Դորիս Լեսինգ
Դորիս Մեյ Լեսսինգ (անգլ.՝ Doris May Lessing), հոկտեմբերի 22, 1919[1][2][3][4][5][6][7][8][6][9], Քերմանշահ, Իրան - նոյեմբերի 17, 2013[10][1][2][3][11][4][6][7][8][6][9], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի գրող, 2007 թ. Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դորիս Մեյ Լեսսինգը (ծննդյան ազգանունը՝ Թեյլոր) ծնվել է 1919 թ. հոկտեմբերի 22-ին Իրանի Քիրմանշահ քաղաքում։ Նրա հայրը զինվորական էր, իսկ մայրը՝ բուժքույր։ 1925 թ. Դորիս Լեսսինգի ընտանիքը բնակության է տեղափոխվում Հարավային Ռոդեզիա (այժմ՝ Զիմբաբվե), որն այդ ժամանակ դեռևս բրիտանական գաղութ էր։ Նախնական կրթությունը ստացել է տեղի կաթոլիկ դպրոցներից մեկում, այնուհետև սովորել է Զիմբաբվեի մայրաքաղաք Հարարեի աղջիկների համար նախատեսված դպրոցներից մեկում։ Համալսարանական կրթություն չի ստացել։ Երիտասարդ տարիքում փոխել է մի շարք աշխատանքներ, եղել է խնմող քույր, հեռախոսային օպերատոր, լրագրող։ 1939 թ. Դորիս Լեսսինգն ամուսնանում է Ֆրանկ Չարլզ Վիսդոմի հետ, այս ամուսնությունից ծնվում են երկու երեխաներ։ 1943 թ. նա բաժանվում է ամուսնուց։ 1945 թ. ամուսնանում է գերմանացի իրավաբան և դիվանագետ Գոթֆրիդ Լեսսինգի հետ, սակայն այս ամուսնությունը նույնպես երկար չի տևում։ 1949 թ. նրանք ամուսնալուծվում են և Դորիսը վերցնելով համատեղ ամուսնությունից ծնված տղային տեղափոխվում է Լոնդոն, որտեղ և բնակվում է մինչև վախճանը։ 1950 - 1960 - ական թվականներին Դորիսն համակրում էր բրիտանական կոմունիստական կուսակցությանը, սակայն հունգարական ապստամբության ճնշումից հետո իր կապերը խզում է վերոհիշյալ կուսակցության հետ։ Նա նաև միջուկային ծրագրերի դեմ ջերմեռանդ պայքարողներից էր։ Վախճանվել է 2013 թ. նոյեմբերի 17-ին Լոնդոնում։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
1949 թ. Լոնդոնում լույս է տեսնում Լեսսինգի առաջին գիրքը՝ «Խոտը երգում է» վերտառությամբ, որն իրենից ներկայացնում է տվյալ ժամանակի կնոջ կյանքի սոցիալական ասպեկտների մի գեղարվեստական ուսումնասիրության փորձ։ 1962-1969 թթ. միջև հրատարակում է կիսաինքնակենսագրական վեպերի շարք «Բռնության երեխանեը» («The Children of Violence») ընդհանուր խորագրով, որը բաղկացած է հինգ վեպերից։ 1962 թվականին հրատարակվում է «Ոսկե տետր» («The Golden Notebook») ֆեմինիստական վեպը, որը նրան համաշխարհային ճանաչում է բերում։ 1979 - 1983 թթ. միջև հրատարակում է ֆանտաստիկ վեպերի շարք «Կանոպուսն Արգոսում» («The Canopus in Argos: Archives Series») ընդհանուր վերտառությամբ, որոնցում պատկերում է ապահայի աշխարհը։ 1988 թ. լոյս է տեսնում գրաքննադատների կողմից Լեսինգի գլուխգործոց համարվող «Հինգերորդ երեխան» («The Fifth Child») վեպը, որտեղ նկարագրվում է աուտիզմով տառապող երեխայի կյանքը։ Այս վեպի շարունակությունն է հանդիսանում 2000 թ. հրատարակված «Բենը մարդկանց մեջ» վեպը։ 2007 թ. լույս է տեսնում Լեսսինգի «Ճեղքվածք» վեպը, որտեղ ներկայացվում է մարդկության այլընտրանքային պատմությունը։ Լեսինգի երկու վեպերը՝ «Լավ հարևանուհու օրագիրը» (1983) և «Եթե ծերությունը կարողանար...» (1984) լույս են տեսել Ջեյն Սոմերս կեղծանունով։ 2007 թ. դեկտեմբերի 10 - ին արժանացել է Գրականության Նոբելյան մրցանակի։
Համառոտ մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1949 - «Խոտը երգում է» ("The Grass Is Singing")
- 1962 - «Ոսկե տետր» ("The Golden Notebook")
- 1974 - «Փրկվածի հիշողությունները» ("Memoirs of a Survivor")
- 1988 - «Հինգերորդ երեխան» ("The fifth child")
- 1996 - «Սեր, կրկին սեր» ("Love, Again")
- 2000 - «Բենը մարդկանց մեջ» ("Ben, in the World")
- 2001 - «Մեծ երաղանքներ» ("The Sweetest Dream")
- 2007 - «Ճեղքվածք» ("The Cleft")
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Brewster, D. Doris Lessing / New York, Twayne, 1965
- Budhos, S. The Theme of Enclosure in Selected Works of Doris Lessing / Troy, New York, Whitston, 1987
- Fahim, S.S. Doris Lessing։ Sufi Equilibrium and the Form of the Novel / New York, St. Martin’s Press, 1994
- Fishburn, K. Transforming the World։ The Art of Doris Lessing’s Science Fiction / Westport, Connecticut, Greenwood Press, 1983
- Klein C. Doris Lessing — In This World But Not of It / Boston, Little, Brown, 1999
- Perrakis, Ph. S. Spiritual Exploration in the Works of Doris Lessing / Westport, Connecticut, Greenwood Press, 1999
- Pickering, J. Understanding Doris Lessing / Columbia, University of South Carolina Press, 1990
- Pratt, A., Dembo L.S. Doris Lessing։ Critical Studies / Madison, University of Wisconsin Press, 1974
- Rose, E.C. The Tree Outside the Window։ Doris Lessing’s Children of Violence / Hanover, New Hampshire, University Press of New England, 1976
- Schlueter, P. The Novels of Doris Lessing / Carbondale, Southern Illinois University Press, 1973
- Spiegel, R. Doris Lessing։ The Problem of Alienation and the Form of the Novel / Frankfurt, Germany, Lang, 1980
- Sprague C., Tiger V. Critical Essays on Doris Lessing / Boston, Hall, 1986
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 SNAC — 2010.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 5,0 5,1 Discogs — 2000.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 NooSFere — 1999.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 FemBio
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 Munzinger-Archiv — 1913.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Brockhaus Enzyklopädie
- ↑ 10,0 10,1 10,2 Doris Lessing dies aged 94
- ↑ 11,0 11,1 11,2 Nationalencyklopedin — 1999.
- ↑ List of 2011 MLA Members / Modern Language Association — New York City: 2011. — P. 100.
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/2007/lessing-facts.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
- ↑ https://www.gd.no/kultur/forst-budeie-sa-nobelprisvinner/s/1-934610-3052350
- ↑ https://www.kunstkultur.bka.gv.at/staatspreis-fur-europaische-literatur
|
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Իրանում ծնվածներ
- Նոյեմբերի 17 մահեր
- 2013 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի արձակագիրներ
- Զիմբաբվեցի վիպասաններ
- 20-րդ դարի վիպասաններ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- Անգլիացի կին գրողներ
- Անգլիացի դրամատուրգներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- 20-րդ դարի կին գրողներ