Պաբլո Ներուդա
Պաբլո Ներուդա (իսպ.՝ Pablo Neruda - հիմնական անվան տեղն ընդունված կեղծանուն. ի ծնե անունը՝ Ռիկարդո Էլիեսեր Նեֆտալի Ռեյես Բասոալտո, իսպ.՝ Ricardo Eliécer Neftalí Reyes Basoalto, հուլիսի 12, 1904[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12], Պառալ, Լինարես, Մաուլե, Չիլի[1] - սեպտեմբերի 23, 1973[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12], Սանտյագո, Չիլի[1]), չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ։ Չիլիի հանրապետության սենատոր, Չիլիի կոմունիստական կուսակցության անդամ։ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1971)։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պաբլո Ներուդան երկաթուղային աշխատավոր Խոսե դել Կարմեն Ռեյես Մորալեսի և դպրոցի ուսուցչուհի Ռոսա Նեֆտալի Բասոալտո Օպասոյի որդին էր։ Նրա մայրը մահացավ տուբերկուլոզից, երբ Պաբլոն դեռ մեկ ամսական էր։.[17] 1906 թվականին նրա ընտանիքը տեղափոխվեց Տեմուկո, որտեղ Պաբլոյի հայրն ամուսնանում է երկրորդ անգամ Տրինիդադ Կանդիա Մարվերդեի հետ, որին Պաբլոն անվանում էր Մամադրե[18]։ Պաբլո Ներուդան ընդունվում է արական լիցեյ, որտեղ 6 տարում ստանում է հումանիտար կրթություն՝ ավարտելով 1920 թվականին։[17] Տեմուկոյի տպավորիչ շրջակա միջավայրը՝ անտառները, լճերը, գետերը ու սարերը ընդմիշտ նախանշելու էին Ներուդայի պոետիկ ներաշխարհը։
1917 թվականին հրատարակում է իր առաջին հոդվածը՝ «Խանդավառություն և համառություն» վերնագրով՝ «Տեմուկոյի առավոտը» օրաթերթի համար։ Հենց այս քաղաքում է գրում իր աշխատությունների մեծ մասը, որոնք էլ ընդգրկվում են բանաստեղծությունների իր առաջին՝ «Մայրամուտների հավաքածու» ժողովածուի մեջ[18] 1919 թվականին գրավում է երրորդ տեղը Մոլեի Ծաղկային խաղերում՝ «Կատարյալ նոկտյուրն» բանաստեղծության համար։[17] 1920 թվականին, սկսում է թղթակցել «Հարավային անտառ» գրական թերթին։ Այդ նույն ժամանակահատվածում հանդիպում է Գաբրիելա Միստրալին, ում մասին թողել է հետևյալ հիշատակությունը. «Նրա շնորհիվ ես կարդացի ռուս գրականության ականավոր ներկայացուցիչների գործերը, որոնք հետագայում շատ մեծ ազդեցություն ունեցան ինձ վրա»։[19]։
1921 թվականից սկսած, 17 տարեկան հասակում, սկսում է իր աշխատանքները բացառապես Պաբլո Ներուդա գրական կեղծանվամբ՝ իր հորը բանաստեղծ որդի ունենալու անհարմարությունից ազատելու նպատակով[20]։ Ներուդան, այնուամենայնիվ, երբեք չի լուսաբանել իր գրական կեղծանվան ծագումը, երբեք չի հերքել կամ հաստատել այն վարկածը, որ այդ կեղծանունը ընտրել է ի պատիվ չեխ գրող Ժան Ներուդայի, ում հեղինակած պատմվածքներից մեկը ժամանակին նրա վրա խորը տպավորություն է թողել։ Հարկ է նշել, որ Ժանի ստեղծագործությունը լույս է տեսել 1857-1883 թվականներն ընկած ժամանակահատվածում և քիչ հավանական է, որ 1921 թվականին Ներուդային հասանելի են եղել թարգմանությունները։ Այնուամենայնիվ, առավել հավանական է, որ Ներուդայի կեղծանվան ընտրության հարցում վճռորորշ է եղել Արթուր Քոնան Դոյլի՝ 1887 թվականին տպագրված «Ալ կարմիր գույներով էտյուդը» վեպի հերոսներից մեկը, որտեղ, հինգերորդ գլխում, Շերլոք Հոլմսի հերոսը ներկա է գտնվում Նորման-Ներուդայի համերգին, ով նույն ինքը հայտնի ջութակահարուհի Գիլերմինա Մարիա Ֆրանսիսկա Ներուդան է՝ շվեդ երաժիշտ Լյուդվիգ Նորմանի կինը, ով այդ ժամանակ առավել հայտնի էր Վիլմա Նորման-Ներուդա անվան տակ[21]։
1921 թվականին տեղափոխվում է Սանտիագո և Չիլիի համալսարանի մանկավարժության ֆակուլտետում սկսում է ֆրանսերեն լեզվի ուսուցչի իր ուսումը։ Հենց այդ ժամանակ Գարնան ծաղկային խաղերի ժամանակ շահում է առաջին մրցանակը՝ «Տոնական երգ» բանաստեղծության համար, որը այնուհետև տպագրվում է Երիտասարդական թերթում։
1923 թվականին հրատարակում է «Մայրամուտների հավաքածու»-ն, որը գովասանքի է արժանանում այնպիսի գրողների կողմից, ինչպիսիք են՝ Էռնան Դիաս Առիետան, Ռաուլ Սիլվա Կաստրոն և Պեդրո Պրադոն։[18] 1924 թվականին լույս է տեսնում նրա հայտնի՝ «Սիրո քսան բանաստեղծություն և հուսահատության մեկ երգը», որոնց մեջ դեռ նկատվում է մոդեռնիզմի շունչը։ Հաջորդիվ լույս ընծայված նրա 3 ստեղծագործություններում նկատվում է առավել թարմ ավանգարդիստական շարժման ազդեցությունը. «Բնակիչը և իր հույսը», «Անիլոս» (Թոմաս Լագոյի հետ համատեղ), «Անվերջ մարդու փորձը»։ 1927 թվականից սկսում է դիվանագետի իր տևական կարիերան՝ աշխատելով Բիրմայում որպես հյուպատոս, որտեղ նամակագրական կապ է հաստատում արգենտինացի գրող Հեկտոր Էանդիի հետ։ Այնուհետև հյուպատոս է նշանակվում Շրի Լանկայում, Ճավայում, Սինգապուրում, Բուենոս Այրեսում (որտեղ ծանոթանում է Ֆեդերիկո Գարսիա Լորկայի հետ), Բարսելոնում (որտեղ հանդիպում է Ռաֆայել Ալբերտիին) և Մադրիդում։ Հրապարակում է իր՝ այդ ժամանակվա պոետիկ հայացքները՝ դրանք անվանակոչելով «անմաքուր պոեզիա», ինչպես նաև կիրառում է սյուռեալիզմի հզոր և ազատատենչ գաղափարները։
1930 թվականի դեկտեմբերի 6-ին ամուսնանում է նիդեռլանդացի Մարիա Անտոնիա Հագենար Վոգելզանգի՝ Մարուկայի հետ՝ նրան դիմելով Մարուկա Ռեյես և Մարուկա Ներուդա։ 1934 թվականին, նրանց ամուսնությունից ծնված աղջիկը՝ Մալվա Մարինա Տրինիդադը, 1943 թվականին 8 տարեկան հասակում մահանում է գլխուղեղի հիվանդությունից։ Ներուդան և Հագենարը բաժանվում են 1936 թվականին, իսկ պաշտոնապես ամուսնալուծվում են 1942 թվականին Մեքսիկայում։ Չիլիական արդարադատությունը այդպես էլ չի ընդունում այդ ամուսնալուծությունը[22]։
1935 թվականին Մանուել Ալտոլագիրեն Ներուդային պատմում է «Պոեզիայի կանաչ ձի» թերթի մասին, որտեղ համագործակցում է 27-ի սերնդի բանաստեղծների հետ։ Նույն տարում լույս է տեսնում «Բնակություն երկրի վրա» գրքի մադրիդյան հրատարակությունը։
Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ներուդայի պատվին է անվանվել «Pablo Neruda» լցանավը:
- Մերկուրիի խառնարաններից մեկը անվանակոչվել է Ներուդայի պատվին
- Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի փողոցներից մեկը իր անվանում ստացել է Պաբլո Ներուդայի անունից
- Պաբլո Ներուդան 1994 թվականին նկարահանված «Փոստատարը» գեղարվեստական ֆիլմի հերոսներից մեկն է: Այդ ֆիլմը ստացել է Օսկար 5 անվանակարգում, այդ թվում նաև տարվա լավագույն ֆիլմ:
- Աշխարհի բազմաթիվ երկրներում թողարկվեցին նամականիշեր՝ նվիրված Պաբլո Ներուդային
- Պաբլո Ներուդայի անունն է կրում Մոսկվայի № 1568 լիցեյը (նախկինում № 1237 դպրոցը, որտեղ խորությամբ ուսումնասիրում էին իսպաներեն)[23]
- Ներուդայի մասին է գրկվել «Հանքարդյունաբերության սենատոր» (Յուլիյ Աննենկով, 1962 թվական) գիրքը, նրա մասին բանաստեղծություններ են գրել Բելլա Ահմադուլինան, Մարգարիտա Ալիգերը, Լեոնիդ Մարտինովը, Միխայիլ Լուկոնինը, Էդուարդս Մեժելայտիսը:
- 2004 թվականին Մոսկվայում բացվեց «Ներուդայի պատկերները: Պաբլո Ներուդան ու Ռուսաստանը» ցուցահանդեսը: Այնտեղ ցուցադրվում էին պոետի կողմից գրված ու ստացած նամակները, նրա կտավներն ու ստորագրությունները, եզակի նկարները: Ցուցահանդեսը դարձավ չիլիացի պոետի մեծարման ծրագրի մասնիկը, նրան հաջորդեցին լեկցիաներ ու ներկայացումներ ռուսական հրատարակիչների կողմից, նաև ցուցադրվեցին փաստագրական ֆիլմեր Ներուդայի կյանքի մասին:
- Մոսկվայի Мир փողոցում՝ 180 տանը, գտնվում է Պաբլո Ներուդայի անվան գրադարանը:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Crepusculario / Մայրամուտների ժողովածու (1922)
- Veinte poemas de amor y una canción desesperada / Քսան բանաստեղծություն սիրո մասին և մեկ երգ՝ հիասթափության (1924)
- El habitante y su esperanza / Բնակիչը և նրա հույսը (1926)
- Anillos / Մատանիներ (1926, Թոմաս Լարգոյի հետ միասին)
- Tentativa del hombre infinito / Անվերջանալի մարդու փորձը (1926)
- El hondero entusiasta, 1923—1924 / Հիացած պարսատիկավորը(1933)
- Residencia en la tierra / Բնակավայրը Երկիր (1933, 1935)
- España en el corazón / Իսպանիան սրտում (1937)
- Nuevo canto de amor a Staingrado / Նոր սիրո երգ Ստալինգրադին (1943)
- Tercera residencia / Երրորդ բնակավայրը (1947)
- Canto general / Համընդհանուր երգ (1950)
- Los versos del capitán: Poemas de amor / Հրամանատարի բանաստեղծությունները (1952)
- Las uvas y el viento / Խաղողի այգիները և քամին (1954)
- Odas elementales / Ներբողներ հնադարյան իրերին (1954)
- Nuevas odas elementales / Նոր ներբողներ հնադարյան իրերին(1955)
- Tercer libro de las odas / Ներբողների երրորդ գիրքը(1957)
- Estravagario / Էստրավագարիո (1958)
- Cien sonetos de amor / Հարյուր սոնետ սիրո մասին (1959)
- Navegaciones y regresos / Լող և վերադարձ (1959)
- Las piedras de Chile / Չիլիի քարերը (1960)
- Canción de gesto / Հերոսական երգ (1960)
- Cantos ceremoniales / Ծիսական երգեր (1962)
- Plenos poderes / Լիազոր ներկայացուցիչ (1962)
- Memorial de Isla Negra / Սև կղզու հուշարձանը (1964)
- Arte de pájaros / Թռչունների արվեստը (1966)
- Una casa en la arena / Տուն ավազի վրա (1966)
- Fulgor y muerte de Joaquín Murieta / Հոակին Մուրիետայի աստեղային ժամն ու մահը (1967)
- La Barcarola / Բարկարոլա (1967)
- Las manos del día / Օրվա ձեռքերը (1968)
- Maremoto / Մարեոմոտո (1968)
- Aun / Եվ միևնույնն է (1969)
- Fin de mundo / Աշխարհի վերջը (1969)
- Las piedras del cielo / Երկնքի քարերը (1970)
- La espada encendida / Կրակե սուրը (1972)
- Geografía infructuosa / Անպտուղ աշխարհագրություն (1972)
- Incitación al Nixonicidio y alabanza de la revolución chilena / Նիքսոնի ճնշման կոչը և չիլիական հեղափոխության գովքը (1973)
- La rosa separada / Առանձնացված վարդը (1973)
- El mar y las campanas / Ծովը և զանգերը (1973)
- Corazón amarillo / Դեղին սիրտը (1974)
- 2000 (1974)
- Elegía / Էլեգիիա (1974)
- Defectos escogidos / Ընտրյալ թերություններ (1974)
- Libro de las preguntas / Հարցերի գիրք (1974)
- Jardín de invierno / Ձմեռային այգի (1974)
- Confieso que he vivido / Ընդունում եմ. ես ապրել եմ (1974)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118587005 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Pablo Neruda
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 International Music Score Library Project — 2006.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Discogs — 2000.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 filmportal.de — 2005.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 Eesti biograafiline andmebaas ISIK
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 11,4 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ http://www.mla.org/honfell_past
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1971/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://www.premioletterarioviareggiorepaci.it/premi/vincitori/2-Premio%20Internazionale%20Viareggio-Versilia
- ↑ 17,0 17,1 17,2 La vida del poeta: Cronología, Universidad de Chile; acceso 25.12.2011
- ↑ 18,0 18,1 18,2 Mi alma es un carrusel vacío en el crepúsculo, semblanza de Neruda en Memoria Chilena
- ↑ Neruda y Gabriela Mistral, Educar Chile; acceso 25.12.2011
- ↑ https://books.google.am/books?id=z-YtAAAAIAAJ&q=nombre+art%C3%ADstico,+escritor+checo+Jan+Neruda&dq=nombre+art%C3%ADstico,+escritor+checo+Jan+Neruda&hl=tr&sa=X&ei=T2e6U_6NFsPF7Aakq4HYCQ&ved=0CB0Q6AEwAA
- ↑ Pablo Neruda (1904-1973): El enigma de un nombre, artículo de Carlos Bernatek en el diario Perfil, 25.03.2007; acceso 23.11.2011
- ↑ Schidlowsky, David: Neruda y su tiempo. RIL editores, Santiago de Chile 2008, volumen 1, pág. 15 y pág. 532
- ↑ Страница школы № 1237 на портале Департамента образования города Москвы
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 12 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Չիլիում ծնվածներ
- Սեպտեմբերի 23 մահեր
- 1973 մահեր
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Չիլիացի գրողներ
- Չիլիացի դիվանագետներ
- Չիլիի կոմունիստներ
- Գրական կեղծանուններ
- 20-րդ դարի բանաստեղծներ