Jump to content

Դիմփլ Կապադիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դիմփլ Կապադիա
անգլ.՝ Dimple Kapadia
Ծնվել էհունիսի 8, 1957(1957-06-08) (68 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասանուհի
ԸնտրանիԲոբի, Zakhmi Sher?, Saagar?, Rudaali?, Dil Chahta Hai?, Luck by Chance? և Փաստարկ
Ամուսին(ներ)Ռաջեշ Կհաննա
Երեխա(ներ)Ռինկե Կհաննա և Թուինքլ Կհաննա
Պարգևներ և մրցանակներ

Դիմփլ Կապադիա (հինդի` डिम्पल कपाड़िया, հունիսի 8, 1957(1957-06-08), Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ կինոդերասանուհի, Filmfare Awards ազգային կինոմրցանակի մրցանակակիր` կանացի լավագույն դերի համար[3][4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմփլ Կապադիան ծնվել է գուջարաթյան գործարար Չունիբհայ Կապադիայի ապահովված ընտանիքում, որտեղ մեծանում էին չորս երեխա։ Դիմփլը երեխաներից ավագն էր։ Նրա կրտսեր քույրը՝ Սիմփլ Կապադիան (1958-2009 թթ.) հետագայում նույնպես դարձել էր դերասանուհի[5][6]։

Դիմփլ Կապադիայի կինոկարիերան սկսվել է 1973 թվականին՝ 16 տարեկանում, երբ Ռաջ Կապուրը նրան հրավիրեց նկարահանվելու իր «Բոբբի» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Ռիշի Կապուրը։ Կինոնկարը հսկայական հաջողություն ունեցավ ոչ միայն Հնդկաստանում, այլ նաև արտասահմանում։ Դիմփլ Կապադիան և Ռիշի Կապուրը ճանաչվեցին տարվա լավագույն դերասաններ, իսկ Դիմփլ Կապադիան ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ Չնայած այն հանգամանքին, որ նա միանգամից ճանաչում ստացավ, նույն թվականին ամուսնացավ և լքեց կինոնկարահանման հրապարակը։

1984 թվականին՝ ամուսնալուծվելուց հետո, նա նորից վերադարձավ նկարահանման հրապարակ։ 1985 թվականին Ռիշի Կապուրի հետ կրկին նկարահանվեց, այս անգամ «Սիրո ծով» ֆիլմում և ստացավ իր երկրորդ Filmfare Award մրցանակը։ Ռիշի Կապուրի հետ նա նկարահանվել է նաև 2005 թվականին՝ «Սիրո շրջապտույտում» կինոնկարում։ Դիմփլ Կապադիայի հետագա աշխատանքներից են «Հավատք» (1985 թ.), «Խիզախը» (1986 թ.), «Եթե» (1987 թ.), «Տարօրինակ սեր» (2002 թ.), «Անվախը» (2010 թ.) և այլ ֆիլմեր։ Վերջին շրջանում նա հիմնականում կատարում է հասուն կանանց, մայրերի և տատիկների դերեր։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմփլ Կապադիան 1973 թվականին ամուսնացել է հայտնի դերասան Ռաջեշ Կհաննայի հետ[7]։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ դերասանուհիներ Թվինկլ Կհաննան և Ռինկլ Կհաննան։ Թվինկլ Կհաննան 2001 թվականին ամուսնացել է դերասան Ակշայ Կումարի հետ։ 1984 թվականին Դիմփլ Կապադիան և Ռաջեշ Կհաննան ամուսնալուծվել են, սակայն պահպանել էին ընկերական հարաբերությունները։

Մասնակի ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1973ԲոբբիBobbyԲոբբի Բրագանզա
1984Հետևելով ճակատագրինManzil ManzilՍիմա Մալհոտրա
1985ԱրջունArjunԳիտա Սահանի
1985Սիրո ծովSaagarՄոնա Դ'Սիլվա
1985ՀավատքAitbaarՆեհա Կհաննա
1986ԽիզախըJanbaazՌեշմա Ռայ
1986Աստծո կողմից փրկվածըAllah-RakhaՋուլիա Կհերա
1987Ժողովրդի թշնամինInsaniyat Ke DushmanՇիլպա
1987ԱրդարադատությունInsaafՍոնիա, Սարիտա
1987ԵթեKaashՊուջա
1988ՎրիժառուներըMahaveeraԴոլի
1988Արդարության գինըZakhmi AuratԿիրան Դատ
1988Քսան տարի անցBees Saal BaadՆիշա
1988ԴավադրությունSaazishՄինա
1988Վերջին դատըAakhri AdaalatՌիմա Կապուր
1988Հատուցում մեղքերի համարGunahon Ka FaislaՇանու, Դուրգա
1989ՃակատամարտLadaaiԲիլու
1989Զոհ` հանուն սիրոPyar Ke Naam QurbaanՌաջկումարի Դևիկա Սինգհ
1989Ռամ և ԼակհանRam LakhanԳիտա Կաշյապ
1990Ժամանակի թակարդըLekinՌևա
1990Հրե գունդAag Ka GolaԱարտի
1990Սև արքայազն ԱջուբանAjoobaՌուքշանա Խան
1991Արյան պարտքըKhoon Ka KarzՏարա Լելե
1991Աստվածության թշնամինDushman DevtaԳաուրի
1991ՆարասիմհաNarasimhaԱնիտա Ռաստոգի
1991Զինվորի ճակատագիրըPrahaar: The Final AttackԿիրան
1992Կաբարեի պարուհինDil Aashna Hai (...The Heart Knows)Բարկհա
1993ՍգվորըRudaaliՇանիչարի
1994ԱնելանելիությունAntareenկին
1997Կրակե շրջանAgnichakraՌանի
1997Մահվան հրեշտակըMrityudaataՋանկի Գհայալ
1999Ես խենթացած եմ քեզանիցHum Tum Pe Marte HainԴևյանի
2001Սիրող սրտերDil Chahta HaiՏարա Ջայշվալ
2002Տարօրինակ սերLeelaԼիլա
2004Երկար սպասվածըHum Kaun Hai?Սանդրա Ուիլյամս
2005Սիրո շրջապտույտումPyaar Mein TwistՇիտալ Արյա
2005Գաղտնի մտադրություններBeing CyrusՔեթի Սեթնա
2006Բենարես` կոտրված սրտերի քաղաքBanarasԳայատրի
2008Հավերժ սերPhir KabhiԳանգա
2009Հաջողության հնարավորությունLuck by ChanceՆինա Վալիա
2010Եկ շտապ հանդիպենքTum Milo Toh SahiԴելշադ Նանջի
2010ԱնվախըDabanggՆաինի Պանդեյ
2012ԿոկտեյլCocktailԿավիտա Կապուր
2013Սա ինչ ձուկ էWhat the FishՍուդհա Միշրա
2014Ֆաննիին որոնելիսFinding FannyՌոզալին
2015Եվ կրկին բարի գալուստWelcome Back-

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://dff.gov.in/images/Documents/77_40thNfacatalogue.pdf
  2. «'I want to laugh, really laugh!'». MiD DAY. 2007 թ․ հունիսի 8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «The best of Dimple Kapadia». Rediff.com. 2010 թ․ հունիսի 8. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  4. Miglani, Surendra (2003 թ․ հոկտեմբերի 5). «Parallel cinema». The Tribune. Spectrum. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. «with movies like Kaash, Drishti, Lekin, Rudaali and Leela, she (Dimple) showed that off-beat films too are her forte.»
  5. Film World. T.M. Ramachandran. 1973. էջ 11. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. Agrawal, Malti (2007 թ․ հունվարի 1). New Perspectives on Indian English Writings. Atlantic Publishers & Dist. էջ 26. ISBN 978-81-269-0689-5. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. Raheja, Dinesh (2004 թ․ սեպտեմբերի 8). «Dimple: A Most Unusual Woman». Rediff.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմփլ Կապադիա» հոդվածին։