Կիշոր Կումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Կիշոր Կումար
բենգալերեն՝ কিশোর কুমার
Kishore kumar.png
Ծնվել է օգոստոսի 4, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:4|2|0}})[1]
Ծննդավայր Խանդվա, Khandwa district, Մադհյա Պրադեշ, Հնդկաստան
Մահացել է հոկտեմբերի 13, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:13|2|0}})[1] (58 տարեկանում)
Մահվան վայր Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան
British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Մասնագիտություն երգիչ, կոմպոզիտոր, կինոռեժիսոր, արվեստների գործիչ, կինոպրոդյուսեր, yodeler, բանաստեղծ և կինոդերասան
Ժանրեր Filmi, Յոդլ, ռոքնռոլ, Hindustani classical music և Գազել
Ծնողներ հայր՝ Կունջալալ Գանգուլի, մայր՝ Գոուրի Դևի
Ամուսին(ներ) Լենա Չդավակարան, Մադհուբալա, Ռումա Գուտա Տհակուրտա և Յոգիտա Բալի
Երեխա(ներ) Ամիտ Կումար և Sumit Kumar

Կիշոր Կումար (իրական անունը՝ Աբհաս Կումար Գանգուլի, բենգալի` কিশোর কুমার গাঙ্গুলী, օգոստոսի 4, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:4|2|0}})[1], Խանդվա, Khandwa district, Մադհյա Պրադեշ, Հնդկաստան - հոկտեմբերի 13, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:10|2|0}}-{{padleft:13|2|0}})[1], Մումբայ, Հնդկաստան), բենգալյան ծագումով հնդիկ երգիչ, դերասան, բանաստեղծ-երգահան, կոմպոզիտոր, պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ: Մաննա Դեյի, Մուկեշի և Մոհամեդ Ռաֆիի հետ միասին համարվում է հնդկական կինոյի արտակադրային երգի «ոսկե ձայներից» մեկը։ Նկարահանվել է մոտ 100 ֆիլմում և ձայնագրել ավելի քան 3000 երգ Հնդկաստանի տարբեր լեզուներով, այդ թվում ` բենգալի, հինդի, մարաթհի, ասսամերեն, գուջարաթի, կաննադա, մալայալամ, ուրդու և այլն: Արժանացել է մի շարք պարգևների, այդ թվում ութ անգամ Filmfare Awards մրցանակին, որի համար գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, որպես վոկալի համար ամենաշատ պարգևատրված մրցանակակիր: 1997 թվականին Մադհյա Պրադեշ նահանգի կառավարությունը նրա պատվին, հնդկական կինեմատոգրաֆում կատարած ներդրումների համար սահմանել է Կիշոր Կումարի անվան մրցանակ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիշոր Կումարը ծնվել է Մադհյա Պրադեշ նահանգում գտնվող Կհանդվա քաղաքում ` բենգալյան ծագումով ընտանիքում։ Նրա հայրը փաստաբան էր։ Ընտանիքում չորս երեխաներից ամենակրտսերը Կիշոր Կումարն էր։ Ավագ եղբայրները՝ Աշոկ Կումարն ու Անուպ Կումարը հետագայում դարձել են բոլիվուդյան հայտնի դերասաններ։ Նրանց քույրը՝ Սիտա Դևին, դերասանուհի Կաջոլի տատն է։

Կիշոր Կումարը ի տարբերություն իր ժամանակի երգիչների, չուներ դասական երաժշտական կրթություն։ Նա մանկությունից երազում էր երգիչ դառնալու մասին։ Այդ նպատակով 18 տարեկանում տեղափոխվեց Բոմբեյ: Սկզբնական շրջանում աշխատանք գտավ «Bombai Talkies» կինոստուդիայում գործող Սարասվատի Դևիի երգչախմբում։ Արդեն իսկ նշված կինոստուդիայի աստղերից էր նրա ավագ եղբայր Աշոկ Կումարը։ Կիշոր Կումարն սկզբնապես ցանկություն չուներ դերասան դառնալու, սակայն իր եղբոր թախանձանքներին տեղի տալով, համաձայնվեց։ Նրա կինոդեբյուտը կայացել է 1946 թվականին՝ «Shikari» ֆիլմում։ Առաջին ֆիլմերը հաջողություն չունեցան։ Առաջին հաջողված ֆիլմը Կիշոր Կումարի մասնակցությամբ, դա 1953 թվականին նկարահանված «Ladki» ֆիլմն էր, որտեղ նրա խաղընկերուհին Վիջայանթհիմալան էր։ Իր առաջին սոլոն Կիշոր Կումարը կատարել է 1948 թվականին «Ziddi» ֆիլմում, երգելով Դև Անանդի փոխարեն։ Ֆիլմը հաջողված էր և մինչև 1957 թվականը Դև Անանդի ձայնը Կիշոր Կումարն էր։ Հետագայում համագործակցել է կոմպոզիտոր Սաչին Դև Բուրմանի հետ և կատարել վերջինիս երաժշտությամբ ստեղծված 112 երգ։ Երգելուն զուգընթաց նա շարունակում էր նկարահանվել կինոյում որպես դերասան, հանդես էր գալիս որպես պրոդյուսեր, ռեժիսոր, գրում էր երաժշտություն: 1960-ական թվականների կեսերից հիմնականում հանդես էր գալիս որպես արտակադրային երգիչ։ Նրա ձայնով երգում էին բոլիվուդյան շատ աստղեր։ Արդյունքում ութ անգամ արժանացել է Filmfare Award մրցանակի։

1976 թվականին, երբ Կիշոր Կումարը հրաժարվեց մասնակցել Հնդկական Ազգային Կոնգրես կուսակցության օգտին կազմակերպված միտինգին, ինֆորմացիայի և հեռահաղորդումների նախարարը արգելեց նրա երգերի հեռարձակումը պետական զանգվածային լրատվամիջոցներով՝ այդ թվում համահնդկական ռադիոյի և «Doordarshan» հեռուստաալիքի միջոցով։

Կիշոր Կումարի երգերը հնչում էին ֆիլմերում ` նույնիսկ նրա մահվանից 13 տարի անց: Նա նկարահանվել է 102 ֆիլմում, գրել է 14 ֆիլմի սցենար և հանդես է եկել որպես պրոդյուսեր, որպես ռեժիսոր հանդես է եկել 12 ֆիլմով: Նրա երգերը հնչել են մոտ 574 ֆիլմում, իսկ նրա ձայնով երգել են բոլիվուդյան աստղեր Դև Անանդը, Դիլիպ Կումարը, Ռաջեշ Կհաննան, Ամիթաբհ Բաչչանը, Դհարմենդրան, Ջիտենդրան, Սանջիվ Կումարը, Վինոդ Կհաննան, Պրանը, Շաշի Կապուրը, Ռիշի Կապուրը, Սաննի Դեոլը, Միթհուն Չակրաբորտին, Ջեքի Շրոֆը, Անիլ Կապուրը և այլք:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիշոր Կումարն ամուսնացել է չորս անգամ:

1951 թվականին ամուսնացել է ռեժիսոր Սաթյաջիտ Ռայի զարմուհու` դերասանուհի Ռումա Գհոշի հետ։ Նրանց որդին՝ Ամիտ Կումարը ընտրել է հոր մասնագիտությունը։ Ամուսնալուծվել են 1958 թվականին։

1960 թվականին ամուսնացել է դերասանուհի Մադհուբալայի հետ։ Քանի որ Կիշոր Կումարն հինդուս էր, իսկ Մադհուբալան մուսուլմանուհի, ապա նրանց ծնողները դեմ էին այդ ամուսնությանը։ Տանը տիրում էր լարված մթնոլորտ, այդ իսկ պատճառով Մադհուբալան հեռացավ։ Նրանց ամուսնության վերջը եղավ դերասանուհու մահը 1969 թվականին։

Երրորդ անգամ Կիշոր Կումարն ամուսնացել է դերասանուհի Յոգիտա Բալիի հետ՝ 1976 թվականին։ Հանուն դերասան Միթհուն Չակրաբորտիի, Յոգիտա Բալին լքեց ամուսնուն 1978 թվականին, որից հետո Կիշոր Կումարը հրաժարվում էր երգել Միթհուն Չակրաբորտիի փոխարեն։

Չորրորդ անգամ Կիշոր Կումարն ամուսնացավ դերասանուհի Լինա Չանդավարկարի հետ՝ 1979 թվականին։ Դերասանուհին 1976 թվականին կորցրել էր առաջին ամուսնուն և գտնվում էր դեպրեսիայի մեջ։ Քանի որ դերասանուհու ծնողները դեմ էին այդ ամուսնությանը, Կիշոր Կումարը գնացել էր նրանց տուն և սկսել էր երգել տան մուտքի դիմաց՝ մինչև նրա ծնողները համաձայնվել էին։ Հարսանիքը կայացել է 1980 թվականին։ Լինա Չանդավարկարը 21 տարով փոքր էր ամուսնուց։ 1982 թվականին ծնվել է նրանց որդին՝ Սումիտ Կումարը, ով այժմ նույնպես երգիչ է։

Կիշոր Կումարը մահացել է 1987 թվականի հոկտեմբերի 13-ին՝ ինֆարկտից։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորև ներկայացվում են ֆիլմեր, որտեղ Կիշոր Կումարն հանդես է եկել որպես դերասան.

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1954 Ծառայություն Naukari Ռատան Կումար Չոուդհարի
1954 Զարթոնք Jagriti -
1956 Նոր Դելի New Delhi Անանդ Կհաննա, Անանդկումար Սվամի
1956 Ընտանիք Parivar -
1956 Էմանսիպացիա Mem Sahib Սունդեր
1957 Միս Մերին Miss Mary Ռ. Կ. Ռաջու
1958 Դաստիարակը Chandan -
1958 Նա, ով կառավարում է մեքենան Chalti Ka Naam Gaadi Մանմոհան Շարմա
1962 Արտոնյալ տոմս Half Ticket Վիջայ Չանդ, Մուննա
1963 Խարդախը Ek Raaz Կիշոր Կումար Վերմա, Արուն
1964 Այնտեղ, ամպերի ստվերի ներքո Door Gagan Ki Chhaon Men Շանկար
1966 Կեցցե սերը Pyar Kiye Jaa Շյամ, Ռայ Բահադուր Գանգա Պրասադ
1966 Տղամարդը և կինը Ladka Ladki Կիշոր Կումար Կհանդեվալա
1970 Արցունքներ և ժպիտներ Aansoo Aur Muskan Սվամի
1972 Խելացնոր սեր Pyaar Diwana Սունիլ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]