Jump to content

Վինոդ Կհաննա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վինոդ Կհաննա
հինդի՝ विनोद खन्ना
Ծնվել էհոկտեմբերի 6, 1946(1946-10-06)[1][2]
ԾննդավայրՓեշավար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3]
Մահացել էապրիլի 27, 2017(2017-04-27)[4][1][2] (70 տարեկան)
Մահվան վայրՄումբայ[4]
ԿրթությունDelhi Public School Society?, Սիդենհամ քոլեջ և Delhi Public School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունկինոդերասան, քաղաքական գործիչ, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան և դերասան
Ամուսին(ներ)Geetanjali Khanna?
Երեխա(ներ)Ռահուլ Կհաննա, Ակշայ Կհաննա, Sakshi Khanna? և Shraddha Khanna?
Պարգևներ և մրցանակներ

Վինոդ Կհաննա (հինդի` विनोद खन्ना, հոկտեմբերի 6, 1946(1946-10-06)[1][2], Փեշավար, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն[3] - ապրիլի 27, 2017(2017-04-27)[4][1][2], Մումբայ[4]), հնդիկ դերասան, պրոդյուսեր և քաղաքական գործիչ։ 1968-2014 թվականների ընթացքում նկարահանվել է մոտ 140 ֆիլմում։ Արժանացել է Filmfare Awards մրցանակի` տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերի (1975 թ.) և կյանքում ունեցած ձեռքբերումների (1999 թ.) համար, ինչպես նաև այլ մրցանակների։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինոդ Կհաննան ծնվել է Փեշավարում (ներկայիս Պակիստանի տարածքում)։ Նրա հայրը զբաղվում էր տեքստիլի առևտրով, իսկ մայրը վարում էր տնտեսությունը։ Վինոդ Կհաննան ուներ երեք քույր և մեկ եղբայր։ Հնդկաստանի բաժանումից հետո նրանց ընտանիքը տեղափոխվել է Բոմբեյ։ Սկզբնական ուսումն ստացել է Բոմբեյի և Դելիի դպրոցներում, այնուհետև ընդունվել է քոլեջ։ Ուսանողական երեկույթներից մեկի ժամանակ նրան նկատել է ռեժիսոր Սունիլ Դատը և հրավիրել է նկարահանվելու չարագործի դերում «Man Ka Meet» (1969 թ.) ֆիլմում։ Դեբյուտից հետո նա ստացավ ֆիլմերում նկարահանվելու բազմաթիվ առաջարկներ։

Որպես բացասական կերպար, հիշարժան էր նրա դերը 1971 թվականին նկարահանված «Իմ գյուղը իմ երկիրն է» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերը Դհարմենդրան էր։ Նրա հիշարժան դերերից էր նաև ռեժիսոր Գուլզարի «Փնտրում եմ քեզ» (1971 թ.) ֆիլմում կերտած կերպարը։ «Դու, ես և նա» (1971 թ.) ֆիլմում կայացավ Վինոդ Կհաննայի դեբյուտը գլխավոր դերում։ Նրա հաջորդ աշխատանքներից են «Քննություն» (1974 թ.) և «Ձեռքերի ճարպկություն» (1974 թ.) ֆիլմերը։ 1970-ական թվականներին Վինոդ Կհաննան ստեղծագործական վերելք էր ապրում։ Ամիթաբհ Բաչչանի հետ այդ տարիներին նա նկարահանվել է «Սրտակերը» (1976 թ.), «Ընկերության գինը» (1977 թ.), «Ամար, Աքբար, Անտոնի» (1977 թ.), «Դաստիարակություն» (1977 թ.) և «Ճակատագրի տիրակալը» (1978 թ.) ֆիլմերում։ 1976 թվականին Շաբանա Ազմիի հետ նկարահանվել է «Վստահություն» ֆիլմում։ 1977 թվականին նկարահանված «Երեխայի առևանգումը» ֆիլմը նրան հասցրեց Բոլիվուդում Ամիթաբհ Բաչչանի մրցակցի աստիճանին։

1973-1982 թվականներին Վինոդ Կհաննան նկարահանվել է «Սիրո փորձություն» (1975 թ.), «Վերջին ավազակը» (1978 թ.), «Միրա» (1979 թ.), «Գողն ու զինվորը» (1979 թ.), «Հավերժ ընկերներ» (1980 թ.), «Սիրո հակառակ կողմը» (1981 թ.) ֆիլմերում, որտեղ նրա խաղընկերներն էին Շաշի Կապուրը, Ռաջեշ Կհաննան, Ֆերոզ Խանը և Ռանդհիր Կապուրը։ 1978 թվականին նա նկարահանվեց նաև «Ապօրինի որդին» կինոնկարում, որը արժանացավ Filmfare Award-ի՝ տարվա լավագույն ֆիլմ անվանակարգում։

1979 թվականին Վինոդ Կհաննան դարձավ հոգևոր ուսուցիչ Օշոյի հետևորդը և 1982 թվականից լքեց կինոնկարահանման հրապարակը։ Այդ ընթացքում նա լքեց նաև ընտանիքը, մեկնեց ԱՄՆ` հինգ տարի անցկացնելով Օշոյի ստեղծած համայնքում, որտեղ զբաղված էր այգու մշակմամբ, ափսեներ լվանալով ու հագուստ մաքրելով։ 1987 թվականին նա վերադարձավ Բոլիվուդ և Դիմփլ Կապադիայի հետ միասին նկարահանվեց «Արդարադատություն» կինոնկարում։ Վինոդ Կհաննան շարունակեց կրկին նկարահանվել։ Նրա հետագա աշխատանքներից են «Բաժանում» (1989 թ.), «Չանդնի» (1989 թ.), «Չգրված օրենք» (1992 թ.), «Զինակիրը» (1993 թ.) և այլ ֆիլմերը։ 1997 թվականին նա հանդես եկավ որպես պրոդյուսեր «Հիմալայների մարտիկը» ֆիլմով, որտեղ նրա խաղընկերներից էր նաև որդին՝ Ակշայ Կհաննան։

Նույն թվականին նա անդամագրվեց Հնդկաստանի ժողովրդական կուսակցությանը և սկսեց զբաղվել քաղաքականությամբ։ Հաջորդ տարի դարձավ Հնդկաստանի խորհրդարանի ներքին պալատի (Լոկ Սաբհա) անդամ։ 2002 թվականին մշակույթի և տուրիզմի կրտսեր նախարարն էր, որից հետո արտաքին գործերի նախարարն էր։ 2009 թվականին թողել է քաղաքականությունը։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ քոլեջում սովորելու տարիներին նա ծանոթացել էր իր ապագա կնոջ՝ Գիտանջալի Թալեյարհանի հետ։ 1971 թվականին նրանք ամուսնացան։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երկու որդի՝ այժմ դերասաններ Ռահուլ Կհաննան և Ակշայ Կհաննան։ 1979 թվականին դառնալով Օշոյի հետևորդ, նա լքել էր ընտանիքը և մեկնել ԱՄն։ Իր ընտանիքի հետ շփվում էր միայն հեռախոսով, որի արդյունքում 1985 թվականին նա և կինը ամուսնալուծվեցին։ 1990 թվականին Վինոդ Կհաննան կրկին ամուսնացավ, այս անգամ Կավիտե Դավթարիի հետ։ Այդ ամուսնությունից նա ունի երկու երեխա՝ մեկ որդի և մեկ դուստր։

Վինոդ Կհաննան մահացել է 2017 թվականի ապրիլի 27-ին` քաղցկեղից[5]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1970Վտանգավոր նմանությունSachaa Jhuthaտեսուչ Պրադհան
1970Արի ժամադրությանAan Milo SajnaԱնիլ Չոուդհարի
1970Արևելք և արևմուտքPurab Aur Pachhim-
1971Հայտնի անհայտըJaane-Anjaaneտեսուչ Հեմանտ
1971ԳոտեմարտElaanՌամ Սինգհ
1971ՊահապանըRakhwalaՇյամ
1971ՏիրուհինMemsaabԱրջուն
1971Փնտրում եմ քեզMere ApneՇյամ
1971Իմ գյուղը իմ երկիրն էMera Gaon Mera DeshՋաբար Սինգհ
1971Դու, ես և նաHum Tum Aur WohՎիջայ
1972Տնային դաստիարակըParichayԱմիտ
1972Ռեշման և ՇերանReshma Aur SheraՎիջայ Սինգհ
1972ԽեղճըEk Bechara-
1972Երկու ընկերDo Yaar-
1972Երկու խենթացած սիրահարներEk Hasina Do DiwaneՊրակաշ
1973Խորթ եղբայրներըKuchhe DhaageԹհակուր Լակհան Սինգհ
1973Զարմանալի դերAnokhi AdaԳոպալ
1973ԴավաճանությունGaddaarտեսուչ Ռաջ Կումար
1973ՄայորըAchanakմայոր Ռանջիտ Կհաննա
1973ՋահAaropՍուբհաշ
1974ՔննությունImtihanՊրամոդ Շարմա
1974Քար և ոտքի ապարանջաններPatthar Aur PayalՍուրաջբհան Սինգհ
1974Ձեռքերի ճարպկությունHaath Ki SafaiՇանկար Կումար
1974Չամուսնացած հայրըKunwara Baapտեսուչ Ռամեշ
1975ԽիղճZameerԴակու Սուրաջ Սինգհ, Չիմպու
1975ԻնքնակոչուհինQaidՋայ Սաքսենա
1975Սիրո փորձությունPrem KahaniՇեր Խան
1976ՍրտակերըHera PheriԱջայ
1976ՎստահությունShaqueՎինոդ Ջոշի
1976Շանկարն ու ՇամբհունShankar ShambhuՊապպու Սինգհ, Շամբհու Սինգհ
1977Ամար, Աքբար, ԱնտոնիAmar Akbar Anthonyտեսուչ Ամար Կհաննա
1977Ընկերության գինըKhoon PasinaԱսլամ Շեր Խան, Շերա
1977ՀատուցումHatyaraՎիջայ Սինգհ, տեսուչ Աջայ Սինգհ
1977ԴաստիարակությունParvarishԿիշան
1977Կեսօր, կեսգիշերAdha Din Adhi Raat-
1977Երեխայի առևանգումըInkaarտեսուչ Ամարնաթհ Ջիլլ
1978Վերջին ավազակըAakhri Daku-
1978Ապօրինի որդինMain Tulsi Tere Aangan KiԱջայ Չուհան
1978Ճակատագրի տիրակալըMuqaddar Ka SikandarՎիշալ Անանդ
1978Արյան կանչըKhoon Ki PukaarՇեր Սինգհ, Ամրիտ
1979Փախուստ տաժանավայրիցSarkari Mehmaanտեսուչ Անանդ
1979ՄիրաMeeraՌանա Բհոջռաջ Սեսոդիա
1979Արյան երկու գույներըLahu Ke Do Rangտեսուչ Ռաջ Սինգհ, Գոպի Լաթհուրիա
1979Գողն ու զինվորըChor SipaheeՌաջա Դադա, Ռաջա Կհաննա
1979Երկու զոհDo ShikaariՍատիշ
1980Բոցավառվող գնացքըThe Burning TrainՎինոդ Վերմա
1980Հավերժ ընկերներQurbaniԱմար
1980405 մղոն` մինչև ԲոմբեյBombay 405 MilesԿանհայա
1981Սիրո հակառակ կողմըKudratդոկ. Նարեշ Գուպտա
1981Բանտային կալանքJail YatraՌաջու Վերմա
1981Երդվում եմ ԱստծովKhuda KasamՍամիր Սինգհ
1982ՌաջպուտRajputԲհանու
1982ՄարդըInsaanՇանկար
1982Մահառաջայի ապարանքըRaj Mahal-
1982ՀարստությունDaulatՌավի, Կունվար Դիլիպ Սինգհ
1987ԱրդարադատությունInsaafԱվինաշ Կապուր
1987Ճշմարտությունը միշտ հաղթում էSatyamev Jayateտեսուչ Արջուն Սինգհ
1988ԱզատագրումRihaeeԱմարջի
1988ԲարեհոգինDayavanՇակտի Վելհու, Դայավան
1988Վերջին դատըAakhri Adaalatտեսուչ Ամար Կաուշալ
1989ԲաժանումBatwaraՎիկրամ Սինգհ
1989ՉանդնիChandniԼալիտ Կհաննա
1989Մեծն ԱստվածMahaadevԱրջուն Սինգհ
1990Մեծ ճակատամարտMaha-SangramՎիշալ
1990Ժամանակի թակարդըLekinՍամիր Յոգի
1990Քրեական հետախուզության տեսուչըC.I.D.տեսուչ Վիր Սեհգալ
1990Ճակատագրի կայսրըMuqaddar Ka BadshaahՆարեշ
1990Քարե սրտով մարդըPathar Ke InsanԱրջուն
1991Կանացի բախտFarishtayԴհիրենդրա Կումար
1991Արյան պարտքըKhoon Ka KarzԿարան
1991Դժվար ընտրությունDharam SankatԲիրջու
1992Չգրված օրենքParamparaԹհակուր Պրիտհվի Սինգհ
1992ՈրոշումNishchaiyՌավի Յադավ
1993Երկակի խաղInsaniyat Ke DevtaԲալբիր
1993ԶինակիրըKshatriyaՌաջա Ջաշվանտ Սինգհ
1994Փրկվեք` ով կարող էEena Meena DeekaԴիկա
1994Թագավորն ու թագուհինEkka Raja RaniՎիշալ Կապուր
1995Բախտից չես փախչիJanam KundliՌանդհիր Մեհրա
1995Ընտանիք և օրենքHulchul-
1997Հիմալայների մարտիկըHimalay PutraՍուրաջ Կհաննա
1997ՏասDusգեներալ
2001Սիրով համակվածներըDeewaanapanՌանվիր Չոուդհարի
2002Այրվող սիրտըKrantiԱվադեշ Պրատապ Սինգհ
2002Տարօրինակ սերLeelaՆաշիդ
2005Ճշմարտության դեմքըPehchaan: The Face of TruthԴիպակ Կհաննա
2007ԽիզախումRiskԽալիդ Բին Ջամալ
2009Նակսալիտների գերության մեջRed Alert: The War WithinԿրիշնառաջ
2009Հատկապես վտանգավոր էWantedՇրիկանտ Շեքհավատ
2009Պարի ռիթմումFast ForwardՊալաշ
2010ԱնվախըDabanggՊրաջապատի Պանդեյ
2011Ասա ինձ, ԱստվածTell Me O KkhudaԱբհայ Ռանա Պրատապ Սինգհ
2012ԽաղացողներըPlayersՎիկտոր Բրիգանզա
2012Անվախը 2Dabangg 2Պրաջապատի Պանդեյ
2013Ռամայա, դու կվերադառնասRamaiya Vastavaiya-
2015ՍիրահարվածներըDilwaleՌանդհիր Բակշի

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  2. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #13780783X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 1 2 3 4 Actor-politician Vinod Khanna passes away at 70
  5. «Veteran Actor Vinod Khanna Dies at 70 After Battle With Cancer» (անգլերեն). News18 India. 2017 թ․ ապրիլի 27. Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վինոդ Կհաննա» հոդվածին։