Ամրիթսարի կոտորած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Jalian Wala Bagh Memorial 311.jpg

Ամրիթսարի կոտորած (անգլ.՝ Jallianwala Bagh massacre, Amritsar massacre, ա.-փենջ.` ਜਲ੍ਹਿਆਂਵਾਲਾ ਬਾਗ਼ ਹਤਿਆਕਾਂਡ, դևանագարի՝ जलियांवाला बाग़ हत्याकांड, جليانوالہ باغ ہتياکانڈ‎, Jallianwala Bāġa Hatyākāṇḍ), անգլիական գաղութային իշխանությունների քաղաքականության դեմ ուղղված ցույցի գնդակոծումը[1] Ամրիթսարում, 1919 թվականի ապրիլի 13-ին։ Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման նշանակալի անցքերից է։

1919 թվականի մարտին անգլիացիները գործողության մեջ դրին պատերազմից հետո ռազմա–ոստիկանական ապարատի արտակարգ լիազորությունները պահպանելու մասին օրենքը։

Գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրով մեկ բարձրացավ պետական հակա-իմպերիալիստական պայքարի ալիք։ Ապրիլի 13-ին Ամրիթսարում տեղի ունեցավ բողոքի բազմահազարանոց ցույց։ Նախօրյակին քաղաք բերված զինվորները, գեներալ Օ. Դաերի գլխավորությամբ, կրակ բացեցին անզեն ամբոխի վրա։ Սպանվեց և վիրավորվեց ավելի քան 1000 մարդ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1920 [Cmd. 681] East India (disturbances in the Punjab, etc.). "Report of the committee appointed by the government of India to investigate the disturbances in the Punjab, etc." pp. 111-112. (Hereafter referred to as the "Hunter Report".)
  2. Home Political Deposit, September, 1920, No 23, National Archives of India, New Delhi; Report of Commissioners, Vol 1, New Delhi

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 333 CC BY-SA icon 80x15.png