Կաղապար:Օրվա հոդված/Մայիսի 7, 2018 թ.
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/91/Rabindranath_Tagore_in_1909.jpg/200px-Rabindranath_Tagore_in_1909.jpg)
![Հոդվածը բարելավվել է «Կարևորագույն հոդվածներ» նախագծի շրջանակներում։](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c7/1000_most_imortant_articles_logo.svg/150px-1000_most_imortant_articles_logo.svg.png)
Ռաբինդրանաթ Թագոր, Ռոբինդրոնաթ Թհակուր (/rəˈbɪndrənɑːt tæˈɡɔːr/ ( ) (մայիսի 7, 1861 թվական - օգոստոսի 7, 1941 թվական), կեղծանունը՝ Գուրուդև: Բազմակողմանի զարգացած բենգալացի, ով 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին վերաստեղծել է բենգալական գրականությունն ու երաժշտությունը, ինչպես նաև՝ կոնտեքստային մոդեռնիզմով վերափոխել՝ հնդկական արվեստը: Թագորը լինելով «Գիթանջալիի» («Զոհաբերության երգեր») և դրա «չափազանց զգայուն, թարմ ու գեղեցիկ արձակ բանաստեղծությունների» հեղինակը՝ 1913 թվականին դարձել է Գրականության Նոբելյան մրցանակի առաջին ոչ եվրոպացի դափնեկիրը: Թագորի բանաստեղծական երգերը մեկնաբանվել են որպես հոգևոր և լիրիկական գործեր: Այնուամենայնիվ, նրա «նրբաճաշակ արձակն ու կախարդական պոեզիան» Բենգալիայի սահմաններից դուրս՝ հիմնականում անհայտ է մնում: Երբեմն նրան հիշատակում են որպես «Բենգալիայի բարդ»:
Նա եղել է պիրալի բրահման, ծնվել է Կալկաթայում, իսկ նախնիները եղել են ջոշորական ազնվականներ: Թագորն սկսել է բանաստեղծություններ գրել վաղ տարիքից, երբ դեռևս 8 տարեկան էր: 16 տարեկանում, Bhānusiṃha (Արև Առյուծ) կեղծանվամբ՝ Թագորն արտոնել է իր առաջին ծավալուն բանաստեղծությունների հրատարակությունը, որը խանդավառությամբ ընդունվել է գրականության գիտակների կողմից որպես... Ավելին⇒