Ամրիշ Պուրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամրիշ Պուրի
Amrish Puri.jpg
Ծնվել է հունիսի 22, 1932(1932-06-22)[1][2][3][4]
Ծննդավայր Ձալանդհար, Jalandhar division, Փենջաբ, Հնդկաստան
Մահացել է հունվարի 12, 2005(2005-01-12)[1][3][4] (72 տարեկանում)
Մահվան վայր Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան
British Raj Red Ensign.svg Բրիտանական Հնդկաստան
Կրոն հինդուիզմ
Մասնագիտություն դերասան, թատրոնի դերասան և կինոդերասան
Պարգևներ և մրցանակներ Սանգիտ Նատակ ակադեմիայի պարգև և Filmfare Awards

Ամրիշ Պուրի (հինդի՝ अमरीश पुरी, անգլ.՝ Amrish Lal Puri, հունիսի 22, 1932(1932-06-22)[1][2][3][4], Ձալանդհար, Jalandhar division, Փենջաբ, Հնդկաստան - հունվարի 12, 2005(2005-01-12)[1][3][4], Մումբայ, Հնդկաստան[5]), թատրոնի և կինոյի հնդիկ դերասան։ Հնդիկ հայտնի այն դերասաններից մեկը, որի դերերը միշտ չար են եղել։ Կինոյում նկարահանվել է 30 տարուց ավելի (առաջին դերը կատարել է 1970 թվականին, իսկ վերջինը 2006 թվականին է լույս տեսել)։ Դերասանի ֆիլմագրության մասին ճշգրիտ տեղեկություններ չկան, սակայն ըստ տարբեր աղբյուրների, ֆիլմագրությունը կարող է հասնել 275-ից մինչ 400 ֆիլմ։ Նկարահանվել է Բոլիվուդում, Թոլիվուդում, Կոլիվուդում, այն ֆիլմերով, որտեղ խոսում են կաննադա լեզվով, ինչպես նաև Հոլիվուդում: «Filmfare Awards երկրորդ պլանի լավ տղամարդու դերի համար» մրցանակի եռակի դափնեկիր (1986, 1997, 1998

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրիշ Պուրին ծնվել է Փենջաբյան ոչ մեծ քաղաքում, որը գտնվում է Ջալանդհարից ոչ շատ հեռու։ Ծնվել է միջին բարեկեցություն ունեցող ընտանիքում, որտեղ, բացի իրենց կար ևս չորս երեխա։ Նա ավարտել է Շիմլայի հումանիտար արվեստի քոլեջը, որը գտնվում է Հիմաչալ-Պրադեշ նահանգում, ապա ավարտել է տեղի համալսարանի քաղաքատնտեսական բաժինը, և 20 տարի աշխատել է Մումբայի աշխատանքի նախարարությունում՝ Ինդիրա Գանդիի մոտ։

Դեռ դպրոցական տարիներին նրան հետաքրքրում էր ֆիզիկան, քիմիան, նվագում էր ֆլեյտա, զբաղվում լուսանկարչությամբ: Մանկուց երազել էր խաղալ թատրոնում և կինոյում։

Թատրոնում իր կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին վերապատրաստումները եղել են Աբրահիմա Ալկազիի թատերախմբում, Ազգային դպրոցի դրամատիկական թատրոնում, որից հետո ռեժիսոր, սցենարիստ, թատերագիր Սատիյադև Դյուբեյը իրեն ընդունում է իր Փրիտհվի անվանումով թատրոնը, որտեղ, ինչպես նաև «Thistar Unit» թատրոնում նա խաղաց երկար տարիներ։ Նա խաղացել է այդ թվում Ս. Դյուբեյի երգով ստեղծված «Տեսարանը կամրջից» թատերախաղում, Արթուր Միլլերի «Սկապինայի հնարքներ» թատերախաղում և այլ ներկայացումներում։

Սովորել է տեղի երաժշտության ակադեմիայում։ 1968 թվականին նա ստացել է իր առաջին թատերական մրցանակը։ 20-րդ դարի 60-ական թվականներին, նա դարձավ Հնդկաստանի թատրոնի առանցքանի դեմքերից մեկը և «Մումբայի թատրոն» խմբի մշտական անդամ։ Բացի այդ, ի շնորհիվ իր հատկանշական և հեշտ ճանաչելի ձայնի, նա շատ տարիներ աշխատել է ռադիոյում և գովազդային ընկերություններում։

Կինոյում իր կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հնդկական կոմերցիոն կինոասպարեզի, նա կինոյում նկարահանվել է ուշ՝ առաջին եթերը եղել է 38 տարեկանում, երբ շատ հնդիկ դերասաններ արդեն ավարտել էին իրենց ֆիլի կարիերան։ Ֆիլմերով զբաղվել է 1970 թվականից։ 1971 թվականին նկարահանված նրա առաջին նշանակելի ֆիլմը «Ռեշմա և Շերա»-ն է։

Հնդկական կոմերցիոն կինոասպարեզում նա միշտ խաղացել է որպես խելացի, խորամանկ և անվախ չարագործի դերեր։ Կինոյում նրա առաջին հաջողությունը «Մենք հինգով» ֆիլմն է, որտեղ նա խաղում էր զամինդարիի դեր։ Այդ ֆիլի ռեժիսորն էր Բապուն: 1986 թվականին, իր նկարահանված «Անմեղ զոհ» թատերախաղը արժանացավ «Filmfare Award երկրորդ պլանի լավ տղամարդու դերի համար», որից հետո բազմիցս արժանացել է այլ պարգևների և՛ այս ֆիլմի, և իր նկարահաված այլ ֆիլմերի համար։ Բացի այս, նրան մեծ հանբավ է բերում «Միսթեր Հնդկաստան» ֆիլմը (1987), իսկ Մոգամբո դերը իրեն երկար տարիներ շնորհեց յուրօրինակ տիտղոս։

Նկարահանվել է «Կինոյին զուգահեռ» ֆիլմում (լուրջ իրատեսական կինոթատրոն, արվեստի տուն)։

Նրա գունագեղ «Ոճրագործ»-ը հոլիվուդյան արտադրողների կողմից աննկատ չի մնացել։ 1984 թվականին էկրան բարձրացավ Սթիվեն Սփիլբերգի «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը», որտեղ Ամրիշ Պուրին փայլուն խաղաց հզոր բացասական կերպարի դերը։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է 2005 թվականի հունվարի 12-ին։ Մահվան պատճառը ուղեղի արյունազեղումն էր, որն առաջացավ վիրահատությունից հետո։

Դեռ երկու տարի առաջ իր ինքնակենսագրության մեջ սկսել էր գրել իր մահվան մասին, սակայն չհասցրեց ավարտել։ Գիրքը արդեն վերջացված էր, և լրագրող Ջոթի Սաբհարվալը իր դերասան որդու Ռաջիվի հետ, Ամրիշ Պուրիի կյանքի կարևոր դրվագները տպագրեց 2006 թվականին՝ «Կյանքի օրենք» (անգլ.՝ The act of life) պարբերականում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նիհալա Չանդա Պուրիի ընտանիքում ապրում էին հինգ երեխա. չորս որդիներ՝ Չաման, Մադան, Ամրիշ, Հարիշ և դուստր՝ Չանդրականտա։ Ամիրշը ընտանիքի չորրորդ որդին էր։
  • Ամիրշի ավագ եղբայրները՝ Չամանն ու Մադանը, ևս որոշ չափով կապ ունեին ֆիլմերի հետ, իսկ Մադան Պուրին հայտնի է իր նկարահանված ֆիլմերով։
  • 1957 թվականի հունվարի 5-ին, Ամրիշը ամուսնանում է Ուրմիլե Դիվերկալի հետ (1957-2005)։ Նրա կինը ոչ մի կապ չուներ ո՛չ թատրոնի, և ոչ էլ կինոյի հետ։ Նրանք երկուսն էլ տարբեր կաստերից են, դրա համար էլ երկուսի ծնողները մինչև վերջին պահը դեմ էին նրանց ամուսնությանը։ Ունեցել են երկու երեխաներ. Ռաջիվ որդին (ամուսնացած է, մասնագիտությամբ նավաստի և գործարար), Նամրատա դուստրը (ամուսնացած է, մասնագիտությամբ բժիշկ է)։ Ինչպես նաև ունեցել են չորս թոռներ. երեք տղա, մեկ աղջիկ (երկու երեխա ունեցել է Նամրատան, երկու երեխա՝ Ռաջիվը)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակ անվանում Դեր
1970 Պատերազմ և սեր Prem Pujari Ջերրի
1971 Aahat - Ek Ajeeb Kahani
1971 Shantata! Court Chalu Aahe
1971 Իրարանցում Hulchul դատավոր
1971 Ռեմշա և Շերա Reshma Aur Shera Ռեհմատ Խան
1973 Անտառ Kaadu Չանդրե Գովդա
1973 Ոսկե ձեռքեր Sone Ke Haath
1973 Hindustan Ki Kasam
1975 Գիշերների ավար Nishaant Ավագ ղեկավար
1975 Ճաղերի հետևում Salaakhen վարպետ
1976 Արթնացում Manthan Միշրաջի
1977 Պատիվ և հավատ Immaan Dharam Դխարամ Դայլար
1977 Բհումիկա (Ծանր դեր) Bhumika: The Role Վինայյակ Քալե
1977 Sat Sri Akal
1977 Gyaniji
1977 Ալի-Բաբա և Մարջինա Alibaba Marjinaa Ջաբբար
1978 Պալատական ինտրիգների գերության մեջ Bandie Անանդ
1978 Ընծա Kondura Բխայրավմուտի / Քոնդուրա
1979 Hamare Tumhare
1979 Անհայտ թշնամի Jaani Dushman առևանգող
1979 Naiyya Փանալալ
1979 Sawan Ko Aane Do Չանդրիկիի հայր
1979 Լակխան Lakhan

1980-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակ անվանում Դեր
1980 Chann Pardesee Ջոգինդեր Սինգh
1980 Վիրավորի ճիչը Aakrosh դատավոր Դուշանե
1980 Դարի ընկեր Qurbani Ռակկա
1980 Խորություն Gehrayee Տանտրիական մոգ
1980 Մենք հինգով Hum Paanch Վիր Պրատապ Սինգh, ղեկավար
1980 Patthar Se Takkar Անանդի բժիշկ
1980 Maan Abhiman Մատխուրապասադ Չուդխորի
1981 Մարդասպան Krodhi Մադխավան
1981 Ճակատագիր Naseeb Դոն
1981 Մեր դարաշրջան Kalyug Քիշան Չանդ
1981 Անհայտ մահ Be-Shaque Գոպալ
1981 Nai Imarat
1982 Apna Bana Lo
1982 Անհանգստություն Ashanti ռաջա Բախադուր Սինգh
1982 Սովորաբար Aadat Se Majboor Անգիհորի / Ջոգինդեր Սինգh
1982 Շակտի Shakti Ջեյ Քեյ Վերմա
1982 Գանդի Gandhi Քհան
1982 Ամենակարող Vidhaata Ջագավար Չոուդհարի
1982 Main Intequam Loonga Գովարդհան Դաս «Ջեյ Դի»
1982 Ջոնի, ես սիրում եմ քեզ Johny I Love You Սալիմ Սինգh
1982 Հաղթողը Vijeta Վարգհիսի գլխավոր հրահանգիչ
1983 Քաջը Nishaan
1983 Բեռնակիր Coolie Ջոն դե Քոստա
1983 Կիսաճշմարտություն Ardh Satya Ֆաուժդար Վերանկալ
1983 Հանդիպում Haadsaa Ռ. Կ. Չակրավատկի
1983 Գերին Hero փաշա
1983 Շուկայական տարածք Mandi Դերվիշ
1983 Կույր օրենք Andhaa Kanoon Միսթեր Ռամ Գուպտա
1984 Ինդիանա Ջոնսը և ճակատագրի տաճարը Indiana Jones and the Temple of Doom Մոլա Ռամ
1984 Ջահ Mashaal Ս. Կ. Վարդխան
1984 Insaaf Kaun Karega Բխանուպրատապ
1984 Գանգվա Gangvaa (Հատուկ հրավեր)
1984 Դաժան աշխարհ Duniya Բալվենտ Սինգh Քալրա
1984 Ինչպես երեք հրացանակիր Jagir Լաքհան Սինգh
1984 Ձայնը Awaaz Մուլչանդ Մալհոդխա
1984 Սուտ և ճշմարտություն Jhutha Sach Բլուր
1984 Ծնողական երդում Kasam Paida Karne Wale Ki ուդաբխան Սինգh
1984 Yeh Desh Դհալիա
1984 Party Բժիշկ
1984 Zakhmi Sher Սվամի Քաշիթանթ Սինգh
1985 Անցյալի արտացոլում Aaj Ke Sholey Բալբիր Գուպտա
1985 Mohabbat Չաուդհարի
1985 Ամենակարող Zabardast Բալրամ Սինգh
1985 Անմեղ զոհ Meri Jung Ի. Դ. Տհարկրան
1985 Ընդարմացում Aghaat Չակրադև
1985 Karmyudh Սոխանլալ Պուրի
1985 Patthar Dil Ռանա Սուրաջբխան Սինգh
1985 Paisa Yeh Paisa Ջուգալ
1985 Teri Meherbaniyan տխակար Վիջայ Սինգh
1985 Դատի ժամը Phaansi Ke Baad Դամոդար Սետխ
1986 Pyar Ho Gaya Սապնիի հայրը
1986 Kaanch Ki Deewar Բխուպ Սինգh
1986 Քո հետ միասին Aap Ke Saath Փերշա
1986 Սուլթան (Սուլթանի Սեփականություն) Sultanat Ռազոուլի ալ-Ջաբեր ալ-Նասիր
1986 Խիզախը Janbaaz Ռանա Վիկրամ Սինգh
1986 Begaana Ա. Պ. Լալլ
1986 Օվկիանոս Samundar Նար Սինգh
1986 Asli Naqli Դուրջան Սինգh
1986 Եվս մեկ հաղթող Ek Aur Sikander Շարհան
1986 Tamas (մինի սերիալ)
1986 Dosti Dushmani
1986 Ricky
1986 Mera Dharam տրակտուր Դիգվիջեր Սինգh
1986 Կախարդական ադամանդ (ֆիլմ 1) Nagina Բխայտոն Նատխ
1986 Ամեն մեկ ունի իր ճակատագիրը Naseeb Apna Apna Բհիմ Սինգh
1987 Loha Շեր «Շերա» Սինգh
1987 Dadagiri Բխանտուրապ Սինգh
1987 Madadgaar
1987 Պարիր, պարիր Dance Dance պարոն բահադուր Սինգh
1987 Միսթեր Հնդկաստան Mr India Մոգամբո
1987 Վրեժի որոնում Hawalaat սեթ Դհարմ Դաս
1987 Փողոցային հետքեր Sadak Chhap Դխարհամդաս
1987 Պատվի պարտք Param Dharam Շամշերա
1987 Sher Shivaji
1987 Jawab Hum Denge սեթ Դխարանջ
1987 10 000 պարգև Inaam Dus Hazaar կապիտան Ս. Պ. Սինգh
1987 Ես տալիս եմ սիրտ Dil Tujhko Diya Մոխլա
1988 Մենք հրեշտակներ չենք Hum Farishte Nahin Պաշուրտամ Դաս / Դին Դայալ
1988 Ժառանգորդներ Waaris Դուլա Ք. Սինգh
1988 Սիրո թշնամին Mohabbat Ke Dushman Շանբազ Խան
1988 Կոմանդոս Commando Մարսելոնի
1988 Հրաժեշտներ Rukhsat Ջագդիշ Չոպրա
1988 Janam Janam տխակու Բալբիր Սինգh
1988 Բարեհոգի Dayavan տեսուչ Ռաթան Սինգh
1988 Khoon Bahaa Ganga Mein
1988 Aakhari Poratam Անանտանանդա Սվամի
1988 Kaun Jeeta Kaun Haara
1988 Գանգա, Ջամդա, Սարասվատա Gangaa Jamunaa Saraswathi տրակտուր Խասրաջ Սինգh
1988 Դավադրություն Saazish Դիվան
1988 Մեր դինաստինան Hamara Khandaan Չանդա պրակաշ Սինգh
1988 Սիրոտա Yateem Փուկխիլ «Դադհու» ավազակ
1988 Մահացու մարտ Mar Mitenge Աջիտ Սինգh
1988 Շահենշահ Shahenshah (նշված չէ)
1989 Նետելու զանգ Jurrat Քամա
1989 Ես գտել եմ իմ տեղը այս կյանքում Mil Gayee Manzil Mujhe
1989 Suryaa: An Awakening Գանգատհար Չաուդխարի
1989 Երկու բանտարկյալ Do Qaidi Քեյ Քեյ
1989 Իր պատքի համար Farz Ki Jung Ջայ Քիշին «Ջեյ Քեյ»
1989 Կվարտալ Ilaaka Նագար
1989 Ուուցչի տղա Daata Գապալդաս / Ջեյ դի Սերանգ
1989 Na-Insaafi Բիլա
1989 Երեք զայրացած տղամարդիկ Tridev Բյուդջանգ / Բհայրավ Սինգh
1989 Հատված Batwara Հանուման Սինգh
1989 Արյունոտ հաշիվ Hisaab Khoon Ka Ռանվիր Փուշպ
1989 Հրաշագործ Jaadugar Մահաբրախու Ջագաստագար Չինտամանի
1989 Aag Se Khelenge Զակհան
1989 Mera Farz
1989 Tujhe Nahin Chhodunga
1989 Nafrat Ki Aandhi Չանդիդաս Խարուրա
1989 Դատապարտել Mujrim Քհան
1989 Ռամը և Լահանը Ram Lakhan Բիշաբեր Նատ
1989 Կախարդական ադամանդ (ֆիլմ 2) Nigahen: Nagina Part II Բհայրոն Նատ (նշված չէ)

1990-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակ անվանում Դեր
1990 Kondaveeti Donga Գադրա
1990 Haatim Tai
1990 Naaka Bandi Մանղալ Սինգh / Սանթհալ
1990 Jagadeka Veerudu Attilokasundari Մահադրաստա
1990 Կապույտ գետը Ghayal Բալվանտ Ռեյ
1990 Իրական Արջուն Aaj Ka Arjun Տխակուր Բհուպենդրա Սինգ
1990 Doodh Ka Karz Չհոտեյ Տակուր Ռաղուվիր Սինգ
1990 Kaaranama
1990 Qayamat Ki Raat
1990 Tejaa Jarahwar
1990 Jeene Do Տհակուր Սեր Բահադուր Սինգ
1990 Կայսեր ճակատագիր Muqaddar Ka Badshaah Վիկրալ Սինգ
1990 Քիշին և Քանխանյա Kishen Kanhaiya
1990 Աջուբա սև արքայզնը Ajooba Վազիր Է-Ալլա
1991 Շիվայի երրորդ աչքը Trinetra միսթեր Սանգխանիա
1991 Միայնակություն Jigarwala Դուրջան Սինգ
1991 Iraada
1991 Անանուն թագավոր Benaam Badsha Ջայկալ
1991 Ըստ ջունգլիի օրենքների Shikari: The Hunter Նախար Սինգh
1991 Առևտրականը Saudagar Չունիայա
1991 Aditya 369 Ռաջա Վարմա
1991 Դժվար ընտրություն Dharam Sankat Ջագիրա
1991 Փշեր և վարդեր Phool Aur Kaante Նագեշվար
1991 Thalapathi Կալվիդհան
1991 Kohraam
1991 Mast Kalandar Ռաջա Սահաբ
1991 Aadmi Aur Apsara
1991 Պաշտպանը Numbri Aadmi Ռանա
1992 Ես քեզ սիրում եմ I Love You
1992 Արտադրության կշեռքներ Vansh Վիլասրաո Չաուդհարի
1992 Երեք զայրացած տղամարդիկ (ֆիլմ 2) Vishwatma Ազղար Ջուրհադ
1992 Կյանքը - դրամակն խաղ Zindagi Ek Juaa Բհալա
1992 Խենթ սեր Deewana Ջխիրենդա Պրատապ
1992 Ճանապարհորդություն ոչ մի տեղ Tahalka գեներալ Դոնգ
1992 Muskurahat Գոպիչանդ Վերմա
1992 Ashwamedham
1992 Ժամանակի մեքենա Time Machine
1992 Լեգենդ Ռամե արքաորդու մասին Ramayana: The Legend of Prince Rama Ռավանա
1993 Անկոտրելի ոգի Divya Shakti Տաու
1993 Վկան Damini - Lightning Ինդռայիտ Չադհա
1993 Gardish Պուրսհօտամ Կաշհինատ Սաթհե
1993 Տարբեր ճակատագրեր Suraj Ka Satvan Ghoda Մահեսար Դալալ
1993 Կունդան Kundan Տխակուր Շամշեր Սինգ
1993 Սեր՝ Աստծո պարգև Sangram Տխակուր Սուրաջբհան Սինգ Կանվար
1994 Արյունալի գոտեմարտ Elaan Ռամականտ Չաուդհրի
1994 Ամենաառաջին սերը Pehla Pehla Pyar Հուկում Սինգ
1994 Droh Kaal Պատհակ
1994 Tejasvini Լալա Խուրանա
1994 Maha Shaktishaali
1994 Ամենակարողը Paramaatma Չաուդրի Ռուդրանայան
1995 Կարան և Արջուն Karan Arjun տխակուր Ջորդան Սինգh
1995 Jai Vikraanta Տխակուր Ջասվանտ Սինգհ
1995 Մարտադաշտ Maidan-E-Jung Տխակուր Ռանվիր Սինգհ 'Դաատա Գուրու'
1995 Հանելուկային սեր Prem Վանրաջա
1995 Ընտանիք և օրենք Hulchul Shobraj
1995 Дорогая, это Индия Oh Darling Yeh Hai India Դոն Կիխոտ
1995 Подставленный Gundaraj ոստիկանության քննիչ
1995 Չգողացված հարսնացուն Dilwale Dulhania Le Jayenge Չաուդխարի Բալդեև Սինգh
1995 Ճշմարտության ճանապարհը Haqeeqat Շիվչարան
1995 Սուրբ մեղսակիցը Paappi Devataa Ռատան Սեթհ
1995 Որդիական պարտք Kartavya Տխակուր Ուգրանարայան Սինգհ
1996 Vijeta Ջադիշ Չաուդհարի
1996 Թեժ գոտեմարտ Tu Chor Main Sipahi Տխակուր Գաջենդրա Սինգհ
1996 Sikander
1996 Հանցագործի սերը Jeet Գաջրաջ Չուդհարի
1996 Ձերբակալություն Diljale Դարա
1996 Beqabu Ամրիտալ Բաքշի
1996 Հուսահատություն Ghatak: Lethal Շամբու Նաթ
1996 Kala Pani Միրզա Խան
1996 Հոգի Jaan ոստիկանության կոմիսար Սուրիադև Սինգհ
1996 Սարդարի Բեգում Sardari Begum Հեմրաջ
1997 Խաղացող №1 Khiladi No 1
1997 Անխոս սեր Koyla ռաջա
1997 Նախկին ընկերները Mahaanta: The Film Սեթ. Կեդար Նաթ
1997 Արդարադատություն Tarazu Ապպա Ռաո
1997 Խաբված հույսեր Pardes Կիշոր Լալ
1997 Մորաքույր 420 Chachi 420 Դուրգապրասադ Բհարդվայ
1997 Dhaal: The Battle of Law Against Law օդաչու բաբա
1997 Հիմալայների զինվորը Himalay Putra Մալոտրա, Սիմայի հայրը (հատուկ հրավեր)
1997 Դառը ճշմարտույթուն Itihaas Բալվանտ
1997 Երկրի կանչը Virasat Ռաջա Տխակուր
1997 Արդարադատը Nirnayak
1998 Sham Ghansham Բհիմ Սինգհ
1998 Ճաղերի հետևում Salaakhen Ջասպալ Ռանա
1998 Որդու վրեժը Barood Mr. Սինգհալ
1998 Մի' կռռա Jhooth Bole Kauwa Kaate Միսթր Աբհյանկար
1998 Հարսանիքի պատրաստություն Doli Saja Ke Rakhna Ջոջո Պինտո
1998 Վրեժ և օրենք (ֆիլմ 2) China Gate գնդապետ Կևալ Պուրի
1998 Ադամանդների ոսորդները Dhoondte Reh Jaaoge! ձայն
1999 Կարմիր պադիշահ Lal Baadshah Տխակուր Դհայալ Սինգհ
1999 Ցանկություն Aarzoo Դայաշանկար
1999 Կոպտություն Zulmi Բալրաջ Դութ
1999 Jai Hind գնդապետ Մոհանդաս
1999 Սիրո ռիթմը Taal Ջագմոհան Մետա
1999 Բադշահ Baadshah Սուրաժ Սինգհ Թափեր
1999 Ընկեցիկը Gair Օբերոյ
1999 Ատրճանակի փողի տակ Thakshak Նահար Սինգհ
1999 Kaala Samrajya Կալկեշվար Սինգհ

2000-ականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակ անվանում Դեր
2000 Պատահական սպանություն Badal ոստիականության կոմիսար Ռանջիտ Սիգնխի օգնական
2000 Մի քանի բառ սիրո մասին Dhaai Akshar Prem Ke Յոգվենդրա «Յոգի» Գրեվալ
2000 Սիրահարներրը Mohabbatein Գեներալ-մայոր Խաննա
2000 Shaheed Uddham Սինգh: Alais Ram Mohammad Սինգh Azad Լուսավոր ածանց
2001 On Wings of Fire Նիհավանդ
2001 Զուբեյդա (ֆիլմ) Zubeidaa Սուլեյման
2001 Ցենզոր Censor Պանդիտ Շիվ Պրասադ
2001 Ուրիշ երեխա Chori Chori Chupke Chupke Կայլաշտայ Մալհոտրա
2001 Սիրո հմայք Mujhe Kucch Kehna Hai Բալրամ Սինգh
2001 Փախստականներ Gadar: Ek Prem Katha մայոր Աշրաֆ Ալի
2001 Հաճելի հիշողություններ Yaadein... Ջագդիշ Կումար մալհոտրա
2001 Ղեկավար Nayak: The Real Hero բալրաջ Չաուխան (գլխավոր նախարար)
2002 Առավել սարսափելի ոճրագործը Badmash No.1
2002 Ատելությունից մինչև սեր Badhaai Ho Badhaai նախարար Չադդխա
2002 Հավերժական արժեքներ Shararat
2002 Baba
2002 Անիծել Jaani Dushman: Ek Anokhi Kahani Սադհու
2002 Հարազատ արյուն Rishtey Յաշպալ Չահուդհարի
2003 Ինչ բարդ է խոստովանել սերը Khushi Վիր Բհադրա Սինգh
2003 Հուշերից (հերոս) The Hero: Love Story of a Spy Իշակ Խան
2003 Ծուղակում Jaal: The Trap մայոր Ամրիշ Կաուլ
2003 Out of Control Ջատտա Սինգh Բեդի
2003 Dil Pardesi Ho Gayaa Սարֆարոզ Խան
2004 Surya Տհակուր
2004 Ոստիկանական պատմություն Police Force: An Inside Story միսթեր Պանդե
2004 Դաստիարակ Dev Գլխավոր նախարար Բհանդարկեր
2004 Կյանքի նպատակը Lakshya բրիգադավար Գաուտամ Պուրի
2004 Պատիվ Garv: Pride and Honour Ոստիկանության հանձնակատար Սամար Սինգh
2004 Mujhse Shaadi Karogi Գնդապետ Դուգրաջ Սինգh
2004 Տարզան։ Սուպեր-Կար Taarzan: The Wonder Car Քարտար Սինգh / Բաա ջի
2004 Противостояние Aitraaz Ռանջիտ Ռոյ
2004 Աղմուկ Hulchul Անգար Չանդ
2004 Նվիրվածություն Ab Tumhare Hawale Watan Saathiyo Պատմող
2004 Դա քո անունն էր Woh Tera Naam Tha Ուսդատ Սամադ Խան
2005 Քիսնա։ Պաշտպանելով Ձեր սերը ... Kisna: The Warrior Poet ... Բհայրո Սինգh
2006 Փոշոտ ճանապարհ Kachchi Sadak Հասան Քայրանվի

Պարգևներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 - «Անմեղ զոհ»
  • 1997 - «Հիասթափություն»
  • 1997 - «Հողի կանչ»
Այլ
  • 1968 - Maharashtra State Drama Competition
  • 1979 - Sangeet Natak Akademi Award for Theatre[6]
  • 1991 - Maharashtra State Gaurav Puraskar
  • 1994 - Sydney Film Festival, Best Actor Award (Suraj Ka Satvan Ghoda)
  • 1994 - Singapore International Film Festival, Best Actor Award (Suraj Ka Satvan Ghoda)
  • 1997 - Star Screen Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար («Հիասթափություն»)
  • 1998 - Star Screen Award երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարմանհամար («Հողի կանչ»)

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]