Jump to content

Շյամ Բենեգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շյամ Բենեգալ
անգլ.՝ Shyam Benegal[1]
հինդի՝ श्याम बेनेगल
Ծնվել էդեկտեմբերի 14, 1934(1934-12-14)[2][3][4][…]
ԾննդավայրTrimulgherry, Հայդարաբադ
Մահացել էդեկտեմբերի 23, 2024(2024-12-23)[5][1][6] (90 տարեկան)
Մահվան վայրՄումբայ[7]
ԿրթությունՀիլլի հյուսիսարևելյան համալսարան, Օսմանիա համալսարան, Mahbub College High School? և Նիզամ վարժարան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան և  Հնդկաստան
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, քաղաքական գործիչ, ռեժիսոր, կինոսցենարիստ և վավերագիր
Ոճ(եր)արտհաուս
Պարգևներ
IMDbID ID 0070867

Շյամ Բենեգալ (հինդի` श्याम बेनेगल, դեկտեմբերի 14, 1934(1934-12-14)[2][3][4][…], Trimulgherry, Հայդարաբադ - դեկտեմբերի 23, 2024(2024-12-23)[5][1][6], Մումբայ[7]), հնդիկ ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ, «զուգահեռ կինոյի» (Արտհաուս) ճանաչված վարպետ։ Շյամ Բենեգալի ռեժիսորական կարիերայի գագաթնակետը 1970-ական թվականներին էր։ Յոթ անգամ արժանացել է Ազգային կինոմրցանակի՝ հինդի լեզվով նկարահանված լավագույն ֆիլմի համար։ Արժանացել է հնդկական կինոյի բարձրագույն՝ Դադասահեբ Փհալկեի անվան պարգևին (2005 թ.) և ANR National Award (Ակինենի Նագեսվարա Ռաոի մրցանակ) մրցանակին՝ կյանքում ունեցած ձեռքբերումների համար (2012 թ.)։ Հնդկաստանի կառավարությունը Շյամ Բենեգալին պարգևատրել է Պադմա Շրի (1976 թ.) և Պադմա Բհուշան (1991 թ.) պարգևներով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյամ Բենեգալը ծնվել է Հայդարաբադ[քաղաքի երկվորյակ Սեկունդերաբադ քաղաքում։ Վաղ մանկությունից հետաքրքրվել է կինոյով, քանի որ իր զարմիկի՝ հայտնի դերասան և ռեժիսոր Գուրու Դատի կինոստուդիայում մանկության տարիներին նա երկար ժամանակ էր անցկացնում։ Իր առաջին սիրողական ֆիլմը Շյամ Բենեգալը նկարահանել է 12 տարեկանում, իր հոր կողմից նվիրած կինոխցիկով։

Շյամ Բենեգալը սովորել է Հայդարաբադի նիզամ Միր Օսման Ալի Խանի անվան Օսմանյան համալսարանում։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է ուսանողական թատրոնի բեմադրություններին, ինչպես նաև կազմակերպել է կինեմատոգրաֆիական ընկերություն։ 1966-1973 թվականներին Շյամ Բենեգալը դասավանդել է Պունայի Կինոյի և հեռուստատեսության ինստիտուտում և երկու անգամ զբաղեցրել է նշված ինստիտուտի նախագահի պաշտոնը։ 1960-1974 թվականներին իր ուժերը փորձել է ռեժիսուրայի ասպարեզում՝ աշխատելով հնդկական, անգլիական և ամերիկյան հեռուստատեսություններում։ Այդ ընթացքում ստեղծել է 900-ից ավել գովազդային հոլովակ, աշխատել է վավերագրական և գիտա-հանրամատչելի ֆիլմերի թողարկման վրա՝ ընդհանուր առմամբ նկարահանելով մոտ 70 վավերագրական և կարճամետրաժ կինոնկար[8]։

Շյամ Բենեգալը Հնդկաստանի առաջին ռեժիսորներից մեկն է, ով իր ֆիլմերում համատեղել է բարձրացված խնդիրների սրությունն ու արդիականությունը հանդիսավորության և գրավիչ սյուժեի հետ, միացնելով դրան դերասանական հիանալի աշխատանքը։ Նրա ռեժիսորական դեբյուտը խաղարկային կինոյում՝ 1974 թվականին նկարահանված «Բողբոջ» կինոնկարն է, որը նշանակալից իրադարձություն էր հնդկական կինոյում։ Ֆիլմը Հնդկաստանի և այլ երկրների կինոփառատոններում ստացել է բազմաթիվ մրցանակներ։ Նշված ֆիլմում կայացել է նաև դերասանուհի Շաբանա Ազմիի կինոդեբյուտը։ 1975 թվականին Շյամ Բենեգալը նկարահանել է իր երկրորդ՝ «Գիշերվա վերջը» կինոնկարը, որտեղ նկարահանվել էին դերասաններ Նասիրուդդին Շահը, Ամրիշ Պուրին և դերասանուհի Սմիթա Պատիլը։ Իր վաղ շրջանի ֆիլմերում Շյամ Բենեգալը նկարահանել է հնդկական կինոյի «նոր ալիքին» պատկանող այնպիսի դերասանների, ինչպիսիք էին Դիպտի Նավալը, Նինա Գուպտան, Օմ Պուրին, Գիրիշ Կարնադը, Սաիդ Ջաֆրին և այլք։

«Բողբոջ» ֆիլմից հետո գյուղացիները գումար էին հավաքում նկարահանումների համար, մտածելով, որ Շյամ Բենեգալը այն միակ ռեժիսորն է, որն ունակ է էկրանին ցուցադրել հնդկական գյուղի կյանքի մասին իրականությունը։ Ռեժիսորի հետագա աշխատանքներից են «Զարթոնք» (1976 թ.), «Բհումիկա. դժվար դեր» (1977 թ.), «Շուկայական հրապարակ» (1983 թ.), «Ներու» (1984 թ.), «Անցյալը, ներկան, ապագան» (1985 թ.), «Ճանապարհորդություն» (1986 թ.), «Մահաթմայի ծնունդը» (1996 թ.), «Սարդարի Բեգում» (1996 թ.), «Զուբեյդա» (2001 թ.) և այլ ֆիլմեր։

Շյամ Բենեգալը Հնդկաստանի կինոակումբների ֆեդերացիայի նախագահն է և Sahyadri Films պրոդյուսերական կենտրոնի սեփականատերը։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շյամ Բենեգալն ամուսնացել է Նայրա Բենեգալի հետ։ Նրանց դուստրը նկարչուհի է։

Ֆիլմագրության ընտրանին

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանում
1974ԲողբոջAnkur
1975Գիշերվա վերջըNishaant
1975Գող ՉարանդասըCharandas Chor
1976ԶարթոնքManthan
1977Բհումիկա. Դժվար դերBhumika: The Role
1978ԲարերարությունAnugraham
1978ՊարգևKondura (The Sage from the Sea)
1979ԱնմտությունJunoon
1981Մեր ժամանակաշրջանըKalyug
1982Սաթյաջիտ ՌայSatyajit Ray
1983Հարաճյուն սանդղակArohan
1983Շուկայական հրապարակMandi
1985Անցյալը, ներկան, ապագանTrikal (Past, Present, Future)
1985ՆերուNehru
1986ՃանապարհորդությունYatra
1986Պատմվածքների ծովKatha Sagar
1987ԷությունSusman
1988Հնդկաստանի բացահայտումըBharat Ek Khoj
1991ՆերթափանցումAntarnaad
1993Տարբեր ճակատագրերSuraj Ka Satvan Ghoda
1994ՄամմոMammo
1994Ամրավատիի պատմվածքներըAmravati Kj Kathayen
1996Մահաթմայի ծնունդըThe Making of the Mahatma
1996Սարդարի ԲեգումSardari Begum
1999ԴիմակայությունSamar
2000Կանացի բախտHari-Bhari: Fertility
2001ԶուբեյդաZubeidaa
2005Առաջնորդ Սուբհաս Չանդրա Բոս. Մոռացված հերոսըNetaji Subhas Chandra Bose: The Forgotten Hero
2008Բարի գալուստ ՍաջանպուրWelcome to Sajjanpur
2009Ջրհոր փորել, հայրիկWell Done Abba!

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շյամ Բենեգալ» հոդվածին։