներ[16](էջ 97): 1868 թվականի ապրիլին ամուսինները մեկնել են Իռլանդիա: Այդ ժամանակ Ալեքսանդրան դեռ նոր էր կազդուրվել ծննդաբերությունից հետո, սկսել էր քայլել առանց հենակների և արդեն հղի էր չորրորդ երեխայով[11](էջ 94): Թագավորական զույգն արտասահմանյան ուղևորության ժամանակ եղել է Ավստրիայում, Եգիպտոսում, Հունաստանում: Ճանապարհորդությունը տևել է վեց ամիս: Հունաստանում եղած ժամանակ նրանք այցելել են Ալեքսանդրայի եղբորը՝ Գեորգ I թագավորին, որից հետո մեկնել են Ղրիմ՝ այցելեցին վայրեր, որտեղ մարտական գործողություններ էին ծավալվել Ղրիմի պատերազմի ժամանակ, ինչպես նաև եղել են Իսմայիլ-Փաշայի հարեմում: Ուելսի արքայադուստրը Թուրքիայի պատմության մեջ եղել է առաջին կինը, որին թույլատրվել էր ընթրիքի ժամանակ նստել սուլթանի կողքը[10](էջ 93-100):
Ալեքսանդրայի և նրա ամուսնու համար Սանդրինգհեմյան պալատը ամենասիրելի նստավայրն է եղել: Լոնդոնում նրանք բնակվում էին Մարլբորո հաուսում (անգլ.՝ Marlborough House): Շատ կենսագիրներ համակարծիք են այն հարցում, որ Դանիայի արքայադստեր և անգլիական գահաժառանգի ամուսնությունը երջանիկ է եղել, որի վկայությունն էին վեց երեխաները և երկար տարիներ ամուսնու հետ ինտենսիվ նամակագրությունը: Սակայն կենսագիրները գրում են, որ Ալբերտ Էդուարդը բավարար ժամանակ չէր տրամադրում Ալեքսանդրային և ժամանակի ընթացքում նրանց հարաբերությունները սառել են: 1871 թվականին, երբ Ալբերտը հիվանդացել էր որովայնային տիֆով և որն էլ արքայազն Ալբերտի մահվան պատճառն էր դառնալու, Ալեքսանդրան խնամել է ամուսնուն, որի շնորհիվ նրանց հարաբերությունները կրկին ջերմացել են[11](էջ 110)[10](էջ 111):
Արքայազն Էդուարդին հասարակությունը քննադատաբար էր վերաբերվում, քանի Ալեքսանդրայի ռևմատիկ ցավերի ժամանակ նրա նկատմաբ բավարար հոգատարություն չէր ցուցաբերել[25](էջ 132-134): Բացի այդ, ամբողջ ամուսնության ընթացքում Ալբերտ Էդուարդը բազմաթիվ սիրուհիներ է ունեցել: Նրա սիրուհիներից են եղել դերասանուհի Լիլի Լենգտրին և Սառա Բեռնարը, Դեյզի Գրենվիլ, կոմսուհի Ուորլիկը, իսկ «աշխարհիկ առյուծ» Ալիսա Կեպելի հետ կապը շարունակվել է Էդուարդի կյանքի վերջին 12 տարիների ընթացքում: Ամուսնու բոլոր սիրուհիներից Ալեքսանդրան առավել բարեհաճ վերաբերմունք է ցուցաբերել հենց Ալիսայի նկատմամբ[26]: Ալեքսանդրան 1910 թվականին նրան անգամ թույլատրել էր այցելել Էդուարդի մահիճին[11](էջ 271)[12](էջ 18, 180): Ինքը՝ Ալեքսանդրան ամբողջ կյանքում հավատարիմ է եղել ամուսնուն[11](էջ 100-101):
Ալեքսանդրան տառապել է ժառանգաբար փոխանցված ականջի սկլերոզից, որը տարիների ընթացքում նրան գրեթե խուլ էր դարձրել: Հիվանդության պատճառով նա ավելի ու ավելի հաճախ էր ժամանակ անցկացնում երեխաների շրջապանում, մեկնում էր Դանիա հարազատների մոտ և ձիավարում էր: Ալեքսանդրան ամբողջ կյանքում սիրել է շներ[11]: 1870-ական թվականներին նա սկսել է սիրողական լուսանկարչությամբ զբաղվել՝ դասեր ստանալով հայտնի լուսանկարիչ Ֆրեդերիկ Ռալֆից: Ալեքսանդրայի որոշ աշխատանքներ ներկայացվել են ցուցահանդեսում, 1897 թվականին[8]:
1871 թվականին Ուելսի արքայադուստրը մի վերջին անգամ հղիացել է, որից ծնված որդին՝ Ալեքսանդր Ջոնը, հաջորդ օրն իսկ մահացել է: Ալեքսանդրան թագուհուն խնդրել էր հասարակությունից թաքցնել երեխայի մահը, բայց Վիկտորիայի պնդմամբ պաշտոնական սգո օր է հայտարարել: Մամուլում երեխայի մահը նկարագրվել է որպես դժբախտ վիժում և անտանելի դիմակահանդես: Երեխային հուղարկավորել են Սանդրինգհեմի Սուրբ Մարիամ Մագթաղենացի եկեղեցում, լիովին գաղտնի, ի տարբերություն իր նախնիների, որոնց դարեր շարունակ թաղել էին Վինձոր ամրոցում[10](էջ 80-85):
1873 թվականին ցեսարևիչ Ալեքսանդրը տիկնոջ՝ Մարիա Ֆեոդորովնայի հետ (Ալեքսանդրայի քրոջ, որի առաջին փեսացու Նիկոլայը մահացել էր 1865 թվականին Նիցցայում) և ավագ երեխաների հետ հյուրընկալվել են Ուելսի արքայազնի և Ալեքսանդրայի մոտ՝ Մարլբորո հաուսում։ Անգլիացի և ռուս հարազատները այցելում էին թատրոններ, ազնվական պարահանդեսներ, թագավորական նստավայրեր և մի քանի անգամ եղել են Վիկտորիա թագուհու մոտ ընդունելության[27]: Հաջորդ տարի ժառանգորդ զույգը մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ Բերտիի կրտսեր եղբայր Ալֆրեդը ամուսնանում էր Ալեքսանդր II կայսեր միակ դստեր՝ մեծ իշխանուհի Մարիայի հետ[11]: 1875-1876 թվականներին Ուելսի արքայազնը ութ ամիս ճամփորդել է Հնդկաստանում, իսկ Ալեքսանդրան, ի հեճուկս իրեն, մնացել էր տանը: Այդ ընթացքում Ալբերտը վայելում էր իր ազնվական ընկերների ընկերակցությունը, զբաղվում որսորդությամբ, հրաձգությամբ՝ այցելելով տեսարժան վայրեր[10]: Նույն թվականին Ալեքսանդրան իր զարմուհի Մարիա Էդինբուրգցու կնքամայրն է դարձել․ Մարիան հետագայում դառնալու էր Ռումինիայի թագուհի[28]:
Ալեքսանդրան ամուսնու և երեխաների հետ ամեն տարի ամռանը մեկնում էին Դանիա, որտեղ Ֆրեդերիկսբորգում ամբողջ Եվրոպայից հավաքվում էին դանիական միապետերի արքայական հարազատները[14]:
1877 թվականի գարնանը Ալեքսանդրան մեկնել է Հունաստան՝ բուժման և արքա եղբորը հյուընկալելու: 1877-1878 թվականների Ռուս-թուրքական պատերազմի վերաբերյալ Ուելսի արքայադուստրը արտահայտվել է ի օգուտ Ռուսաստանի, իսկ Օսմանյան կայսրության և Հունաստանի սահմանների վերանայման հարցում հանդես է եկել ի օգուտ վերջինիս:
Ալեքսանդրան շատ դժվարությամբ է բաժանվել իր ավագ որդիներից՝ Ալբերտ Վիկտորից և Գեորգից, երբ նրանք՝ ռազմա-ծովային նավատորմում իրենց ծառայության և ընդհանուր կրթության շրջանակներում, ուղևորվում էին ամբողջ աշխարհով արտասահմանյան շրջագայության։ Հրաժեշտ տալով որդիներին, Ալեքսանդրան անընդհատ հեծկլտացել է, իսկ հետագա երեք տարիներին, այդ ամբողջ ճանապարհորդության ընթացքում նամակներ է ուղարկել նրանց:
1881 թվականին ամուսինները մեկնել են Սանկտ-Պետերբուրգ՝ որպես Մեծ Բրիտանիայի արքունիքի ներկայացուցիչներ, կայսր Ալեքսանդր III և կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի թագադրման ժամանակ: Գտնվելով Ռուսաստանում, Ալեքսանդրան իր ողջ ժամանակն անցկացրել է թագուհի քրոջ ընկերակցությամբ[10][11]:
Որպես անգլիական գահի ժառանգորդ, Ուելսի արքայադուստրը կատարել է բազմաթիվ հասարակական պարտականություններ: Ըստ Վիկտորիա թագուհու խոսքերի.
![]() |
Ալեքսանդրան ստանձնել է հանրային գործերը, լարվածությունից և հոգնածությունից ինձ ազատելով: Նա շուկաներ է բացում, համերգներ և հիվանդանոցներ է հաճախում իմ փոխարեն... նա երբեք չի դժգոհում, ընդհակառակը, փորձում է ապացուցել, որ դա նրան հաճույք է պատճառում, բայց այն ինձ համար շատ հոգնեցուցիչ զբաղմունք է[10]: | ![]() |
Հասարակությունը միշտ ողջունել է թագավորական ընտանիքին: Մի անգամ, Իռլանդիայի Կորկ քաղաքում այցի ժամանակ, զույգը հանդիպել է դժգոհ ամբոխի, որը մեծ մասամբ իռլանդական ազգայնականներից էր կազմված: Հավաքվածները սուլել են բարձրաստիճան հյուրերին, փայտերով և սև դրոշներով թափահարել: Ինչպես գրել են բրիտանական թերթերը, «չնայած ամբոխը կատաղած էր, Ալեքսանդրան բարեհամբույր էր և ժպտերես, իսկ հավաքված մարդկանց բնութագրել է որպես խանդավառ»: Այդ իռլանդական այցի ժամանակ Ալեքսանդրան Դուբլինում ստացել է Տրինիտի քոլեջի դոկտորի աստիճան: Նա հատուկ հոգածություն է ցուցաբերել Թագավորական հիվանդանոցիհարցերին, որտեղ հաճախել է պարբերաբար: Այնտեղ ապագա թագուհին անձամբ ծանոթացել է Ջոզեֆ Մերիկի հետ, որը հայտնի էր որպես Մարդ-Փիղ մարմնի սարսափելի ձևախախտումների համար[10][11]:
1892 թվականին ավագ որդու մահը մեծ հարված էր Ուելսի արքայադստեր համար: Նրա մահից հետո սենյակները, որտեղ ապրել էր արքայազնը, նրա անձնական իրերը և դիմանկարները մոր կարգադրությամբ մնացին նույն տեսքով, ինչպես վարվել էր Վիկտորիա թագուհին՝ 1861 թվականին արքայազն Ալբերտի մահից հետո: Ավագ որդու մահվան կապակցությամբ Ալեքսանդրան ասել է. «Ես թաղեցի իմ հրեշտակին, իսկ նրա հետ նաև իմ երջանկությունը»: Մոր և երեխաների միջև պահպանված նամակները վկայում են նրանց մտերիմ հարաբերությունների մասին[10][11]:
1894 թվականին Լիվադիայում մահացավ Ալեքսանդր III կայսրը: Նոր թագավոր դարձավ Ալեքսանդրայի եղբորորդի Նիկոլայ Ալեքսանդրովիչը: Ալեքսանդրան երկուսուկես ամսով մեկնեց Ռուսաստան, որտեղ լիովին աջակցեց հարազատ քրոջը, որը ծանր էր տանում ամուսնու մահը: Ամուսնու, հոր, եղբոր և այլ ազգականների հետ Ալեքսանդրան մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած կայսեր հուղարկավորությանը: 1896 թվականի մարտ-ապրիլ ամիսներին նա անցկացրել է Լազուրե ափին իր դստրերի՝ Վիկտորիայի և վերջերս ամուսնացած Մոդի ընկերակցությամբ, քրոջ՝ Մարիա Ֆեոդորովնայի և հարազատներից մեծ իշխաններ Գեորգիի և Միխայիլի հետ[10][11][14][27]:
1898 թվականին մահացավ Ալեքսանդրայի մայրը՝ Դանիայի թագուհի Լուիզան: Հոկտեմբերի 15-ին բազմաթիվ հարազատներ էին ներկա Ռոսկիլդե տաճարում (դանիերեն Roskilde Domkirke) կայացած նրա հուղարկավորությանը[14]:
Ուելսի արքայադուստր կոչումը Ալեքսանդրան կրել է ավելի երկար, քան մեկ ուրիշը դրանից առաջ և հետո[18][24]:
Թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]
Կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
1901 թվականի հունվարի 22-ին Վիկտորիա թագուհու մահից հետո Ալբերտ Էդուարդը, ով ընդունել է գահակալման Էդուարդ VII անունը, և Ալեքսանդրան դարձան բրիտանական միապետեր: Նույն տարում նոր թագուհուն շնորհվեց Կապիչի շքանշան: 1488 թվականից ի վեր նա եղավ առաջին տիկինը, որն արժանացել է այդ ասպետական պատվին[10][29]: Երկու ամիս անց արքայազն Գեորգը, Յորքի դուքսը և նրա կին Վիկտորիա Մարիան մեկնեցին կայսրությունով մեկ շրջայցի, իրենց երեխաներին թողնելով թագավորի ու թագուհու խնամքի տակ: Ալեքսանդրան Գեորգի մի քանի երեխաների կնքամայրն էր. ապագա թագավոր Էդուարդ VIII, Քենթի դուքս Գեորգի և արքայադուստր Մարիայի, ինչպես նաև իր թոռ Ալեքսանդր Կոնաուտացու[28]: Թագադրման արարողությունը նախատեսում էին անցկացնել 1902 թվականի հունիսին, Յորքի դքսի և նրա կնոջ վերադարձից հետո, սակայն այն տեղափոխվել է Էդուարդի կույր աղիքի բորբոքման պատճառով: Թագուհին զորահանդեսին և թագավորական ձիավարությանը ներկա եղավ առանց ամուսնու: Թագավորի վիրահատությունը կատարվել է վիրաբույժ Ֆրեդերիկ Տրիվզի ղեկավարությամբ: Ամուսնու ապաքինվելուց հետո, 1902 թվականի օգոստոսի 9-ին տեղի է ունեցել թագադրումը Լոնդոնի աբբայությունում: Նոր թագը, որում տեղադրված էր հայտնի Կոխինուր ադամանդը, Ալեքսանդրայի գլխին դրել է Յորքի արքեպիսկոպոս Ուիլյամ Մակլագանը (էջ 243-249)[11]:
Գահ բարձրանալուց հետո Ալեքսանդրայի պարտականությունների շրջանակը ընդլայնվել էր: Նա իր ծառաների և ֆրեյլինների (պալատական ազնվական տիկնայք) մեծ մասին պահպանել է իրենց պաշտոններում: Երկար տարիներ նրան որպես անձնական քարտուղար և ննջարանի վերահսկող է ծառայել լեդի Շառլոտա Նոլիսը: 1903 թվականի դեկտեմբերի 10-ին, երբ թագուհին գտնվում էր Սանդրինհեմում, Շառլոտայի սենյակում, որը գտնվում էր Ալեքսանդրայի անձնական հանգստի սենյակների ներքևում, առաստաղի գերանը սկսել է այրվել: Լեդի Նոլիսը պալատում տագնապ է բարձրացրել և Ալեքսանդրային անձամբ հանել է անվտանգ տեղ, որի համար ավելի ուշ պարգևատրվել է ոսկե մեդալով[30]: Մեծ դքսուհի Մեկլեմբուրգ Ստրելիցկային ասել է. «Մենք պետք է արժանին մատուցենք ծեր Շառլոտին, քանի որ նա փրկեց թագուհու կյանքը»[11]:
1905 թվականի մարտի 22-24 թագուհին իր կրտսեր դստրերի և փեսայի՝ արքայազն Կարլ Դանիացու (ապագա Նորվեգիայի թագավոր) ուղեկցությամբ իրականացրել է իր պաշտոնական այցը Պորտուգալիա՝ ի պատասխան պորտուգալական միապետերի Մեծ Բրիտանիա նախորդ տարվա այցի: Առաջին օրը Ալեքսանդրան հանդիպել է թագուհի Ամելիայի և այրիացած թագուհի Մարիա Պիայի հետ: Հաջորդ օրը Կարլ արքայազնի ուղեկցությամբ զբոսնել է քաղաքի կենտրոնում առանց պահակախմբի: Այցի վերջին օրը նա այցելել է քաղաք Սինտրա փեսայի հետ և ճաշել է այրիացած թագուհու ընկերակցությամբ: Նույն օրը հյուրերը մեկնել են տուն[31]:
Ձմռանը 1905-1906 թվականի Յորքի դուքսը կնոջ հետ միասին կրկին մեկնել են արտերկիր՝ Բրիտանական Հնդկաստան, թողնելով թոռների խնամքը նախնիներին: Այդ ձմռանը 87 տարեկան հասակում իր դստեր Մարիա Ֆեոդորովնայի ձեռքերում մահացել է թագավորը՝ Դանիական արքա Քրիստիան IX, Ալեքսանդրայի հայրը: 1907 թվականին թագուհին քրոջ հետ միասին Դանիայում փոքր Վիդերե վիլլա են գնել, որտեղ միասին շատ ժամանակ են անցկացրել որպես մասնավոր անձիք: 1908 թվականին թագուհին ամուսնու և Վիկտորիա դստեր հետ պաշտոնական այցով մեկնել է Ռուսական կայսրություն: 1909 թվականի գարնանը Էդուարդ VII, Ալեքսանդրան և այրիացած կայսրուհին Միջերկրական ծովով ճամփորդել են: Նրանք այցելել են Իտալիա, որտեղ կատարել են պաշտոնական այց թագավոր Վիկտոր Էմանուիլ III-ին և նրա տիկնոջը Ելենային[11][27]:
Շատ կենսագիրներ գրում են, որ Ալեքսանդրային դիտավորյալ չեն ցույց տվել բազմաթիվ պետական թղթեր և սահմանափակել են արտասահմանյան այցերի քանակը, որ նա չկարողանար ազդել ամուսնու քաղաքական որոշումների վրա: Թագուհին դեմ է Գերմանիայի, նրա էքսպանսիայի և Եվրոպայի քաղաքական ասպարեզում նրա հետ ցանկացած մերձեցմանը: Օրինակ, 1890 թվականին Ալեքսանդրան գրել է բաց ուղերձ է բրիտանացի նախարարներին ու զինծառայողներին, որում կոչ է արել չեղյալ հայտարարել բրիտանական կղզի Հելգոլանդը գերմանական գաղութ Զանզիբարի հետ փոխանակումը: Նա նշել է, որ կղզին ռազմավարական նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի համար և պատերազմի դեպքում, նա կարող է ետ մղել գերմանական ագրեսիան[11]: Չնայած Ալեքսանդրայի ջանքերին, 1890 թվականի հուլիսի 1-ին ստորագրվեց կղզին գաղութի հետ փոխանակման Զանզիբարի պայմանագիրը: Գերմանացիները ամրապնդվել են Հելգոլանդում, և ըստ գրող Ռոբերտ Էնսօրի, Ալեքսանդրայի կանխատեսման համաձայն կղզին «հանցավոր գործողությունների և ծովում Գերմանիայի պաշտպանության անկյունաքարը դարձավ»[32]: Գերմանական Frankfurter Zeitung թերթը Ալեքսանդրա թագուհուն և նրա կայսրուհի քրոջը անվանել է միջազգային հակագերմանական դավադրության կենտրոն: Ալեքսանդրան ամբողջ կյանքըում չի վստահել է իր եղբորորդին, գերմանական կայսեր Վիլհելմ II-ին, անվանելով նրան «մեր ներքին թշնամին»[10]:
1910 թվականին Ալեքսանդրան բրիտանական միապետների տիկիններից առաջինն էր, որը ներկա է եղել մեծ Բրիտանիայի համայնքների Պալատի քննարկմանը: Երկու ժամ նա նստել է կանանց համար նախատեսված հատվածում, երբ քննարկվում էր օրինագծերի վրա լորդերի պալատի վետո դնելու իրավունքը վերացնելու մասին Պառլամենտի մասին օրենքը: Մասնավոր կարգով Ալեքսանդրան արտահայտել է այն ընդունելու իր անհամաձայնությունը: Դրանից հետո նա հեռացել է հունական կղզի Կերկիրա, որտեղ այցելել է եղբորը։ Գտնվելով արձակուրդում, նա թագավորի առողջության վատթարացման մասին լուր է ստացել և անմիջապես մեկնել է Լոնդոն: Նա ժամանել է թագավորի մահվանից մի քանի ժամ առաջ, որը տեղի է ունեցել գիշերը մայիսի 6-ին: Թագուհին անձամբ է նրան թթվածին տվել շնչառությունը հեշտացնելու համար նախատեսված բալոնից: Ալեքսանդրան տեղեկացրել է պալատական Ֆրեդերիկ Պոնսոբնիին: «Ես ինձ քար եմ զգում, որը չի կարող շնչել, չի կարողանում լաց լինել և հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում»: Նրա մահից հետո Ալեքսանդրան Բուքինգհեմյան պալատից տեղափոխվել է Մարլբորո հաուզ, պահպանելով Սանդրինգհեմը[10][11][33]:
Այրիություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինելով այրի՝ Ալեքսանդրան դարձել է մայր թագուհի նոր թագավորի Գեորգ V-ի ժամանակ: 1910 թվականից մինչև կյանքի վերջը նա կրել է նորին Մեծություն թագուհի Ալեքսանդրա տիտղոսը։ Ամուսնու մահից հետո առաջին ամիսներին Ալեքսանդրան չի մասնակցել հասարակական կյանքին և մեկուսացած ապրել է Սանդրինհեմում, որտեղ նրան այցելում էին միայն ամենամոտ ընկերներն ու հարազատները: Հաջորդ տարի որդու թագադրմանը նա չի մասնակցել: Այրիցած թագուհին շուտով վերադարձել է իր պարտականություններին: Նա զբաղվել է կրթության, առողջության, բարեգործության և քույրական գործի հարցերով: 1912 թվականից ամեն տարի անցկացվում է Ալեքսանդրա Ռոուզի օր, տոն, որը նվիրված է Դանիայի արքայադստեր Մեծ Բրիտանիա գալու 50-ամյակին: Այդ օրը հաշմանդամ մարդկանց պատրաստած արհեստական վարդերը վաճառքի են դրվում, իսկ ստացված գումարով օգնում են կին կամավորներինց, որոնք աշխատում են հիվանդանոցում։ Այժմ միջոցառման անցկացումը դրվել է թագուհու թոռնուհու վրա՝ արքայադուստր Ալեքսանդրա Քենթացիի: Ամուսնու մահից հետո թագուհին այսպես է բնորոշել իր հրապարակային կյանքը. «Ես չեմ հանձնվի. Ես առաջ կգնամ: Ես աշխատելու եմ մինչև վերջ»[10]:
Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օտարերկրյա միապետներին և արքայազններին Վինձոր ամրոցի սուրբ Գեորգ մատուռում Կապիչի շքանշաններ փակցնելու սովորությունը, որով նրանց բարձրացնում էին ասպետական արժանապատվության պատվանդանին, հասարակության կողմից կոշտ քննադատության է արժանացել, քանի որ ասպետական շքանշանի արժանացած շատերը կռվում էին Մեծ Բրիտանիայի դեմ: Մայր-թագուհին միացել է «պոկել այդ սարսափելի գերմանական շքանշանները» պահանջին: Հասարակական ճնշման ներքո թագավորը զրկել է բոլոր գերմանական շքանշանակիրներին առավելության նշան շքանշանից: Ալեքսանդրան, սակայն պաշտպանել է իր արքայական ընտանիքի հեսենյան ազգականներին, որոնք իր կարծիքով «միայն զինվորներ էին կամ ենթականեր, որոնք կատարում են գերմանական դաժան տիրակալի հրամանները»[11]: Թագուհին դեմ է եղել արքայազն Լյուդվիգ Բատենբերգցուն իր գերմանական ծագում ունենալու համար Առաջին ծովային լորդի պաշտոնից ազատելուն[10]: Պատերազմի ընթացքում նա պարբերաբար հաճախել է հիվանդանոցներ և հոսպիտալներ, որտեղ շփվել է զինվորների հետ: 1915 թվականի հունվարի 19-ին, երբ թագուհին Սանդրինգհեմում էր գտնվում պալատի շրջակայքը ռմբակոծության ենթարկվեց Զեփելինից (անգլ.՝ Zeppelin)[10]: 1918 թվականի ամռանը Ալեքսանդրայի ազգական, նախկին ռուսական կայսր Նիկոլայ II-ը, նրա կինը (որը Էդուարդ VII թագավորի հարազատ քույրն էր), նրանց երեխաները սպասավորները գնդակահարվել են բոլշևիկների կողմից Եկատերինբուրգի Իտապատևյան տանը: Այրիացած թագուհին Գեորգ արքային խնդրել է միջոցներ ձեռնարկել իր քրոջը փրկելու համար, որը այն ժամանակ դստեր և մյուս Ռոմանովների հետ Ղրիմում էին գտնվում: 1919 թվականի մարտին Մարիա Ֆեոդորովնայի համար HMS Marlborough հատուկ գծանավն է ուղարկվել և Ղրիմում գտնվող Ռոմանովների ընտանիքի անդամներին արտասահման են տեղափոխել[24]: Մայիսի 8-ին Ալեքսանդրան Լոնդոնում հանդիպել է քրոջ հետ: Թագուհու ջանքերի շնորհիվ նրա քրոջ համար հատուկ հիմնադրամ է ստեղծվել, որից նա անգլիայի թագավորից տարեկան 10 000 ֆունտ ստեռլինգ նպաստ է ստացել[15][27]: Ալեքսանդրա թագուհին հատուկ ուշադրության է արժանացրել նրա կրտսեր թոռանը՝ արքայազն Ջոնին, որը էպիլեպսիայով հիվանդ էր և մեկուսացած ապրում էր իր դայակի հետ: Ի տարբերություն երեխայի ծնողների, թագուհին հաճախակի էր գնում Սանդրինգհեմ` թոռանը տեսակցության, մինչև 1919 թվականին նրա մահանալը: Երիտասարդ արքայազնը հուղարկավորվել է Ալեքսանդրայի նորածին որդու կողքին, սուրբ Մարիա Մագդալենայի եկեղեցում (էջ 285-293)[10]:
1920-ական թվականների սկզբին այրիացած թագուհին այցելել է մի քանի ընտանեկան հարսանիքներ, այդ թվում, կայսրուհի քրոջ ուղեկցությամբ, իր թոռան` Յորքի դուքս Ջորջի և տիկին Էլիզաբեթ Բոուզ Լայոնի, ապագա թագավորի ու թագուհու հարսանիքին[10]: Մտերիմներից շատերը հավաստել են, որ պատերազմից հետո խիստ ծերացել էր, ինչը չէր նկատվել մինչև պատերազմական տարիները[11]: Նա սկսել էր կրել մութ քողեր և շպարվում էր բավականին հաստ շերտով դիմահարդարվելով: Այդ պատճառով նրա դեմքը, ինչպես գրել են, «էմալի նման» էր երևում[12]:
Այդ ժամանակից սկսած Ալեքսանդրան այլևս չի լքել Բրիտանական կղզիները: 1920 թվականին նրա աչքի արյունատար անոթը պայթեց, որի հետևանքով որոշ ժամանակ տեսողությունը վատացել էր: Կյանքի մայրամուտին թագուհին տառապում էր ամնեզիայից և խոսքի խնդիր ուներ: Այրիության ամբողջ ժամանակաշրջանում նրա միջնեկ դուստրը՝ արքայադուստր Վիկտորյան միշտ նրա կողքին է եղել։ Նրան հաճախակի այցելել է քույրը, որը Ղրիմից մեկնելուց հետո ապրում էր Դանիայում, Հվիդյորե վիլլայում[11][24][27]: Այրիացած թագուհու մտերիմ ընկերուհիներից էր Հունաստանի թագուհի Օլգան, որն այդ ժամանակ ապրում էր Լոնդոնում` իր դուստր Մարիայի հետ:
1925 թվականի նոյեմբերի 15-ին թագուհին վերջին անգամ մի փոքր ուղևորություն է կատարել Սանդրինգհեմի շրջակայքով: Հաջորդ օրը պաշտոնական տեղեկագիր է արձակվել, որտեղ հաղորդվել է, որ Ալեքսանդրան մի քանի անգամ սրտի նոպաներ է ունեցել: Նա մահացել է 1925 թվականի նոյեմբերի 20-ին Սանդրինգհեմում: Նրա կողքին էին թագավորիը, թագուհին և նրանց երեխաները: Հուղարկավորվել է ամուսնու կողքին՝ Վինձոր ամրոցի Սուրբ Գեորգ մատուռում[7][10]:
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1932 թվականի հունիսի 8-ին, Ալեքսանդրա Ռոուզի օրը Լոնդոնում բացվել է Ալեքսանդրա թագուհու հուշարձանը, որի հեղինակն է քանդակագործ Ալֆրեդ Գիլբերտը[34]: Հուշարձանի բացման ժամանակ այդ առիթով հատուկ պատրաստված ձոն է կատարվել, որի երաժշտությունը գրել է հայտնի անգլիացի կոմպոզիտոր և թագավորական երաժշտության վարպետ Էդուարդ Էլգարը ճանաչված բանաստեղծ Ջոն Մեյսֆիլդի բառերի հիման վրա[35]:
Մեծ Բրիտանիա տեղափոխվելով Ալեքսանդրան կարճ ժամանակում կարողացել է ժողովրդականություն նվաճել բրիտանական ժողովրդի շրջանում[10][11][12]: Անգլիական թագաժառանգի հետ ամուսնության տարում ի պատիվ Ուելսի նոր արքայադստեր, նրա անունով է կոչվել վերջերս վերակառուցված Ալեքսանդրա պալատը և դրան հարող այգին: Մեծ Լոնդոնն ունի մոտ 67 ճանապարհներ և փողոցներ, որոնք կրում են բրիտանական թագուհու անունը[36]: Մահդիստների ապստամբության (արաբերեն مهدي, ISO 233: mahdī օծյալ) ժամանակ վիրավորվածներին օգնություն ցուցաբերելու համար Ալեքսանդրան իր սեփական խնայողությունների հաշվին նավ է ուղարկել, որը ի պատիվ նրա կոչվել է «Ալեքսանդրա»: 1897 թվականին տեղի է ունեցել Վիկտորիա թագուհու գահակալության ադամանդե հոբելյանը, որի կապակցությամբ Ալեքսանդրայի ղեկավարությամբ Մեծ Բրիտանիայի աղքատ ընտանիքներից 40 000 բնակիչների համար ճաշկերույթ է կազմակերպվել: Անգլո-բուրական պատերազմի ժամանակ նա բժշկական նավ է ուղարկել Աֆրիկա, որը կրել է «Ուելսի արքայադուստր» անունը[8]: Ի հիշատակ թագուհու, Լոնդոնի Թագավորական հիվանդանոցում կանգնեցվել է Ալեքսանդրայի արձանը ամբողջ հասակով[14][37]:
Թագավորական զույգի ֆինանսների վարման պարտականությունը, որոնցում Ալեքսանդրան ոչինչ չէր հասկանում, վերապահված է եղել սըր Դիտոն Պրոբինին: Նրա թոռան՝ Էդուարդի, Վինձորի դքսի խոսքերով. «Թագուհու առատաձեռնությունը երբեմն տարակուսանք էր առաջացնում նրա ֆինանսական խորհրդատուների մոտ: Ամեն անգամ, երբ նա ֆինանսական օգնություն խնդրող նամակ էր ստանում, թագուհին անմիջապես ուղարկում էր գումարը, նույնիսկ չհավաստիանալով, թե ուղարկողը իրո՞ք կարիքի մեջ է, թե՝ ոչ»[38]: Ալեքսանդրան ոչ մի ուշադրություն չէր դարձնում իր շռայլության մասին ծառայողների բողոքներին և հաճախ նրանցից հեռու էր մնում կամ ձևացնում էր, թե չի լսում[11]:
Ամբողջ կյանքում Ալեքսանդրան հասարակությունից թաքցրել է պարանոցի վրայի ոչ մեծ սպին, հավանաբար, մանուկ հասակում վիրահատության հետքը[10]: Թերությունը թաքցնելու համար նա հագնում էր չոկեր կամ բարձր օձիքներով զգեստներ: Ալեքսանդրայի շնորհիվ չոկերը հայտնի է դարձել բրիտանական հասարակությանը և ավելի քան 50 տարի նորաձև է համարվել: Ալեքսանդրան այնքան մեծ ազդեցություն է ունեցել նորաձևության վրա, որ երբ 1867 թվականին նա ռևմատիզմի ուժեղ նոպա է ունեցել և սկսել է կաղալ, շատ կանայք սկսել են պատճենել այդ հիվանդությունը, այն անվանելով Ալեքսանդրայի կաղություն[8]: Նա կրել է Ռեդֆերն բրիտանական նորաձևության տան հագուստը: Գնումներ է կատարել Փարիզում Ժակ Դյուսեից կամ Ֆրոմոնտ տնից: Ալեքսանդրան իր զուգագուլպաներն անձամբ էր լցակարում, իսկ նրա հին զգեստները օգտագործվում էին կահույքի պաստառապատման համար[11]:
1926 թվականին ծնված Ալեքսանդրայի թոռնուհին՝ արքայադուստր Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիա Յորքցին, ապագա Եղիսաբեթ II, իր երկրորդ անունը՝ Ալեքսանդրա, ստացել է ի պատիվ նրա[39]:
Մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրա թագուհին ներկայացվել է մի քանի բրիտանական սերիալներում և ֆիլմերում.
- «Էդուարդ յոթերորդ» (անգլ.՝ Edward the King, 1975, դերակատար՝ Դեբորա Գրանդ, Հելեն Ռայան)[40]
- «Լիլի» հեռուստասերիալ (անգլ.՝ Lillie (TV series), 1978, դերակատար՝ Աննա Ֆիրբենկ[41]
- «Մարդ Փիղ» (անգլ.՝ The Elephant Man, 1980, դերակատար՝ Հելեն Ռայան)[42]
- «Միսիս Բրաուն» (անգլ.՝ Mrs Brown, 1997, դերակատար ՝Սառա Ստյուարտ[43]
- Ամբողջ թագավորական շքախումբը (անգլ.՝ All the King's Men, 1999, դերակատար՝ Մեգի Սմիթ)[44]
- «Կիրք» (անգլ.՝ Passion, 1999, Ջուլիա Բլեյք)[45]
- «Կորած արքայազնը» (անգլ.՝ The Lost Prince, 2003, դերակատար՝ Բիբի Անդերսոն)[46]:
- Մարգարետ Լոքվուդի վերջին դերակատարումը եղել է Ալեքսանդրա թագուհու դերը Ռոյս Ռայթոնի «Մայրիկ» բեմադրությունում, 1980 թվականին[47]:
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագավոր Էդուարդ VII-ի հետ համատեղ կյանքում Ալեքսանդրան ունեցել է վեց երեխա[8][24][27].
- Ալբերտ Վիկտոր Քրիստիան Էդվարդ (1864 հունվարի 8 - 1892 հունվարի 14), հորից հետո ժառանգել է գահը, 1890 թվականին կրել է Կլարենսի և Էվոնդեյլի դուքս տիտղոսը, որը նրա մահից հետո որևէ մեկին այլևս չի շնորհվել: Նշանված է եղել արքայադուստր Վիկտորիա Մարիա Թեքցու (անգլ.՝ Mary of Teck) հետ, որը Ֆրանց Թեքցի դքսի և արքայադուստր Մարիա Ադելաիդա Քեմբրիջցու միակ դուստրն էր: Մահացել է գրիպից, անժառանգ է եղել:
- Ջորջ Ֆրեդերիկ Էռնեստ Ալբերտ (1865 հունիսի 3 - 1936 հունվարի 20), 1892 թվականից կրել է Յորքի դուքս տիտղոսը: 1901 թվականին դարձել է Ուելսի արքայազն, 1910 թվականից Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավոր և Հնդկաստանի կայսր: Ամուսնացել է (1893) ավագ եղբոր հարսնացուի՝ արքայադուստր Վիկտորիա Մարիա Թեքցու հետ, ունեցել է հինգ որդի և մեկ դուստր, որոնց թվում՝ Էդուարդ VIII թագավորը և Գեորգ VI թագավորները՝ ներկայումս գործող թագուհի Եղիսաբեթ II-ի հայրը:
- Լուիզա Վիկտորիա Ալեքսանդրա Դագմար (1867 փետրվարի 20 - 1931 հունվարի 4), ամուսնացել է 1887 թվականին Ալեքսանդր Դաֆ, Ֆայֆի 1-ին դուքսի հետ, ունեցել է երկու դուստր և մի որդի, որը մահացած է ծնվել: 1905 թվականին հայրը՝ Էդուարդ VII-ը, նրան շնորհել է «թագավորական արքայադուստր» տիտղոսը[48]:
- Վիկտորիա Բրիտանացի (1868 հուլիսի 6 - 1935 դեկտեմբերի 3), ամուսնացած չի եղել, ըստ ժամանակակիցների հավաստման, դստերը իրենից չհեռացնելու մոր ցանկության պատճառով[49]:
- Մոդ Շառլոտա Մարիա Վիկտորիա (1869 նոյեմբերի 26 - 1938 նոյեմբերի 20), 1896 թվականին ամուսնացել է արքայազն Կարլ Դանիացու՝ իր զարմիկի, Դանիայի թագավոր Ֆրեդերիկ VIII և Լուիզա Շվեդացու երկրորդ որդու հետ: Սկզբնական շրջանում ապրել են Մեծ Բրիտանիայի և Դանիայի միջև, բայց 1905 թվականին, երբ Կարլը դարձավ Նորվեգիայի թագավոր, նրանք տեղափոխվել են նոր հայրենիք: Ունեցել են մեկ որդի՝ ապագա թագավոր Ուլաֆ V-ը, ներկայումս իշխող թագավոր Հարալդ V-ի հայրը[50]:
- Ալեքսանդր Ջոն (ապրիլի 6-7, 1871), մահացել է ծնվելու հաջորդ օրը: Հուղարկավորված է Սանդրինգհեմում գտնվող Սուրբ Մարիա Մագթաղենացի եկեղեցում (անգլ.՝ St. Mary Magdalene Church, Sandringham)[10]:
Զինանշան, տիտղոսներ և ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդրա Դանիացու զինանշանի հիմքում նրա ամուսնու և հոր զինանշաններն են: Վահանի գագաթին Սուրբ Էդուարդի թագն է: Կանաչ մարգագետնի վրա հենված վահանը բռնել են ոսկե ընձառյուծը, զինված մուգ կարմիրով և նույն գույնի թագով պսակված [ըմբոստ առյուծը զգոն է] և մահակով մորուքավոր վայրենին [անտառային մարդ][51][52]:
Վահանը կանացի է (շեղանկյուններով), բաժանված է երկու մասի:
Աջից անգլիական թագավորական զինանշանն է, որը չորս մասերի է բաժանված.
- 1-ին և 4-րդ մասերում մուգ կարմիր դաշտում լազուրով զինված երեք ոսկե ընձառյուծներ են (քայլող զգոն առյուծ), որոնք դասավորված են մեկը մյուսի վրա (Անգլիա)
- 2-րդ մասում, ոսկեզօծ դաշտում լազուրով զինված մուգ կարմիր առյուծ է, որը շրջապատված է երկկողմանի ծաղկած (ներսից ծաղկազարդ և դրսից հակառակ ծաղկազարդ) ներքին ժապավենագծով [ Շոտլանդիա ]
- 3-րդ մասում լազուրե դաշտում արծաթե լարերով ոսկե տավիղ է [ Իռլանդիա ][53]: Վահանը շրջապատված է Կապիչի շքանշան ժապավենով, որի լազուրե դաշտի վրա ոսկե մակագրություն կա.
![]() |
Honi soit qui mal y pense - Թող ամաչի այս մասին վատ մտածողը
|
![]() |
Ձախից Գլյուքսբուրգների զինանշանն է: Վահանի մուգ կարմիր ֆոնը արծաթե խաչով չորս մասի է բաժանված (Դանեբրոգ).
- 1-ին մասում ոսկեզօծ դաշտի վրա երեք թագակիր լազուրե ընձառյուծներ [քայլող զգոն առյուծներ], մուգ կարմիրով զինված և մուգ կարմիր սրտերով շրջապատված [ Դանիա ]
- 2-րդ մասում ոսկեզօծ դաշտի երկու լազուրե ընձառյուծներ են [քայլող զգոն առյուծներ], որոնք զինված են մուգ կարմիրով [ Շլեզվիգ ].
- 3-րդ մասը երեք մասից է, առաջինում լազուրե դաշտում երեք ոսկե թագ [ Կալմարյան ունիա ], երկրորդում՝ մուգ կարմիր դաշտում արծաթե վահանիկ՝ ոսկով պսակված թագով: Երրորդը երկու մասից է. վերևի լազուրե դաշտում արծաթե ոչխար, որը զինված է ոսկով [ Ֆարերյան կղզիներ ], ներքևի լազուրե դաշտում արծաթե սպիտակ արջ [ Գրենլանդիա ]
- 4-րդ մասը երկու կեսից է. վերևի ոսկեզօծ դաշտում մուգ կարմիրով զինված լազուրե ընձառյուծ [քայլող զգոն առյուծ], որը քայլում է 9 մուգ կարմիր սրտերի վրայով [ Գոթական թագավորություն ], ներքևի մուգ կարմիր դաշտում ոսկե թագով պսակված ոսկե դրակոն [ Վանդալների թագավորություն ]):
Վահանի վրա վահանիկ կա, որը չորս մասանանի է.
- 1-ին մասի մուգ կարմիր դաշտում կիսված վահանիկն է (վերևում՝ արծաթ, ներքևում՝ մուգ կարմիր) շրջապատված եղինջի տերևի մասերով [ Հոլշտեյն ]
- 2-րդ մասում մուգ կարմիր դաշտում արծաթե կարապ է, որը թագադրված է ոսկե թագով. այն կրում է վզակապի նման
- 3-րդ մասի մուգ կարմիր դաշտում արծաթե ձիավոր է լատերով (զրահազգեստով), արծաթե ձիով, գլխավերևում բարձրացրած աջ ձեռքին նույն մետաղից սուր, ձախ ձեռքում լազուրե վահան ոսկե խաչով, թամբը և սանձը լազուրե են ոսկով երիզված, սրի բռնակը, հեծնելու հենակը, ամրագոտիները և մյուս մասերը ոսկեգույն են (Պոգոնյա)
- 4-րդ մուգ կարմիր դաշտում ձիու գլուխ է, որի վրայից ևս մեկ վահան կա: Վահանը երկու կեսից է. ձախում, ոսկե դաշտի վրա երկու մուգ կարմիր գոտներ են [ Օլդենբուրգներ ], աջում, լազուրե դաշտում ոսկե խաչ [ Դելմենհորսթ ])[52]:
Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նորին Մեծություն արքայադուստր Շլեզվիգ Հոլշտեյն Զոնդենբուրգ Գլյուքսբուրգացի (1844 թվականի դեկտեմբերի 1 - 1853 թվականի հուլիսի 31)[54]
- Նորին Մեծություն Դանիայի արքայադուստր (1853 թվականի հուլիսի 31 - 1858 թվականի դեկտեմբերի 21)[54]
- Նորին թագավորական մեծություն Դանիայի արքայադուստր (1858 թվական դեկտեմբերի 21 - 1863 թվական մարտի 10)[54]
- Նորին թագավորական մեծություն Ուելսի արքայադուստր (1863 թվականի մարտի 10 - 1901 թվականի հունվարի 22)[54]
- Նորին Մեծություն մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագուհի, Հնդկաստանի կայսրուհի (1901 թվականի հունվարի 22 - 1910 թվականի մայիսի 6)[29]
- Նորին Մեծություն Ալեքսանդրա թագուհի (1910 թվականի մայիսի 6 - 1925 թվականի նոյեմբերի 20)
Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսադրա Դանիացի | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118648039 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 https://web.archive.org/web/20080210110244/http://www.stgeorges-windsor.org/history/hist_burials_date.asp
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Kindred Britain
- ↑ 7,0 7,1 7,2 Alexandra Caroline Marie Charlotte Louise Julia zu Schleswig-Holstein-Sonderburg-Glücksburg, Princess of Denmark. Ալեքսանդրա Դանիացի Thepeerage.com. կայքում (անգլ.)
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 Rappaport, Helen. Queen Victoria: A Biographical Companion : Alexandra of Denmark. — London : ABC-CLIO, 2003. — P. 21—25. — 465 p. — ISBN 0-316-63003-9, 978-1851093557. (անգլ.)
- ↑ «HM King Christian IX of Denmark». European Royal History.
- ↑ 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 10,16 10,17 10,18 10,19 10,20 10,21 10,22 10,23 10,24 10,25 10,26 10,27 10,28 10,29 10,30 10,31 Duff, David. Alexandra: Princess and Queen: — London : Collin, 1980. — 327 p. — ISBN 0-00-216667-4, 9780002166676. (անգլ.)
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 11,19 11,20 11,21 11,22 11,23 11,24 11,25 Battiscombe, Georgina. Queen Alexandra. London: Constable, 1969. — ISBN 0-09-456560-0. (անգլ.)
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Priestley, J. B. The Edwardians. London : Heinemann, 1970. — P. 17—18, 170. — 302 p. — ISBN 0-434-60332-5. (անգլ.)
- ↑ Nancy Edberg // Idun. — 1890. (շվեդերեն)
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 14,8 Williamson, David. Queen Alexandra; a Biography. London : HardPress Publishing, 2012. ISBN 1-290-35028-0, 978-1290350280. (անգլ.)
- ↑ 15,0 15,1 15,2 15,3 Purdue, A. W.Alexandra. Oxford University Press. Ալեքսանդրա Դանիացու մասին հոդված Oxford Dictionary of National Biography.
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 16,4 16,5 16,6 16,7 16,8 16,9 Кларк, Стефан. Самый французский английский король. Жизнь и приключения Эдуарда VII.[1] Москва : РИПОЛ классик, 2015. — P. 80—81, 85—86, 88, 94, 97. — 352 p. — ISBN 978-5-386-08482-0. Իրինա Լիտվինովայի թարգմանություն անգլերենից (ռուս.)
- ↑ Meyrick, Broadley Alexander. The boyhood of a great king, 1841-1858: an account of the early years of the life of His Majesty Edward VII. London : Harper and Brothers, 1906. — P. 369—370. — 399 p
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 18,4 Прокофьева Е.В., Скуратовская М.В. 100 великих свадеб. Москва : Вече, 2012. — P. 215—219. — 432 p. — ISBN 978-5-444-40060-9. (ռուս.)
- ↑ Bentley-Cranch, Dana. Edward VII: Image of an Era 1841-1910. London : Her Majesty's Stationery Office, 1992. — P. 44. — 160 p. — ISBN 0-11-290508-0, 9780112905080.
- ↑ Henry Nelson O'Neil The Landing of HRH The Princess Alexandra at Gravesend, 7th March 1863, Թագավորական հավաքածու, Արքայադուստր Ալեքսանրա Դանիացու ժամանումը Գրեյվզենդ 1863 թվականի մարտի 7-ին, յուղաներկ
- ↑ ելուստանման պատշգամբից, որը գտնվում է խորանի վերևում
- ↑ զգեստի ետևի երկար փռվածք
- ↑ խիտ մետաքսե գործվածք ալիքանման փայլով
- ↑ 24,0 24,1 24,2 24,3 24,4 Lehman, H. Eugene. Lives of England's Reigning and Consort Queens. London : AuthorHouse, 2011. — P. 623—628. — 707 p
- ↑ 25,0 25,1 25,2 Hough, Richard. Edward & Alexandra: Their Private And Public Lives. London : Hodder & Stoddart, 1992. — P. 116, 132—134, 143. — 369 p. — ISBN 0-340-55825-3, 9780340558256. (անգլ.)
- ↑ Aronson, Theo. The King in Love: Edward VII's Mistresses: Lillie Langtry, Daisy Warwick, Alice Keppel. London : Harpercollins, 1988. — P. 195. — 301 p. — ISBN 0-7195-4526-9. (անգլ.)
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 27,4 27,5 Боханов, А.Н. Мария Фёдоровна. Москва : Вече, 2013. — P. 273—275, 314, 325, 385—387. — 448 p. — ISBN 978-5-444-40138-5. (ռուս.)
- ↑ 28,0 28,1 Christenings of the Royal Family Archived 2011-08-27 at WebCite (անգլ.)
- ↑ 29,0 29,1 Weir, Alison. Britain's Royal Families, The Complete Genealogy. London : Random House, 2008. — P. 319—320. — 400 p. — ISBN 0-09-953973-X, 9780099539735. (անգլ.)
- ↑ Obituary: Miss Charlotte Knollys // The Times : газета. — 1930. — 2 April. — P. 12. (անգլ.)
- ↑ Nobre, Eduardo. Família Real - Álbum de Fotografia. Lisboa : Quimera, 2002. — P. 248. — 122, 124—125 p. — ISBN 978-972-589-088-2. պորտուգալերեն
- ↑ Ensor, Robert. England 1870–1914 : [англ.]. — London : Clarendon Press, 1936. — P. 194. — 642 p.
- ↑ Эдуард, герцог Виндзорский. A King's Story: The Memoirs of H.R.H. The Duke of Windsor K.G. : [англ.]. — London : Cassell and Co, 1951. — P. 77, 85—86. — 435 p.
- ↑ Dorment, Richard. Alfred Gilbert's Memorial to Queen Alexandra. The Burlington Magazine. — 1980. — January (no. CXXII). — P. 47—54. (անգլ.)
- ↑ Alexandra The Rose Queen // The Times. — 1932. — 1 June. — P. 13. (անգլ.)
- ↑ Weinreb, Ben; Hibbert, Christopher. The London Encyclopaedia : [англ.]. — London : Pan Macmillan, 2011. — P. 16. — 1120 p. — ISBN 0-230-73878-8, 9780230738782.
- ↑ Statue: Queen Alexandra statue Erection date: 1908 Ալեքսանդրա թագուհու արձանը Լոնդոնի Թագավորական հոսպիտալի մուտքի դիմաց (անգլ.)
- ↑ Эдуард, герцог Виндзорский. A King's Story: The Memoirs of H.R.H. The Duke of Windsor K.G. London : Cassell and Co, 1951. — P. 77, 85—86. — 435 p. (անգլ.)
- ↑ Brandreth, Gyles. Philip and Elizabeth: Portrait of a Marriage. London : Century, 2004. — P. 103. — 448 p. — ISBN 0-7126-6103-4, 978-0712661034. (անգլ.)
- ↑ «Edward the King». Internet Movie Database կայքում (անգլ.)
- ↑ Lillie. Internet Movie Database կայքում (անգլ.)
- ↑ The Elephant Man. Internet Movie Database կայքում (անգլ.)
- ↑ Mrs Brown. Internet Movie Database կայքում (անգլ.)
- ↑ All the King's Men. Internet Movie Database կայքում (անգլ.)
- ↑ Passion. Internet Movie Database կայքում (անգլ.)
- ↑ The Lost Prince. Internet Movie Database կայքում (անգլ.)
- ↑ The Times (17/Jul/1990) - Obituary: Margaret Lockwood. Մարգարետ Լոկվուդի մահախոսականը (անգլ.)
- ↑ Weir, Alison. Britain's Royal Families, The Complete Genealogy. London : Random House, 2008. — P. 319—320. — 400 էջեր ISBN 0-09-953973-X, ISBN 978-0-09-953973-5. (անգլ.)
- ↑ Dimond, Frances. Վիկտորիա Բրիտանացի Oxford Dictionary National Biography կայք (2004). (անգլ.)
- ↑ Zeepvat, Charlotte. Մոդ Բրիտանացի Oxford Dictionary National Biography կայքում (2004).(անգլ.)
- ↑ Pinches, John Harvey, Pinches, Rosemary. The Royal Heraldry of England. Heraldry Today, 1974. էջ 174, 260. — 334 p. — ISBN 0-900455-25-X, 9780900455254. (անգլ.)
- ↑ 52,0 52,1 Георгий Вилинбахов, Михаил Медведев Геральдический альбом. Лист 3 (рус.) Вокруг света : журнал. — 1990. — 1 июня (№ 6 (2597)).
- ↑ Георгий Вилинбахов, Михаил Медведев. Геральдический альбом. Лист 2 (рус.) // Вокруг света : журнал. — 1990. — 1 апреля (№ 4 (2595)).
- ↑ 54,0 54,1 54,2 54,3 {Montgomery-Massingberd, Burke's royal families of the world.։ London: Burke's Peerage։ 1977-<1980>։ ISBN 0-85011-029-7։ OCLC 18496936P. 69—70. — 594 p.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Aronson, Theo. The King in Love: Edward VII's Mistresses: Lillie Langtry, Daisy Warwick, Alice Keppel London. Harpercollins. 1988, 301 էջ ISBN 0-7195-4526-9 (անգլ.)
- Battiscombe, Georgina. Queen Alexandra. London. Constable, 1969, ISBN 0-09-456560-0 (անգլ.)
- Bentley-Cranch, Dana. Edward VII: Image of an Era 1841-1910. London. հրատ. Her Majesty's Stationery Office. 1992, 160 էջ ISBN 0-11-290508-0, ISBN 978-0-11-290508-0 (անգլ.)
- Brandreth, Gyles. Philip and Elizabeth: Portrait of a Marriage. London. Century 2004, 448 էջ, ISBN 0-7126-6103-4, ISBN 978-0-7126-6103-4 (անգլ.)
- Боханов, А.Н. Мария Фёдоровна. Москва. հրատ. Вече. 2013. էջ 273—275, 314, 325, 385—387. 448 էջ ISBN 978-5-444-40138-5 (ռուս.)
- Duff, David. Alexandra: Princess and Queen. London. հրատ. Collin. 1980. 327 էջ, ISBN 0-00-216667-4, ISBN 978-0-00-216667-6 (անգլ.)
- Ensor, Robert. England 1870–1914. London. հրատ. Clarendon Press. 1936. 642 էջ, (անգլ.)
- Hough, Richard. Edward & Alexandra: Their Private And Public Lives. London. հրատ. Hodder & Stoddart. 1992. էջ 369, ISBN 0-340-55825-3, ISBN 978-0-340-55825-6 (անգլ.)
- Кларк, Стефан. Самый французский английский король. Жизнь и приключения Эдуарда VII. Москва. հրատ. РИПОЛ классик. 2015, 352 էջ, ISBN 978-5-386-08482-0 (ռուս.)
- Lehman, H. Eugene. Lives of England's Reigning and Consort Queens. London. հրատ. AuthorHouse. 2011. 707 էջ, (անգլ.)
- Meyrick, Broadley Alexander. The boyhood of a great king, 1841-1858: an account of the early years of the life of His Majesty Edward VII. London. հրատ. Harper and Brothers. 1906, 399 էջ, (անգլ.)
- Montgomery-Massingberd, Hugh. Burke's Royal Families of the World. London. հրատ. Burke's peerage. 1977, 594 էջ, ISBN 0-85011-029-7, ISBN 978-0-85011-029-6 (անգլ.)
- Nobre, Eduardo. Família Real - Álbum de Fotografia. Lisboa. հրատ. Quimera. 2002, 248 էջ, ISBN 978-972-589-088-2 (պորտ.)
- Pinches, John Harvey; Pinches, Rosemary. The Royal Heraldry of England. հրատ. Heraldry Today 1974, 334 էջեր, ISBN 0-900455-25-X, ISBN 978-0-900455-25-4 (անգլ.)
- Priestley, J. B. The Edwardians. London. հրատ. Heinemann. 1970, 302 էջեր, ISBN 0-434-60332-5 (անգլ.)
- Прокофьева Е.В., Скуратовская М.В. 100 великих свадеб. Москва. հրատ. Вече. 2012, 432 էջ ISBN 978-5-444-40060-9 (ռուս.)
- Rappaport, Helen Queen Victoria: A Biographical Companion. London. հրատ. ABC-CLIO, 2003, 465 էջ, ISBN 0-316-63003-9, ISBN 978-1-85109-355-7 (անգլ.)
- Эдуард, герцог Виндзорский A King's Story: The Memoirs of H.R.H. The Duke of Windsor K.G. London. հրատ. Cassell and Co. 1951, 435 էջ (անգլ.)
- Weinreb, Ben; Hibbert, Christopher The London Encyclopaedia. London. հրատ. Pan Macmillan. 2011, 1120 էջ, ISBN 0-230-73878-8, ISBN 978-0-230-73878-2 (անգլ.)
- Weir, Alison. Britain's Royal Families, The Complete Genealogy. London. հրատ. Random House. 2008. 400 էջ, ISBN 0-09-953973-X, ISBN 978-0-09-953973-5 (անգլ.)
- Williamson, David. Queen Alexandra; a Biography. London HardPress Publishing. 2012, 234 էջ ISBN 1-290-35028-0, ISBN 978-1-290-35028-0 (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդրա Դանիացի կատեգորիայում։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |
- Դեկտեմբերի 1 ծնունդներ
- 1844 ծնունդներ
- Դանիայում ծնվածներ
- Նոյեմբերի 20 մահեր
- 1925 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ուելսի արքայադուստրեր
- Դանիայի արքայադուստրեր
- Մեծ Բրիտանիայի կոնսորտներ
- Կապիչի շքանշանի ասպետներ
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- 19-րդ դարի բրիտանացիներ
- 20-րդ դարի բրիտանացի կանայք
- Վինձորներ
- Անձինք նամականիշերի վրա