Մոհամադ Խաթամի
| Մոհամադ Խաթամի պարս.՝ محمد خاتمی | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 14, 1943[1] (82 տարեկան) |
| Ծննդավայր | Արդաքան, Յազդի նահանգ, Իրան |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | շիա իսլամ |
| Կրթություն | Սպահանի համալսարան (1969) |
| Մասնագիտություն | scholar, քաղաքական գործիչ, գրադարանավար, գրող և ռազմական գործիչ |
| Աշխատատու | Միավորված ազգերի կազմակերպություն |
| Ամուսին | Zohreh Sadeghi? |
| Ծնողներ | հայր՝ Ruhollah Khatami? |
| Զբաղեցրած պաշտոններ | Իրանի նախագահ և Իսլամական սահմանադրական խորհրդի անդամ |
| Կուսակցություն | Association of Combatant Clerics? |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Emad Khatami? և Leila Khatami? |
| 🌐 | |
| Ստորագրություն | |
Մոհամադ Խաթամի (պարս.՝ محمد خاتمی, Mohammad Xâtami, հոկտեմբերի 14, 1943[1], Արդաքան, Յազդի նահանգ, Իրան), Իրանի Իսլամական Հանրապետության հինգերորդ նախագահը` 1997-2005 թթ․։ Նախագահ է ընտրվել է 1997 թվականին, երկրորդ անգամ վերընտրվել է 2001 թվականին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1943 թվականի սեպտեմբերի 29-ին Յազդ օսթանի Արդական քաղաքում` այաթոլայի ընտանիքում։ Կրտսեր եղբայրը՝ Մոհամադ Ռեզա Խաթամին 1983 թվականից ամուսնացած է այաթոլա Խոմեյնի Զահրայի թոռնուհու հետ։
19 տարեկանում մեկնել է Ղոմ, որտեղ ուսումնասիրում է աստվածաբանություն։ 1965 թվականին ընդունվել է Սպահանի համալսարան, 1969 թվականին ստացել է փիլիսոփայության բակալավրի աստիճան։ Նույն թվականին Իրանի զինված ուժերում զորակոչվել է ծառայության։ 1970 թվականին ուսումը շարունակել է Թեհրանի համալսարանում, որից հետո վերադարձել Ղոմ։
1970-ական թվականներին սկսել է համագործակցել շահ Մուհամեդ Ռեզա Պահլավիին հակառակ ուժերի հետ։ 1978 թվականին ընտրվել է Գերմանիայի Համբուրգ քաղաքում գտնվող Իսլամական կենտրոնի ղեկավար։ Իսլամական հեղափոխության հաղթանակից հետո ընտրվել է պատգամավոր Արդականից։
1982-1992 թվականներին եղել է Իրանի մշակույթի նախարար։ 1992 թվականին նշանակվել է նախագահի խորհրդական և Ազգային գրադարանի տնօրեն։ Դասավանդել է Իրանի բարձրագույն ուսումնական հաստատություններում։
1997 թվականի մայիսի 23-ին ընտրվել է Իրանի նախագահ՝ ստանալով ձայների 69,5%-ը (Աքբար Նաթեկ-Նուրին պարտվել է)։ Նա հռչակել է մշակույթի նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի քաղաքականության սկիզբը և արևմտյան երկրների հետ ավելի սերտ կապեր հաստատել։ 2001 թվականին վերընտրվել է երկրորդ անգամ (Ահմադ Թավակոլին պարտվել է)։
Խաթամին խոսում է պարսկերեն, արաբերեն, անգլերեն և գերմաներեն[4]։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ելույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի սեպտեմբերի 11-ին ելույթ է ունեցել Հարվարդի համալսարանում, նշել է, որ իսլամում համասեռամոլությունը հանցագործություն է և հանցագործությունները պետք է պատժվեն։ Միևնույն ժամանակ ասել է, որ համասեռամոլների համար մահապատժի կիրառումը կարող է քննարկման առարկա դառնալ[5]։ Հարցին, թե ինչպես է նա գնահատում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի իրադարձությունները, Խաթամին պատասխանել է, որ «նրանք, ովքեր ուրիշներին դժոխք են նետում, երբեք չեն հասնի դրախտ»։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականին շնորհվել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» միջազգային մրցանակը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 The Oxford Handbook of Islam and Politics
- ↑ Honorary Doctorates — Moscow State Institute of International Relations.
- ↑ https://en.wikipedia.org/wiki/File:Mohammad_Khatami_received_Nishan-e-Pakistan_by_Pervez_Musharraf-_December_22,_2002.png
- ↑ МИХАИЛ Ъ-ЖАГЕР (14.08.1997). «Новое правительство Ирана» (ռուսերեն). Газета "Коммерсантъ".
- ↑ «Khatami Slams «Imperial» U.S. // The Harvard Crimson. September 11, 2006». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոկտեմբերի 14 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իրանում ծնվածներ
- ՄԱԿ-ի պաշտոնյաներ
- «Իտալիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի մեծ խաչի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Թեհրանի համալսարանի շրջանավարտներ
- Իսլամական խորհրդակցական ժողովի 1-ին գումարման պատգամավորներ
- Իրանի նախագահներ
- Իրանի քաղաքական գործիչներ
- Իրանցի գրողներ
- Իրանցի ռազմական գործիչներ
- Մուսուլման աստվածաբաններ
- Պարսիկ փիլիսոփաներ