Շրադհա Կապուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շրադհա Կապուր
անգլ.՝ Shraddha Kapoor
հինդի՝ श्रद्धा कपूर
Ծնվել էմարտի 3, 1987(1987-03-03)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունԲոստոնի համալսարան և Ջամնաբաի Նարսի դպրոց
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ[2]
Մասնագիտությունկինոդերասանուհի և մոդել
Ծնողներհայր՝ Shakti Kapoor?, մայր՝ Shivangi Kolhapure?
Պարգևներ և մրցանակներ

Շրադհա Կապուր (անգլ.՝ Shraddha Kapoor, հինդի՝ श्रद्धा कपूर, մարտի 3, 1987(1987-03-03)[1], Մումբայ, Հնդկաստան) հնդիկ դերասանուհի և երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրադհա Կապուրը ծնվել է 1987 թվականի մարտի 3-ին հնդիկ հայտնի դերասան Շակտի Կապուրի և երգչուհի Շիվանգի Կապուրի ընտանիքում (իրական ազգանունը Կոլհապուր)։ Դերասանուհին ընտանիքի երկրորդ երեխան է, նրա ավագ եղբայրը՝ Սիդհանտը (անգլ.՝ Siddhant Kapoor), ով նախկինում աշխատել է որպես DJ և ռեժիսորի օգնական, նույնպես սկսել է նկարահանվել ֆիլմերում և 2013 թվականին իր նորամուտը նշել է «Հրաձգություն Վադալում» («Shootout in Vadal») ֆիլմում[3]։ Շրադհան սովորել է Մումբայի մասնավոր դպրոցում՝ Jamnabai Narsee School, այնուհետև ընդունվել է Բոստոնի համալսարանի թատրոնի բաժին, բայց առաջին կուրսից դուրս է մնացել դերասանական կարիերա սկսելու համար։ Շրադհա Կապուրը բոլիվուդյան հայտնի դերասանուհի Պադմինի Կոլհապուրի (անգլ.՝ Padmini Kolhapure) և ավելի քիչ հայտնի դերասանուհի Թեժասվինի Կոլհապուրի (անգլ.՝ Tejaswini Kolhapure) զարմուհին է։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրադհա Կապուրը և Ադիտյա Ռոյ Կապուրը «Կյանքը նրանց սիրո մեջ 2» ֆիլմի շնորհանդեսին

Շրադհան իր դեբյուտը կատարել է 2010 թվականին՝ «Երեք քարտեր» ֆիլմում՝ նկարահանվելով այնպիսի դերասանների կողքին, ինչպիսիք են Ամիթաբհ Բաչչանը, Մադհավանը և Ռայմա Սենը։ Ֆիլմը ձախողվեց տոմսարկղերում, բայց չնայած դրան, Շրադհան արժանացավ Filmfare մրցանակի՝ որպես լավագույն կին դեբյուտ։ Եվ ըստ Itimes հեղինակավոր հրատարակության արդյունքների, աղջիկը զբաղեցրել է երրորդ տեղը «Տարվա ամենաթեժ դեբյուտանտներ» ցուցակում։

2011 թվականին թողարկվեց «Սիրո վերջը» ֆիլմը Շրադհայի դերակատարմամբ։ Չնայած հասարակության կողմից ֆիլմի վատ ընդունելությանը, Շրադհան բարձր գնահատականի արժանացավ քննադատների կողմից իր խաղի համար, իսկ Ռեայի դերի համար աղջիկը 2012 թվականին ստացավ Stardust մրցանակաբաշխություն «Լավագույն դերասանուհի» անվանակարգում։

2013 թվականին թողարկվեց Մոհիտա Սուրիի «Կյանքը նրանց սիրո մեջ 2» ռոմանտիկ երաժշտական դրաման, որում խաղում էին Շրադհա Կապուրը և Ադիտյա Ռոյ Կապուրը։ Ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ տոմսարկղերում՝ վաստակելով 18 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Շրադհայի համար Արոհա Քեշավ Շիրկեի դերը առաջին առևտրային հաջողությունն էր և ճանաչումը, այն մի քանի հաջողություններ բերեց լավագույն դերասանուհի անվանակարգում, ներառյալ Filmfare մրցանակաբաշխությունը։

Նույն թվականին Շրադհան որպես հյուր աստղ հայտնվեց «Գեղեցկուհի, դու իմ սերն ես» ֆիլմում` խաղալով հերոս Իմրան Խանի հարսնացուին։

Շրադհան Բապպի Լահիրի սանգիթի արարողությանը

2014 թվականին Շրադհան Սիդհարթ Մալհոտրայի հետ միացավ Մոհիտ Սուրիի «Չարագործ» ֆիլմի աշխատանքներին։ Բացի այդ, դերասանուհին ֆիլմի համար կատարել է «Galliyan» երգը։ Ֆիլմը հավաքել է մեծ կասսա (16 միլիոն ԱՄՆ դոլար)։

2014 թվականի հունիսին Շրադհան ավարտեց աշխատանքը Շեքսպիրի «Համլետ»-ի ժամանակակից ադապտացիայի`«Հայդերի» վրա, նկարահանվելով Շահիդ Կապուրի և Տաբուի հետ։ Նաև 2014 թվականի ամռանը Շրադհա Կապուրը սկսեց նկարահանվել «Բոլորը կարող են պարել» ֆիլմի երկրորդ մասում՝ Վարուն Դհավանի հետ։ 2015 թվականին ֆիլմը թողարկվեց։ Շրադհայի հաջորդ նախագիծը «Ըմբոստ սեր» ֆիլմն էր, որի հեղինակը Սաջիտ Նադիադվալան էր։ Դերասանուհու զույգը բոլիվուդյան սկսնակ դերասան Թայգր Շրոֆն էր։ Բացի այդ, Շրադհան նկարահանվել է «Play Rock 2» ֆիլմում՝ «Play Rock!!» 2008 թվականի ֆիլմի շարունակությունում, որտեղ խաղում էին նաև Արջուն Ռամպալը, Ֆարհան Ախթարը, Պրաչի Դեսայը։ Սակայն կինոնկարը ձախողվեց կինովաճառքում։ 2016 թվականին Շրադհան խաղաց իրեն՝ «Թռչող Ջաթ» ֆիլմում, որում գլխավոր դերերում էին Թայգր Շրոֆը և Ժակլին Ֆերնանդեսը։

2017 թվականի սկզբին թողարկվեց Ok Jaanu ֆիլմը, որը Մանի Ռաթնամի թամիլական O Kadhal Kanmani ֆիլմի ռիմեյքն է, որտեղ նա կրկին հայտնվեց էկրանին՝ Ադիտյա Ռոյ Կապուրի հետ։ Այդ տարվա մյուս ֆիլմը Half Girlfriend-ն էր, որտեղ նա նկարահանվել է Արջուն Կապուրի հետ։ Ֆիլմը Չեթան Բհագաթի համանուն վեպի էկրանավուրումն է և այն դարձել է Շրադհայի և ռեժիսոր Մոհիտ Սուրիի երրորդ համատեղ նախագիծը։ Ֆիլմը կոմերցիոն հաջողություն ունեցավ[4]։

Նույն թվականի սեպտեմբերին թողարկվեց Haseena: The Queen of Mumbai ֆիլմը, որտեղ նա խաղում էր Հասինա Պարկարին՝ հանցագործ Դաուդ Իբրահիմի քրոջը. այստեղ խաղում էր նաև նրա եղբայր Սիկանդերը։ Սակայն, ֆիլմը չարդարացրեց սպասելիքները, ստացավ բացասական արձագանքներ և ձախողվեց կինովաճառքում[5][6]։ Այժմ Շրադհան նկարահանվում է Saaho բազմալեզու ֆիլմում, որտեղ նա առաջին անգամ մարմնավորելու է գլխավոր հերոսի սիրելիին և ուժերը փորձելու է տարածաշրջանային կինոմատոգրաֆիայում, նաև նկարահանվելու է Սայնա Նեհալի կենսագրության մասին պատմող ֆիլմում[7]։

Այլ գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոարտադրության մեջ աշխատելուց բացի, Շրադհան աջակցում է բարեգործական կազմակերպություններին և մասնակցում բեմական շոուների։ 2011 թվականին նա պոդիում էր դուրս եկել հայտնի հնդկական Lakme կոսմետիկ ընկերության կողմից կազմակերպված նորաձեւության շաբաթում, ինչպես նաև ներկայացնում էր ոսկերչական իրեր India International Jewellery Week-ի շրջանակներում։ 2013 թվականի վերջին Շրադհան մասնակցեց «STAR India» հնդկական լրատվամիջոցների կողմից կազմակերպված դրամահավաք միջոցառմանը։ Դերասանուհին այնպիսի ապրանքանիշերի խոսնակ է, ինչպիսիք են Lakme, Wella, Vaseline, Gitanjali և Titan: 2013 թվականին Bollywood Hungama-ն նրան անվանեց գովազդային արդյունաբերության ամենապահանջված անձնավորություններից մեկը։ 2013 թվականի վերջին «FHM India»-ի անցկացրած հարցման արդյունքում Շրադհան հինգերորդ հորիզոնականն էր զբաղեցնում «2013 թվականի աշխարհի 100 ամենասեքսուալ կանայք» ցուցակում։

2015 թվականի մարտին Շրադհան թողարկեց իր սեփական «Imara» հագուստը[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
2010 Երեք քարտեր Teen Patti Ապարնա «Ապու» Կհաննա
2011 Սիրո վերջը Luv Ka the End Ռիյա Դիալդաս
2013 Կյանքը նրանց սիրո մեջ 2 Aashiqui 2 Աարոհի Կեշավ Շիրկե
2013 Գեղեցկուհի, դու իմ սերն ես Gori Tere Pyaar Mein Վասուդհա Նատրաջան
2014 Մի չարագործ Ek Villain Այշա
2014 Հայդեր Haider Արշիյա
2014 Ungli Կոմեո «Dance Basanti» երգում
2015 Բոլորը կարող են պարել 2 Any Body Can Dance 2 Ուիննի
2016 Նվագում ենք ռոք 2 Rock On 2
2016 Բուտարար Baaghi
2016 Flying Jatt Հատուկ հրավիրված աստղ
2017 Այո՛, իմ ուրախություն ОК Kanmani
2017 Half Girlfriend
2017 Haseena Parkar Հասինա Պարկար
2018 Batti Gul Meter Chalu Lalita "Nauti" Nautiyal

Մրցականներ և պատվոգրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010: Lions Gold Awards — «Երեք քարտեր» — հաղթանակ «Սիրված խոստումնալից կին դերասան» անվանակարգում
  • 2011: Filmfare Awards — «Երեք քարտեր» — պատվոգիր «Լավագույն կին դեբյուտ» անվանակարգում
  • 2012: Stardust Awards — «Սիրո վերջը» — հաղթանակ «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
  • 2013: Hello! Hall of Fame Awards — «Կյանքը նրանց սիրո մեջ 2» — հաղթանակ «Տարվա նոր դեմք» անվանակարգում
  • 2013: BIG Star Entertainment Awards — «Կյանքը նրանց սիրո մեջ 2» — հաղթանակ «Ամենառոմանտիկ» անվանակարգում
  • 2013: Big STAR Entertainment Awards — «Կյանքը նրանց սիրո մեջ 2» — պատվոգիր «Ամենահետաքրքիր կին կինոդերասանը» անվանակարգում
  • 2013: Big STAR Entertainment Awards — «Կյանքը նրանց սիրո մեջ 2» — պատվոգիր «Ամենահետաքրքիր կին դերասանը ռոմանտիկ դերում» անվանակարգում
  • 2014: Lions Gold Awards — «Կյանքը նրանց սիրո մեջ 2» — հաղթանակ «Նոր կին սրտակեր-կինոդերասան գլխավոր դերում» անվանակարգում
  • 2014: Screen Awards — «Կյանքը նրանց սիրո մեջ 2» — պատվոգիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
  • 2014: Screen Awards — «Կյանքը նրանց սիրո մեջ 2» — պատվոգիր «Լավագույն դերասանուհի (հայտնի ընտրություն)» անվանակարգում
  • 2014: Screen Awards — «Կյանքը նրանց սիրո մեջ 2» — հաղթանակ «Թիվ 1 զույգ» կատեգորիայում (Ադիտյա Ռոյ Կապուրի հետ միասին)
  • 2014: Star Guild Awards — «Կյանքը նրանց սիրո մեջ 2» — հաղթանակ «Տարվա զույգ» անվանակարգում (Ադիտյա Ռոյ Կապուրի հետ միասին)
  • 2014: Filmfare Awards — «Կյանքը նրանց սիրո մեջ 2» — պատվոգիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
  • 2014: Zee Cine Awards — «Կյանքը նրանց սիրո մեջ 2» — պատվոգիր «Լավագույն կին դերասան» անվանակարգում
  • 2014: Stardust Awards — «Հայդեր» — պատվոգիր «Լավագույն դրամատիկ դերասանուհի» անվանակարգում
  • 2014: Stardust Awards — «Հայդեր» — պատվոգիր «Վաղվա աստղ» անվանակարգում
  • 2014: BIG Star Entertainment Awards — «Հայդեր» — պատվոգիր «Լավագույն ռոմանտիկ դերասանուհի » անվանակարգում
  • 2014: BIG Star Entertainment Awards — «Մի չարագործ» — պատվոգիր «Լավագույն դերասանուհի» անվանակարգում
  • 2014: BIG Star Entertainment Awards — «Մի չարագործ» — պատվոգիր «Լավագույն դերասանուհի թրիլերում» անվանակարգում
  • 2015: Global Indian Music Academy Awards — «Մի չարագործ» — հաղթանակ «Տարվա լավագույն հայտնի երգչուհի» անվանակարգում
  • 2015: Global Indian Music Academy Awards — «Մի չարագործ» — պատվոգիր «Լավագույն երաժշտական դեբյուտ» անվանակարգում
  • 2015: Screen Awards — «Մի չարագործ» — պատվոգիր «Ամենահայտնի դերասանուհի» անվանակարգում»
  • 2015: IAA Leadership Awards — հաղթանակ «Brand Visionary of the Year (female)» անվանակարգում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Shraddha Kapoor
  3. Sonil Dedhia (2012 թ․ մարտի 15). «People have misunderstood my father, Shakti Kapoor». Rediff.com. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
  4. «Shraddha Kapoor celebrates Half Girlfriend success in Seychelles with family». Deccan Chronicle (անգլերեն). 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  5. Gaikwad, Pramod (2017 թ․ սեպտեմբերի 22). «Haseena Parker critics' movie review: Shraddha Kapoor looks patchy throughout». International Business Times. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  6. «'Haseena Parkar' box-office collection week 1: Shraddha Kapoor starrer mints Rs 6.50 crore». The Times of India. 2017 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  7. «Most talked about biopics you just cannot miss». The Times of India (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.
  8. «Shraddha Kapoor debuts as a designer with Imara». India Today (անգլերեն). 2015 թ․ փետրվարի 16. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շրադհա Կապուր» հոդվածին։