Խանակա
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խանակա (այլ կիրառումներ)
Խանակա, խոնակո (պարսկերեն խանե՝ տուն, գա՝ վայր), Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում, Ադրբեջանում (խանեգա) հյուրատան տիպ, որը բաղկացած էր խուցերից և մզկիթից։ Խանական սովորաբար դերվիշների օթևանն էր և սուֆիզմի պրոպագանդման վայրը։ Ստեղծվել է բուդդայական և մանիքեական ճգնավորների խուցերի օրինակով, հետագայում վերածվել մեծ կառույցների, նույնիսկ՝ համալիրների։ Երբեմն խանակաները ծառայում էին որպես պաշտպանված, ապահով կետեր քարավանային ճանապարհներին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 11)։ |