Համահեղինակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Համահեղինակություն, գրական, գիտական կամ արվեստի միևնույն ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքի կամ հայտնագործության, գյուտարարության հեղինակային և այլ իրավունքների պատկանելությունը երկու կամ ավելի անձանց։

Համահեղինակների հարաբերությունները, այդ թվում համահեղինակությունից բխող իրավունքներից օգտվելու կարգը, որոշվում է փոխադարձ համաձայնությամբ, իսկ պարգևատրման կարգը՝ երբեմն նաև օրենսդրությամբ նախատեսված կարգով։ Համահեղինակության վերաբերյալ վեճը քննում է դատարանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 91 CC-BY-SA-icon-80x15.png