Ժոզե Սարամագո
| Ծննդյան անուն | պորտ.՝ José de Sousa Saramago[1] |
|---|---|
| Ծնվել է | նոյեմբերի 16, 1922[2][3][4][…] |
| Ծննդավայր | Ազինյագա, Golegã[1][5] |
| Վախճանվել է | հունիսի 18, 2010[6][2][3][…] (87 տարեկան) |
| Վախճանի վայր | Լանսարոտե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա[1] |
| Մասնագիտություն | լրագրող, դրամատուրգ, թարգմանիչ, վիպասան, բանաստեղծ, ժամանակագիր, ակնարկագիր, օրագրի հեղինակ, գրական քննադատ, գրող, սցենարիստ, դրամատուրգ և հեղափոխական |
| Լեզու | պորտուգալերեն[7] |
| Քաղաքացիություն | |
| Ժանրեր | կախարդական ռեալիզմ |
| Գրական ուղղություններ | magic realism? |
| Ուշագրավ աշխատանքներ | Ավետարան ըստ Հիսուսի, Կուրությունը, Լուսավորում, Կայեն, Մահվան ընդհատումներ[8] և The Elephant's Journey?[7] |
| Պարգևներ | |
| Ամուսին | Իլդա Ռեյս[21], Isabel da Nóbrega?[9] և Պիլար դիլ Ռիո[21] |
| Զավակներ | Violante Saramago Matos? |
| Կայք | josesaramago.org |
Ժոզե դը Սոզա Սարամագո (կամ՝ Սարամագու, պորտ.՝ José de Sousa Saramago, նոյեմբերի 16, 1922[2][3][4][…], Ազինյագա, Golegã[1][5] - հունիսի 18, 2010[6][2][3][…], Լանսարոտե, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա[1]), պորտուգալացի գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ։ 1998 թ. Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Համարվում է 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի ամենահեղինակավոր գրողներից մեկը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժոզե դը Սոզան ծնվել է 1922 թ. նոյեմբերի 16-ին Պորտուգալիայի Ռիբատեժու նահանգի Ազինյագա գյուղում։ Նրա ծնողներն աղքատ գյուղացիներ էին։ 1924 թ. ծնողների հետ տեղափոխվում է Լիսաբոն։ Ընտանիքի չունեվորության պատճառով անգամ չի կարողանում ամբողջացնել միջնակարգ կրթությունը։ Սամարագոն սկսել է աշխատել վաղ տարիքից՝ փոխելով մի շարք աշխատանքներ։ Ջանասիրաբար զբաղվել է ինքնակրթությամբ՝ ուսումնասիրել օտար լեզուներ, ընթերցել համաշխարհային գրականության և փիլիսոփայության կոթողային գործերը։ 22 տարեկան հասակում Սամարագոն ամուսնանում է պորտուգալացի նկարչուհի Իլդե Ռեյշի հետ։ 1969 թ. նա անդամակցում է Պորտուգալական կոմունիստական կուսակցությանը, որն այդ ժամանակ գործում էր ընդհատակում։ Մեխակների հեղափոխությունից հետո՝ 1974 - 1975 թթ. աշխատել է «Diário de Lisboa» թերթում, իսկ 1975 թ. դառնում է «Diário de Notícias» թերթի փոխխմբագիր։ 1976 թ. Սարամագոյի թղթակցի կարիերան ընդհատվում է. նրան ազատում են վերոնշյալ թերթի փոխխմբագրի պաշտոնից։ Դրանից հետո նա որոշում է ամբողջովին նվիրվել գրականությանը։ 1970-ականների վերջերին Սարամագոն բաժանվում է կնոջից և 1980 թ. ամուսնանում է երկրորդ անգամ՝ իսպանացի թղթակցուհի Պիլար դել Ռիոյի հետ։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարամագոն իր առաջին գիրքը՝ «Մեղքի հողը» (Terra do Pecado) վերնագրով լույս է ընծայել դեռևս 1947 թ. դրանից հետո մինչև 1966 թ. ոչինչ չի հրատարակել։ 1977 թ. նա հրատարակում է «Դասագիրք գեղանկարչության և գեղագրության» (Manual de Pintura e Caligrafia) վեպը, որը Սամարագո գրողի առաջին լուրջ գործն էր։ Սամարագոյի ստեղծագործություններն ընդունված է դասել Մոգական ռեալիզմի շարքին, սակայն նրա ստեղծագործություններում ի տարբերություն տվյալ ուղղության մյուս գրողների, գլխավոր տեղ է հատկացվում սոցիալական խնդիրների լուսաբանմանը։ Գրողի ստեղծագործությունների բովանդակային դաշտն շատ լայն է. նա անդրադառնում է առօրյա հարցերից մինչև կրոնական խնդիրներ։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1947 — «Մեղքի հողը» / Terra do Pecado
- 1977 — «Դասագիրք գեղանկարչության և գեղագրության» / Manual de Pintura e Caligrafia
- 1980 — «Հողից հարություն առածները» / Levantado do Chão
- 1982 — «Հիշողություններ վանքի մասին» / Memorial do Convento
- 1984 — «Ռիկարդո Ռեյսի մահվան տարին» / O Ano da Morte de Ricardo Reis
- 1986 — «Քարե մարմին» / A Jangada de Pedra
- 1989 — «Լիսաբոնի պաշարման պատմությունը» / História do Cerco de Lisboa
- 1995 — «Կուրությունը» / Ensaio sobre a Cegueira
- 1997 — «Բոլոր անունները» / Todos os Nomes
- 1997 — «Ավետարան ըստ Հիսուսի» / O Evangelho Segundo Jesus Cristo
- 2000 — «Քարանձավը» / A Caverna
- 2002 — «Երկվորյակը» / O Homem Duplicado
- 2004 — «Լուսավորում» / Ensaio Sobre a Lucidez
- 2005 — «Մահվան խանգարումներ» / As Intermitências da Morte
- 2008 — «Խոսքի ճանփորդությունը» / A Viagem do Elefante
- 2009 — «Կայեն» / Caim
Պոեմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեքիաթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանապարհորդական նոթեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1981 — «Ճանապարհորդություն Պորտուգալիայում» / a Portugal
Օրագրեր և հիշողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանկական գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2001 — «Աշխարհի ամենամեծ ծաղիկը» / A Maior Flor do Mundo
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 - «Կուրությունը» (ռեժ. Ֆերնանդու Մեյրելլիշ, գլխ. դերակատար՝ Ջուլիանա Մուր), ըստ «Կուրությունը» վեպի
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 - Գրականության Նոբելյան մրցանակ
- 1998 - Սանտիյագոյի և սրի շքանշանակիր (Պորտուգալիա)
- 1985 - Սանտիյագոյի և սրի կամանդոր (Պորտուգալիա)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Projecto Vercial (порт.)
- 1 2 3 4 Internet Speculative Fiction Database — 1995.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.) — São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
- 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- 1 2 http://www.telegraph.co.uk/news/obituaries/culture-obituaries/books-obituaries/7847541/Jos-Saramago.html
- 1 2 Deutsche Nationalbibliothek Record #118964038 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Library of Congress Library of Congress Name Authority File
- 1 2 3 http://www.ordens.presidencia.pt/?idc=153
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1998/
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ Prêmio Camões de Literatura (порт.)
- ↑ https://www.uclm.es/es/misiones/lauclm/consejodedireccion/sg/actosacademicosdistinciones/honoris_causa
- ↑ http://www.u-bordeaux-montaigne.fr/fr/universite/decouvrir-bordeaux-montaigne/histoire-d-universite.html
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ http://archivo.ugr.es/pages/trabajosdocumentos/honoriscausa
- ↑ https://www.ulpgc.es/rectorado/doctores-honoris-causa-ulpgc
- ↑ https://institucional.us.es/vrelinstitu/sites/default/files/ext_univ/actividades/HONORIS%20NOMBRADOS%20web.pdf
- ↑ https://www.upv.es/organizacion/la-institucion/honoris-causa/jose-saramago/index-es.html
- ↑ https://www.usal.es/doctorados-honoris-causa
- 1 2 https://www.theguardian.com/books/2010/jun/18/jose-saramago-obituary
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վարդան Ֆերեշեթյան, Ժոզե Սամարագո
- Ժոզե Սամարագո, «Ավետարան ըստ Հիսուսի»(ռուս.)
- Ժոզե Սամարագո, Ինչու եմ աջակցում հակագլոբալիստներին Արխիվացված 2010-07-19 Wayback Machine(ռուս.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Սարամագո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Նոյեմբերի 16 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Հունիսի 18 մահեր
- 2010 մահեր
- Իսպանիայում մահացածներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Լեյկոզից մահացածներ
- Մանկագիրներ այբբենական կարգով
- Պորտուգալացի արձակագիրներ
- Պորտուգալացի գրողներ
- Պորտուգալացի հասարակական գործիչներ
- Պորտուգալացի վիպասաններ
- Քաղցկեղից մահացածներ
- Պորտուգալացի դրամատուրգներ
- Պորտուգալացի լրագրողներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ