Ջեքի Շրոֆ
![]() | |
Ծնվել է | փետրվարի 1, 1957[1] (66 տարեկան) |
Ծննդավայր | Մումբայ, Հնդկաստան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | հինդուիզմ |
Մասնագիտություն | կինոդերասան, մոդել, կինոպրոդյուսեր և դերասան |
Ընտրանի | Hero?, Ram Lakhan? և Karma? |
Ամուսին(ներ) | Այեշա Դատ |
Երեխա(ներ) | Տայգեր Շրոֆ[2] |
Պարգևներ և մրցանակներ | |
jackieshroff.in | |
Ջեքի Շրոֆ (հինդի` जैकी श्रॉफ, իրական անունը` Ջայկիշեն Կակուբհայ Շրոֆ, փետրվարի 1, 1957[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան և պրոդյուսեր։ Երեք անգամ արժանացել է Filmfare Awards մրցանակի՝ տղամարդու լավագույն դերի համար։ Նկարահանվել է Հնդկաստանի տարբեր լեզուներով նկարահանված մոտ 207 կինոնկարներում։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ջեքի Շրոֆի հայրը ծնունդով գուջարաթցի է, իսկ մայրը թուրքմենուհի` ծագումով Ղազախստանից։ Նա իր կարիերան սկսել է դեռևս պատանի տարիքում, երբ նկարահանվում էր գովազդային հոլովակներում։ Ջեքի Շրոֆի կինոդեբյուտը կայացել է 1982 թվականին, Դև Անանդի «Կարծեցյալ սուրբը» կինոնկարում։ 1983 թվականին նա նկարահանվել է ռեժիսոր Սուբհաշ Գհայի «Պատանդուհին» կինոնկարում։ Ջեքի անունն ստացել է ֆիլմի ռեժիսորի կողմից։ Այդ ֆիլմում նրա խաղընկերներն էին Շամմի Կապուրը, Սանջիվ Կումարը, Ամրիշ Պուրին և Մինակշի Շեշադրին։ Կինոնկարը հաջողված էր և Ջեքի Շրոֆին այն ճանաչում բերեց։
Անիլ Կապուրի հետ նա նկարահանվել է «Մի գաղտնիքով կապվածները» (1984 թ.), «Կրիմինալ աշխարհ» (1985 թ.), «Կարմա» (1986 թ.), «Ռամ և Լակհան» (1989 թ.) և այլ ֆիլմերում։ 1980-ական թվականներին Ջեքի Շրոֆն ավելի հանրաճանաչ էր, քան նրա որոշ ժամանակակիցներ։ Նրա հետագա աշխատանքներից են «Իմ հոգի» (1985 թ.), «Ճակատագրի խաղալիքները» (1986 թ.), «Մարդը և օրենքը» (1987 թ.), «Հյուսիս և հարավ» (1987 թ.), «Եթե...» (1987 թ.), «Եղբայրները» (1988 թ.), «Երեք զայրացած տղամարդիկ» (1989 թ.), «Սիրահարված թագավորը» (1993 թ.), «Երեք եղբայր» (1995 թ.), «Սահման» (1997 թ.), «Իրական արժեքներ» (1998 թ.) և այլ ֆիլմեր։ 1990-ական թվականների վերջին նա նկարահանվում էր հիմնականում երկրորդական դերերում։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1987 թվականին Ջեքի Շրոֆն ամուսնացել է իր հին ընկերուհու՝ այժմ պրոդյուսեր Այեշա Դատի հետ։ Նրանք ունեն երկու երեխա, որդին՝ այժմ դերասան Տայգեր Շրոֆն ու դուստրը՝ Կրիշնա Շրոֆը։ Ջեքի Շրոֆն ու կինը կառավարում են Jackie Shroff Entertainment Limited մեդիաընկերությունը։ Նրանք միասին տնօրինում են Sony TV հեռուստաընկերության 10% բաժնետոմսերը։
Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1982 | Կարծեցյալ սուրբը | Swami Dada | - |
1983 | Հերոսը | Hero | Ջեքի Դադա, Ջայկիշան |
1984 | Մի գաղտնիքով կապվածները | Andar Baahar | տեսուչ Ռավի Կհաննա |
1985 | Կրիմինալ աշխարհ | Yudh | տեսուչ Վիկրամ |
1985 | Իմ հոգի | Jaanoo | Ռավի |
1985 | Ռաջա փրկարարը | Aaj Ka Daur | Ռաջա |
1986 | Աստծո կողմից փրկվածը | Allah-Rakha | Ալլահ Ռաքհա |
1986 | Կարմա | Karma | Բայջու Թհակուր |
1986 | Պարտք | Dahleez | Չանդրաշեքհար |
1986 | Պալայ Խան | Palay Khan | Պալայ Խան |
1986 | Ճակատագրի խաղալիքները | Haathon Ki Lakeeren | Լալիտ Մոհան Սինգհ |
1987 | Փողոցների հետքը | Sadak Chhap | Շանկար |
1987 | Եթե... | Kaash | Ռիտեշ Անանդ |
1987 | Մարդը և օրենքը | Kudrat Ka Kanoon | դոկ. Վիջայ Վերմա |
1987 | Հյուսիս և հարավ | Uttar Dakshin | - |
1987 | Կեղծ վկան | Jawab Hum Denge | տեսուչ Ջայկիշան Վերմա |
1988 | Եղբայրները | Falak (The Sky) | Վիջայ Վերմա |
1988 | Վերջին դատը | Aakhri Adaalat | Նիտին Սինհա |
1989 | Ոստիկանական համազգեստ | Vardi | Ջայ, Անիլ Վերմա |
1989 | Կասկածյալը | Sachché Ká Bol-Bálá | Նանդի |
1989 | Երեք զայրացած տղամարդ | Tridev | Ռավի Մաթհուր |
1989 | Եղբայրները | Parinda | Կիշեն |
1989 | Ռամ և Լակհան | Ram Lakhan | տեսուչ Ռամ Պրատապ Սինգհ |
1989 | Ես քո թշնամին եմ | Main Tera Dushman | Կիշան Շրիվաստավ |
1990 | Կաթնային կապեր | Doodh Ka Karz | Սուրաջ |
1990 | Հայրենիքի ծառաները | Azaad Desh Ke Gulam | տեսուչ Ջայ Կիշեն, Ջամլիյա Ջամշեդ Պուրվալա |
1990 | Քարե սրտով մարդը | Pathar Ke Insan | տեսուչ Կարան |
1991 | Վաճառականը | Saudagar | Վիշալ |
1991 | Միայնակ | Akayla | Շեքհար |
1991 | 100 օր | 100 Days | Ռամ Կումար |
1992 | Սիրտս միայն քեզ համար | Dil Hi To Hai | Գովարդհան, Հարշվարդհան |
1992 | Ոստիկանը | Police Officer | տեսուչ Ջայ Կիշեն, Ջայ Ռամ |
1992 | Սեր և երաժշտություն | Sangeet | Սեթհուրամ |
1993 | Սիրահարված թագավորը | King Uncle | Աշոկ Բանսալ |
1993 | Երդումը պահել | Roop Ki Rani Choron Ka Raja | Ռավի Վերմա |
1993 | Սիրային եռանկյունի | Aaina | Ռավի Սաքսենա |
1993 | Վերջնական վճիռ | Antim Nyay | Ջայ Սինգհ |
1993 | Շախմատ | Shatranj | Դինո Վերմա |
1993 | Չարագործը | Khal Nayak | տեսուչ Ռամ Կումար Սինհա |
1994 | Սագա սիրո մասին | 1942: A Love Story | Շուբհանկար |
1995 | Զվարճասերը | Rangeela | Ռաջ Կամալ |
1995 | Երեք եղբայր | Trimurti | Շակտի Սինգհ |
1995 | Վերամիավորում | Milan | Ռաջա |
1995 | Ոչինչ չի կանգնեցնի սիրուն | Dushmani: A Violent Love Story | Ջայ Սինգհ |
1996 | Ճակատագրական նմանություն | Bandish | Ռամ Գհուլամ, Կիշեն |
1996 | Կրակը վկա | Agni Sakshi | Սուրաջ Կապուր |
1996 | Արժեքներ առևանգողների վերադարձը | Return of Jewel Thief | Ջատին Կումար |
1996 | Պատիվ և օրենք | Talaashi | Ջայ Կիշան |
1997 | Սահման | Border | Անանդ Բիջվա |
1997 | Երդում | Shapath | տեսուչ Կիշան |
1997 | Անհաջողակ կնամոլը | Aar Ya Paar | Շեքհար Կհոսլա |
1997 | Դատապարտվածը | Vishwavidhaata | Աջայ Կհաննա |
1998 | Աստծո կողմից նշվածը | Yugpurush: A Man Who Comes Just Once in a Way | Ռանջան |
1998 | Ինչ-որ ժամանակ | Kabhi Na Kabhi | Ջագու |
1998 | Թամբել առյուծին | Yamraaj | Կիշան |
1998 | Իրական արժեքներ | Bandhan | Թհակուր Սուրաջ Պրատապ |
1998 | Երդվում եմ Գանգեսի ջրերով | Ganga Ki Kasam | - |
1999 | Գնդակ | Kartoos | Ջայ Սուրյավանշի |
1999 | Հրե ծաղիկը | Phool Aur Aag | Ջասվանտ |
1999 | Ահա և եկավ սերը | Hote Hote Pyar Hogaya | ոստիկանության սպա Արջուն |
1999 | Հոգեվարք | Aaag Hi Aag | Ռավի |
2000 | Չորս հուսահատներ | Gang | Գանգու |
2000 | Կյանք` կյանքի դիմաց | Jung | տեսուչ Վիր Չուհան |
2000 | Մերժվածները | Refugee | Ռագհուվիր Սինգհ |
2000 | Առաքելություն «Քաշմիր» | Mission Kashmir | Հիլալ Կոհիստանի |
2000 | Հանկարծ չսիրահարվել | Kahin Pyaar Na Ho Jaaye | Տայգեր |
2001 | Անզուսպը | Farz | Գավա Ֆիրոզի |
2001 | Գրաքննիչը | Censor | Նասիրուդդին Շաուքհ |
2001 | Իրարանցում | Grahan | Ջագան Սինհա |
2001 | Երբ մնում ես միայնակ | One 2 Ka 4 | Ջավեդ Աբբաս |
2001 | Սիրո կղզին | Albela | Պրեմ |
2001 | Հաճելի հիշողություններ | Yaadein | Ռաջ Սինգհ Պուրի |
2001 | Անուրջների աշխարհում | Bas Itna Sa Khwaab Hai | Նավեդ Ալի |
2001 | Փախստականուհին | Lajja | Ռագհու |
2002 | Արդյոք սա սեր է | Kya Yehi Pyaar Hai | դոկ. Կամլակար Տիվարի |
2002 | Դևդաս | Devdas | Չուննիլալ |
2002 | Ամուսնական անհավատարմություն | Agni Varsha | Պարավասու |
2003 | Փոխակերպուկը | Baaz: A Bird in Danger | Ջայ Սինգհ Դաբրալ |
2003 | Անվրեպ տղաները | Ek Aur Ek Gyarah: By Hook or by Crook | մայոր Ռամ Սինգհ |
2003 | Ճակատագրական հանգամանքներ | 3 Deewarein | Ջագադիշ Պրասադ |
2003 | Բում | Boom | Աբդուլ Վահաբ Բարկատալի Ալ Սաբունչի, Չհոտե Միա |
2003 | Կատարյալ սպանություններ | Samay: When Time Strikes | Ամոդ Պարեկհ |
2004 | Հպարտություն | Aan: Men at Work | Գաուտամ Վալիա |
2004 | Սերը չես վերադարձնի | Dobara | Ռանբիր Սեհգալ |
2004 | Իրարանցում | Hulchul | Բալռամ Չանդ |
2005 | Երջանկություն | Ssukh | Գաուրիշանկար Յադավ |
2005 | Ապարանքը | Antarmahal: Views of the Inner Chamber | Զամինդար Բհուբանեշվար Չոուդհարի |
2005 | Սիրո տխուր պատմություն | Kyon Ki | դոկ. Սունիլ |
2005 | Արձակուրդը Գոայում | Tum... Ho Na! | Ջայ Վալիա |
2006 | Ընկերները | We R Friends | - |
2006 | Խորհրդավոր քարտեզը | Naksha | Բալի |
2006 | Իմ սիրտը պատկանում է ուրիշի | Mera Dil Leke Dekho | միսթր Չադհա |
2006 | Խաբուսիկ քեռին | Bhoot Unkle | խաբուսիկ քեռի |
2006 | Փախուստի մեջ | Bhagam Bhag | Ջ. Դ. Մեհրա |
2007 | Էկլավիա - իշխանական պահապանը | Eklavya | Ջյոտիվարդհան |
2007 | Ուրիշի անվան տակ | Aur Pappu Pass Ho Gaya | Սուդհակար Չուհան |
2008 | Սանիկը | Dhoom Dadakka | կնքահայր |
2008 | Հարրի Պուտար. Սարսափների կատակերգություն | Hari Puttar: A Comedy of Terrors | ԴԿ |
2009 | Գյուղացիները | Kisaan | Դայալ Սինգհ |
2010 | Վիր` ժողովրդի հերոսը | Veer | Ռաջա Գյանենդրա Սինգհ |
2010 | Երեք խաղաթուղթ | Teen Patti | Տարուն Մազումդար, Տոնի Միլանո |
2010 | Հոգի և անհատ | Aaranya Kaandam | Սինգա Պերումալ |
2011 | Ուզում եմ թռչել | Satrangee Parachute | Ջայ Սինգհ |
2011 | Շակտիի ուժը | Shakti | Ջեքի Վարմա |
2011 | Ճանկեր | Panjaa | Բհագվան |
2012 | Աննա Բոնդ | Anna Bond | Չարլի |
2013 | Աուրանգզեբ | Aurangzeb | Յաշվարդհան |
2013 | Բայքերներ 3 | Dhoom:3 | Իքբալ Խան |
2014 | Ուրվականների ավազակախումբը | Gang of Ghosts | Բաբու Բհայ |
2014 | Լեգենդ | Kochadaiiyaan | Ռաջա Մահենդրա |
2014 | Շնորհավոր Նոր տարի | Happy New Year | Չարան Գրուվեր |
2015 | Կեղտոտ քաղաքականություն | Dirty Politics | Մուխտիար Սինգհ |
2015 | Եղբայրները | Brothers | Ֆերնանդես |
2015 | Փոխադարձ ձգողություն | Jazbaa | Մահեշ Մակլայ |
2016 | Լեցուն տուն 3 | Housefull 3 | Ուրջա Նագրե |
2016 | Տարօրինակ Ալին | Freaky Ali | - |
2017 | Սարկար 3 | Sarkar 3 | Մայքլ Վալիյա |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek, Staatsbibliothek zu Berlin, Bayerische Staatsbibliothek, Österreichische Nationalbibliothek Record #14177715X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://zeenews.india.com/people/tiger-shroff-spills-the-beans-on-his-equation-with-disha-patani-heres-what-he-said-2200473.html
|