Պարիր, պարիր
Պարիր, պարիր անգլ.՝ Dance, Dance | |
---|---|
Երկիր | Հնդկաստան |
Ժանր | երաժշտական ֆիլմ[1] և մելոդրամա |
Թվական | 1987 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Բաբար Սուբհաշ[1] |
Պրոդյուսեր | Բաբար Սուբհաշ |
Դերակատարներ | Միթհուն Չակրաբորտի[1][2], Սմիթա Պատիլ[1][2], Մանդակինի[1][2], Դալիփ Թահիլ[1][2], Ամրիշ Պուրի[1][2], Օմ Շիվպուրի[1] և Shakti Kapoor?[1][2] |
Օպերատոր | Ռադխու Կարմակար |
Երաժշտություն | Բապպի Լահիրի |
«Պարի՛ր, պարի՛ր» (անգլ.՝ Dance, Dance, հինդի՝ डांस डांस), հնդկական երաժշտական ֆիլմ՝ նկարահանված 1987 թվականին։ Ռեժիսորն է Բաբբար Սուբխաշը։ Գլխավոր դերում հանդես է գալիս Միթհուն Չակրաբորտին։ Նկարահանվել է Բոլիվուդում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիամն ու Սիտան, որոնք Ռադխայի ու Ռամուի ծնողներն են, արտիստներ են։ Ընտանիքը չքավոր է և հանուն գումարի նրանք ստիպված են մեկնել ուրիշ քաղաք՝ Ջալպաիգուրի հյուրախաղերի։ Արդյունքում հիվանդ որդին մնաց ավագ դստեր խնամակալության հույսին։ Համերգի ավարտից հետո պարոն Սինգհը, որի համար բոլոր արտիստները մարմնավաճառ են, հրամայում է պայթեցնել ամբողջ խումբը։ Իսկ գեղեցկուհի Սիտային բռնի ուժով դարձնում է իր հարճը։ Միայն տարիներ անց է վերջինիս հաջողվում փախչել Սինգհի պալատից։
Ռադխան ու Ռամուն հայտնվում են փողոցում։ Նրանք հանապազօրյա հացը վաստակում են երգելով ու պարելով։ Մի քանի տարի անց հաղթում են մրցույթներից մեկի ժամանակ և ստեղծում «Սուպերպարող» խումբը։ Այսպիսով նրանք դառնում են հայտնի։ Ռամուն, ում լրագրողները կնքել էին Ռոմեո անվամբ, դառնում է իսկական աստղ։ Ռադխան էլ ամուսնանում է այդ խմբի անդամներից մեկի՝ Ռեշամի հետ։
Պարոն Սինգհը ինչ գնով էլ լինի, ձգտում է ոչնչացնել արտիստին. նա կռիվ է գցում Ռադխայի ու ամուսնու միջև։ Վերջինս սկսում է ծեծել, բռնության ենթարկել և ստորացնել կնոջը։ Այդ ամենը ի վերջո հանգեցնում է կնոջ մահվանը։
Ռամուն կորցնում է կյանքի նկատմամբ հետաքրքրությունը, դառնում է ամեն ինչի նկատմամբ անտարբեր։ Նույնիսկ նրա բեմական ընկերներից մեկը՝ Ջանիտան, որը սիրահարված էր նրան, փորձում է կյանք վերադարձնել տղային։ Սակայն Ռամուին ընկճախտից հանելու բոլոր փորձերն ապարդյուն են։ Սակայն Ռադխայի անունով նրան հաջողվում է հասնել ուզածին։ Ջալպաիգուրիի ճանապարհին, որտեղ պետք է կայանար հերթական համերգը, Ջանիտան ենթարկվում է պարոն Սինգհի մարդկանց հարձակմանը։ Սակայն նրան փրկում է սպիտակ սարի հագած մի կին։ Գալով Ջալպաիգուրի Ռոմեոն իմանում է Ջանիտային փրկած կնոջ մասին։ Մայր ու որդի գտնում են միմյանց։ Մայրը պատմում է, թե ինչ է կատարվել իրականում շատ տարիներ առաջ։ Համերգի ժամանակ Ռեշամը իր կյանքով է վարձահատույց լինում Ռոմեոյին՝ փրկելով նրան Սինգհի փամփուշտից. նա մարմնով ծածկում է Ռոմեոյին։
Ռոմեոն վրեժ է լուծում Սինգհից մոր պատվի և հոր մահվան համար։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Հերոս |
---|---|
Միթհուն Չակրաբորտի | Ռամու-Ռոմեո |
Սմիթա Պատիլ | Ռադխա |
Մանդակինի | Ջանիտա |
Շակտի Կապուր | Ռեշամ |
Օմ Շիվպուրի | Դավիդ Բրաուն, Ռոմեոյի մենեջերը |
Ամրիշ Պուրի | Պարոն Սինգհ |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմի մի շարք դրվագներում հնչող երգը շատ նման է «Brother Louie» երգին, որը կատարել է «Modern Talking» խումբը։ Իսկ մի հատվածում նմանություն է դիտվում Լորա Բրենիգանի «Self Control» երգի հետ։
- Սիտայի փախուստի ժամանակ հնչում է «Chariots of Fire» երաժշտությունը։
- «Պարիր, պարիր» ֆիլմը ԽՍՀՄ-ում անվանում էին «Դիսկո պարողը 2»։ Սակայն «Դիսկո պարողը» այս ֆիլմի հետ ոչ մի ընդհանրական կապ չունի և առավել ևս, չի համարվում նրա շարունակությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պարիր, պարիր»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|