Սալման Ռուշդի
Սալման Ռուշդի Salman Rushdie | |
---|---|
Ծննդյան անուն | ուրդու՝ احمد سلمان رشدی[1] |
Ծնվել է | հունիսի 19, 1947[2][3][4][…] (77 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, ակնարկագիր, սցենարիստ, մանկագիր, դերասան և հեղինակ |
Լեզու | Ուրդու, անգլերեն և քաշմիրի |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն, ԱՄՆ և Հնդկաստան |
Կրթություն | Ռագբի դպրոց, Թագավորական քոլեջ, Քեմբրիջ և Cathedral and John Connon School? |
Ժանրեր | մոգական ռեալիզմ |
Գրական ուղղություններ | historical criticism? |
Ուշագրավ աշխատանքներ | Սատանայական բանաստեղծություններ |
Անդամակցություն | Թագավորական գրական ընկերություն, PEN America և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Էմորիի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Մարիան Ուիգինս[20], Պադմա Լաքշմի, Elizabeth West?, Clarissa Luard? և Rachel Eliza Griffiths?[21] |
Զավակներ | Zafar Rushdie?[22] և Milan Rushdie?[22] |
Ներշնչվել է
| |
Կայք | salmanrushdie.com |
Salman Rushdie Վիքիպահեստում |
Սալման Ռուշդի (անգլ.՝ Ahmed Salman Rushdie, ուրդու՝ أحمد سلمان رشدی, հինդի՝ अहमद सलमान रुश्दी, ծնվ. հունիսի 19, 1947[2][3][4][…], Մումբայ, Բոմբեյի նախագահություն, Բրիտանական Հնդկաստան[5]), բրիտանացի գրող, Թագավորական գրական հասարակության անդամ, Ասպետ-բակալավր, 1981 թվականին իր «Կեսգիշերի զավակները» վեպի համար արժանացել է Բուքերյան մրցանակի։ Համարվում է ժամանակակից գրականության ամենահեղինակավոր դեմքերից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալման Ռուշդին ծնվել է 1947 թվականի հունիսի 19-ին Բոմբեյ քաղաքում՝ քաշմիրյան ծագում ունեցող[23] մուսուլմանական ընտանիքում[24]։ Նրա պապը բանաստեղծ էր, որ ստեղծագործում էր ուրդու լեզվով[24]։ 14 տարեկան հասակում ուսման է մեկնել Անգլիա, որտեղ հետագայում Քեմբրիջի համալսարանի Արքայական քոլեջում ուսումնասիրել է պատմություն։ Որոշ ժամանակ աշխատել է թատրոնում, ապա զբաղվել լրագրությամբ։ 1964 թվականին ստացել է բրիտանական քաղաքացիություն։
Ռուշդիի 1988 թվականին լույս տեսած «Սատանայական բանաստեղծություններ» վեպն արժանացավ մուսուլման հավատացյալների խիստ բարկությանը, որի պատճառը Մուհամմադ մարգարեի կերպարի բացասական (որոշ մուսուլմանների ընկալմամբ) օգտագործումն էր վեպում։ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ռուհոլլա Խոմեինին հրապարակայնորեն անիծեց Ռուշդիին և իր ֆաթվայով նրան դատապարտեց մահվան՝ կոչ անելով ողջ աշխարհի մուսուլմաններին ջանալ այս դատավճիռն իրագործել[25]։ Այս հանգամանքը հանգեցրեց Մեծ Բրիտանիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը։ Իրանական «5-Khordad Foundation» հիմնադրամը Ռուշդիի համար գլխագին սահմանեց 2 մլն. ամերիկյան դոլար, որը հետագայում բարձրացվեց մինչև 2,5 միլիոնի։ Համաձայն վերոնշյալ ֆոնդի ղեկավար այաթոլլա Սանեիի 1997 թվականին «Ջոմհուրի իսլամի» պարբերականին տված հարցազրույցի, պարտադիր չէ, որ Ռուշդիի սպանողը լինի իսլամադավան, այլ ամեն ոք, ով ի կատար կածի դատավճիռը, կստանա սույն գումարը[26]։
Գրողը երկար տարիներ առանձնացած կյանք էր վարում, հազվադեպ հանդես գալով հասարակության առջև։ Այաթոլլա Խոմեինին հաջորդած Ալի Խամենեինին մերժեց գրողի զղջումը և վստահեցրեց, որ Ռուշդիի հանդեպ մահապատժի որոշումը կմնա անփոփոխ «եթե անգամ նա զղջա և դառնա իր ժամանակի ամենաարդարր մարդը»։ 1998 թվականին Իրանի կառավարությունը վստահեցրեց, որ «մտադիր չէ որևէ գործողություն ձեռք առնել «Սատանայական բանաստեղծություններ»-ի հեղինակի կամ այս գրքի հետ կապված որևէ անձի կյանքի նկատմամբ»։ Երեք տարի անց Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամին անձնապես հայտարարեց, որ Ռուշդիի գործը «պետք է փակված համարել»։ Սակայն 2003 թվականին իրանական «Հեղափոխական պահակազոր» կազմակերպությունը հայտարարեց, որ գրողի հանդեպ կայացված մահապատիժը մնում է ուժի մեջ, իսկ 2005 թվականին այաթոլլա Ալի Խամենեինին հայտարարեց, որ Ռուշդիի սպանությունը «աստվածահաճո գործողություն կլինի»։ 2012 թվականի սեպտեմբեր ամսին «15-Khordad Foundation» հիմնարկը գրողի սպանության պարգևավճարը բարձրացրեց մինչև 3,3 մլն. դոլարի։
2022 թվականի օգոստոսի 12-ին, ԱՄՆ Նյու Յորք նահանգի Չոտոկվա քաքաքում տեղի ունեցող հանրային միջոցառման ժամանակ, Ռուշդին դանակահարվել է 24-ամյա ամերիկացի տղամարդու կողմից։ Գրողը վնասվածքներ է ստացել պարանոցին, ստամոցքին և աչքին[27]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1975 - «Գրիմուս» (Grimus)
- 1981 - Կեսգիշերի զավակները
- 1983 - Ամոթ
- 1988 - «Սատանայական բանաստեղծություններ» (The Satanic Verses)
- 1995 - «Մավրի հրաժեշտի հոգոցը» (The Moor’s Last Sigh)
- 1999 - «Հողը նրա ոտքերի տակ» (The ground beneath her feet)
- 2001 - «Բարկություն» (Fury)
- 2005 - «Շալիմար ծաղրածուն» (Shalimar the Clown)
- 2008 - «Ֆլորենտացի հրաշագործը» (The Enchantress of Florence)
- 2015 - «Երկու տարի, ութ ամիս և քսանութ գիշեր» (Two Years Eight Months and Twenty-Eight Nights)
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992 - «Ընտրությամբ անօթևան» (Homeless by Choice)
- 1994 - «Արևելք, Արևմուտք» (East, West)
- 2008 - «Լավագույն ամերիկյան կարճ պատմվածքներ» (The Best American Short Stories)
Երեխաների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 - «Հարունը և ծով պատմություններ» (Haroun and the Sea of Stories)
- 2010 - «Լուկան և կյանքի կրակը» (Luka and the Fire of Life)
Էսսեներ և հրապարակախոսություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1987 - «Հովազի ժպիտը. նիկարագուական ճանապարհորդություն» (The Jaguar Smile: A Nicaraguan Journey)
- 1990 - «Բարեխղճորեն» (In Good Faith)
- 1992 - «Երևակայական ճառեր. Էսսեներ և քննադատություններ, 1981-1991» (Imaginary Homelands: Essays and Criticism, 1981–1991)
- 1992 - «Հրաշագործն Օզ երկրից. BFI դասական ֆիլմեր» (The Wizard of Oz: BFI Film Classics)
- 1998 - «Մահաթմա Գանդի» (Mohandas Gandhi)
- 1999 - «Պատկերացրեք այնտեղ դրախտ չկա» (Imagine There Is No Heaven)
- 2002 - «Քայլք ամբողջ երկայնքով. Վավերագրությունների ժողովածու 1992-2002» (Step Across This Line: Collected Nonfiction 1992–2002)
- 2009 - «Հիանալի թթու» (A fine pickle)
- 2012 - «Հարավում» (In the South)
- 2012 - «Ջոզեֆ Անտոն. Հուշեր» (Joseph Anton: A Memoir)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Raphaël Aubert: L’Affaire Rushdie. Le Cerf, Paris 1990, ISBN 2-204-04193-9.
- Thierry Chervel (Hrsg.): „Redefreiheit ist das Leben“. Briefe an Salman Rushdie. Piper, München 1992, ISBN 3-492-11717-1.
- Bernd Hirsch: Geschichte und Geschichten. Zum Verhältnis von Historizität, Historiographie und Narrativität in den Romanen Salman Rushdies. Winter, Heidelberg 2001, ISBN 3-8253-1248-8 (= Anglistische Forschungen, Band 300, zugleich Dissertation an der Ruprecht-Karls-Universität Heidelberg, 1999.
- Peter Priskil: Salman Rushdie. Portrait eines Dichters. Ahriman, Freiburg im Breisgau 1989, ISBN 3-922774-28-8.
- Gereon Vogel: Blasphemie – Die Affäre Rushdie in religionswissenschaftlicher Sicht. Lang, Bern 1998, ISBN 3-631-32892-3 (= Europäische Hochschulschriften, Reihe 23: Theologie, zugleich Dissertation an der Ruhr-Universität Bochum, 1997.
- Lisa Freigang: Formations of identity in Salman Rushdie's fictions. Tectum, Marburg 2009, ISBN 978-3-8288-2065-4.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Urdu Wikipedia (урду) — 2004.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 NooSFere (ֆր.) — 1999.
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118873520 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.siv.archives-nationales.culture.gouv.fr/siv/rechercheconsultation/consultation/ir/pdfIR.action?irId=FRAN_IR_026438
- ↑ https://www.theguardian.com/books/2014/oct/10/salman-rushdie-share-pen-pinter-prize-mazen-darwish-syria
- ↑ https://thebookerprizes.com/fiction/backlist/1981
- ↑ http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/7662792.stm
- ↑ Tucholskypriset — Swedish PEN Club.
- ↑ http://lib.slu.edu/about/associates/literary-award-rushdie.php
- ↑ https://politiken.dk/kultur/boger/art5451876/Salman-Rushdie-f%C3%A5r-dansk-litteraturpris-p%C3%A5-halv-million
- ↑ https://wwd.com/fashion-news/fashion-scoops/salman-rushdie-pratt-brooklyn-laurie-anderson-10283491/
- ↑ https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur (գերմ.)
- ↑ https://www.amacad.org/new-members-2022
- ↑ https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
- ↑ The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2022. — Iss. 63714. — P. B6. — ISBN 978-0-11-692213-7
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ https://fr.u-paris.fr/actualites/salman-rushdie
- ↑ Who's who (բրիտ․ անգլ.) — (untranslated), 1849. — ISSN 0083-937X
- ↑ https://www.newyorker.com/magazine/2023/02/13/salman-rushdie-recovery-victory-city
- ↑ 22,0 22,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Robin Banerji (2012 թ․ սեպտեմբերի 18). «Sir Salman Rushdie: Pakistan on the road to tyranny» (ռուսերեն). BBC.
- ↑ 24,0 24,1 Atlantic Companion To Literature In English. — Atlantic Publishers & Dist, 2007. — С. 453. — ISBN 978-81-269-0832-5
- ↑ «Приговор для всех». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ ИЯ Ъ-МОЦКОБИЛИ (24.04.1998). «Рушди» (ռուսերեն). Газета "Коммерсантъ", №73 (1476).
- ↑ «Գրող Սալման Ռուշդիին դանակահարածը Նյու Ջերսիի 24-ամյա մի տղամարդ է». www.panorama.am. 2022 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սալման Ռուշդի» հոդվածին։ |
|
- Հունիսի 19 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մումբայ քաղաքում ծնվածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բուքերյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի անգլիացի վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Անգլիացի աթեիստներ
- Անգլիացի հումանիստներ
- Անգլիացի ֆեմինիստներ
- Բրիտանացի արձակագիրներ
- Բրիտանացի գրողներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Կրոնների քննադատներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Տղամարդ ֆեմինիստներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ