Պաուպերիզմ
Արտաքին տեսք

Պաուպերիզմ (լատին․՝ pauper - աղքատ, չունևոր), բնակչության լայն զանգվածների մոտ ամենաանհրաժեշտ կենսամիջոցների բացակայություն, չքավորություն։
Պաուպերիզմն առավելագույն չափերի է հասնում ընդհանուր ճգնաժամի պայմաններում, երբ զանգվածային գործազրկությունը ձեռք է բերում մշտատև բնույթ, ավելի է ուժեղանում բնակչության մեծամասնության շահագործումը, սնանկացումն ու աղքատացումը։ Աշխատավորների թշվառություններն ու զրկանքները բազմապատկվում են նաև տնտեսության ռազմականացման ու տոտալ պատերազմների հետևանքով։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 221)։ |
| ||||||