Շալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մետաքսե շալ

Շալ, ուսերը ծածկելու քառանկյունաձև թիկնոց։ Շալերը լինում են բրդյա, մետաքսյա, բամբակյա գործվածքներից՝ հյուսված շյուղերով կամ հելունով։ Եզրերին ամրացվում են ծոպեր։ Շալ են համարվում նաև բրդյա գործվածքները, որոնցից կարվում են հագուստի տեսակներ։ 19-րդ դարից պատրաստվում է մեքենայական եղանակով։ Շալը լինում է գծանախշերով, բուսանախշերով, վանդականախշերով։

Հայաստանում բուրդը մշակվել է տնայնագործական եղանակով և մանած թելով հյուսվել շալ կտոր։ Եղել են շալ Շատախի գավառի Թաղ գյուղի արտադրանք (19-րդ դարում, Հայաստանի պատմության պետական թանգարան, Երևան) շալի տարբեր տեսակներ՝ «բրկահ», «սարտիրի» են։ Դրանք պատրաստվել են տարբեր որակի բրդից։ Շալ կտորը գործել են գետնին ամրացված հենքի վրա։ Չուխա կտրելու համար հյուսածքի հենքը եղել է 12 մետր։ Շալ արտադրվել է Կաբինում, Վանում, Իփզանում, Մոկսում, Կյուրինում, Զեյթունում և այլուր։ Մեծ համբավ են ունեցել Շատախի գավառում արտադրվող շալերը, որոնք հայտնի էին «Շատախի շալ» անունով։ Միայն Թաղ գյուղում յուրաքանչյուր տարի 600-700 փաթեթ շալ են գործել։ Յուրաքանչյուր փաթեթի երկարությունը 12 մետր էր, իսկ լայնությունը՝ 54 սանտիմետր։ «Շատախի շալը» զարդարվում էր երկրաչափական շեղանկյունաձև, եռանկյունաձև զիգզագ և ուղիղ գծանախշերով, որոնք գունավոր էին, մեղմ գույների համադրությամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 413
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շալ» հոդվածին։