Jump to content

Դիշա Պատանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիշա Պատանի
հինդի՝ दिशा पाटनी
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1992(1992-06-13)[1] (33 տարեկան)
ԾննդավայրԲարելի, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունմոդել և դերասանուհի
 Disha Patani Վիքիպահեստում

Դիշա Պատանի (հինդի՝ दिशा पटानी, անգլ.՝ Disha Patani, հունիսի 13, 1992(1992-06-13)[1], Բարելի, Ուտար Պրադեշ, Հնդկաստան[2]), հնդիկ դերասանուհի և ֆոտոմոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիշան ծնվել է Ուտար Պրադեշ նահանգի Բարելի քաղաքում, նրա հայրը դեռ այնտեղ է ապրում։

Դերասանուհու կարիերան սկսելուց առաջ նա հասցրել է դառնալ ֆոտոմոդել և մասնակցել որոշ գովազդների, ինչպես նաև «Femina Miss Diva» մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը ։

Նրա նորամուտը կայացել է 2015 թվականին Loafer ֆիլմում՝ թուլուգու լեզվով[3]։ Չնայած լեզուն չիմանալով՝ նա դերասանության համար արժանացավ քննադատների գնահատականին։ Ֆիլմը ձախողվեց վաճառքում։

Մեկ տարի անց նա իր դեբյուտը կատարեց Բոլիվուդում՝ M. S. Dhoni: The Untold Story ֆիլմում, որտեղ նա խաղում էր գլխավոր հերոսի նախկին սիրեկանի դերը[4], ֆիլմը հասավ կոմերցիոն հաջողությունների և արժանացավ քննադատների գնահատականին, իսկ դերասանուհին շահեց մի քանի լավագույն դեբյուտային մրցանակներ, այդ թվում Screen Award և Stardust Award:

2017 թվականին կայացավ նրա միջազգային դեբյուտը «Աստծո զրահներ. գանձերի որոնումներ» ֆիլմում՝ Ջեքի Չանի մասնակցությամբ։ Նրա հերոսուհի Աշմիտան Ազգային թանգարանի ինստիտուտի երիտասարդ պրոֆեսոր է, որն օգնում է գլխավոր հերոսին գանձեր գտնել։ Նա նաև մասնակցել է Հնդկաստանում ֆիլմի գովազդային արշավին, որն ինքնին կոմերցիոն հաջողություն է ունեցել[5][6][7]։

2018 թվականին թողարկվեց «Բունտարար 2» ֆիլմը, որտեղ նա խաղում էր իր առաջին լիարժեք դերը Բոլիվուդում և նրա գործընկերը Թայգր Շրոֆն էր[8]։ Չնայած քննադատների բացասական արձագանքներին՝ ֆիլմը տոմսարկղային հաջողություն ուներ։

Ներկայումս Դիշան պատրաստվում է նկարահանվել թամիլական Sangamithra ֆիլմում, որտեղ նա փոխարինելու է Շրութի Հասանին։ Ֆիլմը կլինի նրա դեբյուտը Կոլիվուդում։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է դերասան Թայգր Շրոֆի հետ[9]։

Ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
2015LoaferՄոունի
2016M.S.Dhoni: The untold StoryՊրիյանկա Դժհա
2017Աստծո զրահներ. գանձ որոնումներKung Fu YogaԱշմիտա
2018Բունտարար 2Baaghi 2Նեհա
2019BharatՌադհա
2020Malang
2020KTina
2020Radhe
2020ԹափառականMalang

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 1 2 Disha Patani
  3. Varun Tej film titled Loafer — తెలుగు Movie News — IndiaGlitz
  4. Disha Patani opens up about 'M.S.Dhoni ' The Untold Story' and her next with Jackie Chan
  5. Vyavahare, Renuka (2016 թ․ ապրիլի 27). «Jackie Chan impressed by Disha Patani». The Times of India. Վերցված է 016-07-18-ին.
  6. Disha Patani's overfriendly behaviour irked Jackie Chan on Kung Fu Yoga sets? Deccan Chronicle
  7. Disha Patani looks gorgeous in this new Kung Fu Yoga trailer with Jackie Chan
  8. Baaghi 2: Disha Patani to have a cameo in Tiger Shroff’s … — India Today
  9. Pic: Tiger Shroff and Disha Patani strike an elegant pose at Mukesh Ambanis Bash

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիշա Պատանի» հոդվածին։