Մանդակինի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մանդակինի
հինդի՝ मन्दाकिनी
անգլ.՝ Mandakini
Ծնվել էհուլիսի 30, 1969(1969-07-30) (54 տարեկան) կամ հուլիսի 30, 1963(1963-07-30)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՄերատ, Ուտար Պրադեշ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասանուհի

Մանդակինի (հինդի` मन्दाकिनी, անգլ.` Mandakini, իրական անունը՝ Յասմին Ջոզեֆ, ծնվ. 1969 թ. հունվարի 7, այլ աղբյուրներում ` 1963 թ. հուլիսի 30, նշվում են նաև ծննդյան 1966 և 1967 թվականները, Միրութ, Հնդկաստան), հնդկական կինոյի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանդակինին կիսով չափ հնդկուհի է, կիսով չափ անգլուհի։ Նրա հայրը Հնդկաստանում ծնված անգլիացի կաթոլիկ է, իսկ մայրը` իսլամ դավանող հնդկուհի։ Մանդակինին ուներ մեկ քույր և մեկ եղբայր։ Իր ծննդավայրում ավարտել է օրիորդաց միջնակարգ դպրոցը և անգլիական քոլեջ։ Մանկությունից երազել է դերասանուհի դառնալու մասին։ Այդ նպատակով 1983 թվականին մեկնել է Բոմբեյ` կինեմատոգրաֆիայի ինստիտուտ ընդունվելու համար։ Որպես մոդել մասնակցել է ֆոտոսեսիաների և հաղթել համահնդկական գեղեցկության մրցույթում, որի արդյունքում էլ նրան նկատել են կինոգործիչները։

Նրա կինոդեբյուտը կայացել է 1985 թվականին՝ Ռաջ Կապուրի «Գանգե՛ս, քո ջրերը պղտորվել են» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերը Ռաջիվ Կապուրն էր։ Ռաջ Կապուրը սկսնակ դերասանուհուն ընտրել էր բազմաթիվ թեկնածուների միջից և նրան տվել Մանդակինի բեմական կեղծանունը, որն ըստ հինդուիզմի` երկնքում և երկրի վրա հոսող սրբազան Գանգես գետի անվանումներից մեկն էր։ Բացի այդ Մանդակինի անունը կրում էր Դադասահեբ Փհալկեի դուստրը, ով հնդկական համր կինոյի առաջին դերասանուհին էր։ Մանդակինիի կինոդեբյուտը հաջողված էր։ Ֆիլմն ունեցավ հսկայական հաջողություն և ճանաչում բերեց դերասանուհուն։ Այդ դերի համար նա ներկայացվեց Filmfare Awards-ի` կանացի լավագույն դերի համար։

Հետագայում Մանդակինին նկարահանվեց ավելի քան 40 կինոնկարներում ` ինչպես գլխավոր, այնպես էլ երկրորդական կամ էպիզոդիկ դերերում։ Նրա խաղընկերներից են եղել Միթհուն Չակրաբորտին, Ջիտենդրան, Գովինդան, Գուլշան Գրովերը և այլք։ Մանդակինին նկարահանվել է «Պարի՛ր, պարի՛ր» (1987 թ.), «Սիրի՛ր և հավատա՛» (1987 թ.), «Կոմանդոս» (1988 թ.), «Երեք ընկեր» (1988 թ.), «Միայնություն» (1989 թ.), «Թշնամին» (1990 թ.) և այլ ֆիլմերում։ 1996 թվականից Մանդակինին այլևս չի նկարահանվում, սակայն մասնակցում է զանազան շոուների և հանդես գալիս որպես երգչուհի։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին Մանդակինին ամուսնացել է Դալայ-լամայի հետևորդ, տիբեթյան բժշկությամբ զբաղվող բժշկի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ մեկ տղա և մեկ աղջիկ։ Ապրում են Մումբայում, որտեղ Մանդակինին ամուսնու հետ բացել է յոգայի դպրոց։ 2010 թվականին, նա ամուսնու հետ միասին թողարկել է «Կորուսյալ երկիրը» կինոնկարը։

Ֆիլմագրության ընտրանին[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1985 Գանգես, քո ջրերը պղտորվել են Ram Teri Ganga Maili Գանգա Սինգհ
1985 Մի ափից` մյուսը Aar Paar -
1986 Սիրո ցանցը Jaal Մադհու
1986 Աստվածուհիներ Mazloom Մինա
1986 Ջիվա Jeeva -
1986 Կրակ ու բոց Aag Aur Shola Ուշա
1987 Սիրիր և հավատա Pyaar Karke Dekho Ուրվաշի
1987 Պարիր, պարիր Dance Dance Ջանիտա
1987 Հատուցում որոնելիս Hawalaat Լիլա
1987 Պատվի պարտքը Param Dharam Բիջլի
1987 Ամեն մեկին` իրենը Apne Apne Իլա
1988 Կոմանդոս Commando Աշա Մալհոտրա
1988 Այրող կիրք Tezaab Նիկիտա
1988 Բոցավառվող կրակի մեջ Agnee Այուշի
1988 Երեք ընկեր Jeete Hain Shaan Se Ջուլիա
1989 Վերջին խաղը Aakhri Baazi Ռիտա
1989 Միայնություն Jung Baaz Սանգիտա Մաթհուր
1989 Արյունոտ հաշիվ Hisaab Khoon Ka Պրիտ Կաուշալ
1989 Հայրենիքի թշնամին Desh Ke Dushman Անիտա Մադան
1989 Ճակատամարտ Ladaai Գիտա Վերմա
1989 Զոհ` հանուն սիրո Pyar Ke Naam Qurbaan Գաուրի
1990 Սիրիր և հավատա Naya Khoon դոկ. Սիմա
1990 Փայլ Shandaar Անիտա Չաուրասիա
1990 Թշնամին Dushman Լաքշմի
1990 Օձը Sheshnaag -
1992 Պարիր, Գովինդա, պարիր Naach Govinda Naach -

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մանդակինի» հոդվածին։