Jump to content

Թայգր Շրոֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թայգր Շրոֆ
հինդի՝ टाइगर श्रॉफ
անհայտ
Ծնվել էմարտի 2, 1990(1990-03-02) (36 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
Քաղաքացիություն Հնդկաստան
Մայրենի լեզուհինդի
ԵրկերBaaghi? և Baaghi 3?
Մասնագիտությունդերասան, թեքվանդոյի մարզիկ, պարող և հնարքներ բանեցնող
Ծնողներհայր՝ Ջեքի Շրոֆ[2], մայր՝ Այեշա Դատ
 Tiger Shroff Վիքիպահեստում

Թայգր Շրոֆ (հինդի՝ टाइगर श्रॉफ, անգլ.՝ Tiger Shroff, մարտի 2, 1990(1990-03-02), Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան և մարտական արվեստների վարպետ։ Հայտնի կինոդերասան Ջեքի Շրոֆի և պրոդյուսեր Այեշա Դաթի[en] որդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայգրը ծնվել է 1990 թվականի մարտի 2-ին՝ Մումբայում, հայտնի դերասան Ջեքի Շրոֆի և նրա կնոջ՝ պրոդյուսեր, նախկին մոդել և դերասանուհի Այեշայի ընտանիքում[3][4][5]։ Ունի կրտսեր քույր՝ Կրիշնա[6][7]։ Նա գործադիր պրոդյուսեր է և ռեժիսորի օգնական։ Ունի խառը ծագում՝ հայրական գծով գուջարաթցի և ույղուր է, իսկ մայրական գծով՝ բելգիացի և բենգալացի է[8][9][10][11]։ Ավարտել է Բոմբեյի Ամերիկական դպրոցը[en]: Աամիր Խանին «Բայքերներ 3» ֆիլմում նկարահանվելու համար օգնել է հասնել անհրաժեշտ ֆիզիկական կեցվածքի։ Ունի թեկվոնդոյի սև գոտու հինգերորդ աստիճան։

2009 թվականի սեպտեմբերին, իր խոսքերով, նա մերժեց «Նորակոչիկ» հեռուստասերիալի գլխավոր դերը[12][13]։ 2011 թվականի մայիսին լուրեր տարածվեցին, որ Աամիր Խանը ցանկանում է նկարահանել նրան նոր նախագծում, սակայն պարզվեց, որ լուրը կեղծ է[14][15]։

2012 թվականի հունիսին նա վերջապես պայմանագիր կնքեց և առաջնաելույթ կատարեց «Սիրո իրավունքը»[en] ֆիլմում[16][17] մոդել և դերասանուհի Կրիտի Սանոնի հետ միասին, որն այդ ժամանակ արդեն ուներ մեկ նկարահանված ֆիլմ։ Ֆիլմը թողարկվեց 2014 թվականին և կոմերցիոն հաջողություն ունեցավ՝ չնայած քննադատների տարբեր արձագանքներին։ Իր դերի համար Թայգրը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնք հիմնականում գովաբանում էին նրա պարային հմտություններն ու հնարքներ կատարելու ունակությունը[18][19][20]։ Այս դերը նրան նաև արժանացրել է մի քանի տարբեր կինոմրցանակների։

2016 թվականին Թայգրը Շրադհա Կապուրի հետ նկարահանվել է «Բունտարար»[en] մարտ-դրամա ֆիլմում, որը կոմերցիոն հաջողություն ուներ[21]։ Նույն թվականին թողարկվեց սուպերհերոսական «Թռչող Ջաթ»[en] ֆիլմը, որը տապալվեց տոմսարկղերում, ի տարբերություն Թայգրի նախորդ երկու ֆիլմերի, և դարձավ նրա կարիերայի առաջին անհաջողությունը[22]։

2017 թվականին թողարկվեց Munna Michael[en] ֆիլմը, որը պատմում էր մի մարդու մասին, ով Մայքլ Ջեքսոնի մեծ երկրպագուն էր։ Իրական կյանքում՝ 2014 թվականին Թայգրը տեսահոլովակ նկարեց, որտեղ նա կատարում էր Ջեքսոնի պարը, և նույն ելույթներով հանդես եկավ նաև մի քանի կինոմրցանակաբաշխություններում[23]։ Նրա գործընկերը Նիդհի Ագերվալն էր՝ ֆոտոմոդել և փորձառու պարուհի, որի համար այս ֆիլմը դարձավ կինոնկարի դեբյուտ[24]։ Ֆիլմը քննադատների կողմից բացասական արձագանք ստացավ և ձախողվեց վարձույթում[25]։

2018 թվականին թողարկվեց «Բունտարար 2» ֆիլմը, որտեղ Թայգրը կրկին նկարահանվեց Դիշա Պատանիի հետ, և չնայած քննադատների բացասական արձագանքներին, ֆիլմը մի քանի օրվա ընթացքում դարձավ բլոկբաստեր[26][27]։ 2019 թվականին Թայգրը նկարահանվեց «Տարվա ուսանող 2» ֆիլմում, որը 2012 թվականի համանուն ֆիլմի շարունակությունն էր, որտեղ իրենց դեբյուտը կատարեցին հայտնի պարուհի, երգչուհի և հեռուստատեսային դերասանուհի Թարա Սութարիան և սկսնակ դերասանուհի Անանյա Պանդին՝ հայտնի դերասան Չանկի Պանդեյի դուստրը։ Ֆիլմը վաստակեց կոմերցիոն հաջողություն և դրական գնահատականների արժանացավ քննադատների կողմից։ Այժմ Թայգրը Հրիթիկ Ռոշանի հետ նկարահանվում է Fighters ֆիլմում։ Նա նաև ստորագրել է Ռեմբո հնդկական ֆիլմի պայմանագրի մեջ, որի առաջին պաստառը թողարկվել է 2017 թվականին, բայց գլխավոր դերակատարի զբաղվածության պատճառով ֆիլմը հետաձգվել է մինչև 2019 թվականը[28][29]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականից հանդիպում է դերասանուհի Դիշա Պատանիի հետ[30][31]։ Բուսակեր է և առողջ ապրելակերպի կողմնակից[32]։

Ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
2014Սիրո իրավունքHeropantiԲաբլու
2016ԲունտարարBaaghiՌոնի
2016Թռչող ՋաթA Flying JattԱման (Թռչող Ջաթ)
2017Մուննա ՄայքլMunna MichaelՄուննա
2018Բունտարար 2Baaghi 2Ռոնի
2019Տարվա ուսանող 2Student of the Year 2Rohan Sachdev
2020Բունտարար 3Baaghi 3Ռոնի

Որպես դերասան տեսահոլովակներում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Տեսահոլովակ Կատարող
2015 Zindagi Aa Raha Hoon Main Ատիֆ Ասլամ[en]
Chal Wahan Jaate Hain (Կրիտի Սանոնի հետ) Արաջիտ Սինգհ[en]
2016 Befikra (Դիշա Պատանիի հետ) Meet Bros, Aditi Singh Sharma

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մրցանակներ և անվանակարգեր
Տարի Մրցանակ Կատեգորիա Ֆիլմ Արդյունք Հղումներ
2014 Stardust Awards Հաջորդ օրվա տղամարդ սուպերաստղ Սիրո իրավունք Հաղթանակ [33]
Star Guild Awards Լավագույն դեբյուտային տղամարդու դեր Հաղթանակ [34][35]
2015 Հնդկական կինոյի միջազգային ակադեմիայի մրցանակ Տարվա աստղային տղամարդ դեբյուտ Հաղթանակ [36]
Life Ok Screen Awards Ամենախոստումնալից նորեկ տղամարդ Հաղթանակ [37]
Filmfare Awards Filmfare Award լավագույն դեբյուտային տղամարդ դերի համար Առաջադրված [38]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. https://zeenews.india.com/people/tiger-shroff-spills-the-beans-on-his-equation-with-disha-patani-heres-what-he-said-2200473.html
  3. «8 facts you didn't know about Tiger Shroff». Rediff.com. 2014 թ․ ապրիլի 22. Վերցված է 2016 թ․ ապրիլի 22-ին.
  4. «Tiger meets audience during Heropanti screening in Mahboobnagar». The Times of India. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  5. Priya Gupta (2014 թ․ մայիսի 12). «Tiger Shroff to clash with father at Box Office». The Indian Express. Վերցված է 2014 թ․ հունիսի 6-ին.
  6. Lalwani, Vickey (2009 թ․ օգոստոսի 18). «Kat is Turquotte, not Kaif: Ayesha Shroff». Times of India. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  7. Dubey, Bharati (2013 թ․ նոյեմբերի 14). «Jackie's daughter to assist Aamir». Times of India. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  8. Nair, Vinod (2003 թ․ փետրվարի 2). «Jackie Shroff, frame by frame». Times of India. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  9. Joshi, Tushar (2010 թ․ փետրվարի 26). «Ayesha Shroff sets up a memorial in her dad's name». Mid-Day. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  10. «1980: Tumult and tragedy». India Today. 2005 թ․ դեկտեմբերի 26. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  11. Lalwani, Vickey (2010 թ․ նոյեմբերի 29). «Ayesha Shroff loses her mother». Times of India. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  12. Joshi, Tushar (2009 թ․ սեպտեմբերի 9). «Jackie's son Tiger declined to starrer in Fauji's remake». Mid-Day. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  13. Jha, Subhash K (2012 թ․ փետրվարի 3). «Aamir asks Tiger to wait it out». Mid-Day. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  14. Dabholkar, Reshma Kelkar (2011 թ․ մայիսի 31). «Aamir to launch Tiger Shroff?». Times of India. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  15. Singh, Prashant (2012 թ․ հունիսի 13). «Aamir Khan turns marketing guru for Tiger Shroff». Hindustan Times. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  16. «Sajid Nadiadwala to launch Tiger Shroff». Bollywood Hungama. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  17. Singh, Prashant (2012 թ․ հունիսի 12). «I've no idea how to react: Jackie Shroff». Bollywood Hungama. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 3-ին.
  18. Aastha Nandrajog (2014 թ․ մայիսի 30). «Heropanti: The ultimate hero at the box office». DNA India. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  19. Ankita Mehta (2014 թ․ մայիսի 29). «Box Office Collection: 'Heropanti' Hit; '2 States' Highest Grosser Film of 2014». International Business Times. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  20. Akshay Kaushal (2014 թ․ մայիսի 23). «'Heropanti': All hail Bollywood's new action hero Tiger Shroff». IBN Live. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 4-ին.
  21. Koimoi.com Team (2016 թ․ հունիսի 28). «Box Office: Baaghi Touches 100 Cr Mark Globally». Koimoi.com. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  22. John Safire (2016 թ․ սեպտեմբերի 14). «A Flying Jatt Total Box Office Collection Till Date Tiger Shroff's Film Business Report» (անգլերեն). The News Recorder. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 17-ին.
  23. «Munna Michael: Tiger Shroff to pay tribute to daddy Jackie Shroff in 'Ding Dang' song?». The Indian Express. 2017 թ․ փետրվարի 16. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  24. «Munna Michael: Tiger Shroff looks rapchik in new still from his next film». India Today. 2017 թ․ փետրվարի 16. Վերցված է 2017 թ․ ապրիլի 14-ին.
  25. Will Munna Michael's disappointing run at the box office impact Tiger Shroff's career?
  26. Baaghi 2: Tiger Shroff beats Salman's Kick as highest first day box office collection
  27. Baaghi 2 box office collection day 5: Tiger Shroff and Disha Patani's film on the verge of entering Rs 100 crore-club
  28. «Tiger Shroff's smashing 'Rambo' poster unveiled». Times of India.
  29. Сильвестр Сталлоне благословил болливудского «Рэмбо»
  30. Tiger Shroff and Disha Patani on a break?
  31. Jackie Shroff is bindaas about Tiger-Disha 'friendship'
  32. Tiger Shroff Birthday special: 5 things you may not know about the 27-year-old
  33. «Winners of Stardust Awards 2014». Bollywood Hungama News Network. Bollywood Hungama. 2014 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  34. «Star Guild Awards 2014 Winners List». 2014 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  35. «Winners of Star Guild Awards 2014». 2014 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
  36. Shweta Parande. «IIFA Awards 2015 winners list: Shahid Kapoor, Kangana Ranaut, Tiger Shroff, Deepika Padukone win big; Queen is Best Picture!». India.com.
  37. Sarika Sharma. «21st Annual Life OK Screen Awards: Promising newcomer Tiger Shroff shows 'Heropanti' on stage». Indian Express.
  38. Pooja Nayak. «62nd Filmfare award winners 2015». bollywoodlife.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 19-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայգր Շրոֆ» հոդվածին։