Սմիթա Պատիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Սմիթա Պատիլ
Smitha Patil.jpg
Ծնվել է հոկտեմբերի 17, 1955(1955-10-17)[1][2]
Ծննդավայր Պունա, Բոմբեյ, Հնդկաստան[1]
Մահացել է դեկտեմբերի 13, 1986(1986-12-13)[1][2] (31 տարեկանում)
Մահվան վայր Մումբայ, Հնդկաստան[1]
Կրթություն Սենտ Խավիեր Քոլեջ և Մումբայի համալսարան
Քաղաքացիություն Flag of India.svg Հնդկաստան
Մասնագիտություն դերասանուհի, թատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ծնողներ հայր՝ Շիվաջիրաո Գիրդհար Պատիլ
Ամուսին(ներ) Ռաջ Բաբար
Երեխա(ներ) Պրատիկ Բաբար
Պարգևներ և մրցանակներ Filmfare Award for Best Actress, Ազգային կինոմրցանակ (Հնդկաստան) լավագույն կանացի դերի համար և Padma Shri in arts

Սմիթա Պատիլ (մարաթհի` स्मिता पाटील, հոկտեմբերի 17, 1955, Պունա - դեկտեմբերի 13, 1986, Բոմբեյ), հնդիկ դերասանուհի: Իր ստեղծագործական կյանքի 13 տարիների ընթացքում նկարահանվել է մոտ 77 կինոնկարում: 1985 թվականին արժանացել է իր նշանակությամբ չորրորդ` կառավարական Պադմա Շրի պարգևին, արժանացել է Ազգային կինոմրցանակի և Filmfare Awards-ի մրցանակներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթա Պատիլը ծնվել է Պունայում ` քաղաքական գործիչի ընտանիքում, որտեղ երեխաներից երրորդն էր: Դպրոցում սովորել է մարաթհի լեզվով: 1977 թվականին ավարտել է Պունայի կինոյի և հեռուստատեսության ինստիտուտը: Կինոդեբյուտը կայացել է 1974 թվականին: Շաբանա Ազմիի հետ միասին նա Շյամ Բենեգալի սիրված դերասանուհիներից էր և նկարահանվել է վերջինիս կողմից բեմադրված յոթ ֆիլմերում, որոնցից են «Գիշերվա վերջը» (1975 թ.), «Գող Չարանդասը» (1975 թ.), «Զարթոնք» (1976 թ.), «Դժվար դեր» (1977 թ.) և այլ կինոնկարներ։ «Դժվար դեր» ֆիլմի համար Սմիթա Պատիլը արժանացել է Ազգային կինոմրցանակի՝ որպես լավագույն դերասանուհի։

Սմիթա Պատիլը ակտիվորեն ելույթներ էր ունենում կանանց իրավունքների համար, նրա կերտած կերպարներն աչքի էին ընկնում խիզախությամբ և ինքնուրույնությամբ։ Սմիթա Պատիլը նկարահանվել է ոչ միայն հինդի, այլ նաև գուջարաթի, մարաթհի և այլ լեզուներով ֆիլմերում։ Հետագա տարիներին նկարահանվել է «Վիրավորի ճիչը» (1980 թ.), «Ձերբազատում» (1981 թ.), «Շակտի» (1982 թ.), «Նվիրված ծառան» (1982 թ.), «Մեղքի զգացում» (1982 թ.), «Շուկայական հրապարակ» (1983 թ.), «Կարմիր պղպեղ» (1986 թ.), «Պարիր, պարիր» (1987 թ.) և այլ ֆիլմերում, որոնց մի մասը թողարկվել են դերասանուհու մահվանից հետո։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթա Պատիլն ամուսնացել էր դերասան և քաղաքական գործիչ Ռաջ Բաբբարի հետ, ով հանուն Սմիթայի լքել էր իր առաջին կնոջը՝ թատրոնի դերասանուհի Նադիրա Զահիրին: 1986 թվականի նոյեմբերի 28-ին ծնվել է Սմիթայի որդին՝ այժմ դերասան Պրատիկ Բաբբարը: Սմիթա Պատիլը մահացել է 1986 թվականի դեկտեմբերի 13-ին՝ հետծննդյան բարդություններից։

Հնդկական ոչ կառավարական Priyadarshni Academy կազմակերպությունը դերասանուհու մահից հետո սահմանել է Սմիթա Պատիլի անվան պարգև, որով պարգևատրում են կինոարդյունաբերությունում հսկայական ներդրումներ ունեցած անձանց։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1975 Գիշերվա վերջը Nishaant Ռուկմանի
1975 Գող Չարանդասը Charandas Chor արքայադուստր
1976 Զարթոնք Manthan Բինդու
1977 Դժվար դեր Bhumika: The Role Ուշա
1977 Հաղթանակ Jait Re Jait -
1978 Բարերարություն Anugraham -
1978 Պարգև Kondura (The Sage from the Sea) Պարվատի
1978 Մեկնում Gaman Կհայրուն
1980 Վիրավորի ճիչը Aakrosh Նագի
1980 Ժողովրդական թատրոն Bhavni Bhavai Ուջաան
1980 Ինչ է անում Ալբերտ Պինտոն, երբ զայրանում է Albert Pinto Ko Gussa Kyon Ata Hai Ջոան
1981 Արդյունք Chakra Էմմա
1981 Ձերբազատում Sadgati Ջհուրիա
1982 Վրեժի կրակ Badle Ki Aag Բիջլի
1982 Սրտի խռովք Dil-E-Nadaan Աշա
1982 Շակտի Shakti Ռոմա
1982 Գիտակցում Arth Կավիտա Սանյալ
1982 Երջանկություն որոնելիս Bazaar Նաջմա
1982 Նվիրված ծառան Namak Halaal Պունամ
1982 Թաց կոպեր Bheegi Palkein Շանտի
1982 Առավոտ Umbartha Սավիտրի
1982 Մեղքի զգացում Sitam Մինակշի
1983 Զանգակածաղիկներ Ghungroo Կեսարբայ
1983 Աղետ Qayamat Շաշի
1983 Կես ճիշտ Ardh Satya Ջյոտսնա Գոկհալե
1983 Հանդիպում Haadsaa Աշա
1983 Շուկայական հրապարակ Mandi Զինատ
1984 Հրեշտակը Farishta Կաշիբայ
1984 Մենք միասին ենք Hum Do Hamare Do -
1984 Որդեգիրը Anand Aur Anand Կիրան
1984 Իմ ձայնը Aaj Ki Awaz Ռաջնի
1984 Ռավան Raavan Գանգա
1984 Մայրական երդում Kasam Paida Karne Wale Ki Աարտի
1984 Սով, սեր և մեղք Pet Pyaar Aur Paap -
1984 Երդում Shapath Շանտի
1984 Տարանգ Tarang Ջանկի
1985 Իմ տունը, իմ երեխաները Meraa Ghar Mere Bachche Գիտա
1985 Ինչու է այդպես պատահում Aakhir Kyon? Նիշա
1985 Աստված - մանկիկը Debshishu Սիտա
1985 Ստրկություն Ghulami Սումիտրա Սուլթան Սինգհ
1985 Չիդամբարամ տաճարը Chidambaram Շիվագամի
1986 Քեզ հետ միասին Aap Ke Saath Գանգա
1986 Ամրիտ Amrit Կամլա Շրիվաստավ
1986 Պարտք Dahleez Սուկհբիր Կաուր
1986 Բոց Angaaray Արտի Վարմա
1987 Պարիր, պարիր Dance Dance Ռադհա
1987 Ժողովուրդ Avam դոկ. Շաբնամ
1987 Նպատակ Thikana Շաշի Գոել
1987 Տիկնիկավարը Sutradhar Պրերնա
1988 Ժառանգորդը Waaris Պարամջիտ
1989 Փողոցների արքան Galiyon Ka Badshah Տուլսի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]