Դերվիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարող դերվիշները Ստամբուլում

Դերվիշ (պարս․՝ درویشderviš — աղքատ, պաուպերիզմ) նույնն է, թե «կալանդար» կամ «կալենդեր» — իսլամական հոգևորականի համակերպ, ասկետա, Սուֆիզմ հետևորդ։ Սուֆիստական- հոգևորական- դերվիշի նախընտրելի անվանում է — ատան (թուրք.՝ ata — հայր)։

Դերվիշների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերվիշները լինում են թափառող և կացարաններում ապրողներ(«Խանակա»շեյխի ենթակայության տակ, որոնք համարվում են համայնքի կարգի պահապաններ։ Կացարաններում ապրող դերվիշները հաճախ զբաղվում են շրջմոլիկությամբ՝ սնվելով ողորմության արդյունքում ստացած միջոցների հաշվին։ Սակայն նրանք հաճախակի վերադառնում էին միացյալ աղոթքների համար։

Միջին Ասիայի մի շարք քաղաքներում (օրինակ. Բուխարա, Սամարղանդ և այլն) դերվիշների գոյությունը պահպանելու համար քաղաքային իշխանությունները պետական սեփականություն հանդիսացող միջոցների և մասնավոր նվիրատվությունների հաշվին բացեցին խանականեր:

Դերվիշներին բնորոշ գիծ է մասնավոր սեփականության բացակայությունը։ Դերվիշը չի կարող ասել այնպիսի բառեր, ինչպիսիք են, «իմ կոշիկը» կամ էլ «իմ ինչ- որ բանը» : Նա չի կարող ունենալ որևէ սեփական իր, քանի որ ամեն ինչ պատկանում է Ալլահին: Եթե անգամ դերվիշը ինչ- որ բանի տեր է դարձել, ապա նա պետք է դա կիսվի ուրիշի հետ։ Եթե դերվիշը չի ապրել աղքատության մեջ, ապա դա նշանակում է, որ նա մինչ այդ ապրել է ճիշտ, հյուրընկալ է եղել, ամեն ինչ կիսել է իր մերձավորների և հավատակիցների հետ[1]:

Շատ հաճախ դերվիշներին դասում հոգևորականների շարքին, սակայն դա վիճելի է, քանի որ նմանությունը զուտ արտաքին է։ Դերվիշները, ի տարբերություն իսլամական հոգևորականների կարող էին ամուսնանալ, ունենալ սեփական տուն, ինչպես նաև ապրել իրենց կյանքով[2].

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]