Միրաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Միրաթ
ԵրկիրՀնդկաստան Հնդկաստան
Մակերես141,94 կմ²
ԲԾՄ218 մետր
Բնակչություն1 305 429 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+5:30
Հեռախոսային կոդ121
Փոստային դասիչ250001, 250002 և 250003
Ավտոմոբիլային կոդUP-15
Պաշտոնական կայքmeerut.nic.in(անգլ.)
Միրաթ (Հնդկաստան)##
Միրաթ (Հնդկաստան)

Միրաթ (հինդի՝ मेरठ, ուրդու՝ میرٹھ), քաղաք Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգի արևմտյան մասում՝ երկրի մայրաքաղաք Նյու Դելիից 70 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք, նահանգի վարչական կենտրոն Լաքհնաուից 480 կիլոմետր դեպի արևմուտք։ Ընկած է մայրաքաղաքային շրջանի սահմաններում։ Հնդկաստանի հին քաղաքներից է. նրա ներկայիս տարածքում բնակավայրեր են եղել դեռևս բրոնզեդարյան ժամանակներում։ Երկրի խոշոր քաղաքներից է. բնակչության թվաքանակով Հնդկաստանում զբաղեցնում է 25-րդ տեղը[1][2][3] (ըստ այլ աղբյուրների՝ 26-րդը)[4][5]։

Քաղաքը համբավվել է մարզական ապրանքների ու երաժշտական գործիքների մեծածավալ արտադրությամբ և որպես ոսկու ամենամեծ շուկաներից մեկը ամբողջ Ասիայում։ Մեկ շնչին ընկնող եկամտի ցուցանիշով նահանգում գրավում է երկրորդ տեղը[6]։ Հռչակվել է Հնդկաստանի մարզական քաղաք։ Հայտնի է նաև նրանով, որ այստեղ է տրվել 1857 թվականի հնդկական ապստամբության մեկնարկը։

Հնդկաստանում առաջինը Միրաթւմ է գործարկվել տարածաշրջանային տրանզիտ ճեպընթաց համակարգը՝ Delhi Meerut RRTS-ը, որը գործում է որպես միջքաղաքային արագընթաց մետրո[7]։ Գործում են նաև երեք տարբեր ճեպընթաց ավտոմայրուղիներ[8]։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրաթին բնորոշ է մուսոնների ազդեցությունը կրող խոնավ մերձարևադարձային կլիման՝ շոգ ամառներով ու զով ձմեռներով։ Ամառը տևում է վաղ ապրիլից մինչև ուշ հունիս, ջերմաստիճանը հասնում է մինչև 49 C-ի[9]։ Մուսսոնները վրա են հասնում հունիսի վերջերին և շարունակվում են մինչև սեպտեմբերի կեսերը՝ բերելով ջերմաստիճանի աստիճանաբար նվազում, ամպամածության ու խոնավության առատություն (խոնավության ծավալը տատանվում է 30-100 տոկոսի սահմաններում)։ Հոկտեմբերին ջերմաստիճանը կրկին բարձրանում է, հաջորդում է մեղմ, չոր ձմեռը, որը ձգվում է նոյեմբերից մինչև մարտի կեսերը[9]։ Երբևէ արձանագրված ամենացածր ջերմաստիճանը՝ -0.4 C, գրանցվել է 2013 թվականի հունվարի 6-ին[10]։ Անձրևային տեղումների տարեկան միջին քանակը՝ մոտավորապես 845 մմ, բարենպաստ է հացահատիկ աճեցնելու համար:>

Միրաթ (1971–2000)ի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 29.3
(84.7)
32.2
(90)
39.5
(103.1)
43.5
(110.3)
45.8
(114.4)
46.1
(115)
46.0
(114.8)
40.0
(104)
39.0
(102.2)
38.0
(100.4)
34.5
(94.1)
30.0
(86)
46.1
(115)
Միջին բարձր °C (°F) 21.9
(71.4)
23.1
(73.6)
28.7
(83.7)
36.3
(97.3)
39.1
(102.4)
37.6
(99.7)
33.6
(92.5)
32.6
(90.7)
33.7
(92.7)
32.8
(91)
28.6
(83.5)
23.5
(74.3)
31.1
(88)
Միջին ցածր °C (°F) 7.2
(45)
9.1
(48.4)
13.8
(56.8)
19.9
(67.8)
24.3
(75.7)
26.0
(78.8)
25.9
(78.6)
25.5
(77.9)
23.6
(74.5)
18.2
(64.8)
12.4
(54.3)
8.0
(46.4)
17.7
(63.9)
Ռեկորդային ցածր °C (°F) −0.4
(31.3)
0.1
(32.2)
5.4
(41.7)
8.3
(46.9)
15.4
(59.7)
17.7
(63.9)
16.5
(61.7)
19.0
(66.2)
15.7
(60.3)
7.2
(45)
1.8
(35.2)
0.2
(32.4)
−0.4
(31.3)
Տեղումներ մմ (դյույմ) 19.7
(0.776)
24.9
(0.98)
24.4
(0.961)
12.8
(0.504)
19.1
(0.752)
71.2
(2.803)
269.0
(10.591)
264.7
(10.421)
95.4
(3.756)
25.9
(1.02)
4.3
(0.169)
13.4
(0.528)
845.0
(33.268)
Միջ. անձրևոտ օրեր 1.5 1.7 1.7 0.9 1.6 3.9 10.2 9.4 4.2 1.6 0.4 0.9 38.0
% խոնավություն 88 83 75 54 58 68 81 84 83 78 79 86 76
աղբյուր: India Meteorological Department (record high and low up to 2012)[11][12][13][14]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Welcome to the National Capital Region(U.P)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին.
  2. «NCR - DelhiLive». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «India's largest cities / urban areas». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Welcome to the National Capital Region(U.P)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  5. «NCR - DelhiLive». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «Home Page». meerutgdp.com. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.
  7. «1st phase of Delhi-Meerut RRTS to open in March – The Financial Express – NCRTC» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.
  8. «Ganga Expressway | Official Website of Uttar Pradesh Expressways Industrial Development Authority, Government of Uttar Pradesh, India. Setup by State Government under UP Industrial Area Development Act-1976». upeida.up.gov.in. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 26-ին.
  9. 9,0 9,1 «Chapter 3 – Findings: Metro Cities of India» (PDF). Central Pollution Control Board. էջ 63. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 1-ին.
  10. «Frozen Meerut» (հինդի). iNext. 2013 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  11. «Station: Meerut Climatological Table 1981–2010» (PDF). Climatological Normals 1981–2010. India Meteorological Department. 2015 թ․ հունվար. էջեր 509–510. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 1-ին.
  12. «Meerut Climatological Table Period: 1971–2000». India Meteorological Department. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  13. «Ever recorded Maximum and minimum temperatures up to 2010» (PDF). India Meteorological Department. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 15-ին.
  14. «Extremes of Temperature & Rainfall for Indian Stations (Up to 2012)» (PDF). India Meteorological Department. 2016 թ․ դեկտեմբեր. էջ M46. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 26-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրաթ» հոդվածին։