Բոբի (ֆիլմ)
Բոբի հինդի՝ बॉबी | |
---|---|
![]() «Բոբի» ֆիլմի պաստառը | |
Երկիր | ![]() |
Ժանր | ֆիլմ անչափահասների համար և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1973 |
Լեզու | հինդի |
Ռեժիսոր | Ռաջ Կապուր |
Պրոդյուսեր | Ռաջ Կապուր |
Սցենարի հեղինակ | Խոջա Ահմադ Աբբաս և Jainendra K. Jain? |
Դերակատարներ | Ռիշի Կապուր, Դիմպլ Կապադիա, Պրան, Farida Jalal?, Aruna Irani? և Prem Nath? |
Օպերատոր | Ռադխու Կարմակար |
Երաժշտություն | Laxmikant-Pyarelal? |
Պատմվածքի վայր | Ջամմու և Քաշմիր |
Տևողություն | 168 րոպե |
MPAA վարկանիշ | 16+ |
ԿինոՊոիսկ | ID 39774 |
«Բոբի » (հինդի՝ बॉबी, անգլ.՝ Bobby), հնդկական ֆիլմ-մելոդրամա, որի ռեժիսորն է Ռաջ Կապուրը։ Այն կինովարձույթ է բարձրացել 1973 թվականի նոյեմբերին։ Ռեժիսորի վերջին ֆիլմը՝ «Իմ անունը ծաղրածու է», ֆինանսական առումով ձախողվեց[1] և նրան թողեց պարտքերի մեջ[2],, դրա համար «Բոբին» նկարահանվեց սահմանափակ բյուջեով, իսկ հայտնի դերասան Պրանը համաձայնվեց խաղալ սիմվոլիկ գումարով՝ 1 ռուպիով[3]։ Արդյունքում ֆիլմն այնքան գումար հավաքեց, որ դարձավ բլոկբաստեր ու 1973 թվականի ամենաեկամտաբերը և 1970-ականների երկրորդ եկամտաբեր ֆիլմը՝ տեղը զիջելով միայն «Վրեժ և օրենք» ֆիլմին[4]։ Ֆիլմում իր դեբյուտն է կատարել Դիմփլ Կապադիան, իսկ ռեժիսորի որդին՝ Ռիշի Կապուրը, խաղացել է գլխավոր դերը։
Ֆիլմը խորհրդային էկրաններին է բարձրացել 1975 թվականին։ Այն դիտել են ավելի քան 62,6 միլիոն մարդիկ։ ԽՍՀՄ ամբողջ պատմության ընթացքում Բոբին արտասահմանյան ֆիլմերի մեջ այցելությունների քանակով զբաղեցրեց 6-րդ հորիզանականը։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Տասնութամյա Ռաջը և տասնվեցամյա Բոբին հանդիպեցին և միանգամից սիրահարվեցին միմյանց։ Սակայն պատանիներին կարծես թե վիճակված չէ լինել միմյանց հետ։ Խնդիրն այն է, որ Ռաջի հարուստ և հարգված ընտանիքը համաձայն չէ, որպեսզի իրենց որդին ամուսնանա խեղճ ձկնորսի դստեր հետ։ Սիրո ճանապարհին խոչընդոտ են հանդիսանում հնդկական կոշտ օրենքներն ու կաստայական անհավասարությունը, ինչպես նաև կրոնական տարբերությունը։ Ռաջը դավանում է հինդուիզմ, իսկ Բոբին՝ քրիստոնեություն։ Սիրահարները ստիպված են պաշտպանել իրենց սերը։ Կկարողնա՞ն Ռաջն ու Բոբին հաղթահարել բոլոր դժվարությունները․․․
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Դերասան | Կերպար |
---|---|
Ռիշի Կապուր | Ռաջ Նաթհ |
Դիմփլ Կապադիա | Բոբի Բրագանզա |
Պրան | Պարոն Նաթհ, Ռաջի հայրը |
Պրեմ Նաթխ | Ջեկ Բրագանզա, Բոբիի հայրը |
Դուրգա Կհոտե | Տիկին Բրագանզա, Ջեկի մայրը, Բոբիի տատիկը |
Արունա Իրանի | Նիմա |
Պրեմ Չոպրա | Պրեմ Չոպրա |
Ֆարիդա Ջալալ | Ալկա «Նիկի» Շարմա |
Սոնյա Սահնի | Տիկին Սուշմա Նաթհ, Ռաջի մայրը |
Պիլու Ջ․ Վադիա | Միսիս Պեստոնջի |
Ջագդիշ Ռաջ | Ոստիկանության տեսուչ |
Պինչու Կապուր | Պարոն Շարմա |
Ռաջ Ռանի | Միսիս Շարմա |
Շաշի Կիրան | Շյամ, Ռաջի քոլեջի ընկերը |
Գհանշյամ Ռոհերա | Մատուցող |
Մադհուպ Շարմա | Քոլեջի տնօրենը |
Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Filmfare Awards[5]
- Filmfare Awards տղամարդու լավագույն դեր — Ռիշի Կապուր
- Filmfare Awards կնոջ լավագույն դեր — Դիմփլ Կապադիա
- Filmfare Awards տղամարդու կադրից դուրս վոկալ — Նարենդրա Չանչալ («Beshak Mandir Masjid»)
- Filmfare Awards Բեմադրող նկարիչ — Ա. Ռանգարաջ
- Filmfare Awards լավագույն ձայն — Ալաուդին Խան Կուրեշի
- Առաջադրում Filmfare Awards լավագույն ֆիլմ
- Առաջադրում Filmfare Awards լավագույն ռեժիսոր — Ռաջ Կապուր
- Առաջադրում Filmfare Awards երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերասան — Պրեմ Նաթհ
- Առաջադրում Filmfare Awards երկրորդ պլանի կնոջ լավագույն դերասան — Արունա Իրանի
- Առաջադրում Filmfare Awards տղամարդու կադրից դուրս լավագույն վոկալ — Շայլենդրա Սինգհ («Main Shayar To Nahin»)
- Առաջադրում Filmfare Awards ֆիլմի երգի լավագույն բառեր — Անանդ Բակշի («Hum Tum Ek Kamre Mein», «Main Shayar To Nahin»)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «The Show Must Go On: An Ode To Raj Kapoor» (անգլերեն)։ Business of Cinema։ 2013-12-15։ Վերցված է 2014-10-15
- ↑ «Raj Kapoor: Bollywood's original showman» (անգլերեն)։ Rediff.com։ 2003-04-16։ Վերցված է 2014-10-15
- ↑ Vishal Verma (2013-04-17)։ «Pran : The 'sher' jaan» (անգլերեն)։ IndiaGlitz։ Վերցված է 2014-10-15
- ↑ «Box Office 1995»։ BoxOfficeIndia.Com։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-14-ին։ Վերցված է 2016-07-29
- ↑ Номинанты Archived 2013-08-15 at Archive.is и Лауреаты Archived 2013-08-15 at Archive.is (անգլ.) 19-й церемонии награждения (за работы 1971 года) на официальном сайте премии.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բոբի»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|