Ռուբեն Դարիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Ռուբեն Դարիո
Rubén Darío.jpg
Ծննդյան անուն իսպ.՝ Félix Rubén García Sarmiento
Ծնվել է հունվարի 18, 1867({{padleft:1867|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2]
Ծննդավայր Սյուդադ Դարիո, Matagalpa Department, Նիկարագուա
Վախճանվել է փետրվարի 6, 1916({{padleft:1916|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2] (49 տարեկանում)
Վախճանի վայր Լեոն, Լեոն, Նիկարագուա
Գրական անուն Rubén Darío
Մասնագիտություն բանաստեղծ, լրագրող, դիվանագետ, լրագրող, գրող և ինքնակենսագիր
Լեզու իսպաներեն[1]
Քաղաքացիություն Flag of Nicaragua.svg Նիկարագուա
Firma de Rubán Darío.svg
Rubén Darío Վիքիպահեստում

Ռուբեն Դարիո (իսպ.՝ Rubén Darío, իսկական անունը` Ֆելիքս Ռուբեն Գարսիա Սարմիենտո, իսպ.՝ Félix Rubén García Sarmiento, հունվարի 18, 1867({{padleft:1867|4|0}}-{{padleft:1|2|0}}-{{padleft:18|2|0}})[1][2], Սյուդադ Դարիո, Matagalpa Department, Նիկարագուա - փետրվարի 6, 1916({{padleft:1916|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2], Լեոն, Լեոն, Նիկարագուա), համաշխարհային ճանաչում ունեցող առաջին լատինաամերիկացի բանաստեղծը, իսպանալեզու գրականության մեջ մոդեռնիզմի վառ արտահայտված ներկայացուցիչներից մեկը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Դարիոն Պարագվայի փոստային բացիկի վրա, 1966

Ռուբեն Դարիոն ծնվել է 1867 թվականի հունվարի 18-ին նիկարագուական Մետապա քաղաքում (ներկայումս գրողի պատվին վերանվանվել է Սյուդադ Դարիո), նա առևտրական Մանուել Գարսիայի և Ռոսի Սարմիենտոյի ընտանիքի առաջին երեխան էր: Նրա ծնողները մորաքրոջ երեխաներ էին, այդ պատճառով էլ նրանք կարողացել են ամուսնանալ միայն 1866 թվականի ապրիլի 26-ին Լեոն քաղաքում, եկեղեցու հետ հարս ու փեսայի մերձավոր ազգակցական կապի խնդիրը կարգավորելուց հետո: Այդ ամուսնությունը երջանիկներից չէր, Ռուբենի հայրը տառապում էր ալկոհոլիզմով և հաճախակի այցելում էր հասարակաց տներ: Ռոսան, չհանդուրժելով ամուսնու այդպիսի վարքը, հղի վիճակում փախչում է Մետապա քաղաք, որտեղ էլ ծննդաբերում է իր առաջնեկին, նրան կոչելով Ֆելիքս Ռուբեն: Սակայն ամուսինները շուտով հաշտվում են, Ռոսան վերադառնում է Լեոն և ծննդաբերում է երկրորդ երեխային, Մանուելային, որը ծնվելուց մի քանի օր հետո մահանում է: Ամուսնությունը նորից խարխլվում է և Ռոսան, թողնելով իր ամուսնուն, որդու հետ փոխադրվում է իր մորաքրոջ` Բեռնարդա Սարմիենտոյի և նրա ամուսնու` գնդապետ Ֆելիքս Ռամիրես Մադրեխիլյայի մոտ ապրելու[3]: Ապագա գրողի մանկությունն անցել է Լեոն քաղաքում: Նա դաստիարակվում է իր պապիկի և տատիկի կողմից, որոնց նա համարում էր հարազատ ծնողներ: Ռուբենը համարյա չէր շփվում Հոնդուրասում իր երկրորդ ամուսնու հետ ապրող մոր, ինչպես նաև հոր հետ, որին երբեք հայր չէր կոչել, այլ միայն «քեռի Մանուել»[4][5][6]:

Собор La catedral-basílica de la Asunción Լեոն քաղաքում, որտեղ անցել է գրողի մանկությունը: Այստեղ են թաղված նրա մասունքները
Ռուբեն Դարիոյի գերեզմանը Լեոնում

Գրողի կյանքի առաջին տարիների վերաբերյալ շատ քիչ տեղեկություններ են մնացել, սակայն հավաստի տվյալներ կան, որ նրա պապիկի` Ֆելիքս Ռամիրեսի մահից հետո, 1871 թվականին ընտանիքը գտնվում էր այնպիսի ծանր ֆինանսական վիճակում, որ տատիկը ցանկացել էր իր դեռահաս թոռնիկին տալ դերձակի մոտ` որպես ենթավարպետ: Ռուբենը սովորել է Լեոնի մի քանի դպրոցներում, քանի դեռ 1879-1880 թվականներին չէր ուղարկվել ճիզվիտների մոտ սովորելու: Ռուբենը շատ վաղ (իր խոսքերով 3 տարեկանից[7]) սովորել է կարդալ և շուտով սկսել է գրել իր առաջին բանաստեղծությունները, պահպանվել է նրա կողմից 1879 թվականին գրված սոնետ (12 տարեկան հասակում): Այս սոնետը, որը կոչվում էր «Միայն արցունք» (իսպաներեն` Una lágrima) և գրված էր էլեգիայի ժանրով, հրապարակվել է Ռիվաս քաղաքի «El Termómetro» օրաթերթում 1880 թվականի հուլիսի 26-ին: Ավելի ուշ Ռուբենի ստեղծագործությունները հրապարակվել են Լեոնի «El Ensayo» գրական ամսագրում, և նրան ճանաչել են որպես «պոետ-երեխա»[8]: Պոետի կենսագիրներից մեկի` Տեոդոսի Ֆերնանդեսի կարծիքով իր առաջին բանաստեղծությունները գրելու ընթացքում Ռուբենի վրա հատկապես մեծ ազդեցություն են գործել նրա դարաշրջանի այնպիսի իսպանացի բանաստեղծներ, ինչպիսիք են` Խոսե Սորիլյան, Ռամոն Կամպոամորը, Գասպար Նունյես դե Արսեն, Վենտուրա դե լա Վեգան: Հետագայում նա հետաքրքրվել է նաև Վիկտոր Հյուգոյի ստեղծագործություններով, որը որոշակի ազդեցություն է ունեցել նրա պոետական գործերի վրա: Ռուբեն Դարիոյի վաղ շրջանի ստեղծագործություններում վառ արտահայտված են պահպանողական տրամադրությունները, կաթոլիկ եկեղեցու չափից դուրս ազդեցությանը հակառակ, որի վառ օրինակն է նրա 1881 թվականին գրված «Ճիզվիտ» (իսպաներեն` El jesuita) ստեղծագործությունը: Քաղաքական հարաբերություններում Ռուբենի վրա գլխավոր ազդեցություն է ունեցել էկվադորցի գրող Խուան Մոնտալվոն, որին նա կանխամտածված պաշտպանում էր իր առաջին թերթային հոդվածներում[9]: Դեռևս 14 տարեկանում նա պլանավորել էր գրել և հրապարակել իր առաջին գիրքը, սակայն նրա կողմից գրված առաջին գիրքը «Բանաստեղծություններ և հոդվածներ արձակում» (իսպաներեն` «Poesías y artículos en prosa») հրատարակվել է միայն նրա մահից 50 տարի հետո: Նա օժտված էր նաև բացառիկ հիշողությամբ և ինֆորմացիան արագ ու ճշգրիտ հիշելու ընդունակությամբ, այդ պատճառով էլ նրան հաճախակի հրավիրում էին մասսայական միջոցառումներում և հասարակական հավաքներում բանաստեղծությունների հանդիսավոր ներկայացմանը: 1881 թվականի դեկտեմբերին Ռուբենը փոխադրվեց Մանագուա քաղաք, որտեղ որոշ քաղաքագետ- պահպանողականներ երաշխավորեցին նրա ուսումը Եվրոպայում պետական գանձարանի միջոցներով կազմակերպելու համար, հաշվի առնելով, որ Ռուբեն Դարիոն իր տաղանդով և պոտենցիալով արժանի է դրան: Այնուամենայնիվ, նրա բանաստեղծությունների հակակրոնական տոնը այդ բանում չհամոզեց Կոնգրեսի նախագահ, պահպանողական Պեդրո Խոակին Չամորոյին և Ալֆարոյին և որոշվեց, որ նա չի սովորի Եվրոպայում, այլ կսովորի նիկարագուական Գրանադա քաղաքում: Անկասկած, Ռուբենը չէր ցանկանում հեռանալ Մանագուայից, որտեղ նա շարունակում է իր լրագրողական կարիերան, աշխատելով «El Ferrocaril» և «El Porvenir de Nicaragua» օրաթերթերում: Այս քաղաքում նա սիրահարվում է տասնմեկամյա Ռոսարիո Էմելինա Մուրիլյոյին, պլանավորելով առաջիկայում ամուսնանալ նրա հետ: Որոշ ժամանակ անց, փոխելով իր պլանները, Ռուբենը 1882 թվականի օգոստոսին Կորինտո նավահանգստից ուղևորվում է Սալվադոր:

Սալվադորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սալվադորում Դարիոյին ներկայացնում են պոետ Խոակին Մենդեսին, հանրապետության նախագահ Ռաֆայել Սալդիվարին, որը երիտասարդ գրողին վերցնում է իր հովանավորության ներքո, իսկ ֆրանսիական պոեզիայի մեծ գիտակ Ֆրանսիսկո Գավիդիայի օգնությամբ Ռուբենն առաջին անգամ փորձում է հարմարեցնել ալեքսանդրիական ոտանավորի ոճը իսպանական տաղաչափությանը[10]: Ալեքսանդրիական ոտանավորի օգտագործումը հետագայում դառնում է ոչ միայն Դարիոյի, այլ ամբողջ մոդեռնիստական գրականության բնորոշ գիծը: Չնայած նրան, որ Սալվադորում Ռուբենը հաջողություններ է ունենում, ակտիվ մասնակցություն է ունենում հասարակական կյանքին, ելույթներ է ունենում տարբեր հանդիսությունների ժամանակ, օրինակ, նա կատարում է Սիմոն Բոլիվարի հարյուրամյակին նվիրված հանդիսության բացումը՝ սեփական ստեղծագործության պոեմի ընթերցումով: Հետագայում Դարիոյի գործերը վատանում են, նա ընկնում է ծանր ֆինանսական դրության մեջ, բացի այդ հիվանդանում է ջրծաղիկով, որի պատճառով ստիպված է լինում 1883 թվականին դեռևս չկազդուրված վերադառնալ հայրենիք: Վերադառնալուց հետո որոշ ժամանակ Դարիոն բնակվում է Լեոնում, այնուհետև Գրանադայում, բայց նորից վերադառնում է Մանագուա, որտեղ աշխատանքի է անցնում Պետական գրադարանում և վերականգնում իր հարաբերությունները Ռոսարիո Մուրիլյոյի հետ[Նշում 1]: 1884 թվականի մայիսին անգործության համար նա դատապարտվում է 8 օրյա ուղղիչ աշխատանքների, սակայն խուսափում է վճռի կատարումից: Միաժամանակ Ռուբենը շարունակում է փորձարարությունը նոր գրական-արտահայտչական միջոցների կիրառման գործում և ավարտում է ևս մեկ գրքի վրա աշխատանքները, որը կոչվում էր «Նամակներ և պոեմներ » (իսպաներեն` Epístolas y poemas): Դա երկրորդ գիրքն էր, որը չէր հրատարակվել մինչև 1888 թվականը և վաճառքում հայտնվեց «Առաջին գրառումներ» (իսպաներեն` Primeras notas) անվանումով: Ռուբեն Դարիոն իր ուժերը փորձում է նաև թատերական արվեստում և նրա պիեսներից մեկը` «Cada oveja…» անվամբ, մեծ հաջողություններ է ունենում հանդիսատեսի շրջանում, սակայն առ այսօր համարվում է կորած: Կյանքը Մանագուայում սկսում է ճնշել Ռուբենին և իր ընկերների խորհրդով 1886 թվականի հուլիսի 5-ին նա տեղափոխվում է Չիլի:

Չիլիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Դարիոյի հուշարձանը Սանտյագոյի Ֆորեստալ զբոսայգում

1886 թվականի հունիսի 23-ին Ռուբեն Դարիոն հանգրվանում է Չիլիի Վալպարաիսո քաղաքում: Մանագուայում ստացած հանձնարարականների շնորհիվ, նա հովանավորություն է ստանում Էդուարդո Պուարեի և պոետ Էդուարդո դե լա Բարրայի կողմից: Պուարեի հետ համահեղինակությամբ նա գրում է «Emelina» սենտիմենտալ վեպը, որը մասնակցում է գրական մրցույթին, բայց չի հաղթում: Պուարյե Դարիոյի հետ բարեկամության շնորհիվ նա աշխատանքի է տեղավորվում Սանտյագոյում «La Época» օրաթերթում:
Իր անկայուն ֆինանսական դրության պատճառով Չիլիում Դարիոն վատ էր ապրում, բացի այդ նա մշտապես հանդուրժում էր արիստոկրատիայի ստորացումներն ու ծաղրանքը, որն ատում էր նրան մաշկի գույնի և վարքագծում նրբազգացության ու նրբաճաշակության բացակայության համար: Չնայած դրան նրան հաջողվում է բարեկամական կապեր հաստատել որոշ ազդեցիկ մարդկանց հետ, օրինակ, այդ ժամանակվա Հանրապետության նախագահի որդու պոետ Պեդրո Բալմասեդայի և պոետ Մանուել Ռոդրիգես Մենդոսի հետ: Նրանց օժանդակության շնորհիվ, 1887 թվականի մարտին Դարիոն հրատարակում է իր բանաստեղծությունների առաջին ժողովածուն «Abrojos»-ը, որը նվիրել էր Մանուել Ռոդրիգեսին: 1887 թվականի փետրվարից մինչև սեպտեմբեր Դարիոն ապրել է Վալպարաիսոյում, որտեղ մասնակցել է տարբեր գրական մրցույթների: Մայրաքաղաք վերադառնալով` նա աշխատանքի է տեղավորվում «El Heraldo» օրաթերթում, որի հետ համագործակցում է 1888 թվականի փետրվարից մինչև ապրիլ: Նույն տարվա հուլիսին նա վերադառնում է Վալպարաիսո և իր ընկերների` Էդուարդո Պուարյեի և Էդուարդո դե լա Բարրայի օգնությամբ հրատարակում է «Azul…» ստեղծագործությունների ժողովածուն: Այդ գիրքն առանցքային է դառնում տվյալ ժամանակ սկսված մոդեռնիզմի հեղափոխության շրջանում: «Azul…» ժողովածուն ընդգրկում էր պատմվածքների շարք և արձակ տեքստեր, որոնք հրապարակվել էին չիլիական մամուլում 1886 թվականի դեկտեմբերից մինչև 1888 թվականի հունիս: Գիրքը շլացուցիչ հաջողություններ չունեցավ, բայց շատ ջերմորեն ընդունվեց ազդեցիկ իսպանական վիպասան և գրաքննադատ Խուան Վալերայի կողմից, որը 1888 թվականի հոկտեմբերին Մադրիդի «El Imparcial» օրաթերթում հրապարակեց Ռուբեն Դարիոյին նվիրված երկու նամակներ, որոնցում մի կողմից քննադատում էր նրան այդ ստեղծագործության վրա ֆրանսիական գրականության ավելորդ ազդեցության համար (նրա «մտավոր գալլիցիզմ» (իսպաներեն` galicismo mental, ինչպես արտահայտվել է ինքը Վալերան), բայց մյուս կողմից Դարիոյի մեջ ճանաչում էր «տաղանդավոր արձակագրին և պոետին» (իսպաներեն` un prosista y un poeta de talento): Հետագայում այդ նամակները հրապարակվեցին չիլիական մամուլում և այլ երկրներում և Դարիոյին բերեցին համաշխարհային ճանաչում և վերջնականապես նրան դարձրին կուռքային գրող:

Ուղևորություն Կենտրոնական Ամերիկայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր փառքի շնորհիվ Դարիոն թղթակցի տեղ էր ստացել Բուենոս Այրեսի La Nacion, օրաթերթում, որն ամենամեծ տպաքանակն ուներ ամբողջ Լատինական Ամերիկայում: La Nacion-ում առաջին հոդվածի հրապարակումից որոշ ժամանակ անց, Դարիոն ուղևորվում է Նիկարագուա: Լիմայում Դարիոն ծանոթանում է գրող Ռիկարդո Պալմայի հետ, այնուհետև` 1889 թվականի մարտի 7-ին, մեկնում է Կորինտո նավահանգիստ: Լեոնում նա շատ ջերմ և սրտառուչ ընդունելության է արժանանում, չնայած նրան, որ Դարիոն շատ կարճ է մնում Նիկարագուայում և անմիջապես մեկնում է Սան Սալվադոր, որտեղ նշանակվում է La Union օրաթերթի գլխավոր խմբագիր: 1890 թվականի հունիսի 21-ին Դարիոն քաղաքացիական ամուսնության մեջ է մտնում հանրաճանաչ հոնդուրասական հռետոր Ալվարո Կոնտերասի դստեր` Ռաֆայելո Կոնտերասի հետ: Հարսանիքի հաջորդ օրը նախագահ գեներալ Ֆրանսիսկո Մենենդեսի դեմ ուղղված քաղաքական հեղաշրջում է կատարվում, որը կազմակերպել էր գեներալ Կարլսոն Էսետոն (որը որպես հյուր ներկա էր Դարիոյի հարսանիքին): Չնայած նոր նախագահը ցանկանում էր նրան նշանակել որպես իր կողմից առաջ քաշված անձ, սակայն Դարիոն նպատակահարմար գտավ հեռանալ երկրից: Հուլիսի վերջին նա մեկնում է Գվատեմալա, իսկ կինը մնում է Սալվադորում: Գվատեմալայի նախագահ Մանուել Լիսանդրո Բարիլյասը նախապատրաստվում էր պատերազմի ընդդեմ Սալվադորի, և Դարիոն գվատեմալական El Imparcial օրաթերթում հոդված է տպագրում «Սև պատմություն» (իսպաներեն` Historia negra) վերնագրով` մերկացնելով Էսետայի դավաճանությունը[11]:

1890 թվականի դեկտեմբերին Դարիոյին առաջարկում են լինել El Correo de la Tarde թերթի գլխավոր խմբագիր: Նույն թվականին Գվատեմալայում լույս է տեսնում Դարիոյի բանաստեղծությունների ժողովածուի երկրորդ հրատարակությունը «Azul...» վերնագրով, որը հաջողությամբ վաճառվում է: Երկրորդ հրատարակության բովանդակությունը ընդլայնված էր, նախաբանը լրացված էր Խուան Վալերի երկու նամակներով, որը նպաստեց Դարիոյի գրական միջավայրում ամրապնդմանը (այդ ժամանակվանից այդ նամակները տեղ են գտնում գրքի բոլոր հրատարակություններում): 1891 թվականի հունվարին նրա կինը` Ռաֆայելո Կոնտերասը, փոխադրվում է Գվատեմալա ամուսնու մոտ և փետրվարի 11-ին նրանք ամուսնանում են Գվատեմալայի եկեղեցում: Նույն թվականի հունիսին Դարիոյի ղեկավարած թերթը պետական ֆինանսական օգնություն չի ստանում և ստիպված փակվում է: Դարիոն որոշում է բախտը փորձել Կոստա-Ռիկայում և նույն թվականի օգոստոսին տեղափոխվում է Սան-Խոսե: Կոստա Ռիկայում, որտեղ նա շատ պարտքեր ուներ և գրեթե չէր կարողանում շփվել ընտանիքի հետ, 1891 թվականի նոյեմբերի 12-ին ծնվում է նրա առաջին երեխան` Ռուբեն Դարիո Կոնտերասը:

Ճամփորդություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ տարի, թողնելով իր ընտանիքը Կոստա Ռիկայում, Դարիոն մեկնում է Գվատեմալա, այնուհետև Նիկարագուա, իր և իր ընտանիքի համար լավագույն կյանք փնտրելու: Անսպասելիորեն Նիկարագուայի կառավարությունը նրան նշանակում է Ամերիկայի հայտնագործման չորսհարյուրամյակին նվիրված հոբելյանի, Մադրիդ մեկնող պատվիրակության անդամ, որը Դարիոյի համար նշանակում էր Եվրոպայով ճամփորդելու ցանկության իրականացում: Մինչև Իսպանիա մեկնելը, Դարիոն այցելում է Հավանա, որտեղ ծանոթանում է պոետ Խուլիանո դել Կասալի և արվեստի այլ գործիչների հետ, ինչպիսիք են Անիսետո Վալդիվիան և Ռաուլ Քէյը: 1892 թվականի օգոստոսի 14-ին նա ափ է իջնում Սանտանդերում, որտեղից գնացքով շարունակում է ճանապարհը մինչև Մադրիդ: Դարիոն մայրաքաղաքում մշտապես շփվում էր այնպիսի նշանավոր աձնավորությունների հետ, ինչպիսիք են բանաստեղծներ Գասպար Նունես դե Արեսը, Խոսե Սորրիլյան և Սալվադոր Ռուէդան, վիպասաններ Խուան Վալերան և Էմիլիա Պարդո Բասանը, գիտնական Մարսելինո Մենենդես-ի-Պելայոն, ինչպես նաև մի քանի նշանավոր քաղաքագետներ, ինչպիսիք են Էմիլիո Կաստելարը և Անտոնիո Կանովաս դել Կաստիլյոն: Նույն տարվա նոյեմբերին Դարիոն նորից վերադառնում է Նիկարագուա, որտեղ հեռագիր է ստանում Սան Սալվադորից կնոջ հիվանդության մասին, որը մահանում է 1893 թվականի հունվարի 2-ին:

1893 թվականի սկզբին Ռուբենը մնում է ապրելու Մանագուայում, որտեղ վերականգնում է իր հարաբերությունները Ռոզարիա Մուրիլյոյի հետ, որի ընտանիքը ստիպում է նրան ամուսնանալ նրա հետ: Ապրիլի 8-ին նա մեկնում է Պանամա, որտեղ տեղեկանում է, որ իր ընկերը`Կոլումբիայի նախագահ Միգել Անտոնիո Կարոն, իրեն նշանակել է Բուենոս Այրեսում պատվո հյուպատոսի պաշտոնում: Դարիոն թողնում է կնոջը Պանամայում և ուղևորվում Արգենտինայի մայրաքաղաք[12][13]: Մինչև Բուենոս Այրես հասնելը, Դարիոն կարճ ժամանակով լինում է Նյու-Յորքում, որտեղ ծանոթանում է ճանաչված կուբացի պոետ Խոսե Մարտիի հետ, ինչպես նաև իրականացնում է իր պատանեկան երազանքը, ճամփորդությունը Փարիզ, նա ներկայացվում է բարձրագույն բոհեմական հասարակությանը և այնպիսի գրողների ինչպիսիք են, Էնրիկե Գոմես Կարրիլյոն և Ալեքսանդրո Սավան: Ֆրանսիայի մայրաքաղաքում նա ծանոթանում է նաև Ժան Մորեասի և իր սիրած պոետներից մեկի, Պոլ Վեռլենի հետ (հավանաբար ֆրանսիացի պոետներից Դարիոյի ստեղծագործությունների վրա ամենաշատ ազդեցություն թողած), որի հետ հանդիպումը շատ հիասթափեցրեց Ռուբենին: Վերջապես 1893 թվականի օգոստոսի 13-ին նա ժամանեց Բուենոս-Այրես, քաղաք, որը նրա վրա թողեց անջնջելի տպավորություն: Ընտանիքից հեռանալով` Դարիոն թողել էր հղի կնոջը, և 1893 թվականի դեկտեմբերի 26-ին կինը ծննդաբերեց տղա, որի մկրտության անունն էր Դարիո Դարիո: Գրողի կնոջ` Ռոզարիայի խոսքերով, «հոր հետ նրա նմանությունը կատարյալ էր» (իսպաներեն` su parecido con el padre era perfecto): Սակայն 6 շաբաթ հետո նորածինը մահանում է պրկախտից, քանի որ ծննդաբերության ժամանակ նրա մայրական կողմի տատիկը պորտալարը կտրել էր չախտահանված մկրատով[14]:

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Դարիոն բանաստեղծական ձևի նշանավոր վարպետ էր: Ոչ միայն Իսպանական Ամերիկայի, այլև Իսպանիայի համար նա եղել է բանաստեղծական մոդեռնիզմի առաջին ներկայացուցիչը: Դաստիարակված լինելով Ամերիկայի և Ֆրանսիայի ռոմանտիկական պոեզիայով` ընդունելով կառուցվածքային ձևերի շքեղությունը և բառապաշարի հարստությունը, նա արտակարգ ինտենսիվությամբ է տոգորվել ֆրանսիական պոեզիայի պառնասականների և սիմվոլիստների բազմազանությամբ: Նրա բանաստեղծական սկզբունքն է դարձել Պոլ Վեռլենի լոզունգը «ամենից առաջ երաժշտությունն է»: Դարիոյին գլխավորապես հետաքրքրում էին բանաստեղծական խոսքի գործիքավորումը, բանաստեղծության մեղեդայնությունը, բառապաշարի նրբաճաշակությունը և այլ պրոբլեմները: Ֆրանսիական մոդեռնիզմը միավորվելով 19-րդ դարի վերջի իսպանո-ամերիկյան և իսպանական ինտիլիգենցիային բնորոշ գաղափարական ճգնաժամով և սոցիալական ինքնորոշմամբ գրողին ուղղորդեցին դեպի անիրական թեմատիկա, միստիցիզմի սիմվոլիկ կերպարների և կուռքերի, անկումային հույզերի և տրամադրությունների ներաշխարհ:

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ժամանակի համարյա ամբողջ իսպանո-ամերիկյան պոեզիայի վրա այս կամ այն չափով զգացվում է Դարիոյի ազդեցությունը: Իսպանիայում նա ունեցել է ոչ քիչ թվով հետևորդներ և գրչակիցներ: Դրանցից առանձնանում են Խոսե Ասունսոն Սիլվան, (Կոլումբիա), Խուլիո Ռեյսիգը (Ուրուգվայ), Լեոպոլդո Լուգոնեսը (Արգենտինա), Անադո Ներվոն (Մեքսիկա), Դիես Կանեդոն, Սալվադոր Ռուեդան, Խուան Ռամոն Խիմենեսը, Մաչադոն, և այլք:

1920-1930-ական թվականներին «ռուբենդարիզմը» հարուցել է իսպանական Ամերիկայի լուրջ հակազդեցությունը, որպես բանաստեղծական երևույթ, չի բավարարել ինտիլիգենցիայի ազգայնական տրամադրությունները և խոչընդոտել է «կրեօլային» յուրօրինակ պոեզիայի զարգացմանը:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպաներեն

Բանաստեղծություններ (առաջին հրատարակություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Abrojos. Santiago de Chile: Imprenta Cervantes, 1887.
  • Rimas. Santiago de Chile: Imprenta Cervantes, 1887.
  • Azul.... Valparaíso: Imprenta Litografía Excelsior, 1888. Segunda edición, ampliada: Guatemala: Imprenta de La Unión, 1890. Tercera edición: Buenos Aires, 1905.
  • Canto épico a las glorias de Chile Editor MC0031334: Santiago de Chile, 1887.[15]
  • Primeras notas, [Epístolas y poemas, 1885]. Managua: Tipografía Nacional, 1888.
  • Prosas profanas y otros poemas. Buenos Aires, 1896. Segunda edición, ampliada: París, 1901.
  • Cantos de vida y esperanza. Los cisnes y otros poemas. Madrid, Tipografía de Revistas de Archivos y Bibliotecas, 1905.
  • Oda a Mitre. París: Imprimerie A. Eymeoud, 1906.
  • El canto errante. Madrid, Tipografía de Archivos, 1907.
  • Poema del otoño y otros poemas, Madrid: Biblioteca "Ateneo", 1910.
  • Canto a la Argentina y otros poemas. Madrid, Imprenta Clásica Española, 1914.
  • Lira póstuma. Madrid, 1919.

Արձակ (առաջին հրատարակություն)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Los raros. Buenos Aires: Talleres de "La Vasconia", 1896. Segunda edición, aumentada: Madrid: Maucci, 1905.
  • España contemporánea. París: Librería de la Vda. de Ch. Bouret, 1901.
  • Peregrinaciones. París. Librería de la Vda. de Ch. Bouret, 1901.
  • La caravana pasa. París: Hermanos Garnier, 1902.
  • Tierras solares. Madrid: Tipografía de la Revista de Archivos, 1904.
  • Opiniones. Madrid: Librería de Fernando Fe, 1906.
  • El viaje a Nicaragua e Intermezzo tropical. Madrid: Biblioteca "Ateneo", 1909.
  • Letras (1911).
  • Todo al vuelo. Madrid: Juan Pueyo, 1912.
  • La vida de Rubén Darío escrita por él mismo. Barcelona: Maucci, 1913.
  • La isla de oro (1915) (inconclusa).
  • Historia de mis libros. Madrid, Librería de G. Pueyo, 1916.
  • Prosa dispersa. Madrid, Mundo Latino, 1919.

Անգլերեն

  • Poet-errant: a biography of Rubén Darío/Charles Dunton Watland., 1965
  • Rubén Darío centennial studies/Miguel Gonzalez-Gerth, 1970
  • Critical approaches to Rubén Darío/Keith Ellis, 1974
  • "Rubén Darío and the romantic search for unity"/Cathy Login Jrade., 1983[16]
  • Beyond the glitter: the language of gems in modernista writers/Rosemary C. LoDato, 1999
  • An art alienated from itself: studies in Spanish American modernism/Priscilla Pearsall, 1984
  • Modernism, Rubén Darío, and the poetics of despair/Alberto Acereda, 2004
  • Darío, Borges, Neruda and the ancient quarrel between poets and philosophers/Jason Wilson, 2000
  • The meaning and function of music in Ruben Dario a comparative approach/Raymond Skyrme, 1969
  • Selected Poems of Rubén Darío/Lysander Kemp, trans., 1965. ISBN 978-0-292-77615-9
  • 'Four Melancholic Songs by Rubén Darío', Cordite Poetry Review, 2013

Ռուսերեն

  • Стихи. Сост. Р. Похлёбкина; предисл. Ф. Кельина. М.: ГИХЛ, 1958.
  • Лирика. Предисл. В. Столбова. М.: Художественная литература, 1967.
  • Избранное. Сост., предисл. и примеч. В. Столбова. М.: Художественная литература, 1981, — 320 с., 30 000 экз.
  • Стихотворения Дарио «Вариации» и «Поэма осени» перевёл на русский Геннадий Шмаков.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fiore, Dolores Ackel. Rubén Darío in Search of Inspiration: Graeco-Roman Mythology in His Stories and Poetry. New York: La Amėricas Publishing Co., 1963.
  • Morrow, John Andrew. Amerindian Elements in the Poetry of Rubén Darío: The Alter Ego as the Indigenous Other." Lewiston: Edwin Mellen Press, 2008.

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագիր Էդելբերտո Տոռեսն իրադարձությունները շարադրում է հետևյալ կերպ.
    Aquote1.png Ռոսարիոյի եղբայրը՝ Անդրես Մուրիլյոն, մի մարդ, ով չգիտեր ինչ է ամաչելը, տեղյակ էր քրոջ ինտիմ դրամաներից, ինչն անհնար էր դարձնում նրա ամուսնությունը ցանկացած բծախնդիր տղամարդու հետ: Ավելին, Ռոսարիոյի «դեպքը» հայտնի էր բոլորին, ուստի Անդրեսը մտածում է քրոջն ամուսնացնել Դարիոյի հետ: Նա ծանոթ էր բանաստեղծի տատանվող բնավորությանը և գիտեր, որ նա անտարբեր է դառնում ալկոհոլի ազդեցության տակ: Անդրեսը քրոջը տեղեկացնում է իր պլանի մասին, և վերջինս համաձայնվում է: Շուտով, լճակի մոտ գտնվող տանը Ռուբենը տրվում է Ռոսարիոյի սիրաբորբոք սիրախաղերին: Հանկարծ հայտնվում է Անդրեսը, հանում ատրճանակը, սպառնում սպանել Դարիոյին, եթե նա չամուսնանա քրոջ հետ: Շփոթված ու վախեցած՝ Դարիոն համաձայնվում է: Ամեն ինչ պատրաստ էր, երբ քահանան ժամանում է Ֆրանցիսկո Սոլորսանո Լակոյայի տուն. նա Արդրեսի ազգակիցներից մեկն էր և համոզվում է, որ Ռուբենը հարբած է և այդ վիճակում նա կընդունի կրոնական ամուսնությունը, քանի որ 1893 թվականի մարտի 8-ին Նիկարագուայում թույլատրվում էր ամուսնության միայն այդ տեսակը: Բանաստեղծը ոչ մի պատկերացում չուներ իր արտաբերած «այո»-ի մասին: Նրա զգայարաններն անջատված էին, և երբ հաջորդ առավոտյան գիտակցության գալով նա արթնանում է, անկողնում կողքին պառկած է գտնում Ռոսարիոյին: Դարիոն չի բողոքում, ոչ էլ դժգոհում է, բայց գիտակցում է, որ ինքը դավաճանության զոհ է, և այս իրադարձությունն իր կյանքի ընթացքում իր վրա կկրի որպես խայտառակության բեռ: Aquote2.png
    .

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 SNAC
  3. Rubén Darío, Autobiografía. Oro de Mallorca. Introducción de Antonio Piedra. Madrid: Mondadori, 1990 (ISBN 84-397-1711-3); p. 3
  4. Darío, Rubén (1991). La vida de Rubén Darío, escrita por él mismo. Caracas: Biblioteca Ayacucho. p. 9. ISBN 980-276-165-6. Consultado el 11 de septiembre de 2013.
  5. [https://books.google.com.ar/books?id=5RgF-hQgTx4C&pg=PA9#v=onepage&q&f=false Darío, Rubén (1991). La vida de Rubén Darío, escrita por él mismo. Caracas: Biblioteca Ayacucho. p. 9. ISBN 980-276-165-6.
  6. https://books.google.com.ar/books?id=5RgF-hQgTx4C&pg=PA12&lpg=PA12 Darío, Rubén (1991). La vida de Rubén Darío, escrita por él mismo. Caracas: Biblioteca Ayacucho. p. 12.]
  7. Среди первых прочитанных книг им упомянуты «Дон Кихот», «Тысяча и одна ночь», Библия и произведения Моратина (ref. Rubén Darío, op. cit., p. 5)
  8. Fernández, Teodosio: Rubén Darío. Madrid, Historia 16 Quórum, 1987. Colección «Protagonistas de América» (ISBN 84-7679-082-1), p. 10
  9. Rubén Darío, op. cit., p. 18
  10. The Search Engine that Does at InfoWeb.net
  11. Vitalismo y sensibilidad de Rubén Darío: valoración actual, Díez de Revenga, Francisco Javier, Revista Anthropos - Huellas del conocimiento, 1997, número, 170-171, páginas 64 y siguientes, issn 0211-5611
  12. "Calibán, icono del 98. A propósito de un artículo de Rubén Darío" Jauregui, Carlos A. Revista Iberoamericana 184–185 (1998)
  13. Rubén Darío, op. cit., p. 74
  14. Rosario Murillo: La esposa nicaragüense de Darío en: elnuevodiario.com.ni.
  15. http://www.memoriachilena.cl/temas/documento_detalle.asp?id=MC0031334
  16. 1949- Jrade, Cathy Login, (1 January 1983)։ «Rubén Darío and the romantic search for unity: the modernist recourse to esoteric tradition»։ Վերցված է 20 July 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]