Մարիան Ուիգինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարիան Ուիգինս
Ծնվել էսեպտեմբերի 8, 1947(1947-09-08)[1] (76 տարեկան)
ԾննդավայրԼանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մասնագիտությունվիպասան և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
Պարգևներ
ԱմուսինՍալման Ռուշդի[3]

Մարիան Ուիգինս(սեպտեմբերի 8, 1947(1947-09-08)[1], Լանկաստեր, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի գրող, ըստ «The Cambridge Guide to Women's Writing in English»-ի՝ Ուիգինսը գրում է «համարձակ խելքով և քողարկված հումորի զգացումով»[4]։ Նա արժանացել է Ուայթինգ մրցանակի, Արվեստների ազգային հիմնադրամի մրցանակի և Ջանեթ Հայդինգեր Կաֆկայի մրցանակի, 2004 թվականին Պուլիցերյան մրցանակի եզրափակիչ էր անցել իր «Անտեսանելիի վկայությունները» վեպով[5]։

Կյանք և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիգինսը ծնվել է 1947 թվականի նոյեմբերի 8-ին Լանքաստերում, Փենսիլվանիա։ Նա ամուսնացել է Բրայան Պորզակի հետ 1965 թվականին, որից ունեցել է մեկ դուստր։ Զույգը բաժանվել է 1970 թվականին[6]։

Ուիգինսն ապրել է Լոնդոնում 16 տարի, կարճ ժամանակ նաև՝ Փարիզում, Բրյուսելում և Հռոմում։ 1988 թվականի հունվարին նա Լոնդոնում ամուսնացել է արձակագիր Սալման Ռուշդիի հետ։ 1989 թվականի փետրվարի 14-ին Այաթոլլա Ռուհոլլա Խոմեյնին հրապարակեց ֆաթվա, որով կոչ էր անում Ռուշդիին մահվան դատապարտել «Սատանայական բանաստեղծություններ» գրքում ենթադրյալ սրբապղծության համար[7]։

Թեև Ուիգինսը այդ ամենից 5 օր առաջ Ռուշդիին ասել էր, որ նա ցանկանում է բաժանվել, այնուամենայնիվ, նրանք միասին են հեռանում՝ թաքնվելով ապահով վայրում[8]։ 1993 թվականին նրանք ամուսնալուծվել են[6]։

2016 թվականին Ուիգինսը կաթված է տարել, ինչի հետևանքով չի կարողացել կարդալ և գրել։ Նա ապաքինվեց և ավարտեց իր Properties of Thirst վեպը մի քանի տարիների ընթացքում։ Նրան օգնում էր դուստրը՝ Լարա Պորզակը[9]։

Ուիգինսը ներկայումս ապրում է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա, որտեղ 2005 թվականից աշխատում է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի անգլերենի ֆակուլտետում[10]։

Ես իսկապես հետաքրքիր կյանք եմ ապրել։ Ես ոչինչ չեմ արել հատուկ, որպեսզի կարողանամ նյութեր պեղել իմ գրելու համար։ Ես վիպասան եմ։ Խոսքը իմ պատկերացրածի մասին է։ Դա տիեզերական մի ձայն է, որը ես ուզում եմ առաջ մղել։ Դա իմ բնական ձայնն է[10]
- Մարիան Ուիգինս, հարցազրույց Պամելա Ջոնսոնի հետ, 2006 թվական

Երբ Մարիանը միայնակ մայր էր, աշխատում էր ֆոնդային բրոքերի գրասենյակում, այստեղ նա գրել է իր առաջին վեպը՝ Babe-ն (1975), որից ստացված հասույթը նրան հնարավորություն ընձեռեց շարունակել գրողի կարիերան։

Իր վեպերով և պատմվածքներով Ուիգինսը հաստատվել է որպես մի հեղինակ, որը ցանկանում է պայքարել բովանդակային գաղափարների և մշակութային և քաղաքական առավել մութ ուժերի հետ, որոնց դեմ նրա հերոսները ելնում են իրենց երազանքներով ու վախերով։ Երբեմն նրան խանգարում է չափազանց խելացի բառախաղը, բայց սովորաբար Ուիգինսի գրական աշխարհը ներկայանում է խելացի սրամիտ գաղափարներով, կեղծավորության և երեսպաշտության նկատմամբ զգոնությամբ[11]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 թվական, Whiting Award մրցանակ
  • 1989 թվական, Janet Heidinger Kafka Prize մրցանակ John Dollar գրքի համար
  • 2003 թվական, National Book Award մրցանակ Evidence of Things Unseen գրքով[12]
  • 2004 թվական, Պուլիցերյան մրցանակ Evidence of Things Unseen գրքի համար։

Երկերի ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Babe, 1975, միայնակ մոր պատմություն.
  • Went South, 1980.
  • Separate Checks, 1984, արձակագիրն ապաքինվում է նյարդային խանգարումից։ Այս գրքի հրատարակումից հետո Ուիգինսը կարողացավ ապահովել նյութականապես իրեն և դստերը։
  • John Dollar, 1989; 8 աղջիկները մնացել են կղզում փակված, շահել է Ջանեթ Հեյդինգեր Կաֆկայի մրցանակ ՝որպես Ամերիկացի կնոջ լավագույն վեպ
  • Eveless Eden, 1995, սիրավեպ պատերազմի թղթակցի և լուսանկարչի միջև․ պատմութան գաղափարն առաջարկել էր Սալման Ռուշդին։

Ներկայացվել է Օրանժ մրցանակի կարճ ցանկում, 1996, Orange Prize .

  • Almost Heaven, 1998.
  • Evidence of Things Unseen, 2003

Նոմինացվել է 2003 թվականի National Book Award մրցանակի, ապա Ոսկե մեդալ 2004 թվականին, Commonwealth Club Prize (fiction), 2004 թվականին նաև Պուլիցերյան մրցանակ։

  • The Shadow Catcher, 2007։
  • Properties of Thirst, 2022[13]

Ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Herself in Love and Other Stories, 1987.
  • "Herself in Love," Originally published in Granta 17: While Waiting for a War, August 1985[14]
  • Bet They'll Miss Us When We're Gone, 1991.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. https://www.nationalbook.org/people/marianne-wiggins/
  3. Who's who (բրիտ․ անգլ.)(untranslated), 1849. — ISSN 0083-937X
  4. The Cambridge Guide to Women's Writing in English,
  5. «Finalist: Evidence of Things Unseen, by Marianne Wiggins (Simon & Schuster)». The 2004 Pulitzer Prize Finalist in Fiction (անգլերեն). Pulitzer. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  6. 6,0 6,1 «Wiggins, Marianne». Encyclopedia.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  7. Rushdie, Salman (2012 թ․ սեպտեմբերի 10). «The Disappeared». The New Yorker (September 17, 2012), p. 50. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 16-ին.
  8. Caryn James, "Marianne Wiggins And Life on the Run," New York Times, April 9, 1991
  9. Berry, Lorraine (2022 թ․ օգոստոսի 2). «How a daughter's love and a mother's tenacity saved Marianne Wiggins' novel». Los Angeles Times. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  10. 10,0 10,1 "Painting Words on a Canvas," USC Interview Արխիվացված 2006-09-30 Wayback Machine July 2006
  11. https://www.encyclopedia.com/arts/news-wires-white-papers-and-books/wiggins-marianne, Մ․ Ուիգինսի մասին encyclopedia կայքում
  12. «National Book Award page». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ դեկտեմբերի 23-ին.
  13. «Properties of Thirst by Marianne Wiggins». Publishers Weekly. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 6-ին.
  14. «Herself in Love». Granta. 1985 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.