Յոդլ (երգեցողություն)
Յոդլ (գերմ.՝ Jodeln կամ Իոդլ), տարբեր ժողովուրդների մշակույթներում յուրահատուկ երգի տեսակ առանց բառերի, որին բնորոշ է ձայնային ռեգիստրերի արագ փոփոխությունը, այսինքն, կրծքային ու ֆալցետային ձայների հերթագայությունը։ Տիրոլցիների կողմից ընդունված ժանրի անունը՝ յոդլը (յոդլեր, յոդլինգ) համարվում է բնաձայնույթ։ Որպես կանոն ալպիական երգիչները այս յուրօրինակ երգի տեսակը երգում են այս տեսակի «Hodaro», «Iohodraeho», «Holadaittijo» հնչյունակապակցություններով։ Այսպիսի վոկալային տեխնիկան հանդիպում է աշխարհի բազմաթիվ մշակույթներում[1][2]:
Բովանդակություն
Որպես ազգային երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Շվեյցարական ազգային երաժշտության մեջ այս ձևը հավանական է, որ հայտնվել է ալպիական հովիվների կողմից, ովքեր գտնվելով լեռների գագաթներին երգը օգտագործում էին որպես կանչի տեսակ։ Հետագայում երգի այս տեսակը դարձավ ավանդական ամբողջ Շվեյցարիայի համար[3][4]:
- Իրանական և ադրբեջանական դասական երաժշտության մեջ երգողը հաճախ օգտագործում է «թահրիրը», որը յոդլինգական տեխնիկայի տեսակ է[5]:
- Վրացական ազգային երաժշտության մեջ օգտագործվում է «կրիմանչուլի» տեսակը, որը նույնպես յոդլինգական տեխնիկայի տեսակ է[6]:
- Կենտրոնական Աֆրիկայում պիգմեյը օգտագործում է յոդլինգին համարժեք՝ բարդ բազմաձայն երգը։
- Յոդլին կարելի է հանդիպել նաև ամերիկյան ֆոլք երաժշտության մեջ[7]:
- Ռուսաստանի հյուսիս-արևմուտքում (Լենինգրադի, Նովգորոդի, Պսկովի մարզեր) յոդլին համարժեք առաջացել են «գոյկանեն» և «(ա)ուկանյեն», որոնք օգտագործվել են նշված վայրերի հովիվների և անտառի բնակիչների կողմից[8][9]:
Յոդլը հաճախ օգտագործվում է որպես ազգային երգի կրկներգ[10]:
Տեխնիկա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարդկային ձայնը հաճախ, ըստ կոկորդների աշխատանքի ռեժիմի բաժանում են երկու խմբի՝ ֆալցետային և կրծքային։ Այս երկու տեսակները տարբերվում են ձայնային ծալքերի կցմամբ։ Բազմաթիվ մարդիկ կարող են երգի մի մասը երգել կրծքային ռեժիմով, իսկ մյուս մասը՝ ֆալցետային[11]: Այս երկու ռեժիմների տարբերությունը հատկապես շատ պարզ է երևում անփորձ երգիչների մոտ։ Լավ երգիչը, ով կարողանում է կենտրոնացնել իր ձայնը, շատ հեշտ կարող է ֆալցետայինից անցնել կրծքայինի և հակառակը։ Յոդլինգը այն դժվար երգի տեսակներից է, որի ժամանակ երգիչը կոկորդի աշխատանքի ռեժիմը կարճ ժամանակահատվածում փոխում է մի քանի անգամ։ Երկու ռեգիստրների հենց փոփոխան ժամանակ էլ ձևավորվում է երգում ամենատարբերվող և գեղեցիկ երույթներից մեկը[12][13]:
Օրինակ այս՝ «Յոդլ - այ - ԻԻԻ - ուուուու» նշանավոր կրկներգի մեջ «ԻԻԻ» վանկը երգվում է ֆալցետային ռեժիմով, իսկ մնացած վանկերը կրծքային[14]:
Օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Որպես ալպիական յոդլի լավ օրինակներ կարող են ծառայել Ֆրանց Լանգի, Շտեֆանի Հերթելի, Ցիլերտալերի Շուրցենյեգերների, Ուրշպրունգյան երիտասարդների ու Մերի Շնայդերի ձայնագրությունները[15]:
- Քանթրի/արևմտյան յոդլի օրինակներ կարելի է գտնել Քերրի Քրիսթենսենի, Էլթոն Բրիթի, Վիլֆ Քարթերի, Յոդլին Սլիմ Քլարքի, Սլիմ Ուիլմանի ու Պեցի Մոնտանայի ձայնագրություններում։ The Band խումբը յոդլ օգտագործել է «Up On Cripple Creek» երգում։ Ամենահանրահայտ յոդլ կատարողներից էր Ջիմի Ռոջերսը, ով մի քանի երգ է ձայնագրել՝ «Blue Yodel» ընդհանուր անվանմամբ։ Իր յոդլ կատարումներով հայտնի էր նաև Ջին Օթրին։ Իսկ տեխասցի Դոն Ուոլսերը մեծագույն փառքին էր հասել քանթրի յոդլ կատարողների շրջանում[16]:
- Զալցբուրգ քաղաքում և դրա շրջակա Ավստրիական ալպերում նկարահանված ամերիկյան «Երաժշտության ձայներ» երաժշտական ֆիլմում յոդլը հնչում է որպես ֆոն Թրապ ընտանիքի երեխաների տնային դաստիարակչուհի Մարիայի ղեկավարությամբ բեմադրվող տիկնիկային թատրոնի ուղեկցող երաժշտություն[17][18]:
- Յոդլը հազվադեպ է օգտագործվում ռոք կամ փոփ երաժշտության մեջ։ Պատճառը հավանաբար այն է, որ չկա ձևավորված ավանդույթ այն օգտագործել նման գործիքավորմամբ։ Այնուամենայնիվ, յոդլը հանդիպում է հոլանդական Focus պրոգրեսիվ ռոք խմբի ստեղծագործություններում։ Այն կատարում է խմբի ստեղնաշարայինահար և վոկալիստ Թիյս վան Լեյերը։ Ամենահայտնի օրինակը «Hocus Pocus» ստեղծագործությունն է։ Եվս մի օրինակ է փոփ աստղ Ջուելը. նա ևս կարողանում է յոդլ կատարել։ Չնայած այն բանին, որ նա յոդլ չի օգտագործում իր ստեղծագործություններում, դա կարելի է նկատել ձայնային ռեգիստրների նրա սահուն անցումներից։ Հայտնի է նաև իռլանդական The Cranberries ռոք խմբի օրինակը։ Խմբի վկալիստուհի Դոլորես Օ’Ռիորդանն իր կատարումներում երբեմն օգտագործում է յոդլը[19][20]:
- Սոուլ երգիչ Աարոն Նեվիլը, ով ոգեշնչվել էր Ջին Օթրիի յոդլ կատարումներից, զարգացնում է իր սեփական վիբրատո երգեցողության ոճը[21]:
- Հնդիկ երգիչ Կիշոր Կումարը օգտագործել է յոդլ իր մի քանի կատարումներում։ Նա հնդկական կինոարտադրության լավագույն յոդլ կատարողներից է[22]:
- Շվեդական ABBA լեգենդար խումբը ևս իր վաղ շրջանի ստեղծագործություններից մեկում՝ «People Need Love» երգում, օգտագործում է յոդլի տեխնիկան[23]:
- Ռուս երաժիշտ Սերգեյ Կալուգինը («Оргия Праведников» խումբ) յոդլ օգտագործում է իր «Пастушка Адельфина» երգում[24]:
- Բելգիացի երգչուհի Լաուրա Օմլոոպը, ով Մանկական Եվրատեսիլ 2009 երգի մրցույթում զբաղեցրել էր 4-րդհորիզոնականը, կատարում է յոդլ[25]:
- Ռիթմնբլյուզ երգիչ R. Kelly-ն յոդլ օգտագործում է իր «Echo» սինգլում[26]:
- «Կարմիր գլխարկի ճշմարտանման պատմությունը» («Hoodwinked», 2005) մուլտֆիլմում Յապետ լեռնային այծը բանջո է նվագում ու յոդլ կատարում[27]: Փայտահատ Կուրտը ևս յոդլ էր կատարում նույն ֆիլմում։ Մի քանի անգամ էլ հիշատակվում է «Յոդլերներ» խումբը[28]:
Տարբեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոյություն ունի բազմաթիվ երգիչների կողմից օգտագործվող յոդլի երկու ստանդարտ տեսակ՝ «Appenzeller» և «Bravourjodler»[29]:
Ալպիական յոդլը երգելու լավագույն վայրն այն է, որտեղ կա արձագանք՝ լճեր, լեռնային մասիվներ, ինչպես նաև այնտեղ, որտեղ կա ժայռ կամ բլուր։ Կարելի է երգել երկու շենքերի արանքում, նավակի մեջ, եթե առջևում կա ժայռոտ լիճ, կամ էլ երկար դահլիճում, սակայն լավագույն վայրը լեռներն են[30]:
Հանրահայտ կատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միացյալ Նահանգներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես «Տեխասյան թափառաշրջիկ» (Texas Drifter) հայտնի Գոբել Ռիվսը պնդում էր, որ ինքն է Ջիմի Ռոջերսին սովորեցրել յոդլի տեխնիկան։ Լինելով միջին դասակարգի ներկայացուցիչ, նա իր համար ընտրել էր թափառաշրջիկի կարգավիճակը։ Նրա ամենահայտնի երգի՝ «Թափառաշրջիկի օրորոցային»-ի («Hobo's Lullaby») քավըր տարբերակներ ձայնագրել են շատ երաժիշտներ, այդ թվում Վուդի Գաթրին և նրա որդի Արլոն։
1934 թվականին յոդլ կատարող Էլթոն Բրիթը ձայնագրեց «Chime Bells» երգը, որը հետագայում դարձավ նրա այցեքարտային ստեղծագործությունը։ Ինչպես շատ-շատերը այդ ժամանակաշրջանում, Բրիթը ևս լսում էր Ջիմի Ռոջերսի ձայնագրությունները, ինչն էլ հենց ոգեշնչեց նրան սովորել յոդլի տեխնիկան։ Ի վերջո նա հայտնի դարձավ իր անսովոր երկար յոդլ կատարելու ունակությամբ։ Վարկած կա, որ այդ ընդունակությունը նա ձեռք է բերել մի քանի րոպե ջրում սուզված մնալով[31]:
Ամերիկացի քանթրի երգչուհի Ջուելը ևս կատարում է յոդլ և հայտնի է իր «Chime Bells»-ի գեղեցիկ քավըր տարբերակով։ Երգչուհին պատմում է, որ յոդլի տեխնիկան սովորել է իր հորից, ով այն սովորել էր Ջիմի Ռոջերսի ձայնագրություններից[32]
Կապույտ յոդլ կատարող Քլիֆ Քարլայլը 1930-ականների ամենաբեղմնավոր գործունեությամբ ձայնագրող-կատարողներից էր և Հավայան կիթառը քանթրի երաժշտության մեջ առաջին օգտագործողներից։[33]
Ջեք Գաթրին՝ Վուդի Գաթրիի կուզենը, սկսեց կատարել երեսուն տարեկանում։ Հայտնի որպես «Օկլահոմայի յոդլ կատարող կովբոյ» («Oklahoma's Yodeling Cowboy»), նա զարգացրեց յոդլի տեխնիկան ոգեշնչվելով իր կուռք Ջիմի Ռոջերսից և իր ռոդեո կատարելու փորձից[34]:
Կանադայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կանադացի Վիլֆ Քարթերը հայտնի էր, որպես «Կանադական քանթրի երաժշտության հայր» (անգլ.՝ «Father of Canadian Country Music»)։ Նա սկսեց երգել 1920-ական թվականներին, այն բնից հետո, երբ տեսավ «Յոդլ կատարող հիմար» («The Yodeling Fool») մականունով շրջիկ շվեյցարացի երգչի։ Քարթերը երգում էր «երգող կովբոյ» ժանրում և զարգացնում էր յոդլը «արձագանքային յոդլ» կամ «երեքը մեկում» կոչվող շվեյցարական հնչողությամբ[35]:
Կանադացի քանթրի երգիչ և յոդլ կատարող Դոն Ռեյնոլդսը 1976 թվականին ռեկորդ սահմանեց. նա 7 ժամ 29 րոպե անընդմեջ, առանց ընդմիջումների երգեց յոդլով[36]: Ավելի ուշ, 1984 թվականին Ռեյնոլդսը ևս մի համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ ամենաարագ 5 տոնով յոդլը (3 ֆալցետ) 1.9 վայրկյանում[37]: Նրա «She Taught Me How To Yodel» երգը նվաճեց 1965 թվականի կանադական քանթրի երաժշտության վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականը[38]:
Կանադացի Չարլզ Թոմաս «Սթոմպինգ Թոմ» Քոնորսը ևս հայտնի է իր որոշ երգերում յոդլային հատվածների կատարմամբ։
Փոփ ռոք երգչուհի Ավրիլ Լավինը, ում երգեցողության ոճի վրա բավականին մեծ ազդեցութնուն է ունեցել երբեմն յոդլի տեխնիկան կիրառող իռլանդացի երգչուհի Դոլորես Օ'Ռիոդանի արվեստը, իր վաղ գործերում բազմիցս օգտագործել է յոդլ։ Յոդլի որոշ տարրեր կարելի է նկատել նաև նրա ավելի վաղ շրջանի ստեղծագործույթուններում, օրինակ այնպիսի ալբոմներում, ինչպիսիք են «Let Me Go»-ն և «Falling Fast»-ը։ Ավրիլ Լավինի յոդլի ոճը շատ ընդհատ է և հազիվ նկատելի։
Եվրոպայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Յոդլը Շվեյցարիայի, Ավստրիայի ու Հարավային Գերմանիայի ժողովրդական երաժշտության («Volksmusik») առանցքային առանձնահատկություններից է։ Այն նաև հնչում է մի շարք ժամանակակից ֆոլկ կատարումներում, որոնք պարբերապար ցուցադրվում են հեռուստատեսությամբ։
Յոդլի տեխնիկայի իր կիրառությամբ հատկապես նշանավոր է Սթեֆանի Հերթելը, ով նաև հայտնի է Ալպիական ժողովրդական երգերի իր հիանալի մշակումներով։ Իր կատարումների համար Հերթելը բազմիցս արժանացել է տարբեր մրցաբակների։ Մասնավորապես, 1992 թվականին նրան շնորհվել է «Grand Prix der Volksmusik» (Ժողովրդական երգի գրան պրի)՝ «Über jedes Bacherl geht a Brückerl» երգի կատարման համար։
Ֆրանցլ Լանգը (Franzl Lang), ով հայտնի է որպես «Յոդլի արքա» (գերմ.՝ Jodlerkönig), հայտնի յոդլ կատարող է Բավարիայից: Բացի այդ, Լանգը նաև կիթառ ու ակորդեոն է նվագում և մի քանի գիրք ունի յոդլի մասին։
Ursprung Buam-ը Ավստրիական ֆոլկ տրիո է Ցիլերտալից, Տիրոլ: Լինելով Ավստրիայի ամենաշատ շրջագայող խմբերից մեկը, Ursprung Buam-ը բազմիցս հյուրախաղերով ճանապարհորդում է Եվրոպայի շատ երկրներում։ Հատկապես հիշատակման արժանի է Տիրոլյան փառատոնը։
Անգլիայում Էդիտ Սիթուելը թողարկում է «Jodelling Song»-ը, որպես իր «Façade» կոչվող պոեմների սերիայի մի մաս, Ուլիամ Ուոլթոնի երաժշտությամբ[39]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Perfect Sound Forever - Online Music Magazine
- ↑ Tosches Nick (1996)։ Country: the twisted roots of rock 'n' roll։ Da Capo Press։ էջ 110։ ISBN 978-0-306-80713-8
- ↑ Ling Jan (1997)։ A history of European folk music։ University Rochester Press։ էջ 32։ ISBN 978-1-878822-77-2
- ↑ «Will there be Yodeling in Heaven?»։ Wfmu.org։ Վերցված է 2012-09-24
- ↑ Persian Vocal Stylings
- ↑ Example of Svaneti polyphony and yodelling in the Guria province in Georgia (BBC Radio 4)
- ↑ «Pygmies " Mademoiselle Montana's Yodel Heaven»։ Mademoisellemontana.wordpress.com։ 2008-11-30։ Վերցված է 2012-09-24
- ↑ Лобанов М. А. Лесные кличи: вокальные мелодии-сигналы на Северо-Западе России. - СПб.: Изд-во С.-Петерб. ун-та, 1997. - ISBN 5-288-016 32-1.
- ↑ Tosches Nick (1996)։ Country: the twisted roots of rock 'n' roll։ Da Capo Press։ էջ 109։ ISBN 978-0-306-80713-8
- ↑ Country: The Twisted Roots of Rock 'n' Roll - Nick Tosches - Google Books
- ↑ Why it's time we learned to love yodelling The Guardian: Music, Sept. 22, 2006.
- ↑ Define yodel | Dictionary and Thesaurus
- ↑ «Yodeling Mountaineers: The Alpine Roots of the American Guitar»։ 19thcenturyguitar.com։ Վերցված է 2012-09-24
- ↑ America's Blue Yodel
- ↑ Browse All Recordings | Sleep, baby sleep, Take 1 (1901-02-15) | National Jukebox LOC.gov
- ↑ «Minstrel shows»։ Musicals101.com։ Վերցված է 2012-09-24
- ↑ «Vaudeville, A History»։ Xroads.virginia.edu։ Վերցված է 2012-09-24
- ↑ «America's Blue Yodel»։ Mustrad.org.uk։ Վերցված է 2012-09-24
- ↑ «Victor Discography: George P. Watson (vocalist : yodeling)»։ Victor.library.ucsb.edu։ Վերցված է 2012-09-24
- ↑ Victor Discography: George P. Watson (vocalist : yodeling)
- ↑ Ramblin' on My Mind: New Perspectives on the Blues - Google Books։ Books.google.com։ 2008-01-02։ ISBN 9780252091124։ Վերցված է 2012-09-24
- ↑ «Ragged but Right: Black Traveling Shows, "Coon Songs," and the Dark Pathway to Blues and Jazz»։ Upress.state.ms.us։ Վերցված է 2012-09-24
- ↑ «USA " Mademoiselle Montana's Yodel Heaven»։ Mademoisellemontana.wordpress.com։ Վերցված է 2012-09-24
- ↑ Write Me a Few of Your Lines: A Blues Reader - Steven Carl Tracy - Google Books։ Books.google.com։ 1999։ ISBN 1558492062։ Վերցված է 2012-09-24
- ↑ ‘Jimmie Rodgers: Life & Time’ by John Lilly (citing Jimmie Rodgers: The Life and Times of America's Blue Yodeler by Nolan Porterfield, University of Illinois Press, 1992). Արխիվացված է Մայիս 9, 2008 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Origins of yodeling in Country Music»։ mudcat.org։ Վերցված է 2012-09-24
- ↑ «BLUE YODEL NO. 4 LYRICS - BILL MONROE»։ Sing365.com։ Վերցված է 2012-09-24
- ↑ Malan Rian (մայիսի 25, 2000)։ «Where Does The Lion Sleep Tonight?»։ Rolling Stone
- ↑ Country: The Twisted Roots Of Rock 'n' Roll - Nick Tosches - Google Books։ Books.google.com։ 1996-08-22։ ISBN 0786750987։ Վերցված է 2012-09-24
- ↑ Malan Rian (մայիսի 25, 2000)։ «Where Does The Lion Sleep Tonight?»։ Rolling Stone Originally published as, "In the Jungle".
- ↑ Hillbilly-Music.com։ «Elton Britt»։ Hillbilly-Music.com։ Վերցված է 2012-09-24
- ↑ Jul 28th 2008 5:00PM by Stephen L. Betts Comments (2008-07-28)։ «Jewel Introduces Fans to Lost Art of Yodeling»։ The Boot։ Վերցված է 2012-09-24
- ↑ Ankeny Jason։ «Cliff Carlisle - Music Biography, Credits and Discography»։ AllMusic։ Վերցված է 2012-09-24
- ↑ GUTHRIE, LEON JERRY "JACK" (1915-1948)
- ↑ Wilf Carter Memorabilia, Canning Heritage Centre
- ↑ Guinness Book of World Records, 1978, p.488
- ↑ Guinness Book of Records, 1988, p.183
- ↑ Library and Archives Canada Country Singles - Volume 3, No. 7, April 12, 1965
- ↑ «Jodelling Song - Italian Opera»։ Italian Opera։ Վերցված է փետրվարի 18, 2014
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Internet Yodeling Course:
- Lynn Abbott & Doug Seroff (1993) America's Blue Yodel from Musical Traditions No 11
- Yodel-Ay-Ee-Oooo: The Secret History of Yodeling Around the World by Bart Plantenga, New York: Routledge, 2004), ISBN 0-415-93990-9 – from Switzerland to the avant-garde, an exhaustive survey of the field.
- Hal Cannon (2010) Who Were The Cowboys Behind 'Cowboy Songs'? NPR (National Public Radio)
- Yodelling - Franzl Lang
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Յոդլ (երգեցողություն) կատեգորիայում։ |
|
Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի օրվա հոդված: |