Նասիրուդդին Շահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նասիրուդդին Շահ
հինդի՝ नसीरुद्दीन शाह
Naseeruddin Shah02.jpg
Ծնվել էհուլիսի 20, 1950(1950-07-20)[1][2] (68 տարեկան)
ԾննդավայրԲարաբանկի սիթի, Faizabad division, Ուտար Պրադեշ, Հնդկաստան
ԿրթությունԱլիգարհի իսլամական համալսարան, Հնդկաստանի ֆիլմի և հեռուստատեսության ինստիտուտ և Դրամատիկական ազգային դպրոց
ՔաղաքացիությունFlag of India.svg Հնդկաստան
Կրոնիսլամ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր
Ամուսին(ներ)Ռաթնա Պատհակ
Երեխա(ներ)Վիվան Շահ, Իմադ Շահ և Հեբա Շահ
Պարգևներ և մրցանակներՊադմա Բհուշան, Padma Shri in arts, Սանգիտ Նատակ ակադեմիայի պարգև, Ազգային կինոմրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար և Լավագույն արական երկրորդ պլանի դերասանի ազգային կինիմրցանակ

Նասիրուդդին Շահ (հինդի` नसीरुद्दीन शाह (Naseeruddin Shah), հուլիսի 20, 1950(1950-07-20)[1][2], Բարաբանկի սիթի, Faizabad division, Ուտար Պրադեշ, Հնդկաստան), հնդիկ դերասան և ռեժիսոր: Համարվում է հնդկական կինոյի և թատրոնի լավագույն դերասաններից մեկը, «զուգահեռ կինոյի» ամենաազդեցիկ դերասաններից է։ Իր ստեղծագործական կյանքում արժանացել է բազմաթիվ մրցանակների, այդ թվում` երեք Ազգային կինոմրցանակներ և երեք Filmfare Awards-ի մրցանակներ` տղամարդու լավագույն դերի համար։ Հնդկաստանի կառավարությունը նրան պարգևատրել է Պադմա Շրի և Պադմա Բհուշան պարգևներով` հնդկական կինեմատոգրաֆում ունեցած ներդրումների համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նասիրուդդին Շահը ծնվել է Ուտար Պրադեշ նահանգի Բարաբանկի քաղաքում` մուսուլմանական ընտանիքում։ Նրա հայրը բանակի սպա էր։ Եղբայրը` նախկին զինվորական և քաղաքական գործիչ, ներկայումս Ալիգարհի մուսուլմանական համալսարանի փոխկանցլեր Զամիրուդդին Շահն է։ Նրանց ընտանիքը սերում է 19-րդ դարի աֆղանական դաշտային հրամանատար Ջան-Ֆիշան Խանից։

1971 թվականին Նասիրուդդին Շահը ավարտել է Ալիգարհի մուսուլմանական համալսարանը և ընդունվել Դելիի ազգային դրամայի դպրոց։ Նրա եղբոր որդին` Մոհամմեդ Ալի Շահը և զարմիկը` Սալիմ Շահը, նույնպես դերասաններ են։ Նասիրուդդին Շահի կինոդեբյուտը կայացել է 1972 թվականին։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

19 տարեկանում Նասիրուդդին Շահն ամուսնացել է 36-ամյա Փարվին Մուրադի (Մանար Սիքրի) հետ, ով ամուսնալուծված էր և նախկին ամուսնուց երեխաներ ուներ։ Վերջինս հայտնի դերասանուհի Սուրեքհա Սիքրիի քույրն էր։ Նասիրուդդին Շահի հարազատները դեմ էին այդ ամուսնությանը, սակայն նա անտեսեց բոլորի կարծիքը։ Մեկ տարի անց ծնվել է նրանց դուստրը` Հիբա Շահը։ Որոշ ժամանակ անց նրանք փաստացի ամուսնալուծվեցին և Նասիրուդդին Շահը, մինչ դստեր չափահաս դառնալը, չի շփվել նրա հետ։

1982 թվականին վերջնականապես ամուսնալուծվելով, Նասիրուդդին Շահն ամուսնացել է դերասանուհի Ռատնա Պաթհակի հետ, ով հայտնի դերասանուհի Դինա Պաթհակի դուստրն էր։ Նրանք ունեն երկու որդի։ Ռատնայի քույրը նույնպես դերասանուհի` Սուփրիյա Պաթհակն է։

Մասնակի ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1972 Արյունակցական կապեր Aan Baan սգվոր
1975 Գիշերվա վերջը Nishaant Վիշամ
1976 Զարթոնք Manthan Բհոլա
1977 Բհումիկա. Դժվար դեր Bhumika։ The Role Սունիլ Վերմա
1977 Աստվածների ժամը Godhuli -
1979 Անմտություն Junoon Շարֆարազ Խան
1980 Հպում Sparsh Անիրուդհ Պարմար
1980 Երազանք Khwab Գոպալ Մաթհուր
1980 Մենք` հինգով Hum Paanch Սուրաջ
1980 Վիրավորի ճիչը Aakrosh Բհասկար Կուլկարնի
1980 Ժողովրդական թատրոն Bhavni Bhavai Մահառաջա Դհիռաջ Չանդրասեն
1980 Ի՞նչ է անում Ալբերտ Պինտոն, երբ զայրանում է Albert Pinto Ko Gussa Kyon Ata Hai Ալբերտ Պինտո
1981 Հետևանք Chakra Լուկա
1981 Թանկագին Ումրաո Umrao Jaan Գաուհար Միրզա
1982 Կարծեցյալ սուրբը Swami Dada -
1982 Լռել կարողացողը Bezubaan Շիվնաթհ
1982 Երջանկություն որոնելիս Bazaar Սալիմ
1982 Մեղքի զգացում Sitam -
1983 Այն յոթ օրը Woh 7 Din դոկ. Անանդ
1983 Թողեք, ինչպես կա Jaane Bhi Do Yaaro Վինոդ Չոպրա
1983 Կես ճիշտ Ardh Satya Մայք Լոբո
1983 Չմտածված քայլ Masoom Դ. Կ. Մալհոտրա
1983 Հանդիպում Haadsaa գանգստեր
1983 Շուկայական հրապարակ Mandi Տունգրուս
1984 Որդեգրում Lorie Մայք
1984 Փլատակներ Khandhar Սուբհաշ
1984 Անցում Paar Նաուրանգիա
1985 Ընդարմացում Aghaat Ռուստոմ Պատել
1985 Հոլի Holi պրոֆեսոր Սինգհ
1985 Անցյալը, ներկան, ապագան Trikal (Past, Present, Future) Ռուիզ Պերեյրա
1985 Գենեզիս Genesis -
1985 Լռություն Khamosh տեսուչ
1985 Ստրկություն Ghulami Սուլթան Սինգհ
1986 Պայման Shart Վիկրամ, Դևենդրա
1986 Կարմա Karma Խայրուդդին Կիստի
1986 Կարմիր պղպեղ Mirch Masala սուբեդար (հարկահավաք)
1986 Մի պահ Ek Pal -
1987 Անկեղծություն Ijaazat Մահինդեր
1988 Ազատագրում Rihaee Մանշուքհ
1988 Հերոս Հիրալալը Hero Hiralal Հիրալալ
1989 Երեք զայրացած տղամարդիկ Tridev Ջայ Սինգհ
1991 Փակ շրջան Sau Crore Սումնաթհ
1991 Ջունգլիների օրենքով Shikari (По закону джунглей) ֆակիր
1991 Այստեղ իշխում եմ ես Lakshmanrekha Ամար Կապուր
1992 Երեք զայրացած տղամարդիկ 2 Vishwatma Սուրյա Պրատապ Սինգհ
1992 Կախարդական հմայքներ Chamatkar Ամար Կումար, Մարկո
1993 Խաղ Game Վիկրամ
1993 Ընդդեմ օրենքի Lootere Սիկանդար
1993 Երկու կրակի միջև Sir Ամար Վերմա
1993 Երկու եղբայր Bedardi Նիրբհայ Սաքսենա
1994 Սիրո ժամանակաշրջանը Kabhi Haan Kabhi Naa հայր Բրագանզա
1994 Խաղազինվորը (Շնագայլը) Mohra միսթր Ջինդալ
1995 Ապօրինածինը Naajayaz Ռաջ Սոլանկի
1995 Դիմակայություն Takkar տեսուչ Դ'Կոստա
1996 Խիզախը Himmat Լուկա
1996 Արքայազնը Rajkumar Դուրջան Սինգհ, Սուրջան Սինգհ
1996 Կրքոտ սեր Chaahat Աջայ Նարանգ
1997 Կրակե շրջան Agnichakra տեսուչ Սատպալ
1997 Արյան երկու գույնը Lahoo Ke Do Rang Բհարատ Շրիվաստավ
1997 Կանչ Daava Բհիշմա
1997 Մասնավոր խուզարկու. Երկուսը գումարած երկուսը և մեկը Private Detective։ Two Plus Two Plus One մասնավոր խուզարկու
1998 Այդպիսի երկար ճամփորդություն Such a Long Journey Ջիմմի Բիլիմորիա
1998 Տղաները Բոմբեյից Bombay Boys -
1998 Եղբայրը եղբոր համար Sar Utha Ke Jiyo -
1998 Վրեժ և օրենք 2. Չինական դարպասներ China Gate Սարֆարազ Խան
1998 Ադամանդ որսացողները Dhoondte Reh Jaaoge! -
1999 Չարամիտ դիտավորություն Sarfarosh -
1999 Ճեպընթաց դեպի Բհոպալ Bhopal Express Բաշիր
2000 Ժամանակի շունչը Hey Ram Մոհանդաս Քարամչանդ Գանդի
2000 Կնոջ գաղտնիքը Gaja Gamini Լեոնարդո դա Վինչի
2001 Վտանգավոր կինը Mujhe Meri Biwi Se Bachaao Անանդ Մաթհուր
2001 Հարսանիք անձրևային սեզոնին Monsoon Wedding Լալիտ Վերմա
2001 Կրտսեր եղբայրը Kasam Մանգալ Սինգհ
2001 Փրկություն Moksha։ Salvation Դին
2002 Մահացու մարտ Encounter։ The Killing տեսուչ Սեմ Բհարուչա
2002 Ճշմարտություն փնտրելիս Guru Mahaaguru Վիջայ Վերմա
2003 Ճակատագրական հանգամանքներ 3 Deewarein Իշեն Միրզա
2003 Երևելի ջենթլմենների լիգան The League of Extraordinary Gentlemen կապիտան Նեմո
2003 Մաքբուլ Maqbool տեսուչ Պուրոհիտ
2004 Ես քո կողքին եմ Main Hoon Na Շեքհար Շարմա
2004 Առաքելություն Ցյուրիխում Asambhav Սամիր Հանս
2005 Մեծ նոր հրաշք The Great New Wonderful Ավինալ
2005 Իքբալ Iqbal Մոհիտ
2005 Գաղտնի մտադրություններ Being Cyrus Դինշավ Սեթնա
2006 Ամուսնական զույգերի խաղերը Mixed Doubles Մալտիի հայրը
2006 Բենարես` կոտրված սրտերի քաղաք Banaras Բաբաջի
2006 Կրրիշ Krrish Սիդհանտ Արյա
2006 Ծաղիկների հովիտը Valley of Flowers Յետի
2006 Օմկարա Omkara Բհայսեբ
2007 Հանուն Աստծո Khuda Kay Liye Մուլանա Վալի
2007 Ամալ Amal Ջայառամ
2007 Տաս պատմություն սիրո մասին Dus Kahaniyaan Դավուդի Բոհրա
2008 Ահաբեկիչը Shoot on Sight Տարիք Ալի
2008 Բոմբեյից Բանգկոկ Bombay to Bangkok Խան
2008 Խաբեություն Mithya Գավիդ
2008 Իմ հոր հարսանիքը Mere Baap Pehle Aap Նիրմալ Կապուր
2008 Գիտե՞ս արդյոք... Jaane Tu... Ya Jaane Na Ամար Սինգհ
2008 Չորեքշաբթի A Wednesday -
2008 Բաժանում Firaaq Խան Սահեբ
2008 Ամենամեծագույնը Maharathi Ջայսինգհ Ադենվալլա
2009 75 ցենտ Barah Aana Կեդար Շուկլա
2009 Գերված` նաքսալիտների մոտ Red Alert։ The War Within Նագա Ռեդդի
2009 Այսօր ճաշացանկում Today's Special Աքբար
2009 Լռություն Bolo Raam դոկ. Նեգի
2010 Պիպլիի կյանքը Peepli (Live) Սալիմ Կիդվայ
2010 Սերը պատճառ չունի Ishqiya Խալուջան
2010 Քաղաքագետներ Raajneeti Բհասկար Սանյալ
2010 Աղջիկը դեղին ճտքակոշիկներով That Girl in Yellow Boots Դիվակար
2010 Ալլահի ծառաները Allah Ke Banday Ուորդեն
2011 Յոթ ներված սպանություններ (Յոթ ամուսինները) 7 Khoon Maaf Մոդհուսուդհոն Տարաֆդար
2011 Կյանքը ձանձրալի չի կարող լինել Zindagi Na Milegi Dobara Սալման Հաբիբ
2011 Տաճար Deool -
2011 Մայքլ Michael Մայքլ
2011 Կեղտոտ կինո The Dirty Picture Սուրյա Կանտ
2012 Քառասուն, ութսունչորս Chaalis Chauraasi Պանկաջ Պուրուշոտամ Սուրի
2013 Ջոն Դեյ John Day Ջոն Դեյ
2013 Կրրիշ 3 Krrish 3 Սիդդանտ Արյա
2014 Սիրո յոթ փուլերը Dedh Ishqiya Խալուջան
2014 Ֆաննիին որոնելիս Finding Fanny Ֆերդինանդ Պինտո
2015 Կեղտոտ քաղաքականություն Dirty Politics Մանոջ Սինգհ
2015 Եվ կրկին բարի գալուստ Welcome Back -
2015 Սպասում Waiting Շիվ Կումար
2016 Ձեր ուրախությունները Teraa Surroor Ռոբին Դհարամռաջ Սանտինս
2017 Բեգում Ջան Begum Jaan Ռաջաջի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]