Բրահմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հինդուիզմ
թեմատիկայի հոդված

Aum

Պատմություն · Պանթեոն

Վայշնայություն · Շիվայություն
Շակտիզմ · Սմարտիզմ

Փիլիսոփայություն

Դհարմա · Արթհա · Կամա
Մոկշա · Սամսարա
Յոգա · Յանտրա · Բհակտի · Մայա
Պուջա · Մանդիր · Աբհավա · Բհավա

Վեդաներ · Ուպանիշադներ
Ռամայանա · Մահաբհարաթա
Բհագավադ Գիտա · Պուրաններ
Պատանջալի Յոգա սուտրա այլ

Հինդուիստական սվաստիկան

Պորտալ «Հինդուիզմ»

Բրահմա, հին անվամբ Բրա՛մա (սանսկրիտերեն ब्रह्मा, Brahmā IAST), հինդուիզմում արարիչ աստված։ Վիշնու և Շիվայի հետ հանդիսանում է Թրիմուրթի աստվածներից մեկը[1]: Բրահմա աստծո կինն էր Սարասվաթի՝ գիտելիքի և գիտության աստվածուհի։ Բրահմային հաճախ համեմատում են վեդական Պրաջապատի աստվածության հետ։

Բրահմա՝ աստված, ով ստեղծել է գիտելիք, այնուհետև Տիեզերքը:

Անվան ստուգաբանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրահմայի քանդակը, XII դար, Չենակեսավա տաճար, Սոմանաթապուրա, Կառնատակա

Բրահմա բառի ծագումը անորոշ է, մասամբ այն պատճառով, որ իր հետ կապված է մի քանի բառեր, ինչպիսիք են. Ծայրագույն Իրականություն (Բրահման) և քահանա (Բրահմին), որոնք հանդիպում են Վեդայական գրականության մեջ։ Բրահմա անվամբ առանձին աստվածություն գոյություն ունի միայն ուշ Վեդական գրություններում[2]:

Բրահմանի և աստված Բրահմայի հոգևոր կոնցեպցիայի տարբերությունը կայանում է նրանում, որ առաջինը՝ դա գենդերային չեզոք վերացական մետաֆիզիկական կոնցեպցիա է հինդուիզմում, [3] իսկ վերջինը՝ դա բազմաթիվ արական աստվածներից մեկն է հնդկական դիցաբանությունում.[4]: Բրահմանի հոգևոր կոնցեպցիան ավելի հին է և որոշ գիտնականները ենթադրում են, որ Բրահմա աստվածությունը կարող էր ծնված / հայտնված լիներ որպես անձնական կոնցեպցիա և անդեմ ունիվերսալ սկզբունքի տեսանելի սրբապատկերն է, որը կոչվում է Բրահման[2]: Սանսկրիտի քերականության մեջ, բրահմա գոյական անվան հիմքը ձևավորված է երկու տարբեր գոյականներից. մեկն է դա միջին սեռի "bráhman" գոյական է, որը ուղղական հոլովում, եզակի թվում բրահմա ձև է կազմում. այդ գոյականը ունի ընթանրացված և վերացական նշանակություն[5]: Ի տարբերություն միջին սեռի գոյականից, արական սեռի "brahmán" բառը ուղղական հոլովում, եզակի թվում Բրահմա է։ Այդ գոյական անունը օգտագործվում է որպիսզի ցույց տրվի անձը և որպես Բրահմա աստվածության սեփական անուն ենթակա է օգտագործմանը սույն հոդվածում։

Ծագումը և դերը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մահաբհարատայում»[6] (սանսկրիտերեն महाभारतम्, mahābhāratam) (1.1.20) Բրահման անվանվում է «բացված և չբացված, գոյություն չունեցող և ունեցող, այն, որը ամբողջ տիեզերքն է, որը տարբեր է գոյություն չունեցողից և ունեցողից. բարձրագույնի և ցածրագույնի ստեղծող, հնագույն և գերագույն, անսպառ և բարեկեցիկ, որ ինքն բարեհաճություն է» և նույնացվում է Իշանի (Շիվայի) և Վիշնայի հետ։

Բրահման ինքնածին է, նա չունի մայր, ծնված է լոտոս ծաղկից՝ աճաց Վիշնայի պոռտից նյութական Տիեզերքի ստեղծման պահին։ Այդ պատճառով, Բրահման նույնպես հայտնի է Նաբհիջա՝ «պոռտից ծնված» անվամբ։ Ըստ պուրանիկական լեգենդի, Բրահման ծնվել է ջրում, ում մեջ Վիշնան ներդրել է իր սերմը, ավելի ուշ դառցաց ոսկե ձու, իր տեսակում հանդիսացաղ տիեզերական պտուղ։ Այդ ոսկե ձվից Բրահման ծնվել էր իբռև Հիրանյագարբհա (սանսկրիտերեն हिरण्यगर्भ, hiraṇyagarbha IAST)։ Ոսկե ձվի մնացորդները ընդլայնվել են և վերածվել են Տիեզերքի։ Քանզի Բրահման ծնված էր ջրում, նրան նաև անվանում են Կանջա («ծնված ջրում»)։ Նաև ասվում է, որ Բրահման հանդիսանում էր Բրահմանի՝ Գերագույն Էակի և կանացի էներգիայի՝ հայտնի որպես Պրակրիտի կամ Մայայի որդին։ Շուտով՝ Տիեզերքի ստեղծումից հետո, Բրահման ստեղծում է տասնմեկ Պրաջապի (սանսկրիտերեն प्रजापति, prajā-pati IAST, բառացիորեն «Ստեղծվածների / Մարդկանց Տիրակալ»), որոնք համարվում են մարդկության նախածնողները։ Մանու-սմրիտիյում (սանսկրիտերեն मनुस्मृति, manusmṛti IAST) դրանք թվարկվում են հետևյալ անուներով.

Նաև ասվում է, որ Բրահման արարել է յոթ մեծն իմաստուներ՝ Սապտարիշի (սանսկրիտերեն सप्तर्षि saptarṣi IAST «յոթ իմաստուներ»), որոնք օգնություն են նրան ցուցաբերել Տիեզերքի ստեղծման գործում։ Բոլոր յոթ իմաստուներ ծնվել էին Բրահմայի մտքից, այլ ոչ թե մարմնից։ Այդ իսկ պատճառով նրանց կոչում են մանասա-պուտրա կամ «որդիններ՝ ծմված մտքից»: Բրահման համարվում է Դհարմայի (սանսկրիտերեն धर्म dharma IAST, պալի धम्म dhamma IAST) և Ատրիի (սանսկրիտերեն अत्रि) հայրը։

Համաձայն «Բրահմա-պուրանայի» և այլ Պուրանների, հինդուիստական կոսմոլոգիայում Բրահման համարվում է Տիեզերքի արարիչ, բայց ոչ Աստված։ Ընդհակառակ, համարվում է, որ նա ստեղծվել է Աստծո կողմից (նրա անհատական Բհագավանա կերպարում կամ ոչ անհատական Բրահմանա կերպարում)։ Նկարագրվում է, որ Բրահմայի կյանքի տևողությունը կազմում է 100 «Բրահմայի տարի», որոնք հավասար են 311 040 000 000 000 երկրային տարվան։ Այն պային, երբ Բրահմայի կյանքը ավարտին է մոտենում, 100 տարով դադար է տևում։ Ապա մի այլ Բրահմա-արարիչ նորից սկսում է արարչական գործողությունը։ Այդ ցիկլը շարունակվում է անվերջ։

Արտաքին տեսքը և ատրիբուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

XIX դարի Բրահմայի պատկեր. չորս գլխանի, կարմրագույն մաշկով, ձեռքում՝ գիրք, համրիչ, լոտոս և շերեփ:

Նկարագրվում, որ Բրահմայի մաշկը կարմրագույն է և հագած է նա կարմիր զգեստներ։ Բրահման ունի չորս գլուխ, չորս երես և չորս ձեռք։ Ասվում է, որ նրա ամեն մի չորս գլուխը անդադար արտասանում է չորս Վեդերից մեկը (սանսկրիտերեն वेद, véda IAST — «գիտություն», «ուսմունք»)։ Բրահմային հաճախ պատկերանում են սպիտակ մորուկով (հատկապես Հյուսասյին Հնդկաստանում), ինչը գրեթե նշանակում է նրա գոյության հավերժ բնությունը։ Ի տարբերություն մյուս այլ հնդկական աստվածներից, Բրահմայի ձեռքում չկա ոչ մի զենք։ Ձեռքերից մեկում նա բռնում է արքայական գավազան՝ մեծ շերեփի տեսքով, որը ասոցացվում է գհի (հինդի घी, բենգալերեն ঘি) առհոսումը սուրբ կրակի վրա Վեդական զոհաբերման ծիսակատարության մեջ և նշանակում է, որ Բրահման հանդիսանում է յաջերի տիրակալ։ Մյուս ձեռքերից մեկում նա բռնում է կամանդալո (սանսկրիտերեն कमण्डलु, kamaṇḍalu IAST)՝ ջրով մի անոթ, որը պատրաստված է մետաղից կամ կոկոսյան ընկույզի կճեպից։ Այդ անոթի ջուրը նշանակում է սկզբնական՝ ամենը իր մեջ ներկլանող եթեր, ինչից էլ ծագեցին առաջնային արարածների տարրերը / էլեմենտները։ Այլ ձեռքում Բրահման բռնում է աղոթքի համրիչներ (թզբեհ)՝ ակշամալա կամ ակշասուտրա, որոնք նա օգտագործում է տիեզերքի ժամանակի հաշվառման համար։ Իր չորրորդ ձեռքում Բրահման հիմնականում բռնում է Վեդի գրքերը, բայց մերթ՝ լոտոսի ծաղիկ։

  • Չորս ձեռք – Բրահմայի չորս ձեռքերը խորհրդանշում են՝ արևելք, հարավ, արևմուտք և հյուսիս։ Հետևի աջ ձեռքը ներկայացնում է միտքը / խելքը, հետևի ձախ ձեռքը ներկայացնում է բանականություն, արջևի աջը՝ էգո և առջևի ձախը՝ ինքնահամոզվածություն։
  • Համրիչներ խորհրդանշում են տարբեր նյութակամ սուբստանցիաներ (անփոփոխ էություններ), որոնք օգտագործվել են Տիեզերքի արարման ժամանակ։
  • Գիրք – Վեդերի գիրքը բրահմայի ձեռքից մեկում խորհրդանշում է գիտելիք։
  • Ոսկի ասոցացվում է գործողության հետ. Բրահմայի ոսկյա երեսը ցույց է տալիս նրա ակտիվ ներգրավվածությունը Տիեզերքի արարման գործում։
  • Կարապ խորհրդանշում է քնքշություն և բարին չարից տարբերելու ունակություն։ Բրահման օգտագործում է Համսի կարապն որպես տեղափոխման միջոց՝ վահանու (սանսկրիտերեն वहन, vahana IAST սանսկտիտերենից वह, «նստել, տեղափոխվել ինչ-որ բանի վրայով»)։
  • Թագ – Բրահմայի թագի խորհրդանշում է նրա գերագույն իշխանությունը Տիեզերքում։
  • Լոտոս – Լոտոս ծաղիկը խորհրդանշում է Տիեզերքի բոլոր իրերի և կենդանի էակների բնությունը և էությունը։
  • Մորուք – սև կամ ճերմակահեր Բրահմայի մորուքը ցուցաբերում է նրա իմաստությունը և անձնավորում է անվերջ արարման գործողությունը։
  • Չորս երես – չորս երես, գլուխ և ձեռքեր նշանակում են չորս Վեդաներ. Րիգ (սանսկրիտերեն ऋग्वेद, ṛgveda IAST, «վեդի օրներգներ»), Սամա (սանսկրիտերեն सामवेद, sāmaveda IAST, Տատպուրուշա. सामन्, sāman IAST, «ծեսական ժաներգություն» և वेद, veda IAST, «գիտելիք»), Յաջուր (սանսկրիտերեն यजुर्वेद, yajurveda IAST) և Ատհարվա (սանսկրիտերեն अथर्ववेद)։

Բրահմայի տեղափոխման միջոցը կամ վահանա՝ հանդիսանում է աստվածային կարապը։ Կարապը հարգանք է վայելում հնդկական մշակույթում իր հատուկ որակի համար, որը կոչվում է նիրա-կշիրա-վիվեկա կամ ունակ լինել առանձնացնել կաթը, կաթի և ջրի միախառնուրդից։ Կարապը անձնավորում է այն, որ ամեն մի կենդանի էակ Տիեզերքում արժանի է արդարության, ինչ տեսք էլ որ նա ունենա։ Նաև կարապի այդ ունակությունը նշում է այն բանը, որ ինդիվիդը պետք է կարողանա առանձնացնել լավը վատից՝ ընդունելով այն ինչը ունի հոգևոր արժեք և հրաժարվի նրանից, ինչը այն չունի։

Բրահմայի պաշտամունք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուրանակական դիցաբանության մեջ Բրահման ծնվում է լոտոսիզ, որը ծլել է Վիշնու աստծո պոռտի միջից, հենվելով Շեշա օձի վրա:

Թեպետ Բրահման երեք Թրիմուրտի աստվածներից մեկն է (սանսկրիտերեն त्रिमूर्ति, trimūrti IAST «երեք երես»), նրա պաշտամունքը շատ քիչ է տարածված։ Հնդկաստանում կա միայն մի քանի նվիրված Բրահմային տաճարներ, մինչդեռ Թրիմուրտիի մյուս երկու աստվածներին՝ Վիշնային և Շիվային, նվիրված էին մի քանի տասնյակ հազար տաճարներ։ Հնդուիզմի գրերում օրինակ է բերվում տարբեր պատմություններ այն մասին, թե ինչպես Բրահմայի անեծքներից նրա պաշտամունքը Երկրի վրա սակավություն ապրեց։

Ըստ պատմությանը, նկարագրված «Շիվա-պուրանում», Վիշնան և Բրահման պառտականություն են ստանձնել իրենց վրա փնտրել և գտնել շիվա-լինգամի հսկա մարմնի սկիզնը ու վերջը։ Վիշնան փնտրում էր նրա սկիզբը, իսկ Բրահման՝ վերջը։ Կերպարափոխվելով վարազի, Վիշնան սկսեց փորել գետինը, այն ժամանակ երբ Բրահման՝ կարապի կերպարով, թռչեց դեպի երկինք։ Լինելով անկարող գտնել լինգամայի վերջը, Վիշնան վերադառնում է և ծնկի է գալիս Շիվային իբռև Բրահմայի անձնավորում։ Բրահման, սակայն, չթողեց այդքան հեշտությամբ իր փորձերը։ Թռչելով ավելի ու ավելի վերև նա տեսնում է Շիվայի սիրած ծաղիկը՝ կետակի։ Բրահման խնդրում է ծաղկին, որ նա կեղծ վկայություն տա այն մասին, թե իբռև նրան հաջողվել է գտնել շիվա-լինգամի սկիզբը։ Երբ Շիվային հասնում են նորություններ այդ մասին, Բրահմայի խաբեությունը զայրույթ է ծնում նրա մեջ։ Դրա իսկ պատճառով Շիվան անիծում է Բրահմային, հայտարարելով, որ այսուհետ ոչմեկ երեք աշխարներում չի երկրպագի նրան։

Ըստ այլ լեգենդի՝ Բրահմային չէին երկրպագում մեծն իմաստունի՝ Բհրիգույի (սանսկրիտերեն भृगु, bhṛgu IAST bhrāj արմատից IAST) անեծքից։ Մի օր Բհրիգուն անց էր կացնում երկրի վրա հսկա մի վեդայական զոհաբերություն։ Որոշված էր, որ նախագահող աստվածն յաջնում կլինի վսեմաշուքն։ Բհրիգուն ստանձնեց պառտականություն գտնել և բացահայտել այդ աստծուն Թրիմուրտիի միջից։ Երբ նա եկավ Բրահմայի մոտ, վերջինս շատ տարված էր մեղեդիով, որը նվագում էր նրա կինը՝ Սարասվատին, որ անգամ չլսեց եկած իր մոտ իմաստունի կանչը։ Զայրացած րիշի անիծեց Բրահմային, հայտարարելով, որ այլևս ոչմեկը երկրի վրա չի երկրպագի Բրահմային և չի կանչի նրա անունը։ Թև Բրահմային ուղղված աղոթքները մշտական լինում են գրեթե բոլոր հնդկական ծիսակատարության մեջ, շատ քիջ են նրա անվամբ և նրան նվիրված տաճարներ։

Ամենա նշանավորն ու սուրբը ընդունված է համարել Բրահմայի տաճարը Պուշկարում, Ռաջաստան[7]: Ամեն տարի, Կարտիկա (սանսկրիտերեն कार्तिक, kārtika IAST, թամիլերեն கார்த்திகை, բենգալերեն কার্ত্তিক) (հոկտեմբեր-նոյեմբեր) ամսին, լիալուսնի ժամանակ, այն տեղ մեծ կրոնական փառատոն է վարվում ի պատիվ Բրահմային։ Հազար ուղտավորները գալիս են այդ օրը, որպիսզի ընդունեն լվացում կից տաճարին սուրբ Պուշկար լճում։

Բրահմայի տաճարները նաև կան Տիրունավայում, Կերալա նահանգում, Կումբակոնամ քաղաքում (Տանջավուր շրջան, Թամիլ Նադու նահանգ), Ներուր գյուղում (Սինդհուդուրգ շրջան, Մահարաշտրա նահանգ), Ասոտրա գյուղում տալուկա Բալոտրայում, Բալմեր շրջան, Ռաջաստան ( հայտնի որպես Կհետեշվար Բրահմադհամ Տիրտհա), Բրահմա-Կարմալի գյուղում, տալուկա Սատորիում, Գոայում, Գուջարատայում ( Կհեդբրահմա անվամբ մի վայրում), Կհոհան գյուղում, Կուլուի հովտահովում, գտնված 4կմ հեռավորությամբ Բհունտարայից։ Տիրունավայի տաճարում մշտական վարում են պուջի, իսկ Նավրատրիի (սանսկրիտերեն नवरात्रि, բենգալերեն নবরাত্রি) ժամանակ՝ փառավոր փառատոններ։ Եվս Բրահմայի մի տաճար գտնվում Տիրուպատուրում, Տիրուչիրապալիիզ ոչ հեռու, Թամիլ Նադու նահանգում։ Այդ տաճարի տարածքում նույնպես գտնվում է Վյակրապատհի իմաստունի սամադհին (դամբարանը)։

Բրահմայի հայտնի մուրտիները (սանսկրիտերեն मूर्ति; mūrti IAST, բառացիորեն «դրսևորում / ցուցաբերում») գտնվում էին Մանգալվեդհա գյուղում, որը 52 կմ հեռու է Սոլապուրի քաղաքից, Մահարաշտրա նահանգում։ Բրահմայի տաճարները նաև կան Կալահաստի քաղաքում, որը Տրիպուրտիից ոչ այդքան հեռու է գտնվում, Անդհրա Պրադեշ նահանգում։ Բրահմայի ամենա մեծ տաճարը գտնվում է Անգկոր Վատ (կխմեր.՝[ʔɑŋkɔːvoat] — «Անգկոր տաճար» — «Անգկոր տաճար») տաճարային համալիրում, Կամբոջայում:

Տաճարները, որոնք նվիրված են Բրահմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրահմայի տաճարը Կուլու շրջան, Հիմաչալ Պրադեշ նահանգ։
  • Բրահմայի տաճարը Ասոտրայում, Բարմեր շրջան, Ռաջաստան :
  • Բրահմայի տաճարը Օաչարայում, Կոլամ շրջան, Կերալա:
  • Բրահմայի տաճարը շրիշտե նարայան համայքում, Կուլու, Հիմաչալ Պրադեշ նահանգ։
  • Բրահմայի տաճարը Անամպութուր համայքում, Թամիլ Նադու:
  • Բրահմայի տաճարը Պուշկարում, Ռաջաստան:
  • Բրահմայի տաճարը Թիրունավայայում, Կերալա:
  • Բրահմայի տաճարը Ռոյակոտա մայրուղի, Հոսուր, Թամիլ Նադու:
  • Բրահմայի տաճարը Ուտամար Կովիլում Շրիրանգամ շրջանում, ]]Թամիլ Նադու]]:
  • Բրահմայի տաճարը Կումբակոնամում, Թանջավուրի շրջան, Թամիլ Նադու:
  • Խեդբրահմա, Գուջարաթ:
  • Բրահմայի տաճարը Պանաջիի մոտակայքում, Բրահմա-Կարամբոլիմ գյուղում, Սատարի տալուկա, Գոա:
  • Բրահման (Գանեշայի ուղեկցությամբ) Տաճար, Կերալա նահանգ։
  • Բրահմայի տաճարը Տիրուտուրում, Թամիլ Նադու:
  • Բրահմա Կուտի տաճարը Բրահմաավարտում, Կանպուր։
  • Բրահմայի տաճար, Բանսվարա, Ռաջաստան:
  • Չատուրմուխա Բրահմա Չեբրոլում, Անդհրա Պրադեշ:
  • Չատուրմուխա (Չորս երես) Բրահմա տաճար Բենգալուրույում, Կառնատակա:
  • Թրիպայա Թրիմուրտի Տաճար, Կերալա նահանգ, Հնդկաստան
  • Թրիպուրտի Մաս Կերալա նահանգ, Հնդկաստան:
  • Ջագատրիպա Բրահմա, Կերալա նահանգ, Հնդկաստան:

Բրահման գրականության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

1856-1857 թվականներում Ռալֆ Ուոլդո Էմերսոնը գրել է պոեմ ՝ «Բրահմա»:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Brian Morris (2005), Religion and Anthropology: A Critical Introduction, Cambridge University Press, ISBN 978-0521852418, page 123
  2. 2,0 2,1 Bruce Sullivan (1999), Seer of the Fifth Veda, Motilal Banarsidass, ISBN 978-8120816763, pages 82-83
  3. James Lochtefeld, Brahman, The Illustrated Encyclopedia of Hinduism, Vol. 1: A–M, Rosen Publishing. ISBN 978-0823931798, page 122
  4. James Lochtefeld, Brahma, The Illustrated Encyclopedia of Hinduism, Vol. 1: A–M, Rosen Publishing. ISBN 978-0823931798, page 119
  5. Gopal, Madan (1990). K.S. Gautam. ed։. India through the ages. Publication Division, Ministry of Information and Broadcasting, Government of India. էջ 79. 
  6. Махабхарата, Адипарва, перевод В. И. Кальянова
  7. SS Charkravarti (2001), Hinduism, a Way of Life, Motilal Banarsidass, ISBN 978-8120808997, page 15