Jump to content

Մոգական ռեալիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոգական ռեալիզմ, ժանր, որտեղ մոգական տարրերը սովորական, ռեալիստիկ միջավայրի բնական մաս են կազմում[1]։ Չնայած ավելի հաճախ այն համարվում է գրական ժանր, հանդիպում է նաև կինոյում և վիզուալ արվեստում։

Մոգական ռեալիզմի օրինակներից է, երբ կերպարներից մեկն ապրում է սերնդեսերունդ, և ոչ ոք նրա գոյությունը հարցականի տակ չի դնում։ Առաջին հայացքից պատմությունը մոգական տարրեր չի պարունակում, և ամեն ինչ կատարվում է իրական միջավայրում, բայց այդպիսի կերպարը խախտում է իրական աշխարհի կանոնները։ Հնարավոր է՝ հեղինակը կերպարի իրական կյանքի մասին մանրամասներ հայտնի, ինչպիսին է ծննդյան թիվը։ Որոշ այլ փաստեր հնարավորություն են տալիս որոշել նրա տարիքը, ինչի արդյունքում ստացվում է, որ կերպարն ապրում է ավելի քան երկու հարյուր տարի։ [2]

Մոգական ռեալիզմը (անգլ.՝ magic realism) ժամանակակից պատկերացումներով առաջին անգամ կիրառվել է 1955 թվականին, չնայած որ 1925 թվականին գերմանացի արվեստի քննադատ Ֆրանց Ռոն այս բառակապակցությունը օգտագործել է Neue Sachlichkeit (Նոր իրականություն) գեղանկարչական ոճը բնութագրելու համար[3]։

Ռոն կարծում էր, որ մոգական ռեալիզմը կապված է, բայց տարբեր՝ սյուրռեալիզմից, քանի որ այն կենտրոնանում է իրական օբյեկտների և աշխարհում իրերի գոյության վրա, այն դեպքում երբ սյուրռեալիզմը կենտրոնանում է ենթագիտակացական, հոգեբանական իրականության վրա[4]։

Մոգական ռեալիզմ տերմինի հետ կապված տարբեր գրաքննադատների մոտ կան որոշ հակասություններ։ Մեգի Աննա Բոուերսը համոզված է, որ այն առաջին անգամ կիրառվել է 1995 թվականին Անխել Ֆլորեսի «Մոգական ռեալիզմը իսպանական Ամերիկայի գեղարվեստական գրականության մեջ» էսսեում։ Բոուերսի կարծիքով, չնայած որ Ֆլորեսը Խորխե Լուիս Բորխեսին համարում է առաջին մոգական ռեալիստը (որոշ քննադատներ Բորխեսին չեն համարում մոգական ռեալիստ), նա մոռանում է հիշատակել Ալեխո Կարպենտիերին և Արտուրո Ուսլար-Պիետրիին, ովքեր Ռոյի մոգական ռեալիզմը բերել են Լատինական Ամերիկա[4]։ Այնուամենայնիվ քննադատները միակարծիք են, որ Պիետրին առաջիններից էր (եթե ոչ ամենաառաջինը), ով կիրառեց «մոգական ռեալիզմ» տերմինը լատինոամերիկյան գրականության համար[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Faris, Wendy B. and Lois Parkinson Zamora, Introduction to Magical Realism: Theory, History, Community, pp. 5
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 6-ին.
  3. Franz Roh: Nach-Expressionismus. Magischer Realismus. Probleme der neuesten europäischen Malerei. Klinkhardt & Biermann, Leipzig 1925.
  4. 4,0 4,1 Bowers, Maggie A. Magic(al) Realism. New York: Routledge, 2004. Print.
  5. Leal, Luis, "Magical Realism in Spanish America" from MR: Theory, History, Community, pp. 120
  6. Guenther, Irene, "Magic Realism in the Weimar Republic" from MR: Theory, History, Community, pp. 61