Գեղարվեստական ձևաստեղծում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գեղարվեստական ձևաստեղծում, տեղծագործական նախագծում, որի նպատակն է մարդուն շրջապատող առարկայական միջավայրի կատարելագործումը արդյունաբերական արտադրության միջոցներով։ Գեղարվեստական ձևաստեղծումը (հաճախ նույնացվում է դիզայնին) մարդու անմիջական օգտագործման համար նախատեսված ժամանակակից արտադրական արտադրանքի ստեղծման պրոցեսի բաղկացուցիչ, անկապտելի մասն է. այն իրականացվում է ինժեներ-կոնստրուկտորների, տեխնոլոգների և այլ մասնագետների ստեղծագործական համագործակցությամբ և կոչված է նպաստելու սպառողի պահանջմունքների առավելագույն բարելավմանն ու արտադրության արդյունավետության բարձրացմանը։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոցիալիզմի պայմաններում գեղարվեստական ձևաստեղծումը նպաստում է մարդու հոգևոր և նյութական հարաճուն պահանջմունքներին համապատասխանող ներդաշնակ առարկայական աշխարհի ստեղծմանը։ Գեղարվեստական ձևաստեղծում իրականացնում է նկարիչ-կոնստրուկտորը (դիզայներ)։ Գեղարվեստական ձևաստեղծում հենվում է տեխնիկական գեղագիտության մշակած տեսության, ինչպես և տնտեսագիտության, սոցիոլոգիայի, հոգեբանության, էրգոնոմիկայի, սեմիոտիկայի, սիստեմատեխնիկայի և այլ գիտությունների տվյալների վրա։

Մեթոդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղարվեստական ձևաստեղծումի մեթոդը կազմված է գեղար վեստա-կոնստրուկտորական վերլուծությունից (անալիզ) և համադրություևից (սինթեզ)։ ԲԳեղարվեստական ձևաստեղծումին բնորոշ է օբյեկտի մանրակերտումը համապատասխան մասշտաբով, երբեմն՝ բնական մեծությամբ, որը վերջում դառնում է կերտվածքի փորձանմուշը։ Գեղարվեստական ձևաստեղծումի մեթոդին յուրահատուկ է նախագծվող կերտվածքը՝ որպես մարդուն շրջապատող առարկաների ողջ համալիրի տարր քննության առնելը։ Գեղարվեստական ձևաստեղծում սկզբնավորվել է 20-րդ դարի սկզբին։

Հիմքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևմտաեվրոպական գեղարվեստական ձևաստեղծումի հիմքերը դրվել են արվեստագետներ, ճարտարապետներ և ինժեներներ՝ Պ. Բեռենսի, Վ. Գրոպիուսի, Դ. Զեմպերի, Դ. Մուտեզիուսի (Գերմանիա), Հ. Կ. վան դե Վելդեի (Բելգիա), Լը Կորբյուզեի, Ֆ. Ռյոլոյի (Ֆրանսիա) տեսական և պրակտիկ գործերում, գերմաևական վերկբունդիև «բաուհաուզի» գործունեությամբ։ 1930-1940-ական թվականներին Գեղարվեստական ձևաստեղծումի կենտրոնը Եվրոպայից տեղափոխվել է ԱՄՆ, ուր այն զարգացել է այսպես կոչված շահութաբեր դիզայնի ձևով։

1950-1960-ական թվականներին գեղարվեստական ձևաստեղծումի բնագավառում տեսական մտքի օջախներ են դարձել Եվրոպայի և ԱՄՆ-ի որոշ դիզայներական բուհեր։ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԳՖՀ-ի, Ճապոնիայի և այլ երկրների դիզայնով զբաղվող պետական և հասարակական կազմակերպությունները 1957 թվականին միավորվել են արդյունաբերական դիզայնի կազմակերպությունների միջազգային խորհրդի (SCSID) կազմում։

Կապիտալիստական երկրների գեղարվեստական ձևաստեղծումին գործնականում բնորոշ է բարձր սպառողական հատկանիշներով արդ. կերտվածքների ստեղծումը։ ԽՍՀՄ-ում գեղարվեստական ձևաստեղծումի նախակարապետներ են եղել արվեստի գործիչները, ռուսական ինժեներական դպրոցի ներկայացուցիչներն ու ստեղծագործության տեսաբանները։

1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ժամանակակից գեղարվեստական ձևաստեղծումի համար կարևոր ուղենիշ է եղել Վխուտեմասի (Համա-ռուսական գեղարվեստատեխ նիկական արվեստանոցներ) ստեղծումը։

Ետպատերազմյան տարիներին Գեղարվեստական ձևաստեղծում կիրառվել է հիմնականում տրանսպորտային մեքենաշինության հետ կապված արտադրական ճյուղերում։ Գեղարվեստական ձևաստեղծումի գծով առաջին մասնագիտացված կազմակերպությունը 1947 թվականին ստեղծված ԽՍՀՄ տրանսպորտային մեքենաշինության ճարտարապետական-գեղարվեստական բյուրոն էր, որը մարդատար նավերի, երկաթուղային վագոնների, տրոլեյբուսների ենի գեղարվեստա-կոնստրուկտորական նախագծեր էր մշակում։

Առաջընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհրդային գեղարվեստական ձևաստեղծումը մեծ առաջընթաց է ապրել 1960-1970-ական թվականներին, երբ ստեղծվեցին Տեխնիկական գեղագիտության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտն (BHHИTЭ) ու նրա մասնաճյուղերը (հայկական, ստեղծվել է 1963 թվականին, Երևանում), մի շարք գեղարվեստա-կոնստրուկտորական բյուրոներ ու դրանց ստորաբաժանումներ արդյունաբերական ձեռնարկություններում, կոնստրուկտորական բյուրոներում, գիտահետազոտական ինստիտուտներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։